Ս/թ դեկտեմբերի 6-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Ամառային դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները: ԱՌԿ-ի գրասենյակում տեղի ունեցած արարողության ժամանակ ողջույնի և շնորհավորական խոսքով շրջանավարտներին դիմեց և վկայականները հանձնեց կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկ. Արմեն Այվազյանը: Շնորհավորելու էին եկել նաև դպրոցի հարցերով պատասխանատու Կարեն Վրթանեսյանը և հրավիրված դասախոսներ հոգ. գիտ. թեկ. Ալբերտ Նալչաջյանը, պատ. գիտ. դոկ. Էդիկ Դանիելյանը, բան. գիտ. թեկ. Լուսինե Սահակյանը, երաժ. գիտ. թեկ. Մհեր Նավոյանը:
2008 թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպսկ. Չուլջյանի և Վանաձորի մանկավարժական համալսարանի տնօրինության հրավերով՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկ. Արմեն Այվազյանը դասախոսություն կարդաց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու սրահում՝ «Հայկական ինքնության կազմավորումը» թեմայով։ Դասախոսությանը հետևեց աշխույժ հարց ու պատասխանը։
Ս. թ. նոյեմբերի 13-14-ին Թեհրանում տեղի ունեցավ «Հայ Դատն այսօր» 6-րդ խորհրդաժողովը՝ «Կովկասի ներկա իրադրության պայմաններում Հայ Դատի հետապնդման նոր մարտահրավերներ» ընդհանուր թեմայով։ «Հայ-թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն» վերնագիրը կրող զեկուցումով հանդես եկավ նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկ. Արմեն Այվազյանը։
Վերևում ձախից աջ՝ Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյան, Թեհրանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ դոկտոր Անդրանիկ Սիմոնյան, Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ Սրբազան
Նոր Ջուղա. ձախից՝ Սուրբ Ամենափրկիչ վանք: Աջից. Շահ Աբբաս 1-ի գլխավոր հրամանատարի ծագումով հայ Ալլահվերդի խանի անվան կամուրջի ֆոնի վրա Ա. Այվազյանը և Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ Ազատ Մաթյանը
Ս. թ. հոկտեմբերի 16-20-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը, «Իրանահայ ազգային և մշակութային միության» հրավերով այցելեց Թեհրան և Սպահան (Իրանի Իսլամական Հանրապետություն), որտեղ բազմաթիվ հանդիպումներ ունեցավ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ ։ Հոկտեմբերի 16-ին Թեհրանում Ա. Այվազյանը ելույթ ունեցավ Թարգմանչաց տոնին նվիրված տարեկան մշակութային միջոցառմանը։
Ներկայացնում ենք այցը լուսաբանող մի շարք լուսանկարներ։ Continue Reading »
Հոկտեմբերի 10-ին «Արարատ» ռազմավա- րագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը մասնակցել է ԼՂՀ Ազգային ժողովում կայացած «Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և ԼՂՀ միջազգային ճանաչման հեռանկարները» խորհրդարանական լսումներին: ՀՀ-ից լսումներին մասնակցել են ՀՀ փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը, խորհրդարանի պատգամավոր Է. Սողոմոնյանը և մի քանի փորձագետ:
Միջոցառումը լուսաբանել են մի շարք լրատվամիջոցներ։ Առավել մանրամասն Ա. Այվազյանն անդրադարձել է լսումներին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում (14.10.2008):
Parliamentary Hearings at the NKR National Assembly
On 10 October 2008 Dr. Armen Ayvazyan, Head of the ARARAT Center for Strategic Research participated in the NKR National Assembly hearings on the “Current Situaiton in the South Caucasus: The Prospects for International Recognition of Nagorno-Karabakh Republic.” The Republic of Armenia delegation was represented by Deputy Foreign Minister Sh. Kocharyan, member of RA National Assembly E. Soghomonyan and several experts.
The event was widely covered by the press. A. Ayvazyan discusses the topics raised during these parliamentary hearings in his 14 October interview to “Golos Armenii” newspaper (in Russian).
Հոկտեմբերի 8-ին Կովկասյան ինստիտուտը կազմակերպել էր մի խումբ հայ փորձագետների հանդիպումը Հայաստանում Շվեյցարիայի դեսպանի և Շվեյցարիայի Դաշնային Ժողովում գործող “Շվեյցարիա-Հայաստան” խորհրդարանական խմբի անդամների հետ:
Ռիչարդ Կիրակոսյանն ու Սերգեյ Մինասյանը խոսեցին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումների մասին։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրեց “Արցախյան հիմնախնդիրը տարածաշրջանային վերափոխությունների համատեքստում” խորագրով զեկույցը, որը և հատվածաբար հրապարակում ենք:
Հոկտեմբերի 7-ին ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը դասախոսությամբ հանդես եկավ Երիտասարդ առաջնորդների դպրոցում: Նա անդրադարձավ մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումներին, ներկայացրեց ինքնության հիմնական բաղադրիչներն ու ներկայում հարցի արդիականությունն ու նշանակությունը:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ:
Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայրենասեր» ակումբում տեղի ունեցավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հանդիպումը տարբեր բուհերի ուսանողների հետ: Ա. Այվազյանը խոսեց տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փոփոխությունների և հայ-թուրքական հակամարտության զարգացման մասին: Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որդեգրած ներկայիս քաղաքականությունը անիմաստ է և անհեռանկար: Նրա կարծիքով, սա հին, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք փորձարկված ու ձախողված արտաքին քաղաքականությունն է, որն այդպես էլ արմատապես չվերանայվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, իսկ այժմ ապրում է իսկական վերածնունդ: Continue Reading »
Վիկտոր Համբարձումյանի 100 ամյակին նվիրված միջոցառումների ցանկը բավական ընդգրկուն է: Սեպտեմբերի 19-ին, Մեծ գիտնականի Բյուրականի տուն-թանգարանում «համբարձումյանական ընթերցումներ» էին, որին հրավիրված էր մասնակցելու նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը:
Տարաբնույթ գիտական զեկույցների շարքում միջոցառմանը ներկա աստղաֆիզիկոսներին չափազանց հետաքրքրեց Ա. Այվազյանի անդրադարձը հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին ու հնարավոր զարգացումներին: Զեկուցմանը հաջորդած հարց ու պատասխանը տևեց շուրջ մեկ ժամ։
2008թ. հունիսի 30-ից սկսվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի` Երևանում կազմակերպած` «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դպրոց/դասընթացները, որոնք ավարտվեցին օգոստոսի 29-ից 31-ն անցկացված արցախյան շրջագայությամբ:
Ամառային դպրոցի նպատակներն էին` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև` ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն ասում է. «Հայ երիտասարդության շրջանում այսօր, մեր դիտարկմամբ, գոյություն ունի քաղաքական, ռազմավարական, ազգային անվտանգության տարբեր բնագավառներին վերաբերող բարդ խնդիրների վատ իմացություն կամ թյուրըմբռնում, ինչն էլ հաճախ օտար ուժերի կողմից օգտագործվում է Հայաստանի համար ոչ նպաստավոր ձևերով»:
On Thursday, July 3, Dr. Armen Ayvazyan, the Director of the ARARAT Center for Strategic Research, gave the AGBU Yerevan Summer Interns a lecture on the less-studied aspects of the history of Armenia, focusing primarily on theoretical, psychological, and geopolitical issues. He emphasized the importance of the Armenian language and the Armenian military in a historical and sociopolitical context, explaining the importance of the Armenian history while also comparing the development of Armenian nationalism and patriotism to Western European nations.
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երեւանում կազմակերպել է «Հայաստանը եւ տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դասընթացները, որոնք վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։
«Արարատ» Ռազմավարագիտական Կենտրոնի Ամառային դպրոցի ուսանողներին հուլիսի 28-ին ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարն անդրադարձավ հայոց զինուժի ստեղծման ու կազմավորման առանձնահատկություններին, ներկայացրեց բանակի անցած փուլերն ու ներկա խնդիրները:
Հանդպումն անցավ աշխույժ մթնոլորտում: Ամառային դպրոցի ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին` մասնավորապես տեղեկատվական անվտանգության, ռազմահայրենասիրական դաստիարակության, ռազմական բարեփոխումների մասին: Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաեւ հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ներկայացնում ենք Հանրային հեռուստատեսության «Հայլուր» և «Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվականների պատրաստած տեսանյութերը, ինչպես նաեւ` «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» օրաթերթերի հրապարակումները:
Сегодня армянская армия – самая боеспособная в регионе, заявил вчера на брифинге министр обороны Армении Сейран Оганян, представляя проделанную работу за 100 дней своего пребывания на этом посту. “Наша армия день ото дня совершенствуется, более того, переоценив пройденный путь и обретенный опыт, можно заключить, что очень многие особенности нашей армии сегодня присущи могучим армиям мира, – подчеркнул Сейран Оганян. – Как бы армия ни была укомплектована военной техникой, тем не менее задачу выполняет солдат. А мы одержали победу благодаря духу этого солдата. И сегодня равновесие сил на первой линии мы сохраняем благодаря качеству и военному духу нашего солдата”.