Հանդիպում ԵՊՀ ուսանողների հետ

Print Print Email Email

Հոկտեմբերի 3-ին, ժամը 16:30-ին քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը հանդիպում ունեցավ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ:


«Թուրքիան երբեք չի զղջացել հայոց ցեղասպանության համար», Նաիրի Հոխիկյան, 03 հոկտեմբեր 2008

«Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը կոալիցիա են կազմել», Ա1+, 03 հոկտեմբեր 2008


Թուրքիան երբեք չի զղջացել հայոց ցեղասպանության համար
Հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակին անդրադառնալու նպատակով, հոկտեմբերի 3-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունն ու «Երիտասարդ լրագրողների ակումբը» հանդիպում էին կազմակերպել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հետ: Նա տարիներ է, ինչ ուսումնասիրում է Հայաստանի անվտանգության և ռազմավարության հարցերը, այդ թվում՝ իր իսկ բնորոշմամբ, «հայ-թուրքական հակամարտության» զարգացումները:
«Իրականում, հայ-թուրքական «հարաբերություններ» ներկա ձևակերպումը սխալ է, այն սխալ է պատկերում իրավիճակը: Ճիշտ է ասել՝ հայ-թուրքական հակամարտություն»,-նշեց Ա. Այվազյանը: Ըստ նրա, վերջերս Թուրքիայի առաջ քաշած Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի գաղափարն ընդամենը միջոց է այդ երկրի համար` մեծացնելու մեր տարածաշրջանում իր դերակատարությունը: «Այդ առաջարկությունն իրականում անիրագործելի է՝ տարածաշրջանի մի շարք պետությունների միջև առկա խորը հակասությունների պատճառով։ Պարզապես Անկարան փորձում է առավելագույն օգուտ կորզել հենց միայն այդ գաղափարն առաջարկելու իր նախաձեռնությունից։ Նույն Թուրքիան, սակայն, չի ուզում, որ Իրանը ևս անդամակցի այդ կառույցին, ինչն արդեն իսկ վկայում է ԱՄՆ-ի հետ իր առաջարկությունը նախապես համաձայնեցնելու մասին»։
«Իրանին ձեռնտու չէ Թուրքիայի ազդեցության մեծացումը մեր տարածաշրջանում», -նշեց Ա.Այվազյանը: Իրանում բնակվող շուրջ 20 մլն թուրքախոս մահմեդականները կարող են զոհ դառնալ ադրբեջանաթուրքական քարոզչությանը և Ադրբեջանին միանալու փորձ անել, ինչը Իրանին զգալիորեն կթուլացնի, «իսկ եթե թուլանա Հայաստանը և ուժեղանա Ադրբեջանը` Իրանը ևս մեծ վնաս կկրի».-հայտնեց քաղաքագետը:
Թուրքիան երբևէ չի զղջացել իր կատարած հանցագործությունների համար, փաստեց քաղաքագետը` ընդգծելով, որ բնականոն հարաբերություններ կարելի է ունենալ միայն այնպիսի պետության հետ, որը զղջում է իր կատարած ոճրագործության համար և փորձում է հետևանքները վերացնելու միջոցներ փնտրել: «Թուրքիան ոչ միայն չի զղջացել դարասկզբի հայոց ցեղասպանության համար, այլև առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է կրկնելու այն»,-ամփոփեց Արմեն Այվազյանը:
Նաիրի Հոխիկյան


՚ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՈԱԼԻՑԱ ԵՆ ԿԱԶՄԵԼՙ

Աղբյուրը՝ A1plus.am

՚Սերժ Սարգսյանը աշխարհում հեղինակություն ձեռք բերելու համար ջերմ հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ, որոնք ուղեկցվում են Հայաստանի կողմից զիջումներովՙ,- հայ-թուրքական հարբերությունների մասին այսպիսի կարծիք ունի քաղաքական գիտությունների դոկտոր, ՚Արարատՙ ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը:

՚Առաջին զիջումը հայ- թուրքական պատմաբանների խմբի ստեղծումն է, քանի որ թուրքերը երբեք չեն ընդունի, որ ցեղասպանություն է եղել, իսկ այդ բանավեճի արդյունքում ամբողջ աշխարհում կասկած կառաջանա` ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչՙ,- ասում է Արմեն Այվազյանն ու հավելում. ՚Նաեւ սխալ տպավորություն է ստեղծվելու, թե հայերն ու թուրքերը մտերմացել են եւ 3-րդ կողմի ներգրավվածության կարիք չկաՙ:

Քաղաքագետը վտանգավոր է համարում սահմանների բացումը, իսկ ավելի ճիշտ` Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացումը, քանի որ այդպես Թուրքիան մեզ վրա կունենա տնտեսական, մշակութային եւ կրոնական անմիջական ազդեցություն: ՚Այս ամենից 15 թվականի հոտ է գալիս, Թուրքիան կիրականացնի խաղաղ ցեղասպանություն` Հայաստանը հայաթափելովՙ:

Արմեն Այվազյանն անընդունելի է համարում Սերժ Սարգսյանի` Նյու-Յորքում արված այն հայտարարությունը, թե ՚հայը պետք է հրաժարվի լեզվական, կրոնական, մշակութային եւ կուսակցական տարանջատումներիցՙ: ՚Այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը սփյուռքահայերին խրախուսում է հայերեն չխոսել, բայց առանց լեզվի ու կրոնի` հայը հայ չէՙ,- կարծում է Արմեն Այվազյանը:

՚Արարատՙ ռազմավարագիտական կենտրոնի տնօրենը հուսով է, որ ժողովուրդը կստիպի Սերժ Սարգսյանին փոխել իր դիրքորոշումը: ՚Եթե իշխանությունը սխալվում է, իսկ ընդդիմությունը ողջունում է նրա արած սխալները, ո՞վ պետք է առաջնորդի ժողովրդինՙ,- ՚Ա1+ՙ-ի հարցին, Արմեն Այվազյանը պատասխանեց. ՚Ճիշտ է, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կոալիցա են կազմել արտաքին քաղաքակության դաշտում, թեեւ ներքին խնդիրներ ունեն, բայց Թուրքիայի նկատմամբ նույն քաղաքակությունն են վարում: Ժողովուրդն ինքը պետք է երկուսին էլ ստիպի փոխել իրենց դիրքորոշումներըՙ:

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.