Օրերս Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հայրենասեր» ակումբում տեղի ունեցավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հանդիպումը տարբեր բուհերի ուսանողների հետ: Ա. Այվազյանը խոսեց տարածաշրջանային աշխարհաքաղաքականության փոփոխությունների և հայ-թուրքական հակամարտության զարգացման մասին: Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես` հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որդեգրած ներկայիս քաղաքականությունը անիմաստ է և անհեռանկար: Նրա կարծիքով, սա հին, դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք փորձարկված ու ձախողված արտաքին քաղաքականությունն է, որն այդպես էլ արմատապես չվերանայվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, իսկ այժմ ապրում է իսկական վերածնունդ: Continue Reading »
Վիկտոր Համբարձումյանի 100 ամյակին նվիրված միջոցառումների ցանկը բավական ընդգրկուն է: Սեպտեմբերի 19-ին, Մեծ գիտնականի Բյուրականի տուն-թանգարանում «համբարձումյանական ընթերցումներ» էին, որին հրավիրված էր մասնակցելու նաև «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը:
Տարաբնույթ գիտական զեկույցների շարքում միջոցառմանը ներկա աստղաֆիզիկոսներին չափազանց հետաքրքրեց Ա. Այվազյանի անդրադարձը հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին ու հնարավոր զարգացումներին: Զեկուցմանը հաջորդած հարց ու պատասխանը տևեց շուրջ մեկ ժամ։
Արմեն Այվազյան
«ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր
Ռուս-վրացական օգոստոսյան պատերազմն ու նրա հետևանքները Հայաստանը դնում են բավականին ծանր աշխարհաքաղաքական ու տնտեսական կացության մեջ։ Հասկանալի է, որ ՀՀ իշխանությունները ելքեր են որոնում դրությունը մեղմացնելու համար։ Եվ այդ ելքերից հիմնականը նրանք համարում են հայ-թուրքական հակամարտության կտրուկ հաղթահարումը, կամ, ինչպես ընդունված է ասել, հայ-թուրքական հարաբերություններ այսպես կոչված «կարգավորումը»։ Կարևոր է, սակայն, նկատել, որ ՀՀ իշխանությունների՝ Թուրքիայի նկատմամբ նոր դիրքորոշումների որդեգրումն սկսվել է մինչև ռուս-վրացական հակամարտության վերջին բռնկումը։ Իրականում՝ սա հին, դեռևս Լ. Տեր-Պետրոսյանի օրոք փորձարկված ու ձախողված արտաքին քաղաքականությունն է, որն այդպես էլ արմատապես չվերանայվեց Ռ. Քոչարյանի իշխանության ժամանակ, իսկ այժմ արդեն ապրում է իսկական վերածնունդ։
Նախ, պարզենք, թե ի՞նչ են հասկանում «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» ասելով Հայաստանի իշխանությունները և «արմատական ընդդիմությունը», որոնց տեսակետներն այս հարցում համընկնում են: Բանն այն է, որ նրանք շատ հաճախ խուսափում են բացահայտել այդ կարգավորման բուն բովանդակությունը: Continue Reading »
Արմեն Այվազյան «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր
ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգային ցցուն անորոշություններն ու այսրոպեական մոտեցումները ընդգրկում են կենսական նշանակություն ունեցող մի շարք ուղղություններ։ Պարզ չեն, մասնավորապես՝
• Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ զիջումների գնալու պատրաստակամության իրական աստիճանը,
• Հայաստան-Ռուսաստան և Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման ռազմավարությունը,
• հայ-վրացական հարաբերություններում (ներառյալ Ջավախքի հայության խնդրում) հայկական շահերի ուրվագիծն ու առաջարկվող լուծումները։
• Սակայն առավել արտահայտիչ են ՀՀ արտաքին քաղաքականության անորոշությունները՝ Թուրքիայի նկատմամբ ոչ-համարժեք դիրքորոշումներում, որոնք էլ, մեր համոզմամբ, ՀՀ արտաքին քաղաքականության ընդհանուր լղոզվածության և աննպատակասլացության սկզբնաղբյուրն են։
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հարցազրույցը «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթին
Ինքնորոշման իրավունքը գերտերությունների մենաշնո՞րհն է
__ Միջազգային հարաբերություններում նոր գործընթաց է սկսվում, որը կարելի է անվանել կիսաճանաչված պետությունների ժամանակաշրջան: Նոր իրավիճակը խուճապ է առաջացրել Բաքվում, որովհետև առաջին անգամ կասկածի տակ է դրվում տարածքային ամբողջականության սկզբունքը: Այս նախադեպի հենքին ի՞նչ հեռանկար կունենա ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացը:
__ Պետք է հիշենք, որ գերտերությունների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքն ընդունելի ու կիրառելի է միայն այն դեպքում, եթե դա բխում է նրանց շահերից: Եվ այսօր այդ սցենարի ականատեսն ենք: Կոսովոն, որպես անկախ պետություն, ճանաչել են միայն մի խումբ երկրներ, մյուսները մերժել են, այսինքն` ինքնորոշման իրավունքն ընտրովի է մեկնաբանվում: Նույնն է Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչման պարագայում. առայժմ միայն Ռուսաստանն է ճանաչել նրանց անկախությունը: Բայց նույն Ռուսաստանը չի ճանաչել Արցախի, Կոսովոյի, Մերձդնեստրյան Հանրապետության անկախությունը:
«Ես ուսումնասիրում եմ իսլամագիտություն, քաղաքական իսլամ: Մեր երեք հարեւանները իսլամադավան պետություն են: Ինձ հետաքրքիր էին այդ երեքի քաղաքական նկրտումները Հայաստանի հանդեպ եւ հակառակը` Հայաստանի վերաբերմունքը այդ ամենին:
Բացի դրանից` շատ մեծ նպատակ ունեի վերլուծական մտածողությունս զարգացնել»,- ասաց Սմբատ Խաչատրյանը, ով ամիսներ առաջ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի, իսկ այժմ` Կահիրեի պետական համալսարանի ուսանող է:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից կազմակերպված ամառային դպրոցը կարողացավ տալ նրան ակնկալվածը` տեղեկացված լինել աշխարհաքաղաքական նրբություններին, նաեւ` այդ ուղղությամբ վերլուծական մտածողություն:
2008թ. հունիսի 30-ից սկսվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի` Երևանում կազմակերպած` «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դպրոց/դասընթացները, որոնք ավարտվեցին օգոստոսի 29-ից 31-ն անցկացված արցախյան շրջագայությամբ:
Ամառային դպրոցի նպատակներն էին` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաև` ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն ասում է. «Հայ երիտասարդության շրջանում այսօր, մեր դիտարկմամբ, գոյություն ունի քաղաքական, ռազմավարական, ազգային անվտանգության տարբեր բնագավառներին վերաբերող բարդ խնդիրների վատ իմացություն կամ թյուրըմբռնում, ինչն էլ հաճախ օտար ուժերի կողմից օգտագործվում է Հայաստանի համար ոչ նպաստավոր ձևերով»:
Հարավային Օսիայի իրադարձությունների շուրջ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, ք. գ. դ. Ա. Այվազյանի` “Արմենիա” հեռուստաընկերությանը տված հարցազրույցի
սղագրությունը (12.08.2008թ.)
— Ինչպե՞ս կնկարագրեք ստեղծված իրավիճակը:
Իրավիճակը կորակեմ որպես հերթական սրում. այս անգամ սառեցված հակամարտությունը վերաբռնկվեց: Հասկանալի է` ում նախաձեռնությունն էր դա: Վրաստանն էր, որ փորձեց բլիցկրիգի, այսինքն` արագ ռազմական հաղթանակի ճանապարհով լուծել Հարավային Օսիայի խնդիրը; Լուծել` ընդուպ էթնիկական զտման ճանապարհով, որովհետեւ Վրաստանի ձեռնարկած գործողությունների արդյունքում զոհվեցին հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հարավային Օսերը, բնականաբար, չէին կարող ապրել այդ տարածքում: Ռուսաստանի պատասխանը կանխատեսելի էր շատերի համար, բայց ըստ երեւույթին, Վրաստանի ղեկավարության, հավանաբար նաեւ, ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար անկանխատեսելի էր Ռուսաստանի այդպիսի հուժկու հակահարվածը: Continue Reading »
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երեւանում կազմակերպել է «Հայաստանը եւ տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դասընթացները, որոնք վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։