ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ` ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՎԱԾ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ[1]
Սահակյան Լուսինե, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ
Էթնիկական դիմադրողականության և ինքնապաշտպանության գլխավոր միջոցներից մեկը լեզուն է, որն արտահայտում ու պահպանում է ազգային յուրօրինակությունն ու սահմանները[2]: Լեզվամտածողության, բառապաշարի, բանահյուսության մեջ են ամրագրվում ազգային ինքնության հատկանիշները, տվյալ էթնոսին բնորոշ բազմաթիվ առանձնահատկությունները: Լեզուն է, որ սերունդներին է փոխանցում ազգային մշակույթը, ավանդությունները` կատարելով նաև էթնոտարբերակիչ դեր:
Հին ժամանակներից հայերենի` որպես մայրենի լեզվի, գործածությամբ է որոշվել անհատի պատկանելությունը հայկական էթնոսին: Արդեն իսկ լեզվական ուրույն և համախմբված հանրության գոյությամբ է նաև պայմանավորվում հայերենի` հնդեվրոպական նախալեզվից վաղ զատվելու հանգամանքը[3]: Ինչ վերաբերում է հայերենի` Հայկական լեռնաշխարհի բնիկ լեզու լինելուն, ապա այն բազմաթիվ ուսումնասիրություններով վերջնականապես ապացուցված է[4]:
Թուրքիա. բռնաճնշումները շարունակվում են` չնայած այսպես կոչված` «բարեփոխմանը»
Թուրքիայում դեռևս շարունակվում են ճնշումները 301 հոդվածի հիման վրա` չնայած օրենքի կարծեցյալ բարեփոխմանը և Գյուլի` Հայաստան կատարած այցին:
Թուրքական անկախ մամուլի համաձայն` Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, արդարադատության նախարար պրն. Մեհմետ Ալի Սահինը լիազորել է 301 հոդվածով դատական գործ հարուցել թուրք այլախոհ մտավորական Թեմել Դեմիրերի դեմ։
To The Prime Minister, The Foreign Secretary, The Minister for Europe (Ms Caroline Flint), Mr David Cameron MP, Mr William Hague MP, Mr Nick Clegg MP, Mr Ed Davey MP, Mr Alex Salmond MP, Mr Adam Price MP
Armenia Solidarity
Nor Serount Cultural Association
Dear Sir,
This week we mark the ninetieth anniversary of the Great Betrayal of Armenians and Assyrians in the Mudros armistice with Turkey (30th October 1918). We ask you to consider what measures of restitution are suitable. The lack of a homeland for Assyrians and the continued Turkish control of Western Armenia is a direct result of the armistice. The Assyrians in particular have been subjected to subsequent massacres emanating from Britain’s hand in the creation of Iraq, a centralised state without provision for the protection of minorities. It is indicative of our selective amnesia about our past responsibilities that only two MPs have signed the EDM on the 75th anniversary of the Simel massacre of Assyrians in 1933 soon after the end of the British Mandate. Continue Reading »
Ա. Այվազյանի այս զեկուցումը կարդացվել է 2008 թ. հոկտեմբերի 9-ին Մաշտոցի անվան Մատենադարանում՝ հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանի 90-ամյա տարելիցին նվիրված Միջազգային գիտական նստաշրջանին։
«Կարմելիտների ժամանակագրությունը»
որպես Հայոց պատմության աղբյուր
(17-18-րդ դարեր) [1]
Արմեն Այվազյան
1939 թվականին Լոնդոնում լույս տեսավ «Կարմելիտների ժամանակագրությունը Պարսկաստանում և պապական առաքելությունը 17-18-րդ դարերում»[2] երկհատորանոց աշխատությունը, որի հենքը կազմում են Վատիկանի արխիվներից քաղված փաստաթղթերը:
1607 թվականին Սպահանում հաստատվեցին բոկոտն կարմելիտների կաթոլիկ միաբանության քարոզիչները [3] : Հետագայում նրանք աստիճանաբար ընդլայնեցին իրենց գործունեության ոլորտը և մի շարք նոր հենակետեր ստեղծեցին Մերձավոր և Միջին Արևելքում. 1615-ին` Թաթայում, 1620-ին`Գոայում, 1623-ին` Շիրազում և Բասրայում, 1628-ին` Դիույում, 1679-ին` Նոր Ջուղայում (փակվել է 1752-ին), 1688-ին` Բենդեր-Աբբասում, 1712-ին` Համադանում, 1731-ին` Բաղդադում, 1754-ին Խարք կղզու վրա: 18-րդ դարի կեսերին կարմելիտները գործում էին նաև Մարդինում, Մոսուլում և Դիարբեքիրում: Իրանում գտնվող կարմելիտների գրեթե բոլոր առաքելությունները փակվեցին 18-րդ դարի կեսերին` Նադիրի մահվանը հետևած անիշխանության տարիներին: Իրանում հանդես գալով որպես պապի մշտական ներկայացուցիչներ, կարմելիտները աշխույժ թղթակցություն էին վարում Հռոմի հետ: Continue Reading »
Հանրային հեռուստաալիքի «Հայ Ասպետ» հեռուստախաղում մրցում էին երիտասարդ աշակերտները: Հարցերի բովանդակությունը ուներ հայագիտական ուղղվածություն: «Արարատ» ՌԿ-ն իր մասնակցությունն է ունեցել Ռազմարվեստի Պատմություն թեմատիկ շարքին վերաբերվող հարցաշարի ստեղծման գործում:
Հաղորդումը ներկայացնում ենք ձեզ մասնակի կրճատումներով: Տևողությունը 27 րոպե:
Мировые тенденции свидетельствуют о том, что иерархическая, вертикальная модель управления уступает место сетевой, горизонтальной. Чтобы обеспечить себе защищенность и устойчивые позиции в мире, реализовать весь имеющийся национальный потенциал, армянство должно организоваться по сетевому принципу, сохранив иерархические методы управления государством, – таково мнение участников круглого стола “ГА” по вопросу “Создание национальной сети – реальный путь решения проблем, стоящих перед армянством”.
Տիգրանակերտի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Արցախում հնագույն հայերեն արձանագրությունը: Այս մասին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցի ուսանողների հետ Տիգրանակերտում հանդիպման ժամանակ հայտնեց Արցախի պետական համալսարանի դասախոս, հնագետ, արշավախմբի անդամ Վարդգես Սաֆարյանը, ով ավելի քան տասը տարի մասնակցում է Արցախում և ազատագրված տարածքներում իրականացվող պեղումներին:
«Ըստ մեր մասնագետների, մասնավորապես պ. գ. դ. Համլետ Պետրոսյանի` այդ գրությունն արված է ոչ ուշ, քան 7-րդ դարում: Նա ասում է` 5-6-րդ դարերում, հնարավոր է նաև` 7-րդ դարում»,- նշում է Վարդգես Սաֆարյանը:
«Ես ուսումնասիրում եմ իսլամագիտություն, քաղաքական իսլամ: Մեր երեք հարեւանները իսլամադավան պետություն են: Ինձ հետաքրքիր էին այդ երեքի քաղաքական նկրտումները Հայաստանի հանդեպ եւ հակառակը` Հայաստանի վերաբերմունքը այդ ամենին:
Բացի դրանից` շատ մեծ նպատակ ունեի վերլուծական մտածողությունս զարգացնել»,- ասաց Սմբատ Խաչատրյանը, ով ամիսներ առաջ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի, իսկ այժմ` Կահիրեի պետական համալսարանի ուսանող է:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից կազմակերպված ամառային դպրոցը կարողացավ տալ նրան ակնկալվածը` տեղեկացված լինել աշխարհաքաղաքական նրբություններին, նաեւ` այդ ուղղությամբ վերլուծական մտածողություն:
Цикл круглых столов, посвященных принципам и проблемам внешней политики Армении, инициировал Институт гражданского общества и регионального развития (ИГОРР) при поддержке Фонда Фридриха Эбберта. Уже первая встреча представителей армянского экспертного сообщества, неправительственных организаций, дискутировавших на тему “Принципы внешней политики Армении: принцип комплементаризма в контексте новых политических условий”, стала очевидной демонстрацией, с одной стороны, того, насколько актуальна для нас эта тема, с другой – насколько оторваны сегодня друг от друга научно-экспертные и задействованные в практической политике Армении круги. Continue Reading »
«Հայեր» հաղորդաշարը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության անկախության 10 ամյակի առթիվ «Կայմ» հեռուստաընկերության կողմից: Այն ցուցադրվել է 2001-2002 թվականներին Հանրային առաջին ալիքով: Հաղորդաշարը անդրադառնում է Հայությանը վերաբերվող բազմաթիվ պատմական, մշակութային, հոգեբանական և այլ գիտական հարցերին: Դրանցից հինգում նաև մասնակցել է Արմեն Այվազյանը: Ներկայացնում ենք ձեզ այդ հաղորդումները:
Հոլիվուդում նոր ֆիլմ է «խմորվում», ֆիլմ, որը նորովի կներկայացնի հայոց հերոսական անցյալի փառավոր մի իրադարձություն` Վարդանանց պատերազմը: Ըստ «Արմինիան Ռիփորթր»-ի մայիսի 31-ի համարի՝ սկսվել է «Բյուզանդիայից արևելք» անվամբ կինոնկարի ստեղծման նախապատրաստական փուլը, և այժմ պրոդյուսերները գումար են հայթայթում ֆիլմի արտադրությունը ֆինանսավորելու համար: Այս նոր կինոնկարում ներգրավված անհատների ցուցակից կարելի է եզրակացնել, որ այն նկարահանվելու է Հոլիվուդի էպիկական ֆիլմերի լավագույն ավանդույթներով. Ռոջեր Կուպելյան` «Մատանիների տիրակալը» եռերգության և «Մեր հայրերի դրոշները» ֆիլմի լուսային էֆեկտների հեղինակ, Սերժ Թանգյան` System of a Down ռոք խմբից, որը գրելու է երաժշտությունը, կատակերգու Վահե Բերբերյան և այլք: Ըստ էության, պրոդյուսերները մտադիր են ստեղծել մի ֆիլմ, որը կլինի հայկական «Խիզախ սիրտը»: Անկասկած, նախաձեռնությունն արժանի է գովեստի, խրախուսանքի ու բարեմաղթանքների:
«Արարատ» Ռազմավարագիտական կեդրոնի տնօրէն, քաղաքագիտութեան դոկտոր Արմէն Այվազեան, որ հիւրաբար կը գտնուի մեր գաղութը, քանի մը դասախօսութիւններ պիտի հրամցնէ հանրութեան «Ո՞վ է հայը» խորագրով: Այդ շարքի հերթական ձեռնարկը պիտի կայանայ Հոլիվուտի մէջ: Պիտի բանախօսէ նաեւ իր կինը՝ արեւելագիտութեան դոկտոր, Երեւանի պետական համալսարանի դասախօս, թրքագէտ եւ Օսմանագիտութեան կեդրոնի տնօրէն Լուսինէ Սահակեան՝ «Վիպասք զօրավար Անդրանիկի մասին» թեմայով:
Դասախօսութեան ընթացքին պիտի ցուցադրուի տեսաերիզ, եւ երգեր պիտի երգուին ու ասմունքներ պիտի ըլլան՝ հերոս Անդրանիկի նուիրուած:
Ձեռնարկը կը հովանաւորէ ՀՕՄԻ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը« իսկ կազմակերպիչներն են ՀՕՄի «Մայր» մասնաճիւղը եւ «Արարատ» Ռազմավարագիտական կենդրոնի Լոս Անճելըսի մասնաճիւղը:
Խիստ այժմէական եւ Հայաստանի անվտանգութեան կարեւորագոյն հարցին նուիրուած այս միջոցառումը« որուն սիրով հրաւիրուած է մեր հանրութիւնը, տեղի պիտի ունենայ Յունիս 4ին, ժամը 7ին, Հոլիվուտի Ս. Կարապետ եկեղեցւոյ «Կարապետեան» սրահին մէջ:
Փարիզի Չօպանյան հիմնարկը և ՀԲԸՄ-ը շատ այժմեական երեկույթ մը կազմկերպած էին, ապրիլի 4-ին, Ա. Մանուկյան մշակութային կեդրոնի սրահին մեջ: Հայաստանի ապահովության հարցերով ընդհանուր և արդար մտահոգության այս օրերուն հրավիրված էին Երևանի «Արարատ» ռազմավարական հետազոտության կեդրոնի տնօրեն Արմեն Այվազյանը որուն վերլուծական գրություններեն ոմանք վերջին շրջանին լույս տեսան «Յառաջ»ի մեջ, ինչպես իրեն հետ հարցազրույց մը: Ան նույն ատեն քաղաքական գիտություններու դասախոս է Երևանի Ամերիկյան համալսարանին մեջ:
«Հայաստանը չի կարող դառնալ կենսունակ,
պետութիւն՝ առանց Արցախում հայկական
իշխանութեան եւ զինուած ուժերի մշտական եւ
անկաշկանդ գոյութեան»:
ԱՐՄԷՆ ԱՅՎԱԶԵԱՆ
Յայտնապէս խօսքը կը վերաբերի՝ ազգային հիմնահարցերու նկատմամբ զգացականութենէ եւ կարգախօսային տզրուկ պարունակէ դուրս գալու հրամայական պահանջին:
Աւելի՛ն. քաղաքական տարտամ, անհեռատես եւ պարտուողական վարքագիծերէ միանգամընդմիշտ ձերբազատելու կամքի արտայայտութեան ամրագրումին մասին կը խօսի ան:
Եւ, մասնաւորաբա՛ր, անիկա կը վերաբերի ժամանակակից ազգային կեանքի արտասովոր կացութիւններու դէմ յանդիման, գիտակից հայրենասէրի եւ ոգեկան բարձրութեամբ յատկանշուող տիպար անհատականութիւններու առաւել ուժական ներկայութեան եւ տարազաւորումին, Continue Reading »