Թուրքիա. բռնաճնշումները շարունակվում են` չնայած այսպես կոչված` «բարեփոխմանը»

Print Print Email Email

Եվրոպայի հայերի դաշնություն`
հանուն արդարության և ժողովրդավարության

Ռենեսանսի պողոտա 10
B-1000 Բրյուսել
Հեռ./Ֆաքս: +32 2 732 70 27/26
Կայք` http://www.eafjd.eu

Մամլո հաղորդագրություն

Երկուշաբթի, 15 սեպտեմբերի 2008թ.

Թուրքիա. բռնաճնշումները շարունակվում են` չնայած այսպես կոչված` «բարեփոխմանը»

Թուրքիայում դեռևս շարունակվում են ճնշումները 301 հոդվածի հիման վրա` չնայած օրենքի կարծեցյալ բարեփոխմանը և Գյուլի` Հայաստան կատարած այցին:

Թուրքական անկախ մամուլի համաձայն` Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, արդարադատության նախարար պրն. Մեհմետ Ալի Սահինը լիազորել է 301 հոդվածով դատական գործ հարուցել թուրք այլախոհ մտավորական Թեմել Դեմիրերի դեմ։

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Թեմել Դեմիրերն ասել է. «Մենք ապրում ենք մի երկրում, ուր ճշմարտության մասին չաղաղակելը մեզ դարձնում է սպանության մեղսակից։ Հրանտը սպանվեց ոչ միայն նրա համար, որ հայ էր, այլ որ բարձրաձայնեց ճշմարտությունն այս երկրում իրագործված Ցեղասպանության մասին։ Եթե թուրք մտավորականները 301 անգամ չկատարեն 301 հոդվածով դատապարտվող հանցագործությունը, ապա նրանք կլինեն այդ սպանության հանցակիցները։ Մեր պատմության մեջ առկա է ցեղասպանություն։ Այն կոչվում է Հայոց Ցեղասպանություն։ […]։ Նրանք, ովքեր երեկ կոտորել են հայերին, այսօր հարձակվում են մեր քուրդ եղբայրների վրա։ Նրանք, ովքեր ձգտում են ժողովուրդների եղբայրության, պետք է ընդունեն այս պատմական իրողությունը։ […]։ Ես բոլորին խնդրում եմ կատարե՛լ այդ հանցագործությունը։ Այո՛, այս երկրում իրագործվել է Հայոց Ցեղասպանություն»:

Այս հայտարարության համար Դեմիրերի դեմ քրեական գործ է հարուցվել 301 հոդվածով։ Սակայն գարնանը Թուրքիայի խորհրդարանն ընդունեց առերևույթ մի բարեփոխում, որում «թրքությունն անպատվել»-ը (որը հանցագործություն է համարվում) փոխարինվեց «թուրք ազգին անպատվել» արտահայտությամբ: Համաձայն այս բարեփոխման` նաև, դատական գործ հարուցելու համար անհրաժեշտ է արդարադատության նախարարության լիազորությունը։

Ի տարբերություն մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների` Եվրահահանձնաժողովն ու խորհրդարանները դրվատանքով ողջունեցին այս բարեփոխում կոչվածը։

Եվրոպայի հայերի դաշնությունը մեջբերում է պրն. Դեմիրերի փաստաբանի մեկնաբանությունը. «Մենք սպասում էինք, որ այսպիսի որոշում կկայացվի։ Այս որոշմամբ նրանք պարզապես ապացուցեցին, որ Եվրամիության, ժողովրդավարության, կառուցվածքային բարեփոխումների և մարդու իրավունքների վերաբերյալ իրենց բոլոր խոստումներն ընդամենը հեքիաթներ են։ Մի կողմից` նրանք Հայաստան են գնում ֆուտբոլային խաղ դիտելու, մյուս կողմից` 301 հոդվածով դատական գործեր են հարուցում»:

«Սա ևս ցույց է տալիս, որ 301 հոդվածն անհամատեղելի է ժողովրդավարական հասարակարգի հետ, և որ անհրաժեշտ է այն վերջնականապես վերացնել։ Թուրքիան այժմ պետք է քայլեր ձեռնարկի Ցեղասպանության լիարժեք ու համապարփակ ճանաչման ուղղությամբ։ Հակառակ դեպքում` պարզ կդառնա, որ Գյուլի` Հայաստան կատարած այցը շոու էր ու անհիմն քարոզչական հնարք»,- նշել է Եվրոպայի հայերի դաշնության գործադիր տնօրեն Լորեն Լեյլեկյանը։

Եվրոպայի հայերի դաշնությունը շեշտում է, որ Թուրքիայի այժմյան իրականությունը չափազանց հեռու է Անկարայի քարոզչական ռազմավարության միջոցով մատուցվող պատրանքներից: Դաշնությունը կոչ է անում Եվրահանձնաժողովին, Եվրախորհրդին և Եվրախորհրդարանին գործել այս իրականությանը համապատասխան։

Հավելում. սույն հաղորդագրության ֆրանսերենով առաջին հրապարակումից (սեպտեմբերի 11) ի վեր, դարձյալ՝ Հայոց Ցեղասպանության փաստն հաստատելու պատճառով Թուրքիայի արդարադատության նախարարությունն արտոնել է դատական գործ հարուցել մեկ այլ մտավորական լրագրողի` Ահմետ Ալթանի դեմ:

Ընթերցեք անգլերեն

One response so far

One Response to “Թուրքիա. բռնաճնշումները շարունակվում են` չնայած այսպես կոչված` «բարեփոխմանը»”

  1. Gerason 20 Nov 2008 at 7:03 am

    ———— Cгнивающая Европа заигривает с турцией, ошибочно пологая, что с ее помощью он сохранит или усилит свое влияние как на Кавказе, так и в Средней Азии. Поэтому он пролоббрует например возвращение месхетинцов в Джавахк и так далее. То что задумал сделать Европа с помощю турции, это не выполнима, потому что если турки будут усилится, то они спокйно, игнарируя европейские интересы продвинут свои. Европа наверное забыла, что Византийскую империю турция проглотила таким способом. А если европейци не одумаются, то непременно придет и их очередь.
    Не хочу выглядеть суеверним, но когда читаешь предсказание Ванги, многое станет ясным. Там например говорится,что 2040 году в Европе станут править мусульмане. Интересно, а какой будет национальность этех мусульманам……………

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.