Archive for June 2nd, 2010

Jun 02 2010

«Լեզվի ժողովրդական տեսչություն» ստեղծելու մասին

Published by under Other

«Արարատ» ՌԿ-ի տնօրեն, ք.գ.դ. Արմեն Այվազյանի ելույթը
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» համաժողովին
(Երևան, 2 հունիսի, 2010թ.)

Այսօրվա մեր հավաքը, իմ պատկերացմամբ, երկու նպատակ պետք է ունենա։ Առաջին, անվստահություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հակասահմանադրական գործունեություն ծավալելու համար և պահանջել նրա հրաժարականը։

Երկրորդ, որոշել, թե մենք ինքներս՝ այստեղ հավաքվածներս և մեր բազմահազար համախոհները Հայաստանում և Սփյուռքում, մեր ունեցած հնարավորություններով, ի՞նչ կարող ենք անել հայոց լեզվի և կրթության դեմ վաղուց ի վեր մղվող անողոք պատերազմում վերջնական ջախջախիչ պարտություն չկրելու համար։

Ես առաջարկում եմ հստակ կառուցվածքային լուծում, որով մենք այս դահլիճից դուրս կգանք։

Քանի որ ՀՀ ԿԳՆ «Լեզվի պետական տեսչությունը» չի կատարում օրենքով սահմանված իր պարտավորությունները և մատնված է լիակատար անգործության, այսօր իսկ, հե´նց այս դահլիճում հայտարարում ենք «Լեզվի ժողովրդական տեսչության» ստեղծման մասին։ Այդ նոր կառույցը՝ հասարակական կազմակերպության կարգավիճակով, իր ձեռքը կվերցնի և կիրականացնի ճիշտ այն գործառույթները, որոնք վերապահված են «Լեզվի պետական տեսչությանը»։ Ներկայացնեմ այդ կառույցի կազմակերպման որոշ մանրամասնություններ։
Continue Reading »

5 responses so far

Jun 02 2010

Դավիթ Գյուլզադյան. Կոչ հայրենակիցներին

Published by under Other

Ելույթ ս.թ. հունիսի 2-ի՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» հասարակական նախաձեռնության կազմակերպած համաժողովին

Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նկատի առնելով, որ՝ անկախ Հայաստանի կարճատև գոյության ընթացքում արդեն չորրորդ անգամ պաշտոնապես փորձ է արվում արմատական փոփոխության ենթարկել «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ՀՀ Սահմանադրության 12–րդ՝ ազգապահպան եզակի հոդվածներից մեկը հօդս ցնդեցնելու հեռանկարով, որն այլ բան չէ, եթե ոչ պետական նենգադուլ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքով իրագործվող սաբոտաժ՝ ընդդեմ պետության, այլև այն, որ օրենքի փոփոխության նախագծման բոլոր փորձերին ու գործողություններին անմիջականորեն մասնակցել, ուղղորդողի և առաջնորդողի դեր է ունեցել ԿԳ նախարարությունը, ինչպես նաև այն, որ այսուհետև մեկընդմիշտ բացառվի մեր Սահմանադրությունն ու ազգային արժանապատվությունը ոտնահարող որևէ սանձարձակ փորձի հնարավորությո՛ւնն անգամ՝ Հայաստանի բոլոր ազգաշահ կառույցներին ու կազմակերպություններին, ազնիվ լրագրողներին, ազգանվեր անձանց առաջարկում եմ՝

Continue Reading »

One response so far

Jun 02 2010

Հայրենի հողում բնաջնջված ժողովրդի երբեմնի գոյությունը պահպանվում է տեղանուններում

Աղբյուրը` «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #100, 02-06-2010

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Ուստի հայկական տեղանունների թուրքացումը իրագործված ցեղասպանությունը շարունակելու դրսեւորում է

1914-ի տվյալներով, ինչպես «Թարաֆ» թերթում առանց աղբուր նշելու գրել է թուրք պատմաբան Այշե Հյուրը, ներկայիս Թուրքիայի տարածքում գործել են 2538 հայկական եկեղեցի, 451 հայապատկան վանք եւ 2000 դպրոց: 1915-ին, ձեռնամուխ լինելով հայերի բնաջնջմանը օսմանյան Թուրքիայում, թուրք, քուրդ, չերքեզ ջարդարարները սկսեցին եկեղեցիների, վանքերի եւ դպրոցների կողոպուտը: Դրանց մի մասը հայ զոհերին ներսում ողջակեզ անելու պատճառով հրկիզվեց: Դրան աստիճանաբար հետեւեցին բազմության տարերային ավերումն ու պետականորեն քանդումը:

Մինչդեռ քեմալականների ժամանակակից Թուրքիան Լոզանի պայմանագրի 42-րդ հոդվածով պարտավորվել էր պահպանել ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիները, վանքերը, գերեզմաններն ու դպրոցները: Չնայած Լոզանի պայմանագրով ստանձնած պարտավորություններին, ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974 թ. զեկուցագրի համաձայն, այդ ժամանակ Թուրքիայի տարածքում ընդամենը 931 եկեղեցի եւ վանք էր մնացել: 1974-ից հետո այս եկեղեցիներից ու վանքերից 464-ը հիմնահատակ քանդվեց, իսկ 252-ը անտերության մատնվեց, որ քանդվի:

Continue Reading »

No responses yet