Նա պարզապես «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում» է կատարել
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրվել է, եւ հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
Չուսումնասիրված հարցերից, թերեւս, պետք է առանձնացնել քեմալականների իթթիհատական ծագումն ու օսմանյան ցեղասպան քաղաքականության ժառանգականությունը, թուրքական ժողովրդական զանգվածների եւ քրդական աշիրաթների մասնակցությունը հայերի կոտորածներին, «Թեշքիլաթ-ը Մահսուսայի» գլխավորությամբ պետական կառույցների եւ բանակի դերը, Մուստաֆա Քեմալի մերձակա շրջապատի հայասպան դիմագիծն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմի անմիջական մեղսակցությունը, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, ճշմարտության ուրացման հարցում իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը Թուրքիայում, դրա խորքային արմատները, հայերի ունեցվածքի պետական եւ ժողովրդական հափշտակումը, ինչպես նաեւ Հայկական հարցի ու Աթաթուրքի տաբուի առնչությունները: Continue Reading »
Այս կարծիքին են «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցները
Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ ծավալված աժիոտաժը շարունակվում է: Օրերս այս եւ «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով հանդիպում էր կազմակերպվել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր, Կրոնի վարչության նախկին պետ Լյուդվիգ Խաչատրյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Ավիկ Մարությանը, Թադեւոս Տոնոյանը, Անահիտ Հարությունյանը, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:
Արմեն Այվազյան. «Իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել հանցագործության բացահայտման խնդրով»
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ուսումնասիրել է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» (ՀՀԱԱՌ)` հայոց լեզվին վերաբերող դրույթները և եկել եզրակացության, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու Կառավարության նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածների, այլև ՀՀԱԱՌ-ին: Օրինակ` ՀՀԱԱՌ-ում նշվում է, որ հայապահպանության ոլորտում պետական մարմիններից պահանջվող գործողություններն են հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի զարգացումը: Փաստաթղթի մեկ այլ դրույթում նշվում է, որ ՀՀ պետական քաղաքականության նպատակը հայոց լեզվի դերի բարձրացումն է և այլն:
ՀՀ կառավարությունը, հանդիպելով հայ հասարակության հուժկու դիմադրությանը, որոշել է իր պատրաստած ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ետ վերցնել ՀՀ Ազգային ժողովից, լրամշակել, այնուհետև նորից ԱԺ ներկայացնել։ Լրամշակումը նախատեսելու է օտարալեզու կրթություն ստանալու տարիքային և տոկոսային ինչ-որ սահմանափակումներ, սակայն ռազմավարական ուղղության փոփոխություն տեղի չի ունենալու։ ՀՀ կառավարությունը ցանկանում է որևէ միջոցով սողանցք գտնել ՀՀ օրենսդրության մեջ՝ օտարալեզու հանրակրթական դպրոցների բացումն օրինականացնելու համար։ Այսինքն՝ հանրությունը ականատես է կառավարության ընդամենը մարտավարական նահանջի, որը, բնականաբար, մեզ բավարարել չի կարող։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է, ՀՀ Կրթության Գիտության նախարարության օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ, հետևյալ կարծիքը. եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որևէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից: Ավելին, հաճախ պայքար է գնում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվով կրթություն կազմակերպելու հարցում: Continue Reading »
Հայաստան-Թուրքիա միջպետական տխրահռչակ գործընթացի սառեցմանն անհապաղ հաջորդեց ՀՀ կառավարության մի նոր վտանգավոր «նախաձեռնություն». ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ կառավարությունը խորհրդարան մտցրեց ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Կ-876-20.04.2010-ԳԿ-010/0), որով նախատեսվում է ՀՀ-ում օրինականացնել և բացել օտարալեզու հանրակրթական միջնակարգ դպրոցներ։ Խոսքը, փաստորեն, վերաբերում է, Հայաստանում լեզվական քաղաքականության հեղաշրջման փորձին։
Ազգային լեզուն, կազմելով ազգային մշակույթի և ինքնության հիմքը, բնականաբար, նախ և առաջ, ազգային անվտանգության հարց է։ ՀՀ կառավարության հեղինակած խնդրո առարկա նախագիծը, փորձելով նեղացնել հայոց լեզվի կիրառման և շրջանառման շառավիղը և պակասեցնել հայերենին պատշաճորեն տիրապետողների քանակը, ուղղակի հարված է հասցնում ՀՀ ազգային անվտանգության մի քանի կենսական ոլորտներին՝