Archive for July, 2010

Jul 24 2010

Ժողովրդագրական իրավիճակը Ղարաբաղում 1710-1720-ական թվականներին

Published by under Other

Այվազյան Ա. Մ., Ժողովրդագրական իրավիճակը Ղարաբաղում 1710-1720-ական թվականներին (Լրաբեր հասարակական գիտությունների. 2010, N 1-2, էջ 59-67)

Read in English“Demographic Situation in Karabakh in the 1710-1720s,” Armenian Mind (journal of the National Academy of Sciences of Armenia), Vol. 5, No. 1-2, 2001, pp. 67-74; republished in Louys biweekly magazine (Los Angeles), March 2002, No. 4 (145)
HTML version
Читайте на русском
ДЕМОГРАФИЧЕСКАЯ СИТУАЦИЯ В КАРАБАХЕ В 1710-1720-Х ГОДАХ (научный вариант статьи со ссылками на первоисточники и примечаниями), (HTML версия) 2009

Continue Reading »

2 responses so far

Jul 24 2010

Լեզվի ժողովրդական տեսչությունը ստեղծվել է` ստանձնելու պետական տեսչության գործառույթները. Սերգո Երիցյանն այդ մասին տեղյակ էլ չէ

Published by under Other

Աղբյուրը` Ankakh.com, 23.07.2010

Դեռևս հունիսի 2-ին` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդրանիկ համաժողովի ժամանակ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը հայտարարեց. «Քանի որ Լեզվի պետական տեսչությունը չի կատարում իր պարտավորությունները և մատնված է լիակատար անգործության, կստեղծվի Լեզվի ժողովրդական տեսչություն, որն իր ձեռքը կվերցնի և կիրականացնի տեսչության գործառույթները…»: Այվազյանը նաև հայտնեց, որ նախ կստեղծվի առանձին հզոր կայք, որտեղ հայոց լեզվի վիճակի մասին ամբողջական տեղեկատվություն կկուտակվի:

Այդ հայտարարությունից երկու ամիս էլ չի անցել և, ի զարմանս շատերի, Լեզվի ժողովրդական տեսչության կայքն արդեն գործում է (www.lezu.am)` մեր քաղաքի կենտրոնական փողոցների ցուցանակների աչք ծակող խախտումների լուսանկարներով:

Continue Reading »

No responses yet

Jul 16 2010

«ԼԵԶՎԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

Published by under Other

Աղբյուրը՝ www.lezu.am

Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական և բարոյահոգեբանական ծանր ճգնաժամ է ապրում: ՀՀ հասարակության ընդհանուր թմբիրային վիճակը, որ պայմանավորված է, նախ և առաջ, հայոց արժեհամակարգի խախտված չափանիշներով, վտանգում է մեր անկախությունը, պարարտ հող ստեղծում անդառնալի պարտությունների համար:

Մասնավորապես, ոտնահարված է մեր մայրենիի` հայոց լեզվի կարգավիճակը տառացիորեն բոլոր բնագավառներում, այդ թվում՝ պետական համակարգում: Մինչդեռ հայերենը` Հայաստանի Հանրապետության պետական լեզուն մեր անկախության և անվտանգության հիմքերի հիմքն է՝ լեզվամտածողության ու հանրակրթության, ազգային ինքնության և արժանապատվության, ինքնաճանաչման և ինքնագնահատման ողնաշարը:

Continue Reading »

No responses yet

Jul 09 2010

Լ․ Սահակյանը և Ս․ Վարդանյանը խոսում են «Իմ հուշերի ճանապարհով» գրքի մասին

Published by under Video

Լ․ Սահակյանը և Ս․ Վարդանյանը խոսում են Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» գրքի մասին։

Երկիր Մեդիա, 25․06․2010թ․

Ավելի մանրամասն տվյալ գրքի և նրան կից ֆիլմի մասին կարող եք ծանոթանալ այստեղ։

One response so far