Հայ երիտասարդությունը շարունակում է պայքարել Արցախի Հանրապետության ճիշտ քարտեզների օգտագործման համար: Ակցիային մասնակցում են բազմաթիվ ՀԿ-ներ ու երիտասարդներ, այդ թվում նաև «Արարատ» ՌԿ-ի Ամառային Դպրոցի ուսանողները:
Հանրային հեռուստաալիքի «Հայ Ասպետ» հեռուստախաղում մրցում էին երիտասարդ աշակերտները: Հարցերի բովանդակությունը ուներ հայագիտական ուղղվածություն: «Արարատ» ՌԿ-ն իր մասնակցությունն է ունեցել Ռազմարվեստի Պատմություն թեմատիկ շարքին վերաբերվող հարցաշարի ստեղծման գործում:
Հաղորդումը ներկայացնում ենք ձեզ մասնակի կրճատումներով: Տևողությունը 27 րոպե:
«Արարատ» Ռազմավարագիտական Կենտրոնի Ամառային դպրոցի ուսանողներին հուլիսի 28-ին ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարն անդրադարձավ հայոց զինուժի ստեղծման ու կազմավորման առանձնահատկություններին, ներկայացրեց բանակի անցած փուլերն ու ներկա խնդիրները:
Հանդպումն անցավ աշխույժ մթնոլորտում: Ամառային դպրոցի ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին` մասնավորապես տեղեկատվական անվտանգության, ռազմահայրենասիրական դաստիարակության, ռազմական բարեփոխումների մասին: Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաեւ հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ներկայացնում ենք Հանրային հեռուստատեսության «Հայլուր» և «Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվականների պատրաստած տեսանյութերը, ինչպես նաեւ` «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» օրաթերթերի հրապարակումները:
Բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Լուսինե Սահակյանը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման պատմությունը, փուլերը, մեթոդներն ու հետևանքները, ինչպես նաև Սև ծովի հարավ-արևելյան ափերին ապրող մահմեդականացված համշենահայերի մերօրյա սերունդների մեջ պահպանված հայկական մշակութային շերտերը, լեզվական առաձնահատկությունները, նրանց ներկայիս կարգավիճակը և ինքնագիտակցության աստիճանը:
Ձախ կողմի տեսանյութը «Վերելք» հաղորդումն է Կենտրոն ալիքով: Աջ կողմում՝ վերևում, ռադիոնյութ է:
Նաև կարող եք կարդալ հետևյալ հոդվածը՝ «ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»:
22.07.2008 թ.: Հայրենասիրության թեման քննարկում են երիտասարդները Երկիր Մեդիայի «Թիրախ» հաղորդման ընթացքում, որին մասնակցել են նաև «Արարատ» ՌԿ-ի ամառային դպրոցի ուսանողներ Նաիրի Հոխիկյանը և Լիլիթ Բաբայանը