«Երկիր Մեդիա»-յի լրատվական թողարկում – 01.10.2008

Print Print Email Email

«Երկիրն Այսօր»-ի  հյուրն է Արմեն Այվազյանը: Թեման՝ հայ-թուրքական հակամարտության շուրջ ընթացող վերջին զարգացումները:

11 responses so far

11 Responses to “«Երկիր Մեդիա»-յի լրատվական թողարկում – 01.10.2008”

  1. David Davidianon 02 Oct 2008 at 3:47 pm

    For the Turks who are reading this, the Armenian government may be making moves that appear to suit your interests, but make no mistake, the Armenian people know quite well the time and the place to extract justice for the Turkish genocide of the Armenian people.

  2. Jirikon 02 Oct 2008 at 4:35 pm

    Bravo, as always! Armen Ayvazian for president!

  3. Bagradon 03 Oct 2008 at 9:45 am

    While President Sargsian’s latest initiatives (vis-à-vis Turkey) appear to be assertive in reality, precisely due to the lack or deficit of such assertiveness in Armenia’s foreign policy in general and a proper national-strategic assessment of all aspects of our possible developing relations with Turkey in particular (in all its dimensions from Turkey’s Genocide and hostility towards Armenia/ns, Artsakh, blockade, closed borders, etc.) Armenia’s position is terribly exposed due to the massive imbalance in the two countries “relations” without a prior shift in Turkey’s aggressive and hostile policy towards Armenia as evidenced by its continuing positions regarding the Genocide, amongst other things, as well as Armenia’s large and small open concessionary gestures.
    What is happening behind the scenes only God and the two establishments know!
    The terms of reference are heavily loaded in favour of Turkey and against Armenia given the latter’s unnecessary, even bizarre, concessions and Turkey’s continuing aggressive posture on all aspects of Turkish Armenian conflict.
    Opening of the border by Turkey or establishing relations far from being beneficial to Armenia are potentially disastrous without a radical shift in Turkey’s aggressive denialist policy (for better understanding of this simply compare Germany-Israel/Jewish relations, not forgetting the latter has no border or territorial component!!).

  4. Arsen Nazarianon 04 Oct 2008 at 9:25 pm

    Every relationship between two given countries is unique and so is the relationship – or the lack of it – between Armenia and Turkey.
    In spite of all presumed consequences which the (uncontrolled) opening of the border between Armenia and Turkey might have, one cannot argue that it is not possible at all to have an open border which can serve the interests of both countries alike. It should not mean that the border should be closed forever.
    Of course, opening of the border should not mean either opening the way for the unbridled influx of Turkish money, businessmen, agents, influence and the outflow of manpower and resources in the opposite direction. All possible consequences should be thoroughly anticipated and assessed by the authorities and necessary legislation should be adopted to allow any opening to work for the best interest of Armenia.
    Armenia’s relationship with Turkey is a very complicated one. Decisions in this regard are not, and will not be, easy to make for any government in Yerevan. But, at one point they have to made. It is by no means guaranteed that having closed border forever will work for the best interest of Armenia. You have to give it a try, and of course, you have to be careful.
    As the things stand now, Azerbaijan, for one, is much more discouraged to start war with Armenia, because Turkey, for whatever reasons, is trying to normalize its relations with Armenia. In recent weeks very few, if any, jingoistic utterances have been heard on the part of Azeri authorities as they did almost every day before. Of course, the events in Ossetia have also played a part in the apparent change in attitude of the Azeri leadership, but the invitation was sent to Gul long before the outbreak of war in Georgia.
    A democratically elected government can best decide what is good at a given moment for its the country and the people. Whatever judgment we may have about the President’s decision to invite his Turkish counterpart to Yerevan, it didn’t appear that the population at large was against the government’s action. On the contrary, there was sufficient debate and even some apparent enthusiasm about it. There was, and there still is, the worry that opening up to Turkey might lead to concessions on the issue of Genocide or Artsakh. We still have to wait to see what comes out of this trial step. But, we can safely assume that any government in Armenia which makes the Genocide issue or Artshak’s right of self-determination a bargaining chip takes great risk of putting itself out of popular grace.
    In this context, I find the decision to turn off the lights of Tsitsernakaberd or taking out the Ararat sign from the Football Federation’s insignia inexplicable. Why was it necessary to do that, remains to be explained.
    We may just as safely assume that the Diaspora Armenians will continue the struggle for the universal recognition of the Genocide. On this issue, they have much more free room to act than the Armenian government.
    Finally, I do not want to be overoptimistic, but what has happened recently between Armenia and Turkey should be viewed on the whole as a positive development. It has, to considerable extent, reduced the atmosphere of tension in the region and strengthened Armenia’s hand.
    Armenia needs peace and stability to develop a strong economy, strengthen its social and political structures and become a real player in the region. It should not be afraid of the challenges that lie ahead, but act with utmost flexibility and resolve for the security and well-being of future generations.
    In the meantime, to be able to meet those challenges it has to continue the fight against corruption ever more rigorously in order to achieve a transparent social and judicial system for its own people.
    Yours sincerely.

  5. Պետրոսon 05 Oct 2008 at 2:33 am

    I think the turning off Tzitzernakaberd lights can be a provocation, perhaps from other forces.
    The government must make an investigation about it or give a normal explanation. If there was a technical problems then say so.
    If this was a information warfare tactic from turkish media then some authorities must have a reaction.
    If nothing is done then suspicions rises and trust to government is falling

  6. Arsen Nazarianon 06 Oct 2008 at 4:57 am

    Yes, the government has a moral responsibility and obligation to offer an explanation to the public why the lights were turned off? Was it part of a deal or an act of sabotage? And if so, by whom? And if none of these is the case, then why was it necessary to do that? A technical problem right during Turkish presiden’s very short visit is ruled out.
    Yours sincerely

  7. Martiros Shahbazyanon 10 Oct 2008 at 5:50 pm

    Հարգելի հայրենակիցներ…
    Ցավում եմ, ցավում եմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունը այնքան ցածր վարկանիշ ունի մեր հայրենիքում և իր դիրքերի ամրապնդման համար ստրպված է սրիլի–բիլիներ անել թուրքերի հետ։
    Բրայզան ողջունում է այպիսի բաները…
    Իհարկե. Բրայզան ու ամերիկացիները մարտի մեկի վրա աչք կփակեն, միայն թե իրենց ստրատեգիական զինակից՝ Թուրքիան աշխարհում «Հայոց Ցեղասպանություն» խնդիրը չունենա…
    Հարգելիս՝ պ.Այվազյան, այս տարի Մարսելում հանդիպման ժամանակ, երբ ԼՏՊ–ի ու ընդիմադիրներին Հայստանը քանդողներ անվանեցիք, կպատկերացնեի՞ք, թե՛ վեց ամսեկան մի հրեշամանուկ է ծնվելու՝ «ֆուտբոլոյին դիվանագիտություն» անունով։
    Այսօր Գյուլը ու գյուլականներն պատեհ, թե անպատեհ հնչեցնում են, որ նաև Արցախի խնդիրն էլ է լուծվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա։
    Որեմն ՝ Արցախի խիզախ հայեր պատրաստվե՛ք Հայաստանի հայադավ իշխանությունը ձեզ լքում է…
    Լքում է ինչպես Արևմտյան Հայստանի հարցին, ինչպես Ջավախքի հարցին, ինչպես Նախիջևանի հարցին…
    Պ.Այվազյան ես կիսում են ձեր ցավը…
    Մեր ցավը մեկն է…

  8. «Երկիր Մեդիա», 09.10.08on 18 Oct 2008 at 10:54 am

    “Ստվերում մնացած” ճշմարտությունը շուտով կլուսավորվի

    Աբդուլլահ Գյուլի այցից հետո, մեր նկարահանող խմբի այցերը Ծիծեռնակաբերդ, վերածվում են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ բանավեճերի: Վերջինը, որ նախ մեզ մեղադրում էր ապատեղեկատվություն տարածելու մեջ, թե իբր սեպտեմբերի 6-ին հուշահամալիրի լույսերը չեն անջատվել, ինչպես նշվել է մեր եթերում, հիմա էլ վստահաբար պնդում է, թե հոկտեմբերի 1-ին մեր լրագրողը գաղտնի կերպով տեսագրել է իրենց մասնավոր զրույցը, եւ “Երկիրն այսօր”-ի ընթացքում հրամցրել հեռուստադիտողներին: Ի դեպ, այս օրերի ընթացքում, հուշահամալիրի թիվ մեկ պատասխանատուն փոխանակ հանդես գար հրապարակային բացատրություններով, սահմանափակվում էր հեռախոսազանգային բարեխոսությունների արատավոր մեթոդի կիրառմամբ:
    Սա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պաշտոնական գրություն է հղել “Երկիր Մեդիա” հեռուստաընկերությանը` հրապարակային ներողության եւ հերքման պահանջով, հակառակ դեպքում նա խոստանում է հանդես գալ հրապարակային բացահայտումներով եւ պարզաբանումներով: Իսկ ներողություն, ըստ նրա, մենք պետք է խնդրենք “Երկիրն այսօր”-ի թողարկումներում տեղ գտած իբր ապատեղեկատվության համար, ըստ որի, Աբդուլլահ Գյուլի այցի օրը, այսինքն սեպտեմբերի 6-ին հուշահամալիրի լույսերն անջատվել են: Բայց սա միակ այսպես ասած մեղքը չէ, որում մեզ մեղադրում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը` իր գրությունում: Հայկ Դեմոյանը վստահաբար պնդում է, թե հոկտեմբերի 1-ին` այս հարցի շուրջ իրենից հարցազրույց խնդրելուց եւ մերժում ստանալուց հետո, մենք գաղտնի տեսագրել ենք մասնավոր զրույցը եւ ներկայացրել լուրերով:

    Հայկ Դեմոյան, /ՑԻՏԱՏ/. “Հոկտեմբերի մեկին “Երկիր Մեդիայի” լրագրողը հարցազրույց խնդրեց այս հարցի շուրջ որոշ պարզաբանումներ տալու համար: Իմ մերժումը բացատրեցի “Երկիր Մեդիա”-ի լրատվականի նախորդ թողարկումներից մեկում արդեն իսկ տարածված ապատեղեկատվության փաստով: Եվ հակառակ իմ մերժմանը եւ ցուցաբերած կոռեկտ վերաբերմունքին, լրագրողը գաղտնի կերպով տեսագրեց մեր մասնավոր զրույցը, եւ նույն օրը “Երկիր Մեդիայի” լրատվական թողարկման ժամանակ այն յուրովի հրամցվեց հեռուստադիտողներին: Եվ սա այն դեպքում, երբ իմ այն հարցմանը, թե տեսախցիկն արդյոք միացված է, ստացա բացասական պատասխան”:
    Այն, որ Հայկ Դեմոյանը բավականին կոռեկտ ձեւով մերժել էր մեզ հարցազրույց տալ, իրականություն է: Բայց այն, որ մեր մասնավոր զրույցը չի տեսագրվել ու առավել եւս չի հեռարձակվել, ինչպես պնդում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը, եւս իրականություն է: Իրականություն է նաեւ այն, որ այդ օրը Հայկ Դեմոյանի խոսքը եղել է մեր եթերում, սակայն դա եղել է ոչ թե հատված մասնավոր զրույցից, այլ “Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” կազմակերպած “Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները” վերնագրով քննարկումից, եւ “Երկիր Մեդիայի” լոգոտիպով խոսափողը հենց Հայկ Դեմոյանի առջեւ է եղել, որը կրկին հեռարձակում ենք:

    Հայկ Դեմոյան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն. “Ինֆորմացիա էր, որ տարածվեց “Զաման” թերթի կողմից առ այն, որ ժեստ կատարելով, ՀՀ նախագահը ուղղակի կարգադրել էր սեպտեմբերի վեցի ֆուտբոլային խաղի ժամանակ անջատել Ծիծեռնակաբերդի լուսավորությունը, որը մեր իրավասության մեջ չի մտնում: Դա “Երևան-լույսն” է գիշերային լուսավորման հետ կապված խնդիրները լուծում: Բայց արի ու տես, որ այդ դեզինֆորմացիան հայտնվեց նաեւ հայկական մամուլի էջերում եւ հեռուստատեսության եթերում: Ինչի համար շատ ցավում եմ”:
    Այնպես, որ գաղտնի տեսագրության մասին խոսելն ու մեզ լրագրողական էթիկայի նորմերի կոպիտ խախտման մեջ մեղադրելը, Հայկ Դեմոյանի կողմից արդարացված չէ: Այսօր կրկին մենք դիմեցինք Հայկ Դեմոյանին` հարցազրույցի խնդրանքով: Վերջինը կրկին մերժեց` պատճառաբանելով, թե այս թեմայով ասուլիս կհրավիրի, որից հետո էլ հարցազրույցը հնարավոր կլինի: Բայց այս անգամ, որպեսզի քարոզչության ու հակաքարոզչության մասնագետ համարվող պարոն Դեմոյանին պարզ լինի, թե ինչ է նշանակում գաղտնի նկարահանումը, այսօր գնացինք այդ հակաօրինական քայլին£ Պարզվեց, որ Հայկ Դեմոյանը չի դիտել հոկտեմբերի մեկի մեր եթերը, թեեւ Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական բլանկի վրա, կնիքով ու ստորագրությամբ ամրագրված նամակում մատնանշել է, թե քիչ առաջ ցուցադրված իր խոսքը գաղտնագրվել է:£

    Հարց-“պարոն Դեմոյան, դուք նայել եք մեր եթերը”:
    Պատասխան-“Ես չեմ նայել: Բայց իմ աշխատողները բառ առ բառ ասում են այն, ինչ-որ ես խոսել եմ. պրոսպեկտ-ռուբիլնիկ: Եթեր է գնացել այն ձայնագրությունը, որ գաղտնի է: Ես կողքի նույն հագուստով խոսում եմ քո հետ, դու չկաս կադրում, կամերան ինձ ա ցույց տալիս հեռուստատեսությամբ: Ամսի մեկին եթեր ա գնացել գաղտնի տեսագրություն, որի համար պատասխան են տալիս”:
    Ի դեպ, զրպարտության համար մեզ պատասխանատվության կանչելու մասին Հայկ Դեմոյանը խոսել էր նաեւ հոկտեմբերի մեկին: Ինչպես եւ այն ժամանակ, այսօր եւս վերահաստատում ենք, որ պատրաստ ենք այդ գործընթացին եւ հերքում տալ չենք պատրաստվում:
    Ի դեպ, Հայկ Դեմոյանը մի քանի անգամ, նաեւ պաշտոնական գրություններում մեղադրում էր մեր հեռուստաընկերությանը, թե մեծ դեր է ունեցել թուրքակական լրատվության տարածման մեջ: Ստիպված ենք հիշեցնել բոլորին. առվնազն մեր հեռուստաընկերությունը եւ նրա լրատվական ծառայությունը թուրքական եւ ադրբեջանական լրահոսերը թարգմանաբար ներկայացնող լրատվամիջոց չէ: Հակառակ դեպքում Ծիծեռնակաբերդի լույսերը Գյուլի այցի օրը անջատելու մասին, հղում անելով զորօրինակ “Միլլիյեթ” օրաթերթին, կփոխանցեինք հեռուստադիտողին հրապարակման իսկ օրըª սեպտեմբերի 7-ին£ Դեռ ավելին, կներկայացնեինք աշխարհի խոշորագույն հրատարակություններից մեկում Հայկ Դեմոյանի անունով ներկայացված հարցազրույցը, որը չարեցինք, քանզի ջուր չենք ուզում լցնել ուրիշի ջրաղացին:£Այսօր սակայն ամեն դեպքում ներկայացնենք, անգլիական հեղինակավոր “Էկոնոմիստ” հանդեսում սեպտեմբերի 25-ին “Ընկերներ եւ հարեւաններ” վերնագրով հոդվածում մեջբերված Հայկ Դեմոյանի խոսքից հատված.ª”Ժամանակակից Թուրքիայի հայր Քեմալ Աթաթուրքն Առաջին աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո հարյուրավոր հայ կանանց ու երեխաների է փրկել Օսմանյան ուժերի կողմից իրականացվող զանգվածային կոտորածից: Այս անհայտ պատմությունը, որն այսօր վստահաբար կզարմացնի շատ թուրքերի, Երեւանում Հայոց Ցեղասպանության թանգարանի հավաքած բազմաթիվ դրվագներից մեկն է, որը շուտով տեղ կգտնի թանգարանի ինտերնետային կայքում”: Ի դեպ, ինչպես եւ սպասվում էր, դրան շատ ակտիվ արձագանքել են թուրքական լրատվամիջոցները: Օրինակ, “Միլիյեթ”-ը հղում անելով Էկոնոմիստին գրում է.”Էկոնոմիստ. Աթաթուրքը հարյուրավոր հայ կանանց եւ երեխաների է փրկել”: Մեկ այլ պարբերականի` “Նեթհաբեր”-ի նյութը վերնագրված է “Աթաթուրքը կանխել է հայերի կոտորածը”: Իսկ “Թարաֆ”-ը գրում է, մեջբերում. “Հայկ Դեմոյան. Աթաթուրքի հերոսությունը փաստաթղթերով հիմնավորված է”: Եւս մեկ փաստ. Հայկ Դեմոյանը Գյուլի այցի օրը, հակառակ բոլոր արգելքներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառված եւ “Հրազդան” մարզադաշտում՚ երեւացող ջահեր վառելու ակցիան բնութագրել էր իբրեւ վանդալիզմ:£Այս մասին կանդրադառնանք առաջիկայում:£

  9. Adminon 22 Oct 2008 at 5:50 am

    http://www.youtube.com/watch?v=5ftbYEc4lE4
    http://www.youtube.com/watch?v=qukOXF–8zg

  10. «Երկիր Մեդիա»on 11 Nov 2008 at 8:12 am

    Եթե “հյուրընկալություն”, ապա լիարժեք…
    29.09.08 17:39

    “Երկիր Մեդիա”-ի նկարահանող խումբը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում աշխատել է երեկ ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հայտարարություն է տարածել, որում հերքել է, թե սեպտեմբերի 6-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ հուշահամալիրի տարածքը զրկված է եղել սովորական լուսավորությունից: Մեր գործընկերները, սակայն, պարզել են ճիշտ հակառակը:
    Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը, ինչպես Երեւանի մյուս հուշարձանները, ապահովված է գիշերային լուսավորությամբ եւ “ԵրեւանԼույս” ընկերության ղեկավարության հավաստմամբ, հոսանքազրկվել կարող է միայն վթարի դեպքում: Սակայն, հակառակ այս պնդումներին, սեպտեմբերի 6-ին, Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը զրկված է եղել սովորական լուսավորությունից: Այս հանգամանքը չի վրիպել նաեւ Թուրքիայի նախագահի հետ Հայաստան ժամանած թուրք լրագրողների ուշադրությունից: “Ցեղասպանության հուշարձանը մթնեց” վերտառությամբ հոդվածում, թուրքական լրատվամիջոցը գրում է. “Գյուլի այցելության ընթացքում ցեղասպանության հուշարձանի լույսերը մարելու ժեստը ուշադրություն գրավեց”: Այս հանգամանքն, ի դեպ, չէր վրիպել նաեւ մեր ուշադրությունից: Խաղի ընթացքում, Ծիծեռնակաբերդի բարձունքում անցկացվող բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով, մեր նկարահանող խումբը շուրջ երկու ժամ ստիպված էր աշխատել կիսախավարում: Առաջինը, որ ուշադրություն էր գրավում այն էր, որ այգու մնացած հատվածներն ավելի լավ էին լուսավորված, քան հուշարձանը: Ու եթե չլինեին հավաքվածների ձեռքի ջահերն ու մարզադաշտի մեծ լուսարձակներից Ծիծեռնակաբերդ հասնող լույսը, խավարն իրոք անանցանելի կլիներ: Ֆուտբոլային խաղից եւ թուրքական պատվիրակության այցից շուրջ 20 օր անց, այս փաստը թերեւս մոռացության մատնվեր, եթե Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությունը հայտարարություն չտարածեր` հերքելով, թե սեպտեմբերի 6-ին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ հուշահամալիրի տարածքը զրկված է եղել լուսավորությունից: Ինչպես ասում են մեր աչքերով տեսածին հավատալու համար, եւս մեկ անգամ, երեկոյան նույն ժամին այցելեցինք Ծիծեռնակաբերդ եւ համոզվեցինք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան Եղեռնի հուշահամալիրի լուսավորությունը տարբերվում էր մնացած օրերից:
    Երկու տեսանյութերի համեմատությունը վկայում է, որ այդ օրն այգում վառվել են միայն լապտերները, իսկ հուշարձանը լուսավորելու համար այստեղ տեղադրված հզոր լուսարձակները չեն աշխատել: Համոզվելու համար, որ այս հանգամանքը որեւէ միտում չի պարունակում, հարցում արեցինք “Երեւանլույսին”, թե արդյոք սեպտեմբերի 6-ի երեկոյան Ծիծեռնակաբերդի տարածքում անջատումներ են արվել: Ստացանք հետեւյալ պատասխանը` նշված օրն այդ տարածքում անջատում չի գրանցվել: Այսպիսով, ձեռնպահ մնալով գնահատականներից, պարզապես կատարվածն ընկալենք ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ ՀՖՖ տարբերանշանի փոփոխության համատեքստում` իբրեւ հյուրընկալության հերթական դրսեւորում:

  11. Հղումon 11 Nov 2008 at 8:14 am

    http://forum.openarmenia.com/index.php?act=Print&client=printer&f=6&t=21303

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.