Նա պարզապես «մարդկային մի խմբից մյուսին երեխաների բռնի հանձնում» է կատարել
Հակառակ հայաստանյան որոշ գիտնականների ենթադրություններին, թե Հայոց ցեղասպանությունը լիարժեք ուսումնասիրվել է, եւ հայ պատմագրությունը սպառիչ պատասխան է տվել բոլոր հարցերին, դրանցից շատերն առ այսօր բաց են մնում:
Չուսումնասիրված հարցերից, թերեւս, պետք է առանձնացնել քեմալականների իթթիհատական ծագումն ու օսմանյան ցեղասպան քաղաքականության ժառանգականությունը, թուրքական ժողովրդական զանգվածների եւ քրդական աշիրաթների մասնակցությունը հայերի կոտորածներին, «Թեշքիլաթ-ը Մահսուսայի» գլխավորությամբ պետական կառույցների եւ բանակի դերը, Մուստաֆա Քեմալի մերձակա շրջապատի հայասպան դիմագիծն ու Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմի անմիջական մեղսակցությունը, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը, ճշմարտության ուրացման հարցում իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը Թուրքիայում, դրա խորքային արմատները, հայերի ունեցվածքի պետական եւ ժողովրդական հափշտակումը, ինչպես նաեւ Հայկական հարցի ու Աթաթուրքի տաբուի առնչությունները: Շարունակությունը » Continue Reading »
Այս կարծիքին են «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման մասնակիցները
Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ ծավալված աժիոտաժը շարունակվում է: Օրերս այս եւ «Լեզվաքաղաքականության հրատապ խնդիրները Հայաստանում» թեմայով հանդիպում էր կազմակերպվել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առաջին գումարման ԳԽ պատգամավոր, Կրոնի վարչության նախկին պետ Լյուդվիգ Խաչատրյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Ավիկ Մարությանը, Թադեւոս Տոնոյանը, Անահիտ Հարությունյանը, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը, պատմական գիտությունների թեկնածու Գեւորգ Յազըճյանը եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:
Արմեն Այվազյան. «Իրավապահ մարմինները պարտավոր են զբաղվել հանցագործության բացահայտման խնդրով»
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ուսումնասիրել է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության» (ՀՀԱԱՌ)` հայոց լեզվին վերաբերող դրույթները և եկել եզրակացության, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու Կառավարության նախաձեռնությունը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածների, այլև ՀՀԱԱՌ-ին: Օրինակ` ՀՀԱԱՌ-ում նշվում է, որ հայապահպանության ոլորտում պետական մարմիններից պահանջվող գործողություններն են հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի զարգացումը: Փաստաթղթի մեկ այլ դրույթում նշվում է, որ ՀՀ պետական քաղաքականության նպատակը հայոց լեզվի դերի բարձրացումն է և այլն:
ՀՀ կառավարությունը, հանդիպելով հայ հասարակության հուժկու դիմադրությանը, որոշել է իր պատրաստած ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ետ վերցնել ՀՀ Ազգային ժողովից, լրամշակել, այնուհետև նորից ԱԺ ներկայացնել։ Լրամշակումը նախատեսելու է օտարալեզու կրթություն ստանալու տարիքային և տոկոսային ինչ-որ սահմանափակումներ, սակայն ռազմավարական ուղղության փոփոխություն տեղի չի ունենալու։ ՀՀ կառավարությունը ցանկանում է որևէ միջոցով սողանցք գտնել ՀՀ օրենսդրության մեջ՝ օտարալեզու հանրակրթական դպրոցների բացումն օրինականացնելու համար։ Այսինքն՝ հանրությունը ականատես է կառավարության ընդամենը մարտավարական նահանջի, որը, բնականաբար, մեզ բավարարել չի կարող։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է, ՀՀ Կրթության Գիտության նախարարության օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ, հետևյալ կարծիքը. եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որևէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից: Ավելին, հաճախ պայքար է գնում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվով կրթություն կազմակերպելու հարցում: Շարունակությունը » Continue Reading »
Հայաստան-Թուրքիա միջպետական տխրահռչակ գործընթացի սառեցմանն անհապաղ հաջորդեց ՀՀ կառավարության մի նոր վտանգավոր «նախաձեռնություն». ս.թ. ապրիլի 20-ին ՀՀ կառավարությունը խորհրդարան մտցրեց ««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Կ-876-20.04.2010-ԳԿ-010/0), որով նախատեսվում է ՀՀ-ում օրինականացնել և բացել օտարալեզու հանրակրթական միջնակարգ դպրոցներ։ Խոսքը, փաստորեն, վերաբերում է, Հայաստանում լեզվական քաղաքականության հեղաշրջման փորձին։
Ազգային լեզուն, կազմելով ազգային մշակույթի և ինքնության հիմքը, բնականաբար, նախ և առաջ, ազգային անվտանգության հարց է։ ՀՀ կառավարության հեղինակած խնդրո առարկա նախագիծը, փորձելով նեղացնել հայոց լեզվի կիրառման և շրջանառման շառավիղը և պակասեցնել հայերենին պատշաճորեն տիրապետողների քանակը, ուղղակի հարված է հասցնում ՀՀ ազգային անվտանգության մի քանի կենսական ոլորտներին՝
Интервью кандидата технических наук, эксперта по управлению Арутюна Месропяна информагентству АрмИнфо
Г-н Месропян, можно ли после заявления президента Армении говорить о кончине «футбольной дипломатии» и к чему она привела Армению?
С наступлением эры «футбольной дипломатии» начался «расцвет» прагматизма и реализма по-армянски, или, как сейчас модно говорить, – «реал политик». «Достижением» такого подхода стали злосчастные протоколы, подписанные Арменией и Турцией 10-го октября 2009г. Так как протоколы – результат нашей «инициативной» внешней политики, их можно назвать «протоколами армянских мудрецов». Когда же, после их подписания, в ускоренном режиме был изменен Закон РА «О международных договорах» на предмет отзыва подписей и появились комментарии Конституционного суда, стало ясно – мы пытаемся «задним умом» выправить ситуацию. То есть: либо это не наша «инициатива», либо, что еще хуже – «инициатива» просто не просчитана. В частности, настораживает тотальный PR «инициатив» провластными и «оппозиционными» политиками, «придворными» бизнесменами, политологами, востоковедами и тюркологами, буквально «прописавшихся» в армянских СМИ. Эти «говорящие головы» в стиле «Одобрямс!» вдалбливают нации новейшую армянскую люмпен-идеологию 21-го века. К счастью, армянская мысль не полностью люмпенизирована.
Տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման հարցերով փորձագետ Հարություն Մեսրոպյանի հարցազրույցն ԱրմԻնֆո գործակալությանը
– Պրն Մեսրոպյան, կարելի՞ է, արդյոք, ՀՀ նախագահի հայտարարությունից հետո խոսել «ֆուտբոլային դիվանագիտության վախճանի» մասին, և ո՞ւր հասցրեց այն Հայաստանին:
«Ֆուտբոլային դիվանագիտության» դարաշրջանով սկսվեց պրագմատիզմի ու ռեալիզմի «ծաղկոնքը» հայկական ձևով, կամ, ինչպես այժմ ընդունված է ասել` «ռեալ փոլիտիկ»: Այդ մոտեցումների «նվաճումը» դարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված չարաբաստիկ արձանագրությունները: Քանի որ արձանագրությունները հանդիսանում են մեր «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքը, ապա դրանք կարելի է անվանել «Հայ իմաստունների Արձանագրություններ»: Իսկ երբ, դրանց ստորագրումից հետո, արագացված ռեժիմով, փոփոխության ենթարկվեց «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ Օրենքը` ետկանչման պահով, և դրանից հետո հայտնվեցին Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները, պարզ դարձավ, որ մենք փորձեր ենք անում «հետին խելքով» ուղղել իրավիճակը: Ստացվում է, կամ դա մեր «նախաձեռնությունը« չէր, կամ էլ, ինչն ավելի վատ է, այդ «նախաձեռնությունը», պարզապես, հաշվարկված չէր: Մասնավորապես անհանգստացնում է այդ «նախաձեռնությունների» տոտալ PR-ը, որն իրականացվում է իշխանամետ և «ընդդիմադիր» քաղաքական գործիչների, պալատական գործարարների ու քաղաքագետների, արևելագետների ու թուրքագետների կողմից, որոնք, պարզապես «գրանցվել» էին հայկական ԶԼՄ-ներում: Այդ «խոսող գլուխները», «Օդոբրյամս» ոճով ազգին են ներարկում 21-րդ դարի հայկական նորագույն լյումպեն-գաղափարախոսությունը: Բարեբախտաբար, հայկական միտքն ամբողջովին լյումպենացված չէ: Շարունակությունը » Continue Reading »
«Երևան» հեռուստաալիքի, «Հայացք աշխարհին» հաղորդմանը քննարկվեց հայոց ցեղասպանության քաղաքական, մշակութային և հոգեբանական հետևանքները։ Մեկնաբանում էին ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանը և հոգեբան Մելինե Գարագաշյանը։
24․04․2010թ․
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգի կասեցման մասին են խոսում Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը եւ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը: Զրույցը վարում է Աննա Իսրայելյանը:
Источник: Голос Армении, 17 Апрель, 2010, No 40 (19973)
Мало совершить геноцид и поголовно истребить аборигенов. Надо еще попытаться доказать (выражаясь сленгом московской магазинной очереди советской эпохи “А вас тут не стояло…”), что никаких иных этнических элементов на этой территории, кроме нации пришлых палачей, здесь особо не проживало. А потому нужно срочно вносить коррективы в географию завоеванной страны…
Небольшая по объему работа Лусинэ Саакян “Отуречивание топонимов в Османской империи и Республиканской Турции” вышла в свет в Канаде под эгидой стратегического центра “Арарат” (Ереван) и центра османоведения ЕГУ. Спонсоры – мистер и миссис Айказ и Алис Ованесяны. Книга, что очень важно и ценно, опубликована на английском, армянском и русском языках.