Sep 18 2009
Լուսինե Սահակյան. Թուրքիայում Հայկական տեղանունների եղեռնը շարունակվում է
ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Սույն հոդվածը գրվել է «Արարատ» ՌԿ-ի Արտասահմանյան մամուլի տեսության մեջ զետեղված «Քրդական նախաձեռնությունը և քրդական տեղանունները» նյութի կապակցությամբ, որը 2009թ. օգոստոսի 12-ին հրապարակել է ԲիԲիՍԻ-ի թուրքական ծառայությունը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2009թ. օգոստոսին Բիթլիս կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ներկայիս Գյուրօյմաք գավառի իսկական անունը քրդերեն Նորշին է1 ։ Այն, որ Գյուլն այս հայկական տեղանունը ներկայացնում է իբրև քրդական, պատահական չպետք է համարել։ Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումն ու քրդացումը նոր երևույթ չէ։ Ինչ վերաբերում է Նորշինին, ապա այն մաքուր հայկական է թե՜ իր բաղադրիչներով` Նոր+շեն, թե՜ տեղանվանակազմ կաղապարաձևով։ Ընդ որում՝ շեն (կառույց, գյուղ, բնակատեղի) բաղադրիչով տեղանունները զուտ հայկական են, ինչպես՝ Մարտունաշեն, Վասակաշեն, Գետաշեն, Վանքշեն, Համշեն, Վերիշեն և այլն։
Հարկ է նշել, որ տեղանունները լեզվական համեմատաբար կայուն փաստ լինելուց բացի՝ ունեն պատմագիտական և քաղաքական արժեք։ Ուստի՝ Գյուլի հատարարությանը վերաբերող 2009թ. օգոստոսի 9-ին ԲԻԲԻՍԻ-ի և թուրքական լրատվամիջոցների հրապարակումները 2 մեկ անգամ ևս հաստատում են, որ Օսմանյան կայսրության, հետագայում նաև՝ Հանրապետական Թուրքիայի ղեկավար շրջանակները, շատ լավ հասկանալով տեղանունների ռազմավարական նշանակությունը, հետևողական քաղաքականություն են վարել՝ Թուրքիայի սահմաններում գտնվող բնակավայրերի անուններն աղավաղելու և դրանք զանազան միջոցներով սեփականացնելու ուղղությամբ։
Շարունակությունը » Continue Reading »