Արմեն Այվազյանի ելույթը. «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին

Print Print Email Email

Կարդացեք ռուսերեն

30 ապրիլի 2009թ.
Երևան

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ
ԵՎ
ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ՄԱՍԻՆ

Ինչպես ցույց տվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ս/թ մարտ-ապրիլ ամիսներին անցկացված 200 հարցազրույցները, որոնք մենք քննարկեցինք ապրիլի 14-ին, հայ հասարակության ներկայացուցիչները ծայրաստիճան անհանգստացած և վրդովված են «ֆուտբոլային դիվանագիտության» անվան տակ հայտնի հայ-թուրքական միջպետական գործընթացով, որն արդեն իսկ առաջ է բերել մի շարք խիստ հայավնաս արդյունքներ։
Առկա ամբողջ տեղեկատվությունից կարելի է անվրեպ եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչներ, առանց հաշվի նստելու հայ ժողովրդի կենսական շահերի և «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ու ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված դրույթների հետ, ինչպես նաև խախտելով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեղեկատվություն ստանալու (հ. 27) և հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական մարմիններից պատշաճ պատասխան ստանալու սահմանադրական իրավունքները (27.1), ընդունել են Թուրքիայի կողմից վաղուց ի վեր առաջադրվող նախապայմանները։ ՀՀ իշխանությունների կապիտուլյանտական վերոհիշյալ գործողություններն ու դրանց հետևանքներն են.

1-ին թուրքական նախապայմանի ընդունում. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը համաձայնվել է ստեղծել հայ և թուրք պատմաբաններից բաղկացած համատեղ հանձնաժողով, որի աշխատանքի մեխը լինելու է Հայոց ցեղասպանության իրողությունը վիճաբանության առարկա դարձնելը։
Հետևանքներ. Իր գոյությամբ և թուրքական ժխտողական պատմագրության ներկայացուցիչների հետ քննարկում-բանավեճերով այդ հանձնաժողովը
ա) միջազգային ասպարեզում կասկածի տակ է դնելու Հայոց ցեղասպանության փաստը,
բ) ի չիք է անելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, նպաստելով հայ ժողովրդի համար 1-ին թշնամու՝ Թուրքիայի վաղեմի նպատակին։
Փաստորեն, Հայաստանում բարձրագույն քաղաքական պաշտոններ զբաղեցնող մի շարք անձանց քմահաճույքով դատարկ հնչյունի է վերածվել «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ամրագրված հետևյալ հիմնադրույթը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Առհասարակ, պետք է արձանագրել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հաղթական երթը տորպեդոհարվեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն թույլ տվեց իրեն ներքաշել մեռելածին «ֆուտբոլային դիվանագիտության» մեջ, որի ողջ ընթացքում որևէ պետություն Հայոց ցեղասպանության ճանաչման ակտ չի ընդունել։

2-րդ թուրքական նախապայմանի ընդունում. Առկա տեղեկատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը պատրաստվում է ճանաչել Թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվելով ցեղասպանության միջոցով հայ ժողովրդին հասցված աղետալի վնասի դիմաց տարածքային, քաղաքական, իրավական, մշակութային, բարոյական և այլ փոխհատուցումներից։ Խոսքն, ըստ էության, վերաբերում է առաջիկայում 1921 թ. Կարսի պայմանագրի վերահաստատմանը՝ անկախ նրանից, հիշատակվելու է այդ պայմանագիրը համաձայնագրի բուն տեքստում թե ոչ։
Հետևանքներ. Այս քայլով ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը նպաստում է հայ ժողովրդի համար 1-ին թշնամու՝ Թուրքիայի վաղեմի նպատակին՝ ցեղասպանության արդյունքների վերջնական օրինականացմանը։ 2009թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ՀՀ նախագահը հաստատեց «Հայաստանի անկախության մասին հռչակագրում» ամրագրված հիմնադրույթից կամայական և անօրինական նահանջը, չհիշատակելով Հայոց ցեղասպանության հիմնական տարածքը՝ Արևմտյան Հայաստանը։ Համադրելով այս դիտավորյալ բացթողումը ՀՀ նախագահի նախորդ հայտարարությունների հետ, որոնցում նա, մասնավորապես, հայտարարարում էր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու մասին և Արևմտյան Հայաստանը համարում էր լոկ աշխարհագրական տերմին, կարելի է եզրակացնել, որ ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը փորձ է կատարում ջնջելու այդ տերմինը ինչպես հայության իրավաքաղաքական բառապաշարից, այնպես էլ հայության պատմաքաղաքական գիտակցությունից։ Հարված հասցնելով Հայաստանի արևմտյան մասը բռնազավթված հայրենիք համարելու բնական և ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ ընկալումին, գիտակցում են դա թե ոչ, մեր պետության ղեկավարները քայքայում են հայության աշխարհընկալման ողջ համակարգը, դրանով իսկ նպաստելով թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Հայաստանը ոչնչացնելու հեռահար նպատակներին։
Բացի այդ, բացահայտորեն և առանց որևէ փոխհատուցման հրաժարվելով Հայաստանի բռնազավթված արևմտյան մասից՝
• ՀՀ-ն զրկվում է միջազգային ասպարեզում Թուրքիայի դեմ ճնշում կիրառելու դիվանագիտական կարևոր կռվանից, միաժամանակ, անզեն մնալով նույն Թուրքիայի կողմից իրեն ներկայացվող՝ Արցախն իբր բռնազավթելու չդադարած մեղադրանքների առջև։
• Սեպ է խրվում և խոր պառակտումների տեղ բացվում հայության տարբեր հատվածների միջև, այդ թվում՝ մի կողմից ապահայացման ճանապարհ բռնած քաղաքական վերնախավի ու նրան սպասարկող վարչա-օլիգարխիական շրջանակների և մյուս կողմից` ժողովրդի լայն զանգվածների միջև, ինչպես նաև ամբողջ Սփյուռքի և ՀՀ իշխանությունների միջև։
• Հարված է հասցվում հայ ժողովրդի աշխարհընկալման և հայրենասիրական զգացմունքների ու նպատակների ողջ համակարգին, առաջին հերթին` Հայրենիք-Հայաստանի հիմնարար գաղափարին, ինչը հղի է ծանրագույն հետևանքներով, հատկապես թուրք-ադրբեջանական դաշինքի՝ Հայաստանը ոչնչացնելու ծրագրերի համատեքստում։

3-րդ թուրքական նախապայմանի ընդունում. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանությունը տեղի է տվել Թուրքիայի առաջադրած գաղտնի նախապայմանին՝ հրապարակայնորեն հայտարարելով իր համաձայնությունը՝ թույլ տալու թուրքական ընկերություններին դառնալ Հայկական նոր ատոմակայանի բաժնետեր։
Հետևանքներ. Հայաստանի ազգային անվտանգության համակարգը դադարում է իր գոյությունը և բոլոր առումներով դառնում է զավեշտ, խաթարվում է հայ ժողովրդի հոգեբանական անվտանգությունը, քողարկվում է Թուրքիայի թշնամի լինելը, դյուրացվում են թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունները։

4-րդ թուրքական նախապայմանի ընդունում. Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակվել է իր բովանդակությամբ անհայտ, սակայն իր ներգործությամբ ակնհայտորեն հակահայկական հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։
Հետևանքներ. Անշուշտ, գործողությունների այդ անհայտ ծրագրի հրապարակումը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին կատարվել է Թուրքիայի պահանջով, այդ քայլով Թուրքիան
ա) փորձում է ստվերել հայոց համար ապրիլ ամսի և հենց ապրլի 24-ի խորհրդանշական բովանդակությունը, այսուհետև կապելով դրանք ոչ թե Թուրքիայի դեմ հայության բողոքի և պայքարի, այլ հայ-թուրքական սին հաշտեցման և ՀՀ-ի որդեգրած կապիտուլյանտական քաղաքականության հետ.
բ) նվաստացնել հայության ազգային արժանապատվությունը, բարոյապես նախապատրաստել հայ ժողովրդին ազգային շահերից և նպատակներից հետագա նախագծված հրաժարմանը.
գ) ժողովրդի թիկունքում կնքված այդ համաձայնագիրը նպաստեց նաև ԱՄՆ նախագահի խոստմնադրժությանը՝ ապրիլի 24-ի նրա հայատարարության մեջ իրավական կշիռ ունեցող «հայոց ցեղասպանություն» բառեզրույթը չգործածելուն,
դ) առաջացրեց անապահովության զգացում հայրենաբնակ և աշխարհասփյուռ հայության լայն զանգվածներում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ելնելով վերոշարադրյալ իրողություններից, կարելի է եզրահանգել.
1. ՀՀ բարձրագույն քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների՝ ներհայկական լսարանի համար հնչեցվող ճառերն ու հավաստիացումներն ակնհայտորեն հակասում են միջազգային ասպարեզում նույն պաշտոնյաների իրական քայլերին և հայտարարություններին: Նշված պաշտոնյաների համակարգված և հետևողական քայլերը կարող են վկայել այն մասին, որ այդ անձինք կամայականորեն վերանայել են մեր հանրապետության հիմնարար և հիմնադիր փաստաթղթերը և ձգտում են դրանք նենգափոխել սեփական խմբակային շահերից ու մտավարժանքներից բխող քաղաքականությամբ: Ցանկանում եմ մատնանշել, որ Հայաստանի համար 1 թշնամու՝ Թուրքիայի հետ տարվող չհաշվարկված ու աղետներով հղի ներկա կապիտուլյանտական քաղաքականությունն իր սկիզբն է առնում ՀՀ առաջին նախագահի պարտվողական քաղաքականության գաղափարախոսությունից։
2. Հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը» այլ բան չէ, քան հայկական պետականության փուլային կապիտուլյացիայի ծրագիր, իսկ նրա հրապարակումը ապրիլի 23-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա ճիշտ նախօրեին, այդ կապիտուլյացիայի առաջին ակտն է։
Հայ ժողովրդից գաղտնի պահվող այդ ծրագրի մաս կարող է լինել նաև Հայաստանի ազատագրված տարածքն Ադրբեջանին հանձնելու փորձը, ինչի մասին են վկայում վերջին օրերին զուգահեռաբար ակտիվացած բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում, մայիսի 7-ին Պրահայում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ադրբեջանի ղեկավարության մոտ առաջացած աննախադեպ լավատեսությունը բանակցային գործընթացի նկատմամբ, ինչպես նաև Թուրքիայի Անվտանգության խորհրդի ապրիլի 28-ի որոշումը, որը դարձյալ կապում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն Արցախից հայկական զորքերի դուրսբերման, այլ կերպ ասած՝ այս անգամ արդեն արցախյան ճակատում Հայաստանի միաժամանակյա կապիտուլյացիայի հետ։
3. Ս.թ. ապրիլի 23-ին հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» հռչակումով հայկական պետականության 18-ամյա ընթացքը հասավ իր ողբերգական ջրբաժանին, խորհրդանշելով Հայաստանի Երրորդ Հանրապետության հայեցակարգային, արժեհամակարգային և գաղափարական վախճանը։ 2009 թ. ապրիլի 23-ին մենք զարթնել ենք այլ Հայաստանում, մի երկրում, որը հայտնվել է թշնամու դիվանագիտական և գաղափարական ամուր ճիրաններում։ Այս պայմաններում, կարծում եմ, այն անմիջական քայլերը, որոնք կարող են որոշակիորեն լիցքաթափել հայ ժողովրդի ընդերքում առաջացած արդար վրդովմունքը, հետևյալն են. ՀՀ արտգործնախարարի հրաժարական, հայ-թուրքական, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» անհապաղ դենոնսացիա, Թուրքիայի հետ ներկա պարտվողական բանակցային գործընթացի անհապաղ դադարեցում, մինչև վերջինիս կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության դադարեցումը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանին օժանդակելուց հրաժարվելը։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ
Քաղ. գիտ. դոկտոր
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

18 responses so far

18 Responses to “Արմեն Այվազյանի ելույթը. «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին”

  1. Armanon 30 Apr 2009 at 12:53 pm

    Լիովին միանում եմ վերը նշված դրույթներին և պահանջում հրաժարականը արտաքին գործերի նախարարի, նույնպես պահանջելով ֆուտբոլային քաղաքականության վերջ դնելուն: Պահանջում եմ չվոտնահարել մեր սահմանադրությունը և ազգաին շահը դարձնել առաջնային:

  2. Babkenon 01 May 2009 at 6:04 am

    Наш инстинкт самосохранения и генетическая память недооцениваются…
    Советую политическому руководству Армении ещё рас прочесть книгу “Зов Пахарей” (Ранчпарнери канче). Может это разбудит у них сознание разума…

  3. Аrmenianon 01 May 2009 at 3:42 pm

    Здравствуйте Уважаемый Бабкен прошу вас в электрнонном виде отправить эту книгу, заранее спаибо.

  4. Grqaseron 02 May 2009 at 2:06 am

    Այդ գիրքը կա այստեղ
    http://www.armenianhouse.org

  5. zakon 02 May 2009 at 5:48 pm

    Ցավոք մի արտգործնախարարով բան դուրս չի գա:Չնայած ես ապասերժականացված եմ եղել միշտ,բայց ինձ թվում էր ու մի քիչ հուսադրում,որ նա ի վերջո պիտի լինի ձիգ մարդ,բայց արի ու տես թույլիկ դուրս եկավ:Ախր մի խարիզմատիկ կերպար էլ չկա,որը կկարողանար գալ ղեկավարության գլուխ:Արմեն Այվազյան… Այո՛,պակաս բան չկա իդեոլոգիապես,բայց կկարողանա՞ դիմագրավել ներքին խժդժումներին,ցավոք կասկածում եմ:Նա իր խելքով կծալի ցանկացածին,բայց իր հաստատակամությունը նա դեռ չի դրսևորել,բայց որ բացի նա էլ տարբերակ չկա, ակնհայտ է:Գոնե գիտենք,որ թքած չունի,ու չի էլ մտածում պետության ղեկավարությունը վերածել շահութաբեր բիզնեսի: Ժողովուրդը պիտի նրան փիշի-փիշի անի,որ հարմար պահին ընտրի իր գլխի փրկիչ ու տեր:Արթուր Մեսչյանի ասելով…ՄՆԱՑԱԾԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ, ՄՆԱՑԱԾԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ, ՄՆԱՑԱԾԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ, ԱՆԱՍՏՎԱԾ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ…

  6. Lusineon 05 May 2009 at 2:40 am

    Bari or, hodvacn ir eutyamb ev bovandakutyamb shat hetaqrqir ev tpavorich er. Inqs nuynpes shat em vaxenum mi banic- patmutyan krknutyunic,sakayn lavates linelov ev dem voch mi past chunenalov hakvats em depi lavy. Past aselov i nkati unem knqvats “paymanagri” bovandakutyany canot chlinely. Ete dzer hamar ameninch parze, duq shat lav tsanot eq paymanagrin,vstah eq nra korcanich bnuytin, apa inchu eq “lrum” ?….informacian taracelov Ineti mijocov shat anardyunavet a, vorovhetev ka nman mi fakt—- asem ruseren– iskajenie informacii, vory texi e unenum kommunikaciayi jamanak. Ev 2-rd :Inetic ogtvox mardkanc tivy Hayastanum, nshum em Hayastanum, voch te Spyurqum, bavakanin cacr e, cacr makardaki vra e nayev Inetic ogtvelu “kulturan” – aysinqn 60% ogtvum e menak e-maili ev inch vor social site-eric. Aystexic kareli e anel mi ezrakacutyun : kam dzer “xosqery” uxxvac en Spyurqin, inch-inch pacharnerov, kam uxxaki amen inch lav manage arac chi. Mi xosqov ete uneq informacia, havasti axbyurneric, apa mi toxeq azgy korcanvi, areq amen “anhnary”.
    P.S. Uxagrakan ev ketadrakan sxalneri hamar nerox kineq. Shnorhakalutyun.

  7. Artakon 07 May 2009 at 7:34 am

    Es miacel em im motecumnerov. Kardaceq` http://www.7or.am/hy/news/2009-05-06/1913/:

  8. Edmonon 20 May 2009 at 9:06 am

    «Րանչպարների Կանչի»-ից բացի լավ կլիներ մեր փաստացի էլիտաում կարդաին 19-րդ դարի ֆրանսիացի քաղաքագետ Գյուստավ Լե Բոնի «Ամբոխների հոգեբանությունը».
    Այն եղել է Հիտլերի ու Մուսոլինիի սեղանի գիրքը և ներկայումս շատ «ժողովրդավար» երկներում արգելված է.
    Իսկ թե այդ գրքի ազդեցությամբ վերհիշվածները իրենց համակիր ամբոխների հետ ինչպես վարվեցին սեփական իշխանավորների հետ քաջ հայտնի է ու մեր նորանկախ երկրում ցանկալի չէ ոչ մի պարագայում.Մեզ վերջի 20 տարվա ներպետական գզվրտոցը չափից ավել բավարար է.Այնուամենայնիվ ՀՀ-ի ներկայիս արտաքին քաղաքական կուրսը քիչ է տարբերվում Գերմանիայի և Իտալիայի 1920թթ-ի քաղաքականությունից.Կարդացեք անպայման մտորելու շատ բան կա հաստատ այդ կոթողային աշխատությունում.
    Որովհետև հայության ակնկալիքների բանալին ներկայումս ձեր ձերքերում է և ձեր անվտանգությունը նույնանում է պետականին.
    Մեր փխրուն պետականությանը ավելորդ ցնցումներ պետք չեն.

  9. Արաքսյա Մ.on 02 Sep 2009 at 6:52 am

    Մենք սփյուռքի հայերս չափազանց մտահոգված ենք: Ի՞նչ է սպասվում մեր ազգին մոտ ապագայում: Հարգելի Արմեն Այվազյան, լավ հիշում եմ Ձեր տված հարցազրույցը Մարտի մեկի դեպքերի կապակցությամբ և կարծես թե կրկին այդ ուրվականը շարջում է մեր ժողովրդի՝ Հայ ազգիս գլխին: Մեր հույսը միայն Հայաստանում ապրող մեր հայրենակիցների վրա է, արդիո՞ք ժողովուրդը իրավունք չունի իր կարծիքը հայտնելու այս լուրջ հարցի վերաբերյալ: Ուր են մեր ժողովրդի այրերը և մտավորկանությունը: Ինչու՞ են լռում:

  10. Annaon 03 Sep 2009 at 8:20 am

    Mer “khelok” Edward Nalbandyann, i patasxan lragroghi ayn hartsi, vor pastoren Hayastann hastatum ev endunum e Karsi paymanagire, asats, mi pntrek ayn, inch chka ardzanagrutyan mej. Hetakrkir e, ete inkn apush e, apa kartsum e menk el enk ir nman…
    Isk “erku yerkrneri mijev goyutyn unetsogh endhanur sahmane” ete voch Karsi, apa karogh e Sevri paymagrov e hastatvel?!

    I DEP 6 SHABATYA JAMKETN AVARTVUM E HENTS KARSI PAYMANAGRI ORE kam NAKHOREIN` HOKTEMBERI 13-in ! Turkerin shat e dur galis krknaki tsav patjarel hayerin` April 24-i nakhore, Hoktemberi 13-i …..

    Evs mek harts Nalbandyanin! Erb na asum e, vor patmakan hartutyamb zbaghvogh entahandznajoghove (inch anun uzum en tal) miayn 1915 tvakani hartserov chi zbaghvelu?!! dartsyal harts e tsagum – Paron Nalbandyan 7-rd dari te 14-rd dareri hartser ek qnnarkelu???

    Evs mek mtahogutuyn! Inchu e aydpes vogevorvats Victor Yengibaryane ev storagrahavak e sksel i pashtpanutyun ays ardzanagrutyunneri vaveratsman.

    Shat ktsankanai, vor paron Ayvazyane mi qnnarkum kazmakerper ays hartseri shurj, gone ashxarhe tesni, vor joghovurde DEM e sran, ev vorpeszi mer SPYRKI boghoknern u paykare ch’ditvi ibr miayn nrants endvzum!

    SHNORHAKALUTYUN!

  11. Annaon 03 Sep 2009 at 8:34 am

    http://tert.am/am/news/2009/09/03/petition/
    Xndrem, tsanotatsek Victor Yengibaryani “gortsuneutyane”

    Ete qnnarkum kazmakerpvi, petq e hravirel bolor koghm ev dem koghmerin.
    Chmoranak naev Antalyayum hangstatsogh Petrosin (azganune chem hishum, “Kentron” TV-aliki haghordavar, vore parzvum e shat zarmatsav yerekva Vahan Hovhannisyani hoghayin pahanje lselis ev asats, vor menk Turkiayits hoghayin pahanj chunenk, moranalov HH Hrchakagri kete Hayots Tseghaspanutyan mijazgayin janachmane!!!

    Tsavok nra nman tgetnerov u kisagragetnerov lep-letsun en haykakan TV-aliknere-hovoner, felixner, 32 atamner, qeshishyanner……………….

  12. Annaon 03 Sep 2009 at 8:37 am

    http://tert.am/am/news/2009/09/03/petition/
    Xndrem, tsanotatsek Victor Yengibaryani “gortsuneutyane”

    Ete qnnarkum kazmakerpvi, petq e hravirel bolor koghm ev dem koghmerin.
    Chmoranak naev Antalyayum hangstatsogh Petrosin (azganune chem hishum, “Kentron” TV-aliki haghordavar, vore parzvum e shat zarmatsav yerekva Vahan Hovhannisyani hoghayin pahanje lselis ev asats, vor menk Turkiayits hoghayin pahanj chunenk, moranalov HH Hrchakagri kete Hayots Tseghaspanutyan mijazgayin janachmane satarelu veraberyal, vore entadrum e naev hatutsum!!!

    Tsavok nra nman tgetnerov u kisagragetnerov lep-letsun en haykakan TV-aliknere-hovoner, felixner, 32 atamner, qeshishyanner……………….

  13. Roza (Yerevan)on 04 Sep 2009 at 2:58 am

    Hargeli Edmon,

    yes xorhurd ktai kardal voch miayn Gustave Le Bonei “Amboxneri hogebanutyune” aylev amboghj girke “AMBOXNERI EV JOGHOVURDNERI HOGEBANUTYUNE’ ev hamozvel vor turke chi pokhvel u chi poxvi!!! Erbek! Amen inch nuynutiamb krknvum e!

    Aysor Spyurkn e endvzum u boghokum ais protokolneri dem! Kartses te Hayastanum “embrnumov” en endunel ayd pastatghtern u jama araj patrast en drank storagrel … ev Spyurke xangarum e!?? Evropai ev Amerikayi Haykakan kazmakerputyunnere mtahogvats namakner u boghokner en grum amenabartsr atyanner… isk menk lrum enk! INCHU???? Spyurki nakhararutyune inchu chi ardzagankum spyurkahayeri kocherin, te ayn steghtsvel e miayn “ARI TUN-TUNIK” (terterits mekum em handipel!!!) khaghalu hamar! Aysor sep e xrvum Hay joghovdri erku hatvatsneri mijev. OV E IRAVUNK TVEL HAY DATITS, PAHANJATIRUTYUNITS HRAJARVEL U ARANTS AREVMTYAN HAYASTANE NERKAYATSNOGH SPYRKAHAYERI, MIANDZNYA AYSPISI HARTSER LUTSEL!!! Ur mnatsin ampagorgor khosqere “HAYASTANE BOLOR HAYERI HAYRENIKN E”??? Zgatsmnukayin ev baregortsakan makardakits ayn koghm chenk antsnum, heto el zarmanum enk, te inchu nrank Hayastanum nerdrumner chen anum? ETE ZGAN, Hayastani liirav kaghakatsi en, apa kanen!!! EV KUNENANK MIASNAKAN HZOR HAYASTAN!
    Bayts norits, nrank mnatsin menak ays paykarum, HAYASTANE LRUM E! Hamenayn deps endvzum ev boghoki alik chem tesnum!

  14. Sonaon 04 Sep 2009 at 5:19 am

    Kartsum em, vor petq e storagrahavak kazmakerpel enddem ais pastatghteri!
    Turkakan mamuln arden ayd pastatghtin dem artahaytvoghnerin anvanel e Azgaynamol…

    Tes
    http://todayszaman.com/tz-web/news-186087-102-armenian-diaspora-reflects-both-anger-and-balanced-attitude.html

    P.S. Isk artgortsnakhararin kpataskhanem, vor yezi tak menk hort chek pntrum, ayl iren!

  15. Gor from Hollandon 06 Sep 2009 at 2:33 pm

    Nothing good will come from these protocols. The same old Turkish games as 100 years ago. And now again WE help the Turks to harm us.

    Vochxarin misht ira votits en kaxum mashkelis.

  16. Gor from Hollandon 06 Sep 2009 at 3:01 pm

    Dear Armenians,

    1. Na e haghtum, voch te ov amenauzjeghn e, ayl na ov amenaverjinn e HOGNUM. Sa er Njdehi metsutiun@.

    2. Europe and West want to use Armenia as a energy transit country for Nabucco and other projects. After 2008 August war they do not want to use Georgian teritory for a second majer energy project.

    So, I think there is a pressure on Armenian side as well to reconcile with Turkey.I think Armenia must use this card to gain maximum from Turkey. Armenian does not need to hurry.

    I think now Armenia has more chances to get the most from Turkey than if we sign documents quickly and solve “the matter”.

    Time is on our side at this moment. Lets them hurry. WE HAVE TO BE VERY PATIENT NOW.

    Menk hayers sovor chenk vor mez tsarayen. Skruki mtatselakerp.

    Now West needs Armenis’s territory for its energy projects or whatever-gooooooooooooood!!!! Let’s these motherfuckers pay as. WE HAVE TO PUT PRECONDITIONS about everything-including Artsakh,Turkey and genocide. Now, let’s be the master in the history. We have to learn to be MASTERS in history and not slaves: not anymore.

    What is the currunt Armenian government affraid of if they say NO or put preconditions? Nothing will happen.

    The Armenians, speacially in Armenia, now must be very vigilient and go against the protocols with the CURRENT text. IT IS NOT GOOD for Armenia these protocols. Menk hima iravunk chunenk hognelu.

    YES, we want good relations with Turkey, BUT ONLY AFTER they will meet our preconditions. WE NEED NEW TEXT In the protocols.

    They killed 2/3 of Armenians and took 90% of our land and they put preconditions on us? ARE WE MAD? OR STUPID?

  17. ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻon 08 Sep 2009 at 1:51 pm

    Հայ իրականության մեջ քաղաքագիտական ռազմավարական գիտելիքներով
    Արմեն Այվազյանին հավասարը չեմ տեսնում. Նրա վերլուծական հոդվածները,
    հարցազրույցները դրա վառ ապացույցն են: Այսօր, երբ մեր ազգային խնդիրները
    հայտնվել են փակուղում, դրա բուն պատճառը արտաքին գործոց նախարարի ոչ
    պրոֆեսիոնալ լինելն է: Նրա հայրենասիրության չափն այնտեղ երևաց, երբ
    Ապրիլի 22-ին ողջ ազգի թիկունքին, ժողովրդից գաղտնի “ճանապարհային քարտեզի” տակ դրեց իր ստորագրությունը: Թեկուզ այդ փաստաթղթում ոչ մի
    վտանգավոր բան էլ չլիներ, բայց այն, որ այդ սիրախաղը պատճառ պետք է դառնար Օբամային թյուրիմացության մեջ գցելու , հմուտ դիվանագետը իր պորտֆելից կհրաժարվեր, բայց նման շանս չէր տա Թուրքիային: Առաջ թուրքիան մեծ գումարներ էր ծախսում Ամերիկայի նախագահներին’ Բուշին ու Օբամանին
    համոզելու հրաժարվելու ցեղասպանություն տերմինը արտահայտվելու, բայց այսօր դրա կարիքը չկա, քանզի հրեական լոբբիին փոխարինելու եկան մեր նախագահն ու արտգործնախարարը, որոնց միջոցով ավելի համոզիչ հաղթանակ տարան ու դեռ
    տանում են, եթե մեր ազգը թմբիրից չարթնանա…

  18. Մինասon 30 Sep 2009 at 2:34 pm

    Արմեն Այվազյանը իր ոլորտում միակ զինվորն է թշնամու դեմ կանգնած – համենայն դեպս ուրիշ մեկը այդ մտավոր կարողությունների տեր չի երեվում:Ցանկանում եմ նրան ՔԱՋ առողջություն եվ հաղթանակներ:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.