Տեղի ունեցավ «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկում

Print Print Email Email

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Ապրիլի 30-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և, այսպես կոչված, «ճանապարհային քարտեզի» մասին թեմայով հասարակական քննարկում:
Հիմնական բանախոսներն էին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը, Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, Կառավարման փորձագետ, տեխ. գիտ. թեկնածու Հարություն Մեսրոբյանը, Armenianhouse.org էլ. գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը:
Հիմնական ելույթներից հետո ծավալված քննարկման ընթացքում ելույթ ունեցան «Հայաստանի Սպառողների Ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Գևորգ Յազիճյանը «Վասպուրական. Նոր Սերունդ» Հայրենակցական միության նախագահ Մարինե Վահրադյանը և ուրիշներ:

Քննարկման ավարտին ընդունվեց հայտարարություն, որի ներքո ստորագրեցին միջոցառման մասնակիցները:

Միացե՜ք այս հայտարարություն-կոչին՝ դնելով ձեր ստորագրությունը:

Լուսանկարները՝ Սեդրակ Մկրտչյանի և «Արարատ» ՌԿ-ի

4 responses so far

4 Responses to “Տեղի ունեցավ «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկում”

  1. vahagnon 05 May 2009 at 4:02 am

    a

  2. Аrmenianon 10 May 2009 at 3:10 pm

    Վերջին շրջանի Հայ-Թուրքական քաղաքական շիլա-շփոթը ունի թաքնված նպատակ: Թուրքերին իրականում հետաքրքրում է միայն մեկ պաշտոնական ստորագրություն Հայերի կողմից, որը կհաստատի այսօրվա Հայ-Թուրքական սահմանը: Առ այսօր գոյություն ունեն բազմարիվ միջազգային պայմանագրեր, որոնք առչվում են Հայ-Թուրքական հարաբերություններին ՝ ( Սևրի, Կարսի, Սան-Ստեֆանոյի, Ուիլսոնյան սահմաններ …) Բայց երբեք Հայաստանին հնարավորություն չի տրվել պաշտոնապես մասնակցել կամ ստորագրել նման պայմանագրեր, որոնցում արտացոլվել են Հայկական շահեր: Բացառությամբ այն պայմանագրերի, որոնք ստորացուցիչ և պարտվողական են եղել Հայաստանի համար: Ուստի պատահական չէ, որ միշտ Թուրքիան է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ Հայաստանի հանրապետությունը, իհարկե ներկայիս սահմաններով: Մնում է, որ Հայաստանն էլ ճանաչի ներկայիս սահմաններոը, և դրանով ՎԵՐՋ ԿԴՐՎԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ:

  3. Edmonon 20 May 2009 at 8:42 am

    Հայ-թուրքական «սիրախաղը» կանխելու մեծ ներուժ ունի Հայ Սփյուրքը իր քաղաքական ու կազմակերպչական լծակներով .
    Սա մի կարևոր կետ է որ չարժե անտեսել.
    Սակայն եթե դա նույնպես չոգնի դժվար կլինի կանխել իրավիչակի սրացումը.
    Իսկ Սփյուռքի վերջին 30-40 տարվա փորձը ցույց է տալիս որ հուսահատության պահերին սփյուրքահայությունը իվիճակի է նմանը չունեցող «խելագարության» որը մի 100 տարի էլ ետ կգցի «հաշտվելու» ամեն մի փորձ.
    Այս պարագան լավ կլիներ հաշվի արնեին բանակցող երկու կողմերն էլ անխտիր.

  4. AREVIK HOVHANNISSYANon 08 Sep 2009 at 8:18 am

    Es amotali em hamarum mer daravor tchnamu het barekamanalu juraqanchyur phordz, isk Ceghaspanutyan sakarkumn u Azatagrva& tara&qneri handznumy uni miayn mek anvanum- davatchanutyun.

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.