Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը դատարկ և անցողիկ են
Աղբյուրը՝ ArmAr.am, 09.09.2009թ.
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ օգոոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև` «դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների առավել վիճահարույց կետերին:
– Արձանագրությունների համաձայն Հայաստանը և Թուրքիան ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա չի՞ նշանակում իրավական հիմք չունեցող քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված Կարսի պայմանագրի վավերացում և հրաժարում Արևմտյան Հայաստանից:
– Ես քաղաքագետ չեմ, ես հայ մարդ եմ, խոսում եմ հայ մարդու պես, և անկախ այն ամենից, թե ինչ է գրված այդ արձանագրություններում, ես մի բանում համոզված եմ. եթե հայ ժողովուրդը, հայ մարդը հրաժարվում է ցեղասպանությունից, մոռանում և ներում է ցեղասպանին, եթե հայ մարդը, հայ ժողովուրդը հրաժարվում է Արարատ լեռից, եթե հայ ժողովուրդը հրաժարվում է իր պատմական հայրենիքից, ուրեմն այդ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը, և ինչպես Թումանյանն է ասում` ոչ թե ժողովուրդ է, այլ խալխ: Դրանից հետո, այդ ժողովուրդը կլինի այս աշխարհում, թե չի լինի` ոչ մի նշանակություն չունի: Հպարտությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդը ոչ մեկին պետք չէ:
– Արժանապատվության կորուստ չէ՞ նաև ազատագրված տարածքների վերադարձի շուրջ ընթացող խոսակցությունները:
– Մենք դարեր շարունակ տվել ու տվել ենք, մեզանից խլել ու խլել են: Ազատագրված տարածքները մեր հայրենիքի մի մասն են, մենք ազատագրել ենք դրա չնչին մի տոկոսը, Նախիջևանն ու Գանձան էլ են մերը, մենք տալու ոչինչ չունենք, հանցագործություն է այդ մասին մտածելն անգամ: Նման համաձայնության տակ ստորագրելը ազգային դավաճանություն է: Մենք մեր հարևաններին տալու ոչինչ չունենք, ընդհակառակը, նրանք պետք է վերադարձնեն մեզանից բռնազավթած տարածքները:
-Պարոն Սարգսյան, մեզանում մի անհասկանալի վստահություն է ձևավորվել, թե ժամանակակից Թուրքիան այլևս նախկինը չէ ու հասցրել է քաղաքակրթվել, ուրեմն կարելի է այդ երկրի հետ կարգավորել հարաբերությունները:
-Ես մի բան կասեմ. թուրքերի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել չի կարելի: Դիվանագիտությունը նրանց զենքն է, այդ զենքը նրանք հասցրել են կատարելության, ուզածդ մարդու կխաբեն, մանավանդ հայերի նման միամիտ ժողովրդին հազար անգամ խաբել են: Իբրև բարեկամ ներկայանալով` երիտթուրքերը հայերի հետ գրկախառնվում, կենացներ էին խմում, բայց նույն ընթացքում Ադանայում 30.000 հայեր էին սպանում: Երևում է` պատմությունը մեզ ոչինչ չի սովորեցրել, անգամ Եղեռնից հետո: Բայց չէ՞ որ նրանց նպատակը հայ ժողովրդին վերացնելն էր, ինչը, սակայն, կիսատ մնաց, այդ պահին դա թուրքին չհաջողվեց: Սակայն դա չի նշանակում, թե նրանք այդ մտքից հրաժարվել են: Այնպես որ, մենք պարտավոր ենք մինչև որոշում կայացնելը շատ խորը մտածել:
Ադրբեջանն այսօր միլիոններ է ծախսում աշխարհով մեկ հայերին վարկաբեկելու համար, և դա արվում է Թուրքիայի հետ համաձայնեցված: Թուրքիան Ադրբեջանին պահում է որպես իր պահապան շունը, հարձակվող շունը: Հրանտ Դինքը, Գուրգեն Մարգարյանը սպանվեցին, քանի որ հայեր էին: Բոլոր փաստերը հաստատում են, որ, իհարկե, Թուրքիան ամենևին չի փոխվել և դա չի էլ թաքցնում:
– Այս ամենից հետո ի՞նչ եք կարծում` կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը:
-Ես կարծում եմ, որ սա աշխարհի դեմ Թուրքիայի կողմից սարքվող հերթական որոգայթն է: Թուրքիային շատ ձեռնտու է նման իրավիճակը. իբր թե բանակցում ենք, համագործակցում ենք, բարեկամանում ենք… Թուրքիային անհրաժեշտ է աշխարհին ցույց տալ, թե ինքը լավն է, ունի բարի նպատակներ: Կարծում եմ, որ սահման բացելու շուրջ ընթացող այս խոսակցությունները դեռ կշարունակվեն տարիներ. Թուրքիայի նպատակն է` սրանով ընդհատել աշխարհով մեկ ծավալվող ցեղասպանության ընդունման փաստը: Օրինակ` Ամերիկային «ասում են»` մի ասա ընկեր Օբամա, որ Ցեղասպանություն է եղել:
Սահմանը բացելը և բարեկամություն հաստատելը թուրքերին է պետք, բայց ոչ մեզ: Ուրեմն իրենք պետք է գան մեր դուռը, ոչ թե մենք գնանք իրենց դուռը: Մեր նախագահը ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում չպետք է գնա Թուրքիա մասնակցելու այդ ֆուտբոլային խաղին, այլ պետք է ասի` ձեզ պետք է սահմանը բացե՞լ, բացեք, պետք է բարեկամություն անե՞լ, արեք, բայց մի պայմանով. պայմաններ թելադրողը Հայաստանն է լինելու: Թուրքերը կարող են խոսել սահմանը բացելու մասին միայն մեկ դեպքում, եթե ընդունեն Եղեռնի փաստը, որը ինչ-որ չափով կապահովի մեր անվտանգությունը:
-Ակտիվացել են խոսակցությունները նաև Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային համագործակցության շուրջ: Նախատեսվում է, որ հայ գրողների գործերը կթարգմանվեն թուրքերեն, իսկ թուրքերեն գրականությունը` հայերեն:
-Այստեղ մի շատ մեծ վտանգ կա: Մեծերից մեկն ասել է` ժողովուրդը, երբ կորցնում է իր մայրենի լեզուն, դեռ կորած չէ, ժողովուրդը կորած է այն դեպքում, երբ մոռանում է իր ազգային երգը, իր դիմագիծը: Սրանում շատ խորը իմաստ կա: Սովորաբար օտարներն ինչպե՞ս են վարվում. խլում են մշակույթը և դու մոռանում ես քո երաժշտությունը, քո ազգայինը, սկսում ես օտարի երաժշտություն երգել, և դառնում ես այն ազգի մշակույթի կրողը, ում երգը երգում ես: Այսինքն, եթե թուրքերեն ես երգում, թուրք ես դառնում: Նույն կերպ կոմունիստները ռուսացնում էին Խորհրդային Միության բոլոր ազգերին:
Մենք շատ բան ենք կորցնում մեր ազգային դաշտում, այսօր մենք շատ քիչ ենք խոսում մեր ազգային արժեքների մասին, ես վաղուց հեռուստաեթերով չեմ լսել Սասնա ծռեր էպոսի մասին հաղորդումներ: Իսկ այդ էպոսը մեր կյանքն է, մեր պատմությունը, մեր ինքնությունը, մեր ամեն ինչն է: Իսկ դուք դիտեք մեր հեռուստահաղորդումները, տեսեք, թե ինչի՞ մասին են խոսում. հայկականը եթերում շատ հազվադեպ է երևում: Այսօր գրականություն են թարգմանում, վաղն էլ թուրքական երգերը կերգեն, հատկապես, երբ թուրքերը չեն դադարում կրկնել, թե հայկական երգերն իրենցն են. վախենամ, որ մի օր մեզ դրանում էլ կհամոզեն: Պետք է հստակ հասկանանք, որ շրջապատված ենք խարդախ հարևաններով: Թե թուրքին, թե վրացուն պետք է ասել, որ մեզ հետ վարվում եք ինչպես խարդախներ, բայց այլևս չեք կարող, քանի որ էլ թույլ չենք տալու:
Էս աշխարհում ամեն մի ժողովուրդ իր ճակատագիրն ինքը պիտի գրի, ինքը պիտի տնօրինի, ոչ թե մեկ ուրիշը: Մինչև հիմա ով չի ալարել` մեր ճակատին գիր է գրել է` էսպես ապրեք, էնպես արեք, բայց հիմի եկել է ժամանակը, որ ձերբազատվենք դրանից, եկել է անկախանալու ժամանակը: Մենք մտքով անկախ չենք, և դա մեզ խանգարում է: Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը` դատարկ և անցողիկ են:
Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ
5 Responses to “Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը դատարկ և անցողիկ են”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
……………..Մենք մտքով անկախ չենք, և դա մեզ խանգարում է: Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը` դատարկ և անցողիկ են:
____________________________________________________________________________
Метко сказано, я тоже к такому мнению.
5*****
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ՀԱՅ.
Մեր ազգի այս բախտորոշ օրերին Ձեր սրտից բխած հայրենասիրական պոռտկումներն ու ծանրակշիռ դատողությունները խոսում են ազգի ցավերով մտահոգ մեծ մտավորականի ներքին անհանգստության մասին ու տալիս ճշգրիտ գնահատական, որ վտանգված է միջազգայնորեն Հայոց Մեծ եղեռնի ճանաչումը…
Տպավորված եմ հարցազրույցում վեր հանված ձեր անհանգստությունների հիմնավոր
մեկնաբանմամբ, ահազանգով, որ ինչ կկորցնենք, ինչ հետևանքներ կունենա այսօրվա Հայաստանյան իշխանությունների տղայական ոգևորության արդյունքում կատարվող
անմտածված , ոչ ազգանպաստ քայլերը: Մանկամտորեն ուրախանում են, որ իրենց բախտ է վիճակվել հարաբերվել թուրքական վերնախավի հետ, ձեռք-ձեռքի սեղմելու
դառը պտուղները հետո ենք քաղելու: Յուրաքանչյուր հանդիպման, բանակցման, շփման արդյունքում մենք ավելի ու ավելի ենք հեռանում մեր ազգի
գերագույն նպատակից. ցեղասպանության միջազգային ճանաչումը գրվում է սառույցի վրա: Յուրաքանչյուր հանդիպման Թուրքական կառավարության լիդերներին հաջողվում է քայլ առ քայլ հասնել իրենց բուն նպատակին…
Մինչ այս չարաբաստիկ “Ֆուտբոլային դիվանագիտությունը” Թուրքիան ցեղասպանությունը մերժելու, ժխտելու համար միլիոնավոր դոլարներ էր տրամադրում,
հրեական լոբբիի աջակցությունը հայցում, ամեն ստոր քայլի դիմում…
Հիմա մեր նախագահն ու արտգործնախարարն են օգնում, որ Թուրքիան իր գումարներն այդ ուղղությամբ չմղսի. բա իրենք ինչի՞ համար են…
Բա՞, մեր նախագահն ու արտգործնախարարը գիտեն ինչպես հիմարացնեն ողջ ազգին, փափուկ բարձ դնեն աշխարհասփյուռ հայության գլխի տակ, որ չեն անի այն, ինչը մեր ազգին վնաս է, նամանավանդ ցեղասպանությանը, բայց թուրքի հետ շփվելիս գլուխները կորցնում են ու ինչ թուղթ դեմ են տալիս անմիջապես իրենց ստորագրությունն են դնեն, որ Գյուլի ու Էրդողանի խաթրը առնեն, որ հանկարծ չփոշմանեն ու սահմանը չբացվի. բա մեր բիզնեսմենները ո՞նց միլիոններ դիզեն: Թուրքական դիվանագիտությունը առաջին հաղթանակը տոնեց Շվեցարիայում’ ապրիլի 22-ին “ճանապարհային քարտեզի” տակ
ստորագրելով, եկրորդը’ օգոստոսի 31-ին. “Հայաստանը ճանաչում է Թուրքիայի
տարածքային ամբողջականությունը”… Նյարդերս տեղի են տալիս…
Ասացեք խնդրեմ. դավաճանությունը պոզով ու պոչո՞վ է լինում…
Ես միշտ դեմ եմ եղել երկիրը ցնցումների մեջ պահող ընդդիմության’ Լևոնի Տեր Պետրուսյանի հանրահավաքներին ու միշտ քննադատական հոդվածներով հանդես եմ եկել, քանզի նրանց նպատակը աթոռների տիրանալն էր, բայց
այսօր լռելը նշանակում է սուս ու փուս համաձայնել նախագահի ու արտգործնախարարի ազգադավ քաղաքականությանը ու թույլ տալ, որ հայը
խաչ քաշի իր պահանջատիրության վրա: Մեր լռությունն աշխատում է թուրքի ու նրանց հետ համերաշխության դաշն կնքած Սերժ Սարգսյանի ու արտգործնախարարի օգտին( չեմ ուզում անունը հիշատակել, քանզի հակակրանք ունեի այդ մարդուց հենց նշանակման պահից ի վեր, որն իր կեղծ ժպիտի տակ, թաքցնում է իր բուն էությունը’ ազգադավությունը) :
Հարգարժան Սոս Սարգսյան, մեծ արտիստ ու մեծ հայ կրկին ու կրկին շնորհակալություն. վստահ եմ ձեր խոսքը կարթնացնի մեր ազգին լեթարգիական քնից
ու ազգովի մեր բողոքի ձայնը կբարձրացնենք ու արժանապատվորեն կպայքարենք մեր պատմության ողբերգական էջերը մեր ուղեղից ու սրտից ջնջելու
յուրաքանչյուր անհաջող փորձի դեմ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ սիրելի Սոս Սարգսյան: Ձեր ամեն մի խոսքը մեկ մարքարիտ է, ամեն միտքը մի գոհար:
Ну что еще тут добавить… То, что я хотел сказать, сказал наш Сос Саргсян…
Я просто не понимаю одно. Зачем нынешнее руководство Армении делает такие вещи? Какие у них интересы? Это связано с их собственным бизнесом? Или с чем-то еще?
Это же абсурд… Как можно подписать такое соглашение, где ясно написано, что Армения и Турция взаимно признают территориальную целостность и нынешние границы двух государств…
Также ясно написано, что будут созданы различные комиссии, в том числе исторические… Это для того, чтобы факт Геноцида армян сделать предметом споров и сомнений…
Это, по сути, анти-армянское соглашение… И здесь даже не надо быть специалистом или профессионалом, чтобы заметить в этом документе факт того, что этот документ “анти-армянский”… Это же видно “невооруженным глазом”…
Президент Армении заявляет в своем выступлении, он не слышал, что кто-то публично приводил бы аргументы против открытия армяно-турецкой границы… Но такие аргументы звучали и не раз… И не только по телевизору… И не только в различных СМИ… Ведь некоторые организации, общественные, политические, аналитические и т.д. и т.п. в том числе “Арарат” – Центр стратегических исследований в лице многоуважаемого Армена Айвазяна приводили очень много обоснованных и убедительных аргументов против всего этого…
А кто вообще спрашивает мнение армянского народа? Никто.
Только вот есть несколько провластных СМИ, которые вводят в заблуждение наш армянский народ, нашу общественность…