«ՍՈՒՐՄԱԼՈՒ-ԻԳԴԻՐ» հայրենակցական միության անժամանցելի հայտարարությունը

Print Print Email Email

Մենք` «Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միության կազմում միավորված սուրմալեցիներս, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող հետևյալ խնդրին։

Վերջին շրջանում թուրքական իշխանությունները վերսկսել են Արևմտահայաստանի և Արևելյան Հայաստանի բռնազավթված տարածքների հանդեպ հայ ժողովրդի պահանջատիրությունը քայքայելուն ուղղված խարդավանքները։ Մասնավորապես փորձեր են արվում Հայաստանի Հանրապետությունից կորզելու մեր հայրենիքի բռնազավթված տարածքների հանդեպ պահանջատիրությունը պաշտոնապես ուրանալու հավաստիացումներ։

Մենք՝ սուրմալեցիներս, հայտարարում ենք, որ որևէ իշխանության, պետության կամ գերտերության չենք լիազորել մեր բռնազավթված հայրենիքը քաղաքական շահարկումների առարկա դարձնել և մեր փոխարեն որոշումներ կայացնել։

Թուրքիայի կողմից Սուրմալու գավառի բռնազավթումը ձևակերպվել է 1920-1921 թթ. «պայմանագրերով», որոնք ակնհայտորեն հակաիրավական են և կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը։ Այդ իսկ պատճառով նշված «Պայմանագրերը» չեն կարող որևէ իրավական պարտավորություն ստեղծել Հայաստանի համար և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար։ Իրավունքի խախտումը չի կարող ծնել իրավունք։ Սուրմալու գավառի հանդեպ Թուրքիան երբեք չի կարող ձեռք բերել իրավունքներ, քանի որ այդ տարածքին տիրացել է իրավունքի խախտմամբ։

Մենք՝ սուրմալեցիներս, հավաստում ենք մեր պապերի և հայրերի Տանը՝ Սուրմալուին, տեր լինելու մեր իրավունքը, և հայտարարում, որ հավատարիմ ենք մեր հայրենիքը զավթիչներից վաղ թե ուշ ազատագրելու մեր սուրբ պարտականությանը։

Աղբյուրը՝ «Սուրմալու-Իգդիր պատմական քառուղիներում» (Երևան, 2007), էջ 365

5 responses so far

5 Responses to “«ՍՈՒՐՄԱԼՈՒ-ԻԳԴԻՐ» հայրենակցական միության անժամանցելի հայտարարությունը”

  1. ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻon 09 Sep 2009 at 6:21 pm

    Ինչքան փորձենք աչքներս գոցենք, ականջներս փակենք, չտեսնելու ու չլսելու տանք այսօրվա իշխանությունների վարած ոչ ազգանապաստ քաղաքականությունը, ինչքան լռելյան հանդուրժենք ու կրավորական կեցվածք ընդունենք, թողնենք նախագահի ու արտգործնախարարի բարի կամքին, որ իրենց իրավունք վերապահեն ազգի թիկունքին գաղտնիության քողի տակ որոշումների կայացնեն , այնքան գնալով հեռանալու մեր բուն նպատակից ու սառույցի վրա ենք գրվելու 100ամյա պայքարի ճանապարհ անցած Հայոց Մեծ եղեռնի միջազգային ճանաչումը:
    Առայժմ Թուրքիան ձևականորեն մեջտեղ չի բերում Ղարաբաղի խնդիրը. նրա հեռահար առաջնահերթ նպատակն է, փուլ առ փուլ, քայլ առ քայլ
    Հայաստանի իշխանությունների օգնությամբ հասնել գերագույն նպատկի’ միջազգայնորեն Հայոց Մեծ եղեռնը դնել հարցականի տակ: Կոկորդին կանգնած այս մեծ պատառը կուլ տալուց հետո, Թուրքիան ձեռնամուխ կլինի Ղարաբաղյան խնդրը Ադրբեջանի օգտին լուծում տալու ուղղությամբ: Այս պահին Ղարաբաղի
    մասին Թուրքիայի լռությունը մտածվածին է ու համաձայնեցված Ադրբեջանի հետ, այլապես Ադրբեջանի ոռնոցը աշխարհ էր վերցրել:
    “Ֆուրբոլային հրավերքով” սկսված ու մեր ազգին մատուցված իրար հաջորդող այս անակնկալները դեռ երկար կշարունակվեն, եթե համազգային ընդվզում չցուցաբերենք.
    Այսօրվա մեր լռության գինը շատ թանկ ենք վճարելու վաղը. վերջին բոլոր զարգացումները տանում են դրան

  2. Аrmenianon 10 Sep 2009 at 6:39 am

    Мы (Всемирное Армянство) просто обязаны предъявить территориальные претензии соседней турции, юридически обосновав этот процесс. Турки захватом аннексировали Сурмалу (естественную и единственно реальную защиту Еревана и Араратской долины), Карс, Артаган и Артвин.

  3. Ishkhan Babajanian MDon 29 Sep 2009 at 4:53 am

    C/o Armen Press To: Deputy Foreign Affairs Minister
    Dear Karine Ghazinian
    How can you talk with an uneasy conscious about “advantages” of this disastrous and shameful anti-Armenian “protocol” ?? … Dear Compatriot Please take 1-2 minutes and read the opinion of millions of “selfless” patriotic Armenians from Diaspora
    ———————————————–
    Dear Mr. Consul General and Mr. President,

    I am writing to you to express my utter disappointment and anger over your administration’s acceptance of the so-called “Protocols on the Establishment of Diplomatic Relations” between Armenia and Turkey.

    Contrary to the claims of your government that normalization would be negotiated with Turkey without preconditions, the provisions outlined in this protocol demonstrate a complete capitulation of Armenia’s interests to Turkey’s longstanding anti-Armenian demands.

    There are several passages in the protocol emphasizing “territorial integrity,” “the inviolability of frontiers,” and the “recognition of the existing border between the two countries.” For Armenia to sign such a document would not only be tantamount to the acceptance of our criminal dispossession during the Genocide, but would also signify a dangerous reversal of Armenia’s support for the principle of self-determination as it relates to the people of Nagorno-Karabakh.

    The proposal for an “impartial and scientific examination of the historical records and archives” between the two nations is equally detrimental and morally unacceptable. Such an initiative is clearly a ploy by Turkey to cast doubt on the veracity of the Armenian Genocide and roll back the growing tide of international recognition of this crime against humanity.

    Rather than calling on Turkey to recognize the facts of the Armenian Genocide and build a relationship between the two countries based on truth and justice, your administration has now become complicit in Turkey’s denial campaign through its endorsement of this protocol.

    The Armenian people cannot accept this compromising of our national rights which is being pursued behind closed doors. For the sake of Armenia’s long-term viability and the future of our nation, we call on your administration to immediately withdraw your participation in these protocol negotiations and recommit to a forthright policy of normalization without preconditions.

    Sincerely,

    Ishkhan Babajanian MD

    USA

  4. Aslamazyan A.Kon 29 Sep 2009 at 5:15 am

    Hargeliner hodvats# jamanakin e, bayc zang kagog e petq stegtsel, manavand strategiayov zbagvov unenalov: Duq chist eq, hay jogovurd# petq e apri ir kyanqov: Jamanakn e hayeri davachannerin u tshnaminerin jogovrdi dataranov patjel aranc voske zberi qanak# hashvi arnelu:
    Hajogutyun kargin hayerin:

  5. Aslamazyan A.Kon 29 Sep 2009 at 5:26 am

    Hardeli igdiriniciner, Hargeli Sonya (Qnarik) Arshuneci
    pntreq Dzer mej mi DRO u gorts areq, vorpeszi azg# zatvi ir takanqic u apri Hayoc orenqov:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.