Archive for September, 2009

Sep 30 2009

«Արարատ» ՌԿ-ի հայտարարությունը

Published by under Other

(30.09.2009)

Առ այսօր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը չի ստացել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից որևէ տեսակի փաստաթուղթ՝ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դեմ ս.թ. սեպտեմբերի 17-ին իր ներկայացրած՝ «Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին» հայցադիմումի վերաբերյալ։

«Արարատ» Ռազմավարագիտական Կենտրոն հկ
30.09.2009

6 responses so far

Sep 30 2009

Քննադատական նյութեր մոսկովյան ժողովածուում հրապարակված «Հայաստանի պատմության «ղարաբաղացումը»» հոդվածի մասին

  1. ТАБУ И ТОТЕМ «ТРАНЗИТНОГО ПЕРИДА», www.defacto.am, Взгляд/Политика, 11.02.2004
  2. «ЧЕГО ИЗВОЛИТЕ» ИЗАЦИЯ НАЦИОНАЛЬНОЙ ИСТОРИИ, В сокращенном варианте опубликовано 06.04.2004г. в “Голос Армении”
  3. Открытое письмо профессору Б.Арутюняну, 31.08.2004
  4. Ազգային պատմության ղարաբաղացու՞մ, թե՞ թուրքացում, Շրջադարձ, թիվ 3, հունիս, 2004, էջ 34-36

Continue Reading »

No responses yet

Sep 26 2009

Ստրկական «Արձանագրությունների» և Հայաստանում Հայոց ցեղասպանության ժխտման մասին

Published by under Video

Արմեն Այվազյանը «Շիրակ» հանրային հեռուստաընկերության «Փակագիծ» հաղորդման հյուրն է։
Վարող՝ Նաիրա Թադևոսյան
25.09.2009թ.


31 responses so far

Sep 24 2009

Դատական հայց – Մամլո ասուլիսի ամբողջական տեսանյութը

Published by under Video

«Արմատ» ակումբում Արմեն Այվազյանը և իրավաբան Սարգիս Գրիգորյանը պատասխանում են լրագրողների հարցերին ու ներկայացնում են դատական հայցի մանրամասները:
23.09.2009թ.

5 responses so far

Sep 23 2009

Դատական հայցի լուսաբանումը ԶԼՄ-ներում

  1. Иск против отрицания Геноцида принят на рассмотрение суда, 7or.am, 19.10.2009
  2. Ցեղասպանության ժխտման դեմ հայցն ընդունվել է դատարանի վարույթ, 7or.am, 19.10.2009
  3. Արարատ»-ի հայցն ընդդեմ Կովկասյան ինստիտուտի ընդունվել է դատարանի վարույթ, Panorama.am, 19.10.2009
  4. «Ես Գյորգյուլուն չեմ», A1plus.am, 16.10.2009


Կենտրոն

Արմենիա ՏՎ

Ա1+

Երկիր Մեդիա

«Ազատություն» ռադիոկայան
  1. Քաղաքագիտության դոկտորը հայ-թուրքական արձանագրությունները որակում է ստրկական ու կապիտուլյանտական, Hetq.am, 23.09.2009
  2. Հայաստանում Ցեղասպանությունը ժխտող գիրք է հրատարակվել , Hetq.am, 23.09.2009
  3. Հայ քաղաքագետին դատի են տվել «Ցեղասպանության ժխտման» համար, Tert.am, 23.09.2009
  4. Վավերացնելով ՄԱԿ-ի կոնվենցիան՝ Թուրքիան ընդունում է Հայոց ցեղասպանությունը, Tert.am, 23.09.2009
  5. Արմեն Այվազյան. «Ալեքսանդր Իսկանդարյանն առաջին անգամ չէ, որ կեղծում է հայոց պատմությունը» , 7or.am, 23.09.2009
  6. Արմեն Այվազյան. « …Ճանապարհային քարտեզին հետևեցին ահա այս արձանագրությունները, որոնք արդեն փորձում են Հայաստանի գաղութացումն ամրագրել իրավականորեն», 7or.am, 23.09.2009
  7. Ինչպե՞ս է արձագանքում «Կովկասյան ինստիտուտն» իրեն առաջադրված մեղադրանքին, 7or.am, 23.09.2009
  8. Քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցն ընդդեմ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, Armar.am, 23.09.2009
  9. 1950 թ.-ին Թուրքիան ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը, Armar.am, 23.09.2009
  10. Հայաստանում առաջին դատական հայցն`ընդդեմ Հայոց Ցեղասպանության ժխտման, Armar.am, 23.09.2009
  11. Լավ է, երբ բացահայտվում է, թե` ով որ «աղբուրից» է իր քսակը լցնում, Armar.am, 23.09.2009
  12. Իսկանդարյանը դավաճա՞ն, A1plus, 23.09.2009
  13. «Կանգնած ենք լինել-չլինելու առջեւ», A1plus.am, 23.09.2009
  14. Турция признала Геноцид армян?, Analitika.at.au, 23.09.2009
  15. Армянский политолог обвиняется в отрицании Геноцида армян , Armtoday.am, 23.09.2009
  16. Armenian court to hear Genocide denial case in October , Panarmenian.net, 23.09.2009
  17. Դատական հայց Ցեղասպանության ժտման դեմ, taregir.am, 24.09.2009
  18. Հայաստանում առաջին դատական հայցը Ցեղասպանության մերժման դեմ, Reporter.am, 24.09.2009
  19. «Ցեղասպանության ժխտման» համար, Cdaily.am, 24.09.2009
  20. Հայաստանում առաջին դատական հայցը՝ Ցեղասպանության ժխտման դեմ, Ankakh.am, 23.09.2009
  21. To be or not to be, a1plus.am, 23.09.2009
  22. «Ցեղասպանությունը սկսել է ժխտվել հենց մեզանում» , Idefacto.am, 24.09.2009
  23. Ցեղասպանության ժխտման դասական օրինակ , Yerkir.am, 23.09.2009
  24. «Արարատ» Կենտրոնը ընդդեմ «Կովկասի Ինստիտուտի» , Հայոց Աշխարհ, 23.09.2009
  25. Армен Айвазян: Турки хотят полной колонизации Армении, Голос Армении, 24.09.2009
  26. Erivan’da ilk ‘soykırım’ davası, Milliyet, Cenk Başlamış, 25.09.2009
  27. Иск против публикации статей, отрицающих факт геноцида, не принят в производство. Истец намерен бороться до конца , Panorama.am, 25.09.2009
  28. «Արարատ ռազմավարական կենտրոն» հ/կ–ն դատարանից որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել , 7or.am, 25.09.2009
  29. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ. ՀԱՅՑՎՈՐՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԿԴԻՄԵՆ , Panorama.am, 25.09.2009
  30. Scientific article or scientific denial of Genocide?: Political analysts argue over content of book, Armenianow.com, 29.09.2009
  31. Գիտական հոդվա՞ծ, թե՞ ցեղասպանության գիտական ժխտում. քաղաքական վերլուծաբանները վիճում են գրքի բովանդակության շուրջ, Armenianow.com, 29.09.2009

Continue Reading »

8 responses so far

Sep 23 2009

Հայաստանում առաջին դատական հայցը Ցեղասպանության ժխտման դեմ (Հայցադիմումի ամբողջական տեքստը)

Ներբեռնեք Word տարբերակըԱնգլերեն տարբերակը կարդացեք այստեղ


ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ
ՀԱՅՑՎՈՐ` «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն
հասարակական կազմակերպության
ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ` Արմեն Այվազյան, «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ի տնօրեն
ՊԱՏԱՍԽԱՆՈՂ` «ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» հիմնադրամ

ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ

(Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին)

«Կովկասի ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») 2008 թվականին քաղաք Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և հարավային Կովկասը» [անգլերեն բնագիրը` “Caucasus Neighborhood: Turkey and The South Caucasus” (Yerevan), ISBN 978-99941-2-220-2, ռուսերեն տարբերակը` “Кавказское соседство: Турция и Южный Кавказ” (Ереван), ISBN 978-99941-2-180-9] վերտառությամբ գիրքը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենս¬գրքի, ինչպես նաև գրքում առկա հեղինակային իրավունքի պահպանության նշանի՝ սույն հրատարակությունների նկատմամբ բացառիկ հեղինակային իրավունքը պատկանում է Հիմնադրամին: Նշված գրքի խմբագիրն է «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, իսկ խմբագրական կազմում են Նինա Իսկանդարյանը, Սերգեյ Մինասյանը և Վիտալի Կիսինը: Տվյալ իրավահարաբերությունները կարգավորվում են մտավոր սեփականության ոլորտը կարգավորող գործող օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով:
Continue Reading »

6 responses so far

Sep 21 2009

Գևորգ Յազըճյանը ՀԲԸՄ-ի գործունեության մասին

Published by under Video

Բարեգործականի կրկնակի վետերանի բողոքը ՀԲԸՄ-ի Կետնտրոնական վարչության և նախագահ Պերճ Սեդրակյանի քաղաքական գործունեության դեմ:


11 responses so far

Sep 18 2009

Լուսինե Սահակյան. Թուրքիայում Հայկական տեղանունների եղեռնը շարունակվում է

Կարդացեք ռուսերեն և անգլերեն

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Սույն հոդվածը գրվել է «Արարատ» ՌԿ-ի  Արտասահմանյան մամուլի տեսության մեջ զետեղված  «Քրդական նախաձեռնությունը և քրդական տեղանունները» նյութի կապակցությամբ, որը 2009թ. օգոստոսի 12-ին հրապարակել է ԲիԲիՍԻ-ի թուրքական ծառայությունը:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 2009թ. օգոստոսին Բիթլիս կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ ներկայիս Գյուրօյմաք գավառի իսկական անունը քրդերեն Նորշին է1 ։ Այն, որ Գյուլն այս հայկական տեղանունը ներկայացնում է իբրև քրդական, պատահական չպետք է համարել։ Թուրքիայում հայկական տեղանունների թուրքացումն ու քրդացումը նոր երևույթ չէ։ Ինչ վերաբերում է Նորշինին, ապա այն մաքուր հայկական է թե՜ իր բաղադրիչներով` Նոր+շեն, թե՜ տեղանվանակազմ կաղապարաձևով։ Ընդ որում՝ շեն (կառույց, գյուղ, բնակատեղի) բաղադրիչով տեղանունները զուտ հայկական են, ինչպես՝ Մարտունաշեն, Վասակաշեն, Գետաշեն, Վանքշեն, Համշեն, Վերիշեն և այլն։

Հարկ է նշել, որ տեղանունները լեզվական համեմատաբար կայուն փաստ լինելուց բացի՝ ունեն պատմագիտական և քաղաքական արժեք։ Ուստի՝ Գյուլի հատարարությանը վերաբերող 2009թ. օգոստոսի 9-ին ԲԻԲԻՍԻ-ի և թուրքական լրատվամիջոցների հրապարակումները 2 մեկ անգամ ևս հաստատում են, որ Օսմանյան կայսրության, հետագայում նաև՝ Հանրապետական Թուրքիայի ղեկավար շրջանակները, շատ լավ հասկանալով տեղանունների ռազմավարական նշանակությունը, հետևողական քաղաքականություն են վարել՝ Թուրքիայի սահմաններում գտնվող բնակավայրերի անուններն աղավաղելու և դրանք զանազան միջոցներով սեփականացնելու ուղղությամբ։
Continue Reading »

  1. http://www.bbc.co.uk/turkce/haberler/2009/08/09.
  2. Abdullah Muradoğlu, Ahi Mesut ve Norşin..,Yeni şafak, օրաթերթ, 11.08.2009։Enver Alper Güvelin, Norşin: Psikolojik eşiğin aşılması, Yeni şafak, օրաթերթ, 16.08.2009։

7 responses so far

Sep 12 2009

Հայաստանի բնակչությունը զրկված է ազգային անվտանգության խնդիրների մասին մասնագիտական կարծիքներ լսելու իրավունքից

Ներբեռնեք Word տարբերակը

Հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ

2009թ. մարտ-ապրիլ ամիսներին
«Արարատ» ՌԿ-ի անցկացրած ակցիաների
լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում

(քննական վերլուծություն)

ԱՐԱՐԱՏ

ռազմավարագիտական կենտրոն

Օգոստոս 2009թ.

ԵՐԵՎԱՆ

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

2009Թ. ՄԱՐՏ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ ԴԱՇՏԸ

Ա ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ. «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցազրույցների շարքը

Բ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ. «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով 200 հարցազրույցի արդյունքների ամփոփում և քննարկում

Գ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ. Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և, այսպես կոչված` «Ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկում,

Դ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԱԿՑԻԱ. «Ո՛չ կապիտուլյացիային» հայտարարություն-ստորագրահավաքը

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԶԼՄ ԴԱՇՏԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ՝

«Արարատ» ՌԿ-ի 2009թ. մարտ-ապրիլ ամիսների գործունեության օրինակով

1.1 Հեռուստաընկերություններ. հրահանգված էր չլուսաբանել

1.2 «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթ

1.3 Այլ ԶԼՄ-ներ, «Արարատ» ՌԿ-ի ակցիաների վերաբերյալ նյութերի բովանդակային վերլուծություն

3.3.1. Հոդվածների բնույթը (նկարագրակա՞ն, թե՞ վերլուծական)

3.3.2. Չեզոք, դրական կամ բացասական անդրադարձ

3.3.3. Լուսաբանումների ընդգրկումը (համապարփա՞կ, թե՞ մասնակի)

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Continue Reading »

2 responses so far

Sep 11 2009

Նորից «մահմեդական հայեր» հեքիաթի մասին` հայ-թուրքական «Արձանագրությունների» համատեքստում

Published by under Video

Աղբյուրը՝ Louysworld.com

6 responses so far

Sep 10 2009

Ազգը պետք է ունենա արժանապատվություն, ազգը պետք է ունենա հպարտություն, մնացածը դատարկ և անցողիկ են

Աղբյուրը՝ ArmAr.am, 09.09.2009թ.

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ օգոոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև` «դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների առավել վիճահարույց կետերին:

– Արձանագրությունների համաձայն Հայաստանը և Թուրքիան ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա չի՞ նշանակում իրավա­կան հիմք չունեցող քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված Կարսի պայմանագրի վավերացում և հրաժարում Արևմտյան Հայաստանից:

– Ես քաղաքագետ չեմ, ես հայ մարդ եմ, խոսում եմ հայ մարդու պես, և անկախ այն ամենից, թե ինչ է գրված այդ արձանագրություններում, ես մի բանում համոզված եմ. եթե հայ ժողովուրդը, հայ մարդը հրաժարվում է ցեղասպանությունից, մոռանում և ներում է ցեղասպանին, եթե հայ մարդը, հայ ժողովուրդը հրաժարվում է Արարատ լեռից, եթե հայ ժողովուրդը հրաժարվում է իր պատմական հայրենիքից, ուրեմն այդ ժողովուրդը կորցրել է իր արժանապատվությունը, և ինչպես Թումանյանն է ասում` ոչ թե ժողովուրդ է, այլ խալխ: Դրանից հետո, այդ ժողովուրդը կլինի այս աշխարհում, թե չի լինի` ոչ մի նշանակություն չունի: Հպարտությունն ու արժանապատվությունը կորցրած ժողովուրդը ոչ մեկին պետք չէ:

Continue Reading »

5 responses so far

Sep 09 2009

«ՍՈՒՐՄԱԼՈՒ-ԻԳԴԻՐ» հայրենակցական միության անժամանցելի հայտարարությունը

Մենք` «Սուրմալու-Իգդիր» հայրենակցական միության կազմում միավորված սուրմալեցիներս, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հայ ժողովրդի համար սկզբունքային նշանակություն ունեցող հետևյալ խնդրին։

Վերջին շրջանում թուրքական իշխանությունները վերսկսել են Արևմտահայաստանի և Արևելյան Հայաստանի բռնազավթված տարածքների հանդեպ հայ ժողովրդի պահանջատիրությունը քայքայելուն ուղղված խարդավանքները։ Մասնավորապես փորձեր են արվում Հայաստանի Հանրապետությունից կորզելու մեր հայրենիքի բռնազավթված տարածքների հանդեպ պահանջատիրությունը պաշտոնապես ուրանալու հավաստիացումներ։

Մենք՝ սուրմալեցիներս, հայտարարում ենք, որ որևէ իշխանության, պետության կամ գերտերության չենք լիազորել մեր բռնազավթված հայրենիքը քաղաքական շահարկումների առարկա դարձնել և մեր փոխարեն որոշումներ կայացնել։

Continue Reading »

5 responses so far

Sep 03 2009

Հրավիրում ենք ձեր ուշադրությունը

Published by under Other

«Արարատ» կենտրոնի տնօրեն Ա. Այվազյանի 2009թ. ապրիլի 24-ին և 29-ին տված սույն հարցազրույցները ամբողջությամբ վերաբերում են օգոստոսի 31-ին հրապարակված փաստաթղթերի վերլուծությանը, ուստի ավելորդ չենք համարում դրանք դարձյալ ձեր ուշադրությանը ներկայացնելու :

5 responses so far

Sep 02 2009

Օգոստոսի 31-ի հայ-թուրքական պայմանագրի մասին

Published by under Other

2009 օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական պայմանագրերի կապակցությամբ վերահրատարակում ենք այդ առթիվ սույն թվականի ապրիլի 30-ին Արարատ ռազմավարագիտական կենտրոնի հնչեցրած ահազանգը:

Արմեն Այվազյանի ելույթը. «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին


Տեղի ունեցավ «Հայ-թուրքական միջպետական ներկա գործընթացի և այսպես կոչված «ճանապարհային քարտեզի» մասին հասարակական քննարկում

Նաև Ձեր ուշադրությունը հրավիրում ենք ապրիլի 30-ին կազմակերպած ստորագրահավաքին որտեղ տրվել էին կոնկրետ գնահատականներ կոնկրետ առաջարկներով

11 responses so far