Sep 30 2009
«Արարատ» ՌԿ-ի հայտարարությունը
(30.09.2009)
Առ այսօր «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը չի ստացել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից որևէ տեսակի փաստաթուղթ՝ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դեմ ս.թ. սեպտեմբերի 17-ին իր ներկայացրած՝ «Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին» հայցադիմումի վերաբերյալ։
«Արարատ» Ռազմավարագիտական Կենտրոն հկ
30.09.2009