Blog Archives

Jul 29 2008

Հանդիպում Պաշտպանության Նախարարությունում – Տեսանյութեր

«Արարատ» Ռազմավարագիտական Կենտրոնի Ամառային դպրոցի ուսանողներին հուլիսի 28-ին ընդունեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարն անդրադարձավ հայոց զինուժի ստեղծման ու կազմավորման առանձնահատկություններին, ներկայացրեց բանակի անցած փուլերն ու ներկա խնդիրները:
Հանդպումն անցավ աշխույժ մթնոլորտում: Ամառային դպրոցի ուսանողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին` մասնավորապես տեղեկատվական անվտանգության, ռազմահայրենասիրական դաստիարակության, ռազմական բարեփոխումների մասին: Սեյրան Օհանյանը ներկայացրեց նաեւ հայկական կողմի դիրքորոշումը Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա էին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ: Ներկայացնում ենք Հանրային հեռուստատեսության «Հայլուր» և «Արմենիա» հեռուստատեսության «Ժամը» լրատվականների պատրաստած տեսանյութերը, ինչպես նաեւ` «Հայաստանի Հանրապետություն» եւ «Առավոտ» օրաթերթերի հրապարակումները:


4 responses so far

Jul 28 2008

Համշենցիների մասին

Published by under Audio,Video

Բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Լուսինե Սահակյանը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում համշենահայերի բռնի մահմեդականացման պատմությունը, փուլերը, մեթոդներն ու հետևանքները, ինչպես նաև Սև ծովի հարավ-արևելյան ափերին ապրող մահմեդականացված համշենահայերի մերօրյա սերունդների մեջ պահպանված հայկական մշակութային շերտերը, լեզվական առաձնահատկությունները, նրանց ներկայիս կարգավիճակը և ինքնագիտակցության աստիճանը:
Ձախ կողմի տեսանյութը «Վերելք» հաղորդումն է Կենտրոն ալիքով: Աջ կողմում՝ վերևում, ռադիոնյութ է:
Նաև կարող եք կարդալ հետևյալ հոդվածը՝ «ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ»:
Հարցազրույց Հանրային ռադիոյով հուլիսի 15-ին, 2008թ.:

One response so far

Jul 24 2008

Հայրենասիրության թեման «Թիրախ»-ում. Երկիր Մեդիա

Published by under Video

22.07.2008 թ.: Հայրենասիրության թեման քննարկում են երիտասարդները Երկիր Մեդիայի «Թիրախ» հաղորդման ընթացքում, որին մասնակցել են նաև «Արարատ» ՌԿ-ի ամառային դպրոցի ուսանողներ Նաիրի Հոխիկյանը և Լիլիթ Բաբայանը

One response so far

Jul 09 2008

«Հայեր» հաղորդաշարը

Published by under Other

«Հայեր» հաղորդաշարը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության անկախության 10 ամյակի առթիվ «Կայմ» հեռուստաընկերության կողմից: Այն ցուցադրվել է 2001-2002 թվականներին Հանրային առաջին ալիքով: Հաղորդաշարը անդրադառնում է Հայությանը վերաբերվող բազմաթիվ պատմական, մշակութային, հոգեբանական և այլ գիտական հարցերին: Դրանցից հինգում նաև մասնակցել է Արմեն Այվազյանը: Ներկայացնում ենք ձեզ այդ հաղորդումները:


Պատմագիտություն


Հայոց Լեզու


Հայոց Բանակ


Հայոց Ռազմական Տարեգրություն


Հայկական Գենոֆոնդ

No responses yet

Jul 07 2008

Յուրաքանչյուր հայ պատասխանատվություն է կրում Հայաստանի ճակատագրի համար

Արմեն Այվազյան. «Յուրաքանչյուր հայ պատասխանատվություն է կրում Հայաստանի ճակատագրի համար»
Դասախոսություն` ՀԲԸՄ-ի «Ամառային պրակտիկա Երևանում» ծրագրի մասնակիցների համար

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության` (ՀԲԸՄ/AGBU) «Ամառային պրակտիկա Երևանում» ծրագրի շրջանակներում մի շարք երկրներից սփյուռքահայ 18 երիտասարդներ ծանոթանում ու մասնագիտական փորձառություն են ձեռք բերում Հայաստանում: ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Ավստրալիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից ժամանած երիտասարդների համար միաժամանակ կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ, մշակութային, կրթական ծրագրեր: Հուլիսի 3-ին ուսուցողական ծրագրի շրջանակներում նրանք ներկա եղան «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությանը:

Continue Reading »

No responses yet

Jul 06 2008

Հայաստանի տեղեկատվական անվտանգության հարցեր

Published by under Video


04.07.2008թ.: TV5-ի «Express» հաղորդման հյուրն է Կարեն Վրթանեսյանը: Թեման՝ Հայաստանի համացանցային տեղեկատվական անվտանգության հարցեր:

5 responses so far

Jul 04 2008

Հայաստանի ազատագրված տարածքը



2006 թվականի փետրվարի 8-ին՝ Ռամբույեյում (Ֆրանսիա) Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռ. Քոչարյանի և Ի. Ալիևի հանդիպումից երկու օր առաջ, Երևանի «Մարիոտ-Արմենիա» հյուրանոցի սրահում կայացավ «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը:

Գիրքը կազմել և խմբագրել է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը: Այն վերլուծական ու փաստագրական նյութերի ընտրանի է, «Հայրենատիրություն» մատենաշարի անդրանիկ հրատարակությունը:

Շնորհանդեսի մասին տեսանյութը կարող եք դիտել այստեղ ավելի մեծ էկրանով:

6 responses so far

Jun 26 2008

Horizon News

No responses yet

Jun 15 2008

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ» ՎԻՊԱՍՔԸ

Vipasq[ 12.06.2008 ] Լ.ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ» ՍՈՒՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՐԱՌԱԾ ՈՒ ՄՇԱԿԱԾ ՎԻՊԱՍՔԸ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի խմբագրությամբ ընթերցողին է ներկայացվել 1960-1980-ական թթ. Արեւմտյան Հայաստանի վերապրողներից Զորավար Անդրանիկի մասին բարբառագետ-բանահավաք Սուրեն Սահակյանի գրառած ու մշակած «Ասք Անդրանիկի մասին» վիպասքը:

Continue Reading »

No responses yet

Jun 14 2008

Արդյո՞ք պատմական փաստերի ճշգրտությունը չի տուժել «Բյուզանդիայից արևելք» ֆիլմում

Published by under Other

VardananqՀոլիվուդում նոր ֆիլմ է «խմորվում», ֆիլմ, որը նորովի կներկայացնի հայոց հերոսական անցյալի փառավոր մի իրադարձություն` Վարդանանց պատերազմը: Ըստ «Արմինիան Ռիփորթր»-ի մայիսի 31-ի համարի՝ սկսվել է «Բյուզանդիայից արևելք» անվամբ կինոնկարի ստեղծման նախապատրաստական փուլը, և այժմ պրոդյուսերները գումար են հայթայթում ֆիլմի արտադրությունը ֆինանսավորելու համար: Այս նոր կինոնկարում ներգրավված անհատների ցուցակից կարելի է եզրակացնել, որ այն նկարահանվելու է Հոլիվուդի էպիկական ֆիլմերի լավագույն ավանդույթներով. Ռոջեր Կուպելյան` «Մատանիների տիրակալը» եռերգության և «Մեր հայրերի դրոշները» ֆիլմի լուսային էֆեկտների հեղինակ, Սերժ Թանգյան` System of a Down ռոք խմբից, որը գրելու է երաժշտությունը, կատակերգու Վահե Բերբերյան և այլք: Ըստ էության, պրոդյուսերները մտադիր են ստեղծել մի ֆիլմ, որը կլինի հայկական «Խիզախ սիրտը»: Անկասկած, նախաձեռնությունն արժանի է գովեստի, խրախուսանքի ու բարեմաղթանքների:

Continue Reading »

No responses yet

Jun 09 2008

Այվազեան Արմէնը Պիտի Դասախօսէ Հոլիվուտի Մէջ

Published by under Other

«Արարատ» Ռազմավարագիտական կեդրոնի տնօրէն, քաղաքագիտութեան դոկտոր Արմէն Այվազեան, որ հիւրաբար կը գտնուի մեր գաղութը, քանի մը դասախօսութիւններ պիտի հրամցնէ հանրութեան «Ո՞վ է հայը» խորագրով: Այդ շարքի հերթական ձեռնարկը պիտի կայանայ Հոլիվուտի մէջ: Պիտի բանախօսէ նաեւ իր կինը՝ արեւելագիտութեան դոկտոր, Երեւանի պետական համալսարանի դասախօս, թրքագէտ եւ Օսմանագիտութեան կեդրոնի տնօրէն Լուսինէ Սահակեան՝ «Վիպասք զօրավար Անդրանիկի մասին» թեմայով:
Դասախօսութեան ընթացքին պիտի ցուցադրուի տեսաերիզ, եւ երգեր պիտի երգուին ու ասմունքներ պիտի ըլլան՝ հերոս Անդրանիկի նուիրուած:
Ձեռնարկը կը հովանաւորէ ՀՕՄԻ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը« իսկ կազմակերպիչներն են ՀՕՄի «Մայր» մասնաճիւղը եւ «Արարատ» Ռազմավարագիտական կենդրոնի Լոս Անճելըսի մասնաճիւղը:
Խիստ այժմէական եւ Հայաստանի անվտանգութեան կարեւորագոյն հարցին նուիրուած այս միջոցառումը« որուն սիրով հրաւիրուած է մեր հանրութիւնը, տեղի պիտի ունենայ Յունիս 4ին, ժամը 7ին, Հոլիվուտի Ս. Կարապետ եկեղեցւոյ «Կարապետեան» սրահին մէջ:

Friday, May 30, 2008

Աղբյուրը` www.asbarez.com

One response so far

Jun 07 2008

Interview with Dr. Armen Ayvazyan by Mr. Vrej Agajanian

Published by under Video

One response so far

Jun 07 2008

Interview with Dr. Armen Ayvazyan by Mr. Hamlet Nercissian

Published by under Video

May 28. Armenian military history and the Armenian identity.

One response so far

Jun 07 2008

Interview with Dr. Armen Ayvazyan by Dr. Mkhitar Moradian, Ph.d

Published by under Video

May 31. Activities of “Ararat” Center for Strategic Research, Azerbaijani & Turkish media propaganda and Armenian issues.

No responses yet

Jun 01 2008

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ. ԱՌԱՆՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ՍարդարապատՄենք՝ հայերս, գորովանքով ենք վերաբերվում հիշարժան տարեթվերին, հատկապես եթե դրանք առնչվում են փառապանծ ճակատամարտերին՝ Ավարայր, Սարդարապատ, Շուշի… Քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը, որը զբաղվում է հայոց ռազմական արվեստի պատմությանն ու Հայաստանի աշխարհաքաղաքական իրողություններին առնչվող ռազմավարական ու հոգեբանական խնդիրների ուսումնասիրությամբ, համոզված է. Սարդարապատի շնորհիվ ի դերեւ ելան այն թյուր պատկերացումները, որ փորձում էին մեզ ներարկել մեր հակառակորդները, թե իբր համաշխարհային պատմության եւ քաղաքականության մեջ մենք անզոր ու անօգնական ենք։ Սարդարապատը, վերջին շրջանում նաեւ Ղարաբաղյան ազատամարտը, ցույց տվեցին, որ հենց մենք ենք մեր պատմության կերտողը։

Continue Reading »

No responses yet

« Prev - Next »