Archive for November 20th, 2008

Nov 20 2008

Ադրբեջանում վերստին խոսում են պատերազմի մասին

Աղբյուրը՝ «Հայոց Աշխարհ», 19 նոյեմբերի 2008

Նոյեմբերի 16-ի վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական ռազմական շփման գոտում տեղի ունեցած միջադեպի շուրջ երկու օր շարունակ բորբոքվող կրքերը սկսել են բացահայտել պաշտոնական Բաքվի քաղաքական խաղերի նորանոր նրբերանգները:
Ակնհայտ է դառնում, որ միջադեպի նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված սադրանքը չէր սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բանակցային գործընթացից վերջնականապես դուրս մղելու ակնկալիքով: Ռազմական միջոցների դիմելու ճանապարհով Բաքուն փորձեց նաեւ հասկացնել միջնորդ երկրներին, որ Մոսկովյան հռչակագրով ամրագրված հակամարտության քաղաքական կարգավորման մասին իր պարտավորությունը պայմանական բնույթ ունի, այն է՝ կախված է լինելու հնարավոր փոխհամաձայնության բովանդակությունից:
Սրանով օգոստոսյան ռուս-վրացական կարճատեւ պատերազմից խիստ վախեցած եւ սսկված Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի հետ փաստորեն նորից փորձեց խոսել ուժի դիրքերից:

Continue Reading »

3 responses so far

Nov 20 2008

Խորենացու 5-րդ դարի պատկանելության վավերացում Ալբերտ Մուշեղյանի մենագրությամբ

Աղբյուրը՝ «ԱԶԳ», 20.11.2008

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Թեպետեւ ածու ենք փոքր եւ թվով հույժ սահմանափակ, բայց բազումք քաջագործություններ կան կատարված եւ մեր աշխարհում՝ արժանի գրով հիշատակվելու», հայ պատմագրության հայր Մովսես Խորենացու այս խոսքը դարեր շարունակ իմաստուն մի ձեւակերպում է դարձել մեր արժեքների գնահատման: Իր «Հայոց պատմություն» աշխատությունն էլ, անշուշտ, գրով հիշատակվելու արժանի գործերի շարքում է:
Հայագիտության մեջ Խորենացու «Հայոց պատմությունը» ընդունված է համարել հայ պատմագրության հիմքը՝ թվագրվող 5-րդ դարի երկրորդ կեսով: Միջազգային գիտական շրջանակներում, սակայն, XVIII-XIX դարերից սկսած հակասական տեսակետներ են ծավալվում, որոնցից մի քանիսը փորձում է Մ. Խորենացու դարաշրջանը տեղափոխել 8-9-րդ դարեր՝ միաժամանակ «Հայոց պատմության» քերթության հեղինակումն անանուն մի գրչի վերագրելով:

Continue Reading »

No responses yet