Nov 08 2008
Հայկ. երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողության դրսևորում (մաս երկրորդ)
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ` ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՎԱԾ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Սահակյան Լուսինե, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ
«Գասթէվի թա համշէցնօուն[49] ավալուբաբիյէ Իսացան հէդէվ 780 դաին Անադօլուց էգաց, Սէվ ձօվուն վէթու ջօթին սարօուն նէսթաձ ին: Ձիյափ շինաձ ունին, օնունը մէձվօրին օնունը թիյաձ` Համամաշէն ասթաձ ունին, ասօր Հէմշին ա: Սարօուն մեձին Խաչի Քար ասթաձ ունին, ասօր Քաչքար ա:
Գասին թա համշէցնօուն ավալուբաբիյէ` Ամաթունիքը, Անադօլուսիվա էմմէնու առաջ էգօղ խիրիսթիյան թուրք ին: Էրմէնէսթանուն հէդէ թէրգէցութին աղաձ ունին, գէսէ Էրմէնէսթանուն լիզուն սօրվաձ ա, ուինցը համշէցի աստաձ ունին, լիզվէնուն ալ համշէցնագ[50]: Հէդէվ թուրքնու Անադօլուզ առաձ ունի մուսլիման աղաձ ին: