Archive for November 6th, 2008

Nov 06 2008

Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողության դրսևորում ( մաս առաջին)

Published by under Other

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ` ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՎԱԾ ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ[1]

Սահակյան Լուսինե, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ

Էթնիկական դիմադրողականության և ինքնապաշտպանության գլխավոր միջոցներից մեկը լեզուն է, որն արտահայտում ու պահպանում է ազգային յուրօրինակությունն ու սահմանները[2]: Լեզվամտածողության, բառապաշարի, բանահյուսության մեջ են ամրագրվում ազգային ինքնության հատկանիշները, տվյալ էթնոսին բնորոշ բազմաթիվ առանձնահատկությունները: Լեզուն է, որ սերունդներին է փոխանցում ազգային մշակույթը, ավանդությունները` կատարելով նաև էթնոտարբերակիչ դեր:

Հին ժամանակներից հայերենի` որպես մայրենի լեզվի, գործածությամբ է որոշվել անհատի պատկանելությունը հայկական էթնոսին: Արդեն իսկ լեզվական ուրույն և համախմբված հանրության գոյությամբ է նաև պայմանավորվում հայերենի` հնդեվրոպական նախալեզվից վաղ զատվելու հանգամանքը[3]: Ինչ վերաբերում է հայերենի` Հայկական լեռնաշխարհի բնիկ լեզու լինելուն, ապա այն բազմաթիվ ուսումնասիրություններով վերջնականապես ապացուցված է[4]:

Continue Reading »

2 responses so far