Blog Archives

Apr 30 2009

Հայաստանի Երրորդ Հանրապետության հայեցակարգային վախճանը

Published by under Video

29 April 2009
The Conceptual Collapse of the Third Republic of Armenia
Armen Ayvazyan was the guest of a TV program-“The things we are not going to
concede” broadcasted by the “ALM” TV Company


17 responses so far

Apr 25 2009

Ցեղասպանության և հայ-թուրքական «Ճանապարհային քարտեզի» մասին

Published by under Video

24.04.2009
Գյումրիի հանրային «Շիրակ» հեռուստաընկերության «Փակագիծ» հաղորդաշարի
հյուրն է Արմեն Այվազյանը


32 responses so far

Apr 21 2009

Դասախոսություն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում


Ապրիլի 21-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում հանդես եկավ «Հայ-թուրքական հակամարտության վերջին զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

Համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումն ամփոփվեց աշխույժ հարց ու պատասխանով:

No responses yet

Apr 17 2009

Տեսանյութ. հարցման արդյունքների քննարկումը «Կոնգրես» հյուրանոցում

Published by under Video

13 responses so far

Apr 17 2009

Եթե ուղիները միանման չեն, համատեղ ծրագրեր չեն կազմում

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Եթե ուղիները միանման չեն, համատեղ ծրագրեր չեն կազմում»

Մարտի 12-ից «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը (www.ararat-center.org) հարցում է անցկացնում հայ-թուրքական հակամարտության վերջին զարգացումների վերաբերյալ: Ստացվել են 200-ից ավել պատասխաններ` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Կանադայից, Շվեյցարիայից, Իսրայելից, Բելգիայից, Ֆրանսիայից: Մեր հայրենակիցների արձագանքները բավականին ուշագրավ են և ուսումնասիրության արժանի:

Continue Reading »

No responses yet

Apr 16 2009

Բանակցությունների սեղանին է դրված Հայաստանի պետականության կործանման թուրքական փուլային տարբերակը

Աղբյուրը՝ Իրավունք դե ֆակտո, 10.04.2009թ.


Գլխավորը մոռանալով` հայությունը կենտրոնացել է Ցեղասպանության ճանաչման հարցի վրա միայն

Հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված ներկա իրավիճակը և հնարավոր զարգացումները մեկնաբանում է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ։

-Պարոն Այվազյան, հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կապվում էր ԱՄՆ-ի նախագահի` Թուրքիա կատարած այցի հետ։ Այցի ժամանակ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարություններով, որոնք ինչպես ոգևորիչ են Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, այնպես էլ շատերի համար հիասթափեցնող են։ Որքանո՞վ է ճիշտ հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծումը կապել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հետ։
-Իհարկե, ճիշտ չէ։ Հայկական հարցը սոսկ ցեղասպանության ճանաչման հարց չէ։ Պարզապես վերջին 30 տարվա ընթացքում սփյուռքի լոբբիստական գործունեության, իսկ հետո նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայկական հարցն իր բովանդակային արտահայտումը չգտավ։ Դրա համար էլ ստեղծվել է տպավորություն, թե դա միայն ցեղասպանության ճանաչման հարցն է։ Մինչդեռ Հայկական հարցը Հայաստանի պետականության գոյության համար քաղաքական ու տարածքային երաշխիքներ ապահովելու խնդիրն է։ Ցեղասպանության ճանաչումը կարող է նպաստել այդ հարցի լուծմանը։ Սակայն շփոթ ստեղծելը շատ վտանգավոր է, որովհետև գլխավորը մոռանալով` հայությունը կենտրոնացել է ցեղասպանության ճանաչման հարցի վրա միայն։
Continue Reading »

6 responses so far

Apr 15 2009

Փոշի կդառնան ձեր գործերը չար …

Աղբյուրը՝ Azatamtutyun.am, 18.04.2009

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հերիք չէին տեղական վայրահաչողները և դիլետանտ հայագետները, մեկն էլ գտնվեց հեռավոր ամերիկաներում՝ Ջեյմս Ռ. Ռասել կոչեցյալ, որն արդեն մի քանի տարի է` մաշկից դուրս է գալիս, որ իր նախասիրած գույնը վերագրի նաև Չարենցին: Նկատի ունեմ Չարենցի մի շարք ինտիմ բանաստեղծությունների հրապարակումը, ինչպես նաև հիշյալ «հայագետի» առաջաբանն ու ծանոթագրությունը «Ինքնագիր» հանդեսում (2008թ. N 5, էջ 5-18), և այդ նյութի մի հատվածի արտատպումը «Հրապարակ» թերթում (2009թ. 18 մարտի): Սովետահայ պրոպագանդան տասնամյակներ շարունակ ջանքեր է թափել, որ իր վարչակարգի գետերով թափած արյան գույնը հարմարեցներ իր իսկ կարգերին զոհ գնացած նահատակին, բայց ապարդյուն: Եթե մի գույն իր եղերական մահից առաջ երկրպագել է Չարենցը, դա եղել է հայոց Եռագույնը: Մինչդեռ այսօր, բաց լեղակի գույնի սիրահարները ուզում են մեր ազգային հանճարին իրենց շարքերը տանել: Եվ այսպես վարվելու իբր հիմք են տալիս անմաքուր ու խայտառակ ճանապարհով ջեյմսռասելների ձեռքն ընկած չարենցյան մի շարք բանաստեղծությունների ինքնագրերը: Ի դեպ, դրանց ուշադիր ու անաչառ ընթերցողը, առանց ամերիկյան «հայագետի» տենդենցիոզ առաջաբանի ու ծանոթագրությունների, շատ լավ կկողմնորոշվի, թե ինչն ինչոց է…

Continue Reading »

One response so far

Apr 11 2009

Հարաբերություններ թշնամու հետ` առանց երաշխիքների՞

Մեր կայքում հարցազրույցը տպագրվում է ամբողջությամբ
(«Զրուցակից» շաբաթաթերթում այն լույս է տեսել զգալի կրճատումներով)

«ԶՐՈՒՑԱԿԻՑ», #13 (84), 10 ապրիլ 2009

Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

– ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Թուրքիայում հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ: Սա նշանակում է, որ անփոփոխ է նաև իր խոստո՞ւմը: Եվ առհասարակ` ինչպիսի՞ն է ԱՄՆ նախագահի Թուրքիա կատարած այցի Ձեր գնահատականը:
– Օբաման Թուրքիայում չօգտագործեց ցեղասպանություն բառը, իսկ սա արդեն պետք է գնահատել որպես նահանջ իր խոստումից: Այսպիսի առաձգական հայտարարություններն ամենևին չեն կարող բավարարել հայկական կողմին: Կարծում եմ, որ ապրիլի 24-ին նա ամենայն հավանականությամբ ցեղասպանություն բառը չի օգտագործի: Ինչը կնշանակի, որ ԱՄՆ նախագահը դրժեց իր խոստումը: Բայց այս կապակցությամբ պետք է ընդգծեմ մեկ այլ կարևոր հանգամանք: Նրանում, որ ԱՄՆ նախագահին կհաջողվի շրջանցել ու չարտասանել ցեղասպանություն բառն ու այնուհետև վիժեցնել համապատասխան բանաձևի ընդունումն ԱՄՆ կոնգրեսում` ոչ այնքան մեծ է թուրքական լոբբիի, որքան Հայաստանի իշխանության դերը:

Continue Reading »

No responses yet

Apr 11 2009

Հայոց Ցեղասպանությունը և հետևանքները

Աղբյուրը՝ Azatamtutyun.am, 10.04.2009

Գուրգեն Կարապետյանի հարցազրույցը «Արարատ» ռազմավարագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ

Գրեթե մեկ դար է մեզ անջատում Մեծ եղեռնից: Սակայն այսօր էլ, ավաղ, այդ հրեշավոր ողբերգությունը մեզ համար պատմության շուռ տված էջ չդարձավ: Հարյուրամյա ժամանակային տարածությունը չհեռացրեց մեզանից ողբերգությունը, որը համարվում է ոչ միայն քսաներորդ դարի, այլև մարդկության պատմության մեծագույն չարագործություններից մեկը: Ցավը բթացել է, վերքը թեև սպիացել է, բայց չի բուժվել, հոգեբանական վնասվածքը դեռևս ապրում է մեր հոգիներում և մեր հիշողության մեջ:

Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում և հետևանքները Հայաստանի և հայ ժողովրդի համար` ահա մեր զրույցի թեման:

Continue Reading »

No responses yet

Apr 09 2009

Հայ հասարակության կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների մասին

Աղբյուր՝ Azatamtutyun.am

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մարտի 17–ից իր կայքում (www.ararat-center.org) հարցում է անցկացնում հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ: Կան բազմաթիվ արձագանքներ: Հարցերին պատասխանել են Հայաստանում, ինչպես նաև արտասահմանում ապրող մեր հայրենակիցները, որոնց մեջ կան հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ, փորձագետներ, լրագրողներ, ուսանողներ:

Արծարծվում է երեք թեմա` կոնկրետ օրինակով և դրա վերաբերյալ հարցերով.

Continue Reading »

One response so far

Apr 09 2009

Հարցազրույց Ռադիո «Հայ»-ի եթերում – 08.04.2009

Published by under Audio

No responses yet

Apr 08 2009

«Արարատ» կենտրոնի ընթացիկ հարցման շրջանակներում նկարահանված երկու հարցազրույց

Published by under Video


  • Հարություն Մեսրոբյան, Կառավարման փորձագետ, տեխ.գիտ.թեկնածու, Սլավոնական համալսարանի դոցենտ
  • Ալբերտ Նալչաջյան,«Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ, դոցենտ

9 responses so far

Apr 02 2009

Դասախոսություն Գյումրիում «Կրոն և ինքնություն» թեմայով

Ս.թ. մարտի 31-ին Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գյումրիի տարածաշրջանային մասնաճյուղում «Կրոն և ինքնություն» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը։
Հանդիպմանը ներկա էին Շիրակի Թեմի Առաջնորդ Միքայել Եպս. Աջապահյանը, կենտրոնի աշխատակիցներ, ուսանողներ:

No responses yet

Mar 25 2009

Պուտ մը արժանապատվություն կփնտրվի

«Յառաջ» օրաթերթ, 14-15 մարտի 2009թ

Թուրքիո ժողովրդական դաստիարակության ազգայնամոլ ավանդության անսպառ դրամագլուխներեն են քաղաքներու «թշնամիեն ազատագրում»-ի տոնակատարությունները: Իզմիրի մեջ կնշվի Հույներու 1922-ին ծով թափվիլը, Կարսի մեջ հայ և ռուսերու զգետնումն ու վտարումը, և այլն: Վերջին տարիներուն այդ տոնակատարություններու հայտագրին մեջ փոփոխություն մը բերվեցավ. ազատագրումի ամեն անգամ կրկնվող խորհրդանշական ներկայացումեն զեղչվեցան սվիններով «թշնամին» զգետնելու տեսարանները: Ատիկա պետք էր ընկալել որպես Թուրքիո քաղաքակրթության աստիճանաչափի բարձրացումը: Մանավանդ, որ այս շատ կարևոր բարեշրջումը թափ ու թմբուկով ամեն անգամ կը ծանուցվի թուրք մամուլին մեջ:
Continue Reading »

2 responses so far

Mar 13 2009

Կրոնն ազգային ինքնագիտակցության կարևորագույն բաղադրիչն է

Ս. թ. փետրվարի 28-ին Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ «Կրոնի և եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը։ Դպրանոցի սաներն արտահայտեցին իրենց հետաքրքրությունն ակտիվ հարց ու պատասխանի միջոցով: Վերջում դպրանոցի երգչախումբը (դիրիժոր՝ Շոթա Վարդանյան) կատարեց հոգևոր և ազգային երգեր։

Նշված թեմաներով ընթերցեք նաև.

Չկան մահմեդական հայեր, ինչպես և չկան քրիստոնյա թուրքեր

2 responses so far

« Prev - Next »