ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 4500-ԱՄՅԱԿԸ
ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնը շնորհավորում է համայն հայությանն այս փառապանծ տոնի առթիվ և մաղթում, որպեսզի հայոց հավաքական կամքը լինի հայկյան բազկի պես ամուր և անսասան: | |
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ
Երկնէր երկին, երկնէր երկիր, Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. |
|
Ներբեռնել «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը՝ երեք լեզուներով: Ներբեռնել «Վահագնի ծնունդը» երգի ձայնային ֆայլը: |
Է. Լ. Դանիելյան
ՀԱՅԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 4500-ԱՄՅԱԿԸ
2008թ. լրանում է Հայկ Նահապետի` Հայոց Ձորի (Վանա լճից հարավ) ճակատամարտում Բելի դեմ տարած հաղթանակի 4500 տարին:
Այս տոմարագիտական հաշվարկը կատարել է մեծանուն հայագետ Ղևոնդ Ալիշանը (1820-1901), հիմնվելով Հայոց բուն թվականի «Հայկի շրջանի» («Հայկայ շրջանի») պարբերականության վրա: Հին հայկական տոմարը նահանջ տարի չուներ, քանի որ տարին միշտ համարվում էր 365 օր, ուստի տարին և թվականը շարժական էին: Հուլյան տոմարի 1460 տարվա ընթացքում տարբերությունը լրանում է հին Հայկական տոմարի յուրաքանչյուր 1461 տարում: «Հայկի շրջանի» այսպիսի պարբերականությամբ Ք. ա. 2492 թ. նշանավորվեց Հայկի հաղթանակով: Հաղթական տարվա սկիզբն էր Նավասարդի 1-ը (օգոստոսի 11)*: Հայ Առաքելական Եկեղեցին եկեղեցական օրացույցում մշտապես նշում է տարիները ըստ «Հայկի շրջանի»:
Պատմահայր Մովսես Խորենացին (V դար) Բելին ներկայացրել է որպես աշխարհին տիրելու ձգտող չար ուժերի գլխավոր: Հայկ նահապետը շենացնում էր Հայոց աշխարհը, երբ Բելը փորձեց նրան ենթակայեցնել: Սակայն Բելի նույնիսկ ահռելի ուժերը չօգնեցին նրան: Հայոց Ձորի ճակատամարտում Հայկը իր լայնալիճ աղեղից արձակած երեքթևյան նետով սպանեց Բելին: Հայկի հաղթանակը խորհրդանշում էր Լույսի ուժերի հաղթանակը խավարի հրոսակների նկատմամբ:
Հազարամյակների խորքից եկող հայոց պատմության առանցքը` պայքարն է օտար նվաճողների դեմ, որի ակունքներում է Հայկ Նահապետի հաղթանակը, որը հետագա հաղթանակների առհավատչյան դարձավ:
Հայրենիքին նվիրվելը, ստեղծագործ աշխատանքով ծառայելը, սխրագործելը և հանուն Հայրենիքի ազատության կյանքը չխնայելը հայոց ոգու հրամայականն է: Հայ Առաքելական Եկեղեցին Վրթանես կաթողիկոսի` 337թ. սահմանած կանոնով Վարդան Զորավարին և նրա հետ Ավարայրի ճակատամարտում (451թ.) հանուն Հայրենիքի և Հավատի, Քրիստոսի Խաչով իրենց կյանքը պատարագած հայորդիներին դասեց սրբերի շարքը:
ՀԱՅԿՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ամեն հայի սրտում է, արյան ամեն կաթիլի մեջ, հայորդիներին մղելով սխրագործելու ՀԱՅԿԱԲԱՐ: Նոր վկաներն են Արցախի հաղթական հերոսամարտի բազում հայ ազատամարտիկները և զորավարները:
—————
* Հայկական լեռնաշխարհում աստղային երկնքի դիտարկումների (Ք.ա. VI հազ. – Զորաց քար, Ք.ա. III հազ. առաջին կես – Մեծամոր), հնագիտական պեղումների և ժայռապատկերների հետ կապված նոր հայտնագործությունները վկայում են Հայկյան խորքային արմատների մասին, և Հայկի Ք. ա. 2492թ. փառապանծ հաղթանակը խորհրդանշում էր Հայոց պատմության մեջ շատ կարևոր նոր դարաշրջանի սկիզբը:
5 Responses to “ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 4500-ԱՄՅԱԿԸ”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Ես անձնապես կը շնորհաւորեմ մեր պատմութեան աշխարհատարածման գործին ի խնդիր Ձեր ներդրումըշ նամանաւանդ երբ կըսկըսիք ներկայացնել մեր հեթանոսական կոթողները՝ սկսեալ Վահագնէն.
Պիտի փափաքէի յիշեցնել Ձեզի Նեմրութի կոթողը նաեւ.
Վարձքերնիդ կատար
Անկեղծօրէն
Այս թեման քննարկելու նյութ դարձնելը ստիպեց այսօրվա «հայ լուրում » հնչեցված գաղափարը որ նախաձեռնող խումբը պատրաստվում է «Հայկի և Բելի» դյուցազնամարտի ավարտը հաստատել որպես պետական տոն, իսկ տօմարագրության հիմքը համարել Ղ.Ալիշանի կատարած հաշվարկը որը ըստ էության հաստատելու է հայկական էթնոսի սկիզբը:
Համաձայն այս մոտեցման հայկական էթնոսը 4500 տարեկան է :
Չի կարելի հերթական անգամ թերի և չհիմնավորված տեսակետը փաթաթել հայ ժողո վրդի վզին,նման մի բան ժամանակին կատարեցին խորհրդային պատմաբանները որոնք Վանի հայկական թագավորությունը հռչակեցին ոչ հայկական, որից մինչև այժմ չենք կարողանում ազատվել :Բոլոր երկրների հանրագիտարաները ասում են որ ՈՒրար տուն հայկական չէ:
«Հայկի և Բելի» դյուցազնամարտի իրականությունը կասկածի տակ չենք դնում ,կասկա ծահարույց է նշված 2400 թվականը:
Նշված թվականը չի համապատասխանում իրականությանը և պատմական փաս տերին:Պահպանված ավանդապատումները,առասպելն
Dear All
I am peasant to hear the importance of Ghevont Alishan who was not only Mekhitarist priest but pure and professional armenionologist and expert on historic Armenia territory.
I am Mekhitarist graduate from Murat Raphael college Venice, unfortunately this college is closed now. But we should notforget the importance of mekhitarist congregation fathers who participated in illumination second golden era of armenia history. Western education frm 1717 to 1917 was transfered from Europe to historic armenia villages and specally to our second cultural center Istanbul in Diaspora after Teflis.
Mekhitarist fathers never lost their Armenian spirit in western world. ”
Haygyan serunt tebi haverj Haghtanag
Boghos Mardirossian
Хндранк им азгакицнерин:
Йэс бнаквум эм Москвайум, хндрум эм асек, вортех карох эм гнел hайкакан клавиатура, кампютери hмар. Нахорок шат шноракалутюн…….
Փնտրում եմ իրոք հայրենասեր երիտասարդների, որոնք իրենց մասնագիտական գիտելիքները ցանկանում են ներդնել մի նախագծում, որը ոչ միայն կբարձրացնի երկրի միջազգային համբավը, այլև կնպաստի ՀԱՅՈՑ ազգի համաշխարհային ճանաչմանը, և խթան կհանդիսանա հայապահպանությանը, ինչպես նաև պետությանը ֆինանսական խոշոր եկամուտներ կբերի:
Հաշվի առնելով ինֆորմացիայի տարածման առավել արդիական ձևը` տեղեկատվական տեխնոլոգիաները, առաջարկում եմ ստեծել ստրատեգիական համակարգչային խաղ RTS:
“Տիգրան Մեծ” նախագծի հիմնական նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանը, նրա փառավոր անցյալի մասին պատմել ամբողջ աշխարհին: Խաղի թողարկումից հետո աշխարհի ցանկացած կետում բոլորը կիմանան Հայասա երկրի մասին:
Արդեն հանդիպել եմ շատերի հետ , և ունեմ որոշակի սխեմա (բիզնես պլան), սեփական միջոցներով (ընկերներիս աջակցությամբ) հավաքված որոշ տեղեկություններ և ինչ-ինչ միջոցներ, սակայն մեզ անհրաժեշտ է նաև Ձեր աջակցությունը:
Պետք են մարդիք, որոնք իրենց ազատ ժամանակը չեն ապսոսա այդ համահայկական նախագծին նվիրել:
Հարգանքներով`
Տիգրան Սարգսյան
Isq: 198970214
Skype: tigrsark
e-mail` armeniagame@mail.ru
forums: www. tigranthegreat.mybb.ru, http://www.tigr.forum2x2.ru