Archive for April 11th, 2010

Apr 11 2010

«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները

ԴՐՈՒՅԹՆԵՐ՝
Մամուլի ազգային ակումբում
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
Արմեն Այվազյանի ելույթի
(12.04.2010)

«Ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքները

Ինչպես և 2009թ. ապրիլին ԱՐԱՐԱՏ ՌԿ-ի կազմակերպած մի շարք միջոցառումներում (Կոնգրես – 14.04.2009, Էրեբունի պլազա – 30.04.2009) նախազգուշացրել էինք, 2008 թ. «ֆուտբոլային դիվանագիտությամբ» սկիզբ առած Հայաստան-Թուրքիա միջպետական գործընթացը հանգեցրել է տխուր արդյունքների.
• Հայության տարբեր հատվածների միջև, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև առաջացել են խորը պառակտումներ։
• ՀՀ-Թուրքիա «Ճանապարհային քարտեզի» և «Արձանագրությունների» թոհուբոհում հայությունը ենթարկվել է չարդարացված ցնցումների, արդյունքում՝ ստվար զանգվածներ է՛լ ավելի են օտարացել պետական և համազգային նշանակություն ունեցող խնդիրներից, թուլացել են անվտանգության և ինքնապաշտպանության մասին մտածելու մեխանիզմները։
• Հայաստանի բնակչության շրջանում ուժգնացել է անպաշտպանվածության և անապահովության զգացումը ոչ միայն սոցիալական, այլև արդեն ազգային արժանապատվության հարցերում։ Հոգեբանական անվտանգության մակարդակն խիստ նվազել է, ինչն էլ նպաստել է արտագաղթի նոր ալիքի առաջացմանը։
• Թուրքիան ձեռք է բերել Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու լրացուցիչ լծակներ։
• Ադրբեջանը, տեսնելով Հայաստանի ներքին իրավիճակի խորքային վատթարացումը և միասնության քայքայումը, դարձել է առավել չզիջող և նախահարձակ։

Continue Reading »

2 responses so far

Apr 11 2010

L’Arménie, aussi, a besoin d’une loi… contre le négationnisme !


Source: France-Arménie, No. 360 (Avril 16-31)

Alexandre Iskandaryan est ressorti blanchi de l’action en justice intentée à son encontre, pour faits de négationnisme, par Armen Ayvazyan.

En Arménie, certains peuvent nier le Génocide arménien sans avoir à craindre des poursuites ! Le 5 mars dernier, soit au lendemain du vote du Congrès américain (cf. FA n° 358), la Cour d’appel a rejeté la plainte du Centre d’études stratégiques Ararat contre l’Institut Caucase qui avait traduit, publié et diffusé une littérature négationniste. Rappelons que le 4 décembre 2009, le tribunal de première instance de Kentron et Nork-Marache, présidé par la juge Kariné Petrossian, avait rejeté en un temps record (une minute et quinze secondes) la plainte du Centre Ararat dirigé par Armen Ayvazyan, en prétextant que la Cour ne disposait pas d’assez d’éléments légaux afin de l’examiner (cf. FA n° 352, p. 10 et n° 353, p. 13) (1).
Continue Reading »

No responses yet

Apr 11 2010

Վճռաբեկ բողոք – 05.04.2010

Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանին

ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մարտի 5-ի որոշմամբ մերժվել է «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (այսուհետ` Հայցվոր) ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, բերված Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Ընդհանուր իրավասության դատարան) 2009 թվականի դեկտեմբերի 4-ի վճռի դեմ, որով թիվ ԵԿԴ/2246/02/09 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
I. Գործի դատավարական նախապատմությունը.
2009 թվականի սեպտեմբերի 17-ին Հայցվորը հայց է ներկայացրել Ընդհանուր իրավասության Դատարան ընդդեմ «ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» հիմնադրամի (այսուհետ` Պատասխանող)` հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին:
Continue Reading »

One response so far