Archive for February 14th, 2009

Feb 14 2009

Վտանգավոր սիրախաղեր. Դավաճանելու ենք մեր ինքնությանը

Աղբյուրը՝ «Հայոց Աշխարհ» , օրաթերթ, շաբաթ 14 Փետրվարի 2009 #27/2827

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ կարծիքով. «Եթե մեզ թվում է, թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելով, առեւտուր անելով Թուրքիայի հետ, այլեւս որեւէ խնդիր չենք ունենալու, չարաչար սխալվում ենք:
Ավելին՝ մեր հայրենիքի բռնազավթված արեւմտյան մասն ինքնակամ մոռացության մատնելով, այդպիսով դավաճանելու ենք ինքներս մեզ, մեր ինքնությանը: Իր ոչնչացումը ծրագրող թշնամու հետ վտանգավոր սիրախաղերի պայմաններում հայ ժողովուրդն այլեւս զրկվելու է ինքն իրեն մոբիլիզացնելու, իր առջեւ ինչ-որ նպատակներ դնելու, իր իրավունքների պաշտպանությամբ եւ առհասարակ ինքնապաշտպանությամբ զբաղվելու բնական մղումից»:

Continue Reading »

7 responses so far