Մարդկանց մեծ մասը չի ստանում
այն` ինչ ուզում է, քանի որ իրենք էլ
չգիտեն, թե ինչ են ուզում։ Մարլագրամ Մագիստրոս
(Ջոն Բ. Պրիստնլիի «Հունիսի 31-ը»)
Համաշխարհային ճգնաժամի այս խառը օրերին, երբ Հայաստանի թե՛ իշխանական, եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերն ակնարկում են, թե մոտ է Արցախյան հարցի կարգավորման վճռական փուլը, աշխուժանում են վեճերն այն մասին, թե հայկական կողմը պիտի հանձնի ազատագրված տարածքները, թե՞ ոչ։ Ու կարծես թե բոլորովին չի նկատվում, որ հարցի` նման սեւ-սպիտակ ձեւակերպումը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Պարզ է, որ տարածքները պիտի հանձնվեն, կամ չհանձնվեն՝ միայն ինչ-որ բանի դիմաց։ Իսկ ինչի՞ դիմաց. ի՞նչ կարող են մեզ առաջարկել տարածքները հանձնելու դիմաց, եւ ի՞նչ կարող ենք առաջարկել մենք՝ տարածքները չհանձնելու դիմաց։ Եւ ահա, պարզվում է, որ հայկական կողմը, կարծես թե չունի քիչ թե շատ հասկանալի կերպով ձեւակերպված իր համար ընդունելի տարբերակներ։ Խոսքը, հայոց պետության բարձրաստիճան ղեկավարներին չի վերաբերում, հակառակը` հենց նրանք կարող են եւ չհնչեցնել այդ պայմանները։ Բայց ի՞նչն է քաղաքական ուժերին եւ անհատ հայերին խանգարում ներկայացնել սեփական պատկերացումները արցախյան խնդրի արդար հանգուցալուծման մասին։ Continue Reading »
Հունվարի 26-ին Ստամբուլում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ պատվիրակությունների հանդիպումը:
Պատճառը Թուրքիայի առաջարկած «Կովկասյան պլատֆորմն» է: Ըստ ծրագրի` կողմերը պետք է առավելապես տեխնիկական բնույթի հարցեր քննարկեն:
Թուրքիան գործի է անցել
Օգոստոսյան վրաց-օսական պատերազմից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդոհանը առաջարկեց տարածաշրջանում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծել: Ծրագրված է, որ այն կհիմնվի ԵԱՀԿ սկզբունքների վրա: Տարածաշրջանի երկրները հասկանալի պատճառներով այդ նախաձեռնությունը առանձնակի ոգևորությամբ չընդունեցին, սակայն նաև չհրաժարվեցին: Հետևաբար, այսօր Թուրքիան խոսքերից կարծես թե գործի է անցնում: Հանդիպումը կազմակերպված է:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ նախագահի կողմից ստեղծված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումը գիտակրթական հաստատությունների, այդ թվում`ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։ Continue Reading »
Геноцид армян имел катастрофические последствия не только для армянского народа, но и для всей международной политической системы, в особенности в Европе и на Ближнем Востоке. Убиение целого народа и безнаказанность за содеянное воодушевили самые реакцонные силы, послужили им примером для подрaжания.