Феномен геноцида: Причины и способы предотвращения
МЕЖДУНАРОДНАЯ КОНФЕРЕНЦИЯ
«ФЕНОМЕН ГЕНОЦИДА: ПРИЧИНЫ И СПОСОБЫ ПРЕДОТВРАЩЕНИЯ»
МОСКВА
17 декабря 2008 г.
17 декабря в Московском Институте «Справедливый мир» прошла международная конференция «Феномен геноцида: причины и способы предотвращения». Встреча была организована Институтом совместно с организацией «Русско-Армянское содружество». В дискуссии приняли участие представители политических партий России, Украины и Армении, а также общественных организаций России, Сербии, Греции, Армении и Грузии.
На конференции были обсуждены следующие вопросы:
– Геноцид – тягчайшее международное преступление, направленное на разрушение целых человеческих групп.
– «Конвенция о предупреждении преступления геноцида и наказании за него» 1948 г. и международно-правовая квалификация геноцида как преступления против человечества.
– Геноцид армян – первое в новой истории человечества широкомасштабное международное преступление, совершенное с целью уничтожения целого народа по политическим мотивам.
– Международно-правовая и политическая ответственность государств и уголовная ответственность лиц, принимавшие участие в организации и осуществлении геноцида.
– Усиление мер в рамках ООН и за ее пределами по искоренению геноцида из жизни общества путем его предотвращения и ликвидации всех его последствий
В международной конференции приняли участие руководитель Международного управления Аппарата партии «Справедливая Россия» Борис Гуселетов; президент Русско-Армянского сообщества Юрий Навоян; председатель Международного Союза Курдских общественных объединений, член Национального конгресса Курдистана Мераб Шамоев; директор Центра стратегических исследований «Арарат» Армен Айвазян; представитель сербских общественных организаций Василий Манчич; руководитель фракции Дашнакцутюн в Национальном Собрании Армении Ваан Ованнесян; ответственный секретарь греческой общины Георгий Меланифеди; итальянский историк Джованни Гуайта; депутат фракции «Справедливая Россия» в Государственной Думе Кира Лукьянова; член Бюро партии Дашнакцутюн Левон Мкртчян, сопредседатель Всероссийского союза Еврейских общин Роман Спектр; депутат фракции «Единая Россия» Игорь Чернышенко; Владлена Тихова, руководитель отдела по работе с зарубежными политическими партиями Международного управления Аппарата партии «Справедливая Россия», и другие.
В частности, Армен Айвазян прочитал доклад о «Стратегических последствиях Геноцида армян».
Աղբյուրը՝ «Երկիր» շաբաթաթերթ, 19.դեկտեմբերի 2008թ.
Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը «Արդարամիտ աշխարհ» ինստիտուտի (որի նախագահը Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովն է) հետ համատեղ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում անցկացրեց «Ցեղասպանության ֆենոմենը. կանխարգելման պատճառներն ու միջոցները» միջազգային գիտաժողովը:
Այն նվիրված էր «ցեղասպանություն» հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատիժ սահմանելու մասին միջազգային կոնվենցիայի 60-ամյակին:
Գիտաժողովին մասնակցում էին Դաշնային խորհրդի եւ ՌԴ Պետդումայի անդամներ, քաղաքական գործիչներ եւ մասնագետներ Եվրոպայից ու ԱՊՀ երկրներից, ռուսաստանցի փորձագետներ, հասարակական կազմակերպությունների եւ ազգային գաղթօջախների ներկայացուցիչներ:
Գիտաժողովում քննարկվեցին հետեւյալ հարցերը.
– Ցեղասպանությունը ծանրագույն միջազգային հանցագործություն է` ուղղված մարդկային որոշակի խմբերի քայքայմանը: 1948թ. Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատիժ սահմանելու մասին կոնվենցիան եւ ցեղասպանության միջազգային իրավական որակավորումը` որպես հանցագործություն մարդկության դեմ:
– Հայոց Ցեղասպանությունը առաջին լայնամասշտաբ միջազգային հանցագործությունն է մարդկության նորագույն պատմության մեջ` կատարված մի ամբողջ ժողովրդի ոչնչացման նպատակով` քաղաքական դրդապատճառներով:
– Պետությունների միջազգային-իրավական եւ քաղաքական պատասխանատվությունը եւ այն անձանց քրեական պատասխանատվությունը, ովքեր մասնակցել են ցեղասպանության կազմակերպմանն ու իրականացմանը:
– ՄԱԿ-ի շրջանակներում եւ դրանից դուրս ջանքերի ուժեղացում հասարակության կյանքից ցեղասպանությունը արմատախիլ անելու ուղղությամբ` կանխարգելման եւ դրա բոլոր հետեւանքների վերացման ճանապարհով:
Գիտաժողովի կազմակերպիչները առաջնորդվում են այն սկզբունքով, որ ռասայական, կրոնական եւ էթնիկ խմբերի իրավունքների զանգվածային խախտման վաղ կանխարգելումը մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում` ցեղասպանության կանխման գլխավոր սկզբունքն է:
«Միջազգային հանրության կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Օսմանյան Թուրքիայի կողմից մի ամբողջ ժողովրդի ու նրա բազմադարյան մշակույթի բարբարոսական ոչնչացման համապատասխան գնահատականի բացակայությունը հետագայում հանգեցրեց նման ծանրագույն հանցագործությունների կրկնմանը:
Կարծում եմ` չափազանց կարեւոր է, որ Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունը ճանաչվի բուն Թուրքիայի կողմից: Իրեն քաղաքակիրթ համարող երկիրը չի կարող թաքցնել իր պատմության էջերը, թեկուզեւ` խայտառակ:
Թուրքիայի կեցվածքն այս հարցում խիստ բարդացնում է հարաբերությունները հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ, չի նպաստում լարվածության նվազմանը մեր երկրների միջեւ, խոչընդոտում է վստահության մթնոլորտի եւ որակապես նոր հարաբերությունների հաստատմանը»,- կարծիք է հայտնել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը:
Աղբյուրը՝ «Երկիր» շաբաթաթերթ, դեկտեմբեր 29, 2008
Մոսկվայում տեղի ունեցավ «Ցեղասպանության ֆենոմենը» միջազգային գիտաժողովը
ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի եւ ռուսաստանյան «Արդար աշխարհ» ինստիտուտի համատեղ կազմակերպմամբ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցավ «Ցեղասպանության ֆենոմենը. պատճառները եւ կանխարգելման միջոցները» միջազգային գիտաժողովը:
Դրան մասնակցում էին պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ եւ փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Սերբիայից, Ուկրաինայից եւ Աբխազիայից:
Գիտաժողովում լայնորեն ներկայացված էին Ռուսաստանում հայկական, հրեական, հունական, քրդական, ասորական եւ վրացական համայնքային կազմակերպությունները:
Ներկա էր ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:
Բացման խոսքում «Արդար աշխարհ» ինստիտուտի ներկայացուցիչ Բորիս Գուսելետովը ցեղասպանության երեւույթի դեմ համատեղ պայքարում կարեւոր համարեց երկխոսությունը եւ համագործակցությունը ժողովուրդների միջեւ:
ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանը նշեց, որ գիտաժողովը նախաձեռնվել է Ցեղասպանության միջազգային կոնվենցիայի 60-ամյակի առթիվ, որի ընդունումը ցեղասպանության իրագործման համար պատժելու իրավական հնարավորություն ընձեռվեց:
Նա ընդգծեց, որ ցեղասպանության կանխարգելման եւ հետեւանքների վերացման թեման ներկայումս հրատապ նշանակություն ունի նաեւ նկատի ունենալով կովկասյան տարածաշրջանում ընթացող զարգացումները:
Գիտաժողովին ուղերձ էր հղել ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այն հրապարակեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Իր հերթին, Վահան Հովհաննիսյանը նշեց, որ անհնար է խոսել ցեղասպանության կանխարգելման մասին` հետեւություն չանելով անցյալից, չճանաչելով նախկինում կատարվածը:
Մասնավորապես, հայ ժողովուրդը ենթարկվելով բռնության ու տեղահանության` զրկվեց իր արմատից, իր մշակութային ժառանգությունից եւ շարունակում է կրել Ցեղասպանության ողբերգական հետեւանքները: ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ չի կարող լինել վաղեմության ժամկետ, եւ անպայման պետք է պատիժ ու հատուցում լինի:
Ներկայացված զեկուցումները վերաբերում էին ցեղասպանության երեւույթի տարբեր դիտանկյուններին: Մասնավորապես, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց, որ 20-րդ դարի ցեղասպանությունները կրել են գաղափարախոսական բնույթ եւ իրականացվել են պետականորեն:
Հայ ժողովրդի նկատմամբ իրականացվել է քաղաքականություն, որը բոլոր կետերով համապատասխանում է ցեղասպանություն սահմանմանն ու միջազգային կոնվենցիայի դրույթներին:
ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, որ այսօր ցեղասպանության ենթարկվածների հետնորդները հետապնդում են արդար հատուցման դատը, պահանջում են, որ քաղաքակիրթ աշխարհը հարգի իր իսկ հռչակած սկզբունքները:
Հանցագործության անպատժելիությունը ծնում է նոր ոճիրներ, մոռացված անցյալը անկանխատեսելի է դարձնում ներկան եւ ապագան: Այդ իսկ պատճառով հայերի ցեղասպանության ճանաչման եւ դրա պատասխանատվության համար պայքարը ձեռք է բերում համամարդկային արժեք եւ նշանակություն:
ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Կիրա Լուկյանովան («Արդար Ռուսաստան» խմբակցություն) ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ ցեղասպանության նման ոճիրներ իրականացնողները, որպես կանոն, մինչ օրս լիարժեքորեն պատժված չեն:
Իսկ Պետդումայի պատգամավոր Իգոր Չեռնիշենկոն («Միացյալ Ռուսաստան» խմբակցություն) նշեց, որ Ռուսաստանի քաղաքականությունը ուղղված է ցեղասպանության փաստի խստագույն դատապարտմանը: Այդ քաղաքականությունում Պետական Դուման առաջիններից մեկը ճանաչել է հայերի ցեղասպանությունը:
Ի.Չեռնիշենկոն անդրադարձավ նաեւ սերբերի ցեղասպանությանը` նշելով, որ Կոսովոյի ճանաչումով Եվրոպան սխալ նախադեպ ստեղծեց: Պատգամավորը դատապարտեց նաեւ Վրաստանի կողմից Հարավային Օսիայի բնակչության նկատմամբ իրագործված բռնությունը, քաղաքական շահարկում համարեց Ուկրաինայում «սովամահությունը» ցեղասպանություն ներկայացնելը:
Իտալացի պատմաբան եւ գրող Ջիովանի Գուայտան Արմին Վեգների եւ Ֆայեզ Էլ Հուսեյնի փաստագրությունների օրինակներով ներկայացրեց Հայոց Ցեղասպանության ոչ հայկական վկայությունները եւ դրանց նշանակությունը:
Քաղաքագիտության դոկտոր Ալեքսանդր Սվարանցը անդրադարձավ Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության պատճառներին, փուլերին եւ ազգային ու միջազգային կյանքում դրա հետեւանքներին: Նա նշեց, որ հանցագործությունը կատարվել է Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին խոչընդոտ հանդիսացող հայ ժողովրդին ոչնչացնելու քաղաքական նկատառումով: Այն իրականացվել է նաեւ Ռուսաստանին Փոքր Ասիա չթողնելու, Կովկասում եւ Փոքր Ասիայում հայկական գործոնի որոշիչ դերը ոչնչացնելու նպատակով:
Սվարանցը ընդգծեց, որ հայերի ցեղասպանությունն այսօր ոչ թե պատմական, այլ քաղաքական հարց է: Փաստերի հաստատման տեսքով պատմաբաններն իրենց գործը վաղուց արդեն կատարել են: Իբրեւ միջազգային հանցագործություն` ցեղասպանությունը գնահատվում է արդեն ոչ թե պատմաբանների, այլ իրավաբանների կողմից: Ցեղասպանության հետեւանքների վերացումը քաղաքական հարց է, քաղաքական գործիչների եւ դիվանագետների գործը:
Սերբիայի ներկայացուցիչ Վասիլի Մանչիչը խոսեց նախկին Հարավսլավիայի տարածքում սերբերի ցեղասպանության մասին եւ ներկայացրեց սերբերի ազգային տարածքի կրճատման փուլերը:
Ռազմավարական մշակույթի կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւի զեկուցումը նվիրված էր ցեղասպանության ճանաչման հարցում իրավունքի եւ քաղաքականության հարաբերակցությանը:
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը վերլուծեց հայ-թուրքական հակամարտության կառուցվածքը: Նա հանգամանորեն ներկայացրեց, որ Թուրքիան քաղաքական, ռազմաքաղաքական, իրավաքաղաքական, տեղեկատվական պատերազմի, տնտեսական, մշակութային, ռազմական եւ այլ մակարդակներում Հայաստանի դեմ վարում է թշնամական քաղաքականություն, ինչն արգելում է հայ-թուրքական հակամարտության կարգավորումը:
Ըստ նրա` Հայաստանի շահերը պահանջում են Հայկական հարցի համակողմանի վերարծարծում, ընդհուպ տարածքային փոխհատուցման վերաբերյալ քաղաքական առաջարկությունների ներկայացում:
Գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան նաեւ Ուկրաինայի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ստանիսլավ Շուլինը, Քրդական հասարակական կազմակերպությունների միջազգային միության նախագահ, Քրդստանի ազգային կոնգրեսի անդամ Մերաբ Շամոեւը, գրող եւ թարգմանիչ Աշոտ Սահրադյանը, Հրեական համայնքների համառուսաստանյան միության համանախագահ Ռոման Սպեկտորը, Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության նախագահ Վլադիմիր Կրիվոպուսկովը, Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության եւ ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը: Ռուսաստանի Հունական համայնքների խորհրդի քարտուղար Գեորգի Մելանիֆիդին, Հակամարտությունների հետազոտման ինստիտուտի ղեկավար Թենգիզ Բեգաշվիլին:
Զեկուցումների եւ ծավալված քննարկումների ընթացքում մասնակիցները համակարծիք էին. իբրեւ մարդկության դեմ գործված հանցանք` Հայոց Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի, եւ դրա արդար հատուցման անհրաժեշտությունը կա:
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.