Dec 31 2009
ԱՐԱՐԱՏ ռազմավարագիտական կենտրոնի ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ-ը
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քաղաքացիական դատարանին
Հայցվոր (բողոք բերած անձ)`
«ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն
հասարակական կազմակերպություն
Պատասխանող`
«ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» հիմնադրամ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 2009 թվականի դեկտեմբերի 4-ի վճռով թիվ ԵԿԴ/2246/02/09 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
I.Գործի դատավարական նախապատմությունը
2009 թվականի սեպտեմբերի 17-ին «ԱՐԱՐԱՏ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Հայցվոր) հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» հիմնադրամի (այսուհետ` Պատասխանող)` հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին:
Continue Reading »