Ապրիլի 14-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը ներկայացրեց «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով անցկացված 200 հարցազրույցների արդյունքները: Կոնգրես հյուրանոցում անցկացված միջոցառմանը ներկա շուրջ 150 մասնակիցների թվում էին գիտնականներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տարբեր բուհերի ուսանողներ: Շարունակությունը » Continue Reading »
Գլխավորը մոռանալով` հայությունը կենտրոնացել է Ցեղասպանության ճանաչման հարցի վրա միայն Հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված ներկա իրավիճակը և հնարավոր զարգացումները մեկնաբանում է «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ։
-Պարոն Այվազյան, հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կապվում էր ԱՄՆ-ի նախագահի` Թուրքիա կատարած այցի հետ։ Այցի ժամանակ Բարաք Օբաման հանդես եկավ հայտարարություններով, որոնք ինչպես ոգևորիչ են Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, այնպես էլ շատերի համար հիասթափեցնող են։ Որքանո՞վ է ճիշտ հայ-թուրքական հարաբերությունների հանգուցալուծումը կապել ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հետ։
-Իհարկե, ճիշտ չէ։ Հայկական հարցը սոսկ ցեղասպանության ճանաչման հարց չէ։ Պարզապես վերջին 30 տարվա ընթացքում սփյուռքի լոբբիստական գործունեության, իսկ հետո նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայկական հարցն իր բովանդակային արտահայտումը չգտավ։ Դրա համար էլ ստեղծվել է տպավորություն, թե դա միայն ցեղասպանության ճանաչման հարցն է։ Մինչդեռ Հայկական հարցը Հայաստանի պետականության գոյության համար քաղաքական ու տարածքային երաշխիքներ ապահովելու խնդիրն է։ Ցեղասպանության ճանաչումը կարող է նպաստել այդ հարցի լուծմանը։ Սակայն շփոթ ստեղծելը շատ վտանգավոր է, որովհետև գլխավորը մոռանալով` հայությունը կենտրոնացել է ցեղասպանության ճանաչման հարցի վրա միայն։ Continue Reading »