Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հայտարարությունը

Print Print Email Email

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացնում է, ՀՀ Կրթության Գիտության նախարարության օտարալեզու դպրոցներ բացելու շուրջ, հետևյալ կարծիքը. եվրոպական ոչ մի երկիր միջնակարգ դպրոցներում ուսուցումը չի կատարում որևէ մի այլ երկրի լեզվով, եթե դա չի պարտադրվում օտար երկրի կողմից: Ավելին, հաճախ պայքար է գնում ազգային փոքրամասնությունների կողմից իրենց լեզվով կրթություն կազմակերպելու հարցում: Հայկական դպրոցներում կրթության վատ վիճակը փրկելու ճանապարհը` օտարալեզու դպրոցներ բացելով, չի լուծվի, այլ ավելի կվաթարանա : Եվ վերջապես, Կրթության Գիտության նախարարության հիմնախնդիրը նախարարության ղեկավար կազմի, աղղակելիության չափի հասնող, կաշառակերությունն է, որն և հիմք է հանդիսանում Հայաստանում կրթական համակարգի աղետալի վիճակի համար: Քանի դեռ չի վերացել կոռուպցիան այդ նախարարությունում, Հայաստանի կրթական համակարգում բարեփոխումների նորմալ, գիտականորեն հիմնավորված առաջարկներ լսելը անհնարին է: Կոչ ենք անում, առանց այն էլ վտանգի ենթարկված կրթական համակարգում, կասկածելի նորամուծություններ անելու փոխարեն առաջին հերթին զբաղվել ինքնամաքրմամբ, որից հետո ճիշտ լուծումները ինքնըստինքյան կհայտնվեն: Միանում ենք ինտերնետով և մամուլով տարածվող բոլոր առողջ քննադատություններին, հատկապես «Արարատ» ռազմավարական կենտրոնի կողմից տարածած վերլուծությանը, որոնք օգտագործելով նախկինում հայտնի փորձը` հատկապես ԽՍՀՄ-ի ժամանակ ռուսաց լեզուն մայրենիի փոխարինելու պրակտիկայի ահավոր արդյունքները, դեմ են հանդես գալիս մայրենիի կրթությունը օտար լեզվով փոխարինելու չհիմնավորված առաջարկին:

ԵՀՄՖ-ի նախագահություն
18.05.2010թ.

4 responses so far

4 Responses to “Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հայտարարությունը”

  1. Narekon 19 May 2010 at 4:46 am

    paron naxarar ashotjany nshec te ipr ashxarhi arachatarr erkrnerum gortsum en otaralezu dprocner, vorpes fransiai bnakich, evropakan bazum erkrnerum aprats ev krtutiun stacats hajtararum em vor da sut e. Ajster azgajin lezvi nkatmamp cucadrvum e jurahatuk qaxaqakanutiun, inchpes lehastanum, ajnpes el germaniajum ev fransiaum.
    Nman baner gojutiun unen miajn afrikakan erkrnerum, naxkin gaxutnerum, vortex bazmaetnikutian, gaxutacvatsutian ev irenc lezuneri tkar linelu patcharov krtvum en naxkin gaxutararneri lezvov.

  2. Narekon 21 May 2010 at 3:34 pm

    “Ակունք”
    Հաղորդման հիւրերը` «կլոր սեղան» քննարկման մասնակիցները, ներկայացնում են «Լեզուի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւնների մասին նախագծի անհեռանկարայնութիւնը:

    http://www.vem.am/am/programs/shows/1504/

  3. Narekon 23 May 2010 at 6:04 am

    Հայրենակիցներ, գրանցվեք հանրահայտ “Ֆեյսբուք”ի “Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը” խմբում, տեր կանգնեք ձեր պետությանը, ձեր զավակների ապագային և առժանապատվությանը: Նշեմ որպես հավելում որ միանգամայն հանկարծակիությու չեր որ սույ հայադավ նախաձեռնությունը առաջ բերվեց Հայերիս համար խորհրդանշական ապրիլ ամսին,
    սա մեր ազգային առժանապատվությումը ոտնահարելու միտում ուներ:
    “Ֆեյսբուք”ի հասցեն հետեվյալն է
    http://www.facebook.com/group.php?gid=112426852127161

  4. Narekon 24 May 2010 at 9:36 am

    Արա Պապյան
    «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար
    http://tert.am/am/news/2010/05/24/papyan/

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.