Ո՛չ Հայաստանում լեզվաքաղաքական հեղաշրջմանը (Մասն Ա.)

Print Print Email Email

Քննարկում «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնում, 13․05․2010

Մասնակիցներ՝ (ձախից աջ)

Ռուբեն Թարումյան
(տառաստեղծ),

Արմեն Այվազյան
(ք․գ․դ․),

Հարություն Մեսրոբյան
(տ․գ․թ․),

Դավիթ Գյուլզադյան
(բ․գ․թ․),

Ալբերտ Նալչաջյան
(հ․գ․թ․),

Հայկ Ալումյան
(փաստաբան)

16 responses so far

16 Responses to “Ո՛չ Հայաստանում լեզվաքաղաքական հեղաշրջմանը (Մասն Ա.)”

  1. Haro Mherian, PhD Mathematics/HySpellon 16 May 2010 at 5:51 am

    Նախարարը մի կարեւոր հարց տուեց, սակայն ինձ պարզ է որ նա չի էլ մտածել իր հարցի իմաստը։ Հարցը այն է թէ «արդեօք մենք պէտք է մարդկանց չթողնենք Ինտերնետ օգտագործել քանի որ նրանց ընդերքում գտնւում են այլազգի լեզու…»։ Պատասխանս պէտք է լինի այո, որը ճիշտ է, բայց հէնց հարցումն է սխալ։ Պէտք էր հարցուեր որ չթողնենք ազատ Ինտերնետի օգտագործումը նախակրթարան հասակի մանուկների կողմից, քանի որ լեզուի հարցը կապուած է այդ հասակի մանկանց հետ (եւ ոչ թէ ցանկացած մարդու հետ)։ Սա արդէն Ինտերնետային համաշխարհային օրէնք է եւ կիրառուել է բոլոր զննարկիչ ծրագրերի մէջ ներառեալ IE եւ FireFox–ը։ Այսինքն՝ մանկանց ապահովման համար ստեղծուած այս զննարկիչ ծրագրի ընտրանքները (privacy options)։
    Այսինքն՝ այս նախարարը նոյնիսկ աշխարհային լեզուով ընդունուած տգիտութեան մարմնացու է։

  2. Narekon 16 May 2010 at 5:09 pm

    Հարգելի ԱՌԿ խիստ կարեվորում էմ նման առգիծ քննարկումները արդիական հարցերի շուրջ, նամանավանդ ներկայի ՀՀ խամաճիկային քաղաքական վերնախավի կողմից սանձազերծած տեղեկատվական շրջափակման պարագայում:
    Narek Fransiaic

  3. Narekon 16 May 2010 at 5:29 pm

    Իդեպ հավելեմ, որ եթե Ֆրանսյաի կրթության նախարարը զառանցեր թե ֆրանսերենը Ֆրանսյայում կրթություն ստանալու համար եական գործոն չե, որ ազգային լեզուն երկրորդական հարց է, ապա նման նախարարը նույն օրը կպաշտոնազրկվեր: Այնպես որ հետեվելով միջազգային փորցին խորհուրդ կտամ ՀՀ խամաճիկային իշխանությանը պաշտոնազրկել կեղծ նժդեկհական Աշոտյանին:

  4. Anush Bezhanyanon 16 May 2010 at 6:36 pm

    Շատ ցավալի է, որ ՀՀ Կրթության և Գիտության նախարարը գիտությանը վերաբերվում է ծաղրանքով, միչդեռ նա առաջինը պետք է խրախուսեր գիտական առաջընթացը և իր որոշումների կայացման գործընթացում հաշվի նստեր ոչ միայն հայ այլև միջազգային գիտական ձեռքբերումների հետ: Հակառակ դեպքում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նա այնքան էլ չի մարմնավորում հայ ժողովրդի կրթական և գիտական շահերը, այլ ընդամենը ինչ որ պատվիրված քաղաքական օրակարգ է առաջ տանում: ՀՀ կրթության նախարարի վարքը կարելի է համեմատել որոշ գերտերությունների մշակութային գաղութարարության ադմինիստրատորի կեցվածքի հետ: Օտարալեզու դպրոցների առկայությունը Հայաստանում նշանակում է, որ հայ մարդը պետք է կարդա և հիանա ոչ թե հայ գրողներով և պոետներով, այլ ինչ-որ արտասահմանցի հեղինակներով, որի արդյունքում մարդկանց մոտ ձևավորվելու է սեփական ազգային արժեքների թերագնահատում և ստորադասում: Ինչպես խորհրդային տարիներին ռուսախոսություն էր դարձել բարձր կարգավիճակի ցուցիչ, այսօր էլ փորձ է արվում օտարալեզու դպրոցների ներմուծմամբ կազմաքանդել հայ ժողովրդի միասնականությունը:
    Հայաստանի անկախացումից հետո, Ֆրանսիայի դեսպանատունը նախագծեց ֆրանսալեզու անվճար կրթության իրականացումը Երևանի երկու և Գյումրիի մեկ դպրոցներում: Տարիներ անց, երբ Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորումը պակասեց, հայ ծնողները ստիպված էին իրենց գրպանից վճարել “ֆրանսիական” կրթության համար: ՈՒ թեև հետագայում “ֆրանսիական” կրթության վարկանիշն ակնում ապրեց, այդ ծրագիրը կարողացավ շատ երեխաների կտրել իրենց արմատներից:
    Պետք է նշել, որ Արմեն Աշոտյանը խոսում է այնպիսի հարցերի մասին, որոնց բնագավառում նա այնքան էլ իրազեկ չէ: Օրինակ, նա նշում է սփյուռքահայերի հայրենասիրության մասին, սակայն հայտնի չէ որևէ հետազոտություն, որը ցույց տար, թե հայոց լեզվի դասավանդման ցածր մակարդակը կամ պակասը ինչպես է ազդում սփյուռքահայերի ազգային ինքնագիտակցության վրա: Սակայն անզեն աչքով անգամ կարելի է նկատել, որ Մերձավոր Արևելքում ապրող հայերը, որոնք հիմանականում հայեցի կրթություն են ստացել, կարողացել են պահպանել իրենց ազգային ինքությունը, մինչդեռ Արևմուտքում հայերը հեշտությամբ են ձուլման ենթարկվում, քանի որ չեն տիրապետում իրենց մայրենի լեզվին: Փոխարենը, ՀՀ կրթության նախարարությունը չունի որևէ ծրագիր, որը հանրակրթական դպրոցներում և բուհերում ստեղծեր հատուկ պայմաններ սփյուռքից եկած հայ երեխաների և երիտասարդների կրթական կարիքները հոգալու համար: Այս մտահոգիչ խնդրի պատճառով է, որ սփյուռքի շատ ընտանիքներ հրաժարվում են Հայաստան վերադառնալ:
    Հայաստանն աշխարհի այն հազվագյուտ երկրներից է, որտեղ օտար լեզուների դասավանդումը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում: Որպես օրինակ նշեմ, որ ԱՄՆ պետդեպարտամենտի Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակ ստացող ԱՊՀ անդամ երկրների երիտասարդների մեջ հայերը հիմանականում ցույց են տալիս գերազանց արդյունք անգլերեն լեզվի իմացությունից: Այս առումով պետք չէ փորձել օրինակ վերցնել Ամերիկայից (որտեղ նույնիսկ շատ գիտությունների դոկտորներ ընդունակ չեն ազատ հաղորդակցվել որևէ օտար լեզվով) կամ Եվրոպայից: Մենք հայերս կարող ենք օրինակ ծառայել շատ երկրների համար:
    Փաստորեն, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՀՀ կրթության նախարարությունը փորձում է ոչ թե բարելավել հայկական դպրոցների մակարդակը և դրանք դարձնել մրցունակ` հնարավորություն ստեղծելով սփյուռքահայերի համար կրթություն ստանալ հայրենիքում, այլ նախապատրաստում է հերթական հայաթափության ալիքը: Երևի թե ժամանակն է Արմեն Աշոտյանին գործուղել Իրան, որպեսզի նա հասկանա, որ գիտության ասպարեզում առանց օտարալեզու դպրոցների էլ է կարելի արձանագրել լավագույն ցուցանիշներ:

  5. Bovison 16 May 2010 at 10:58 pm

    Կենտրոն հեռուստաալիքի հաղորդավարը Ա.Աշոտյանից փորձեց իմանալ, թե ինչի համար ե այդ նախագիծը: Այս հարցը տրվեց երեք անգամ: Իրենց երկխոսությունը տվյալ հարցի շուրջ կարելի է ամփոփել հետեվյալ կերպով’
    -Ինչին է պետք այս նախագիծը?
    -Այս նախագիծը քննադատողները չեն տարբերում քննադատութունը վիրավորանքից և նրանք քիչ են:
    -Ինչին է պետք մեզ օտար լեզվով ուսուցանող դպրոց?
    -Այլալեզու կրթություն ստանալու համար:
    -Ինչին է դա պետք?
    -Դպրոցային համակարքում պետք է ունենանք ծառայութունների բազմազանություն: Կրթական համակարքում այլ խաղացողներ են պետք:
    Պր. Աշոտյանը լուրջ ու մտահոգված տեսք ընդունելով այսպիսի պատասխաններ տվեց Պետրոսի հարցին: Այստեղ կարելի է մեջ բերել հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի խոսքերը’ “Միթե կարելի է այսպիսի անփուտորեն վարվել սեփական տուգանային հրապարակում: Զարմանալի է!!!:” Սա Արարատ թմի պաշտպանի մասին էր:
    Ա.Աշոտյանի ելույթը անտրամաբանական է ու հակաազգային: Եվ այս գնահատականի հիմնավորումը արդեն ներկայացված է Արմեն Այվազյանի մեկնաբանության մեջ:Ավելացնելու բան չունամ: Բայց մի դիտարկում արեցի:
    Ա. Աշոտյանը ոչ մի անգամ չօգտագործեց ‘օտար ‘ մասնիկը պարունակող խոսք կամ բառակապակցություն, որի կիրառումը այս ենթատեքտում ավելի քան հավանական է, օրինակ ‘օտար լեզու’ արտահայտութունը: (Բայց մի քանի անգամ կրկնեց ‘այլալեզու’ բառը,:) Սա պատահական չէ: ‘Օտար լեզու’ բառակապակցութունը կիրառման որոշակի եղանակներում ստանում է բացասական իմաստային երանգ: Եվ այս իմաստային երանգից է Ա.Աշոտյանը մտածված խուսափում:Մայրենի լեզվում առկա ‘օտար լեզու’, ‘օտարախոս’ բառերը իրողությունը այլ կերպ են ներկայացնում…:

  6. Tamaraon 17 May 2010 at 3:34 am

    Աշոտյանը ասեց. “Ի՞նչ է նշանակում ազգայնականություն։ 21-րդ դարի ազգայնականությունը ինձ համար կիրթ, հայրենասեր մարդն է, որը հաջողակ է, որը կարող է աշխարհի ցանկացած ծայրում իրեն դրսևորել և իր շնորհակալության տուրքը մատուցել իր Հայրենիքին”։
    Պարզվեց նախարարը նաև Ազգայնականության տեսության մասնագետ է։ Վա՛յ, չգիտեի։ Ինձ մոտ նշեցի, որ վաղը համալսարանում մեջբերեմ մեր նախարարի այս հորինած “տեսությունը”. ուսանողներիս հետ մի բոլ կծիծաղենք։

  7. Haro Mherian, PhD Mathematics/HySpellon 17 May 2010 at 4:23 am

    Հետաքրքիր է այս «նախարար»ի պատճառաբանութիւնը – մայրենի լեզուով դպրոցները ցած որակի են, ուրեմն՝ եկէք չինարէնով դասաւանդենք՝ անկասկած դա կ՚բարձրացնի մակարդակը։ Եղբայր՝ ես 20 տարի Ամերիկայում ուսանեցի, բայց ինչ որ սովորել էի հայերէն լեզուով դրանով էր որ կարողացայ գիտութիւնս առաջ տանել եւ անընդհատ բարձրանալ մակարդակով։ Վերջում իմացայ որ նոյնիսկ M-Theory–ն պէտք է մի հատ հայերէնով վերստին քննարկեմ որպէսզի կարողանամ աւելի կատարեալ տիեզերական համակարգ ստեղծել։
    Պէտք է ասեմ որ նոյնիսկ եթէ հայերէնը իմ մայրենի լեզուն չլիներ, իր կատարելութեամբ պէտք է որ հայերէնը ընտրուեր գիտական եւ բարձր մակարդակի կրթութեան հասնելու լեզու, աւելի կատարեալ քանս թէ Լատիներէնը կամ Յունարէնը (որոնք աւանդական գիտական լեզուներն են)։

    Սա նոյն բանն է ինչ որ Սովետներն արեցին, վերցնում են աշխարհի ամենայն ֆոնետիկ լեզուն, հայերէնը, եւ ենթարկում են «բարենորոգման» որպէսզի իբր թէ ֆոնետիկ անեն։ Բայց սա աւելի յիմար է, այսօր մենք վերցնում ենք ամենայն գիտական եւ ամենաբարձր մակարդակի մի լեզուահամակարգ, այսինքն՝ հայերէնը, եւ իբր թէ մի այլ լեզուով փոխարինելով կ՚բարձրացնենք մեր դպրոցների մակարդակը։ Եթէ հայերէնով մենք չզարգացանք, վստահ եղէք որ անգլերէնով մենք իսկական կ՚յիմարանանք (ինչպէս որ արդէն կացութիւնն է Ամերիկացիների մօտ, 80% ոչ կարգին անգլերէն գրել գիտէ, ոչ էլ թուաբանութիւն ոչ էլ գիտութիւն)։ Ես հայեցի, հայերէն մայրենի լեզուով զարգացած մարդ անգլերէնի դաս եմ տուել անգլիացիների ժառանգներին։
    Խնդրեմ՝ ասէք Պրն. «նախարար» – ո՞րքան յիմար է յիմարից աւելի յիմար լինելը։
    Պարզ է սրանք փողով են թունաւորուել։ Փողն է նրանց աստուածը։ Բայց այնքան են լկտի որ չգիտեն թէ հայերէն լեզուով աւելի մեծ հարստութեան կ՚հասնեն եթէ մի վայրկեան նկատեն թէ ինչ է ընկած իրանց քթի տակ։

  8. Haro Mherian, PhD Mathematics/HySpellon 17 May 2010 at 4:39 am

    Յետոյ, նաեւ այս «նախարար»ը ինքն իրեն է հակասում, եթէ ըստ իրեն լեզուն երկրորդական է կրթութեան համար, հապա ինչո՞ւ է պէտք դա փոխարինել։ Որպէ՞սզի՝ Պրն. «նախարար»ը իր բանկի հաշուեհամարին արդեօ՞ք մի գումար ստանայ։ Եթէ նա կարծում է որ մայրենի լեզուի ինչ լինելը կապ չունի կրթութեան հետ, դէ՛ լաւ եկէք լեզուն պահենք հայերէն, քանի որ դա երկրորդական է ըստ իրեն։
    Պարզ է ուրեմն՝ նա ցանկանում է յայտնել որ լեզուն երկրորդական է ի բացառեայ հայերէն լեզուից։ Սա դասական մակարդակով ուղիղ ռասիզմ է մղուած հայոց մշակոյթի դէմ։

  9. ԱՐՄԵՆ Բ.on 17 May 2010 at 5:52 am

    Աշխարհի անունից խոսող տգետ նախարարը(թող չնեղանա տգետից,քանի որ նա արդեն վիրավորում է իմ մայրենի լեզվին)չգիտի ու իր նման չիմացողների մոտ տպավորություն է ստեղծում,որ ոչ մի կայացած եվրոպական երկրում(նաև չկայացած)օտար լեզվով դպրոցներ չկան,չհաշված համայնքային դպրոցները,չշփոթենք: Օրինակ բնակվում եմ Հունաստանում ՝այստեղ նման բան չկա,և ոչ թե չկա ,այլ մտածել նման բանի մասին պարզապես ցնդաբանությունն է:Նման նախարարին վաղուց վռնդած կլինեին:իսկ կրթական խնդիր այստեղ նույնպես կա,այն էլ մեծ:Համեմատել հայկական կրթության հետ( սովետական ժամանակների )նույնն է ինչ համեմատենք ասենք սեվը սպիտակի հետ,տգիտություն համատարած:Օրինակ ՝տասնյոթից հանած վեց պետք է օգտագործի հաշվիչ մեքենա:Եվ բազում այլ օրինակներ:Միթե՞ ձգտում ենք նման մակարդակի,ախր որ չգիտեք ինչ է իրենից ներկայացնում եվրոպա կոչեցյալը,ի՞նչու եք օրինակ բերում պարոն նախարար:Իսկ սփյուռքահայերը , ի միջիայլոց ,ժամանակի ընթացքում կվերանան,հենց հայերեն կրթություն չունենալու հետեվանքով:Եթե որոշ զանգված նույնիսկ խոսում կամ հասկանում է ,բայց վստահ եղեք,նրանք մտածում են ոչ հայերեն,ցավալի է բայց փաստ է:Դրա համար հարկավոր է հատուկ պայմաներ Հայոց լեզվի համար ստեղծել,այլ ոչ թե օտար լեզուների:Այո’, լեզուն մեղք չունի,համակարգ չկա,իսկ նման տգետ գլխով դժվար գործող ու ճիշտ համակարգ ստեղծեք:

  10. ԱՐՄԵՆ Բ.on 17 May 2010 at 6:02 am

    2տարի առաջ Երեվանում «ՍՏԱՌ» սուպեռ մարկետում բոլոր ապրանքագներ- անվանումնեը գրված էին ռուսերեն լեզվով,դա էլ քիչ էր կտրոն երբ տվեցին ,պարզվեց որ դա էլ ռուսերեն էր:Մի՞թէ Ֆրանսիայում խանութներում կտրոն տալիս են անգլերեն լեզվով կամ գերմաներեն:Այսինքն լեզվի հարց վաղուց ունենք ու այս շիլան վաղուց է եփվում,պարզապես հոտը նոր է տարածվում:ԻՍկ գաղափարի տերերը վստահ կարող եմ ասել որ գտնվում են Հայասատնից դուս,այդ ձեռագիրը տեսնում եմ և Հունաստանում և մի քանի այլ հարեվան երկրներում,բարզապես Հայաստանում շուտ են ցանցը ընկնում:

  11. Ակսելon 17 May 2010 at 4:38 pm

    Պարոն նախարար, լեզուն մարդուն պետք է իր ինքնությունը դրսեվորելու համար իսկ կրթությունը ինֆորմացիա է մասնագիտություն ձեռք բերելու համար, ընդհամե՛նը: Կրթությունը չի կարող լինել մարդու ով լինելու որևէ չափանիշ, դա անհամես և հանցավոր մտածելակերպ է, որովհետև ամենամեծ հանցագործները շատ լավ կրթութուն ունեն իսկ կրթված մարդը ու ՄԱՐԴԸ, տարբեր բաներ են…
    Իսկ մենթալիտետը, (կուլտուրական պահելաձև, օրինապահություն…) կապված է դաստիարակության հետ, իսկ դաստիարակությունը հենվում է օրինակների վրա, ՕՐԻՆԱԿ. Ինչպես ասում են, ոչինչ անձնական:
    Հայաստանում քի՞չ կան փորձառու, կրթված, ազնիվ մարդիք, լիքն են չէ՞, ոմանք կոշկակարություն են անում, ոմանք փառք աստծու դեռ իրենց բնագավառներում աշխատում են, հիմա ասե՛ք, ինու՞ են հենց ձեզ, երիտասարդիդ, նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնի: Պատասխանելով այս հարցին, եթե որևե բացառիկ պատճառ չունեք, որը և մեզ հայտնի չէ, ապա կպատասխանեք ամենակարևոր հարցին, թե ինչպես է ձևակերպվում ժողովրդի մենթալիտետը, ինչ օրինակներ ունի ժողովուրդը իր աչքի առաջ կյանքում մի բանի հասնելու համար, ինչպես ասում էք, «հաջողակ» լինել և ի՞նչ անձանական ներդրում ունեք դուք ժողովրդի դաստիարակման գործում: Ի՞նչ է մտածելու Հայ մարդը ձեզ, երիտասարդիդ, այդ պետական կարևոր պաշտոնին նշանակելու կապակցությամբ, Հայ դալայլամա՞ ենք գտել թե՞ էլի նույն տաշտակը, փող – ծանոթ – բարեկամություն: Ես նշում եմ ձեր երիտասարդությունը, ձեր հարցազրույցը լսելուց հետո, հիմնականում էմոցիաներ էին:Եվ ինչու՞ էք խուսափում, անուններ չեք տալիս, ախր արդեն խոսքի ազատությու՜ն է, էլ ո՞վ պիտի տա մարդկանց անուններ, եթե ո՛չ նախարարը:
    Ահա կյանքի դպրոցը, որը ո՛չ մի լավ բանի չի սովորեցնում, նախ էդ կործանարար դպրոցը փաքեկ, հետո նոր կարելի է խոսել այլ դպրոցների մասին:

  12. Hayk Nahapeton 18 May 2010 at 4:14 am

    Պրն, ՏԳԵՏ կրթության նախարար մոտավորապես մեկ և կես տարի առաջ նույնպես հայտնում եիք որ Հայ-թուքական արձանագրություների ընդիմախոսները մի քանիսն են բայց ինչպես տեսանք Սերժ Սարգսյանը, ձեր հոգևոր հայտը խայտառակվեց ամբողջ սփուրքում: Դուք իրավունք չունեք կռթության նախարար լինելու և պետք է անհապաղ հրաժարական տաք: Մենք ձեզ չենք ուզում և 21-րդ դարի հայրենասիրությամբ: Դուք հայրենասեր չեք, ձեր գործողությունը պառակտիչ և քայքայիչ է: Դուք տանում եք դավաճանական գործողություն: Մեն ձեզ չենք ուզում որպես կրթության նախարար, այն կրթության որտեղ եր երեխաները պետք է սովորեն:
    Սա մի անգամ նորից գալիս է ապացուցելու մեզ որ այս իշխանություները դավաճաների մի աղբակույտ է: Երևի սրանք հայ ել չեն ազգությամբ, շատ հավանական է:

  13. Samvelon 20 May 2010 at 3:35 am

    Obviously the minister is a completed idiot powered by public position. I can call him to one-2-one dispute and waist this discussion time once only (samoxin76@yahoo.com). His “opinion” cannot be taken serious whatsoever; sick and dump knowledge about the world language/education experience with his dilettante comments as a public servant.
    Disputing with such public idiots (lawmakers with their idiot low projects) is an acceptance of a state level idiocy in Armenian society. It’s a complete shame.

    These lawmakers clone western lawmakers’ habit to go to bed and think about a new law for a morning to promote them as a public active persona/politician. As a matter of fact large number of new laws are taken exactly from other countries parliaments (to my observation); e.g. luxury tax law by Dallakyan (another …, I knew him 30 years ago), etc. Most of other “irrelevant” laws are recommended by EU and USA “advisers” who constantly remind these guys about their loans and state depths to “force” new laws that are mostly against Armenia’s national interests (to comply w/ EU “standards”).

  14. Արմանon 21 May 2010 at 3:48 am

    Բոլորովին վերջերս էր որ նախարարն իր ելույթում խոսում էր Հայոց լեզվի դերի և դիրքի բարձրացման մասին: Ես հրաժարվում եմ հավատալ, որ այս ամենը Աշոտյանի նաախաձեռնությունն է:Հասկանում ենք, որ պարտադրում են:
    Պարոն նախարար միակ ճիշտ ելքը ձեզ համար դա հրաժարականն է, միայն այսպես կարելի է փրկել սեփական պատիվը հեղինակությունն ու արժանապատվությունը քանզի դա շատ ավելի թանկ է քան նախարարի պաշտոնը, դեռ ուշ չի հավատացեք, ժողովուրդը կհասկանա:

  15. Հենon 25 May 2010 at 7:34 pm

    Ես մեծ սպասելիքներ ունեի Արմեն Աշոտյանից , սակայն նա , ցավոք սրտի , դարձել է մի անճանաչելի խաղալիք-գործիք հակահայկական ուժերի ձեռքին :

  16. SONA ARSHUNECIon 26 May 2010 at 4:09 pm

    ՈՒ ՔԱՆԻ ԿԱ ՀԱՅ ՏԱՌ ՈՒ ԲԱՌ
    ——————————-
    Դարեր ի վեր, դարեր ի վեր
    Ազգիս արյունն է հեղվել միշտ
    Կաթի՜լ – կաթի՜լ , շի՜թ առ շի՜թ
    Ավարայրից մինչև Տեր-Զոր
    ՈՒ Սումգաիթ…
    ՈՒ դուք եք լոկ միակ վկան.
    Դուք’ իմ անգի,
    Դուք’ իմ անմահ
    Հայոց տառեր
    Հայոց տառեր մեր հայերեն,
    Որ եկել եք անտիկ դարեն.
    Սուրբ Մաշտոցը ձեզ արարեց,
    Հղկեց, տաշեց մեզ պատգամեց,
    Որ պահպանենք
    ՈՒ փայփաենք
    Մեր հավատքի ամուր կամքով
    ՈՒ մեր խաչով,
    Մեր պապերի անցած ճամփով,
    Արահետով,
    Պարմիչների մագաղաթյա
    Մատյաններով,
    Նարեկացու հանգ ու վանկով
    Կոմիտասի երգ ու տաղով,
    Շարականով,
    Մեր արյունոտ սև անցյալով,
    Մեր բիբլիական Արարատի
    Ձյունե թագով,
    Նվիրումով,
    Որ շղթայված մեր մայր հողում
    Աչքը ճամփին մեզ է սպասում
    Թուրքն է գերել մեր աչքի դեմ.
    Քեզ իմ երգով ետ կբերեմ’
    Իմ գրիչով կելնեմ մարտի,
    Ոչ մի ուժ չի նրան հաղթի,
    Կկոտրեմ ես ամե´ն կապանք,
    Վերջ կդնեմ քո տառապանք:
    Փորձություններ կգա՜ն-կերթա՜ն
    Դարեր կգան, դարեր կերթան
    Կմնաս միշտ, միշտ Հայկական
    Դու իմ միակ, իմ Բիբլիական.
    ՈՒ քանի կա հայ տառ ու բառ,
    Քանի որբ ես հրաշք իմ սար,
    Հայը չունի քուն ու դադար.
    Քանզի մենք ենք քո տերն արդար
    Հայի երազ, հոգի, հավատ
    Մեսրոպատառ ի´մ Արարատ:
    2005թ Բրյուսել
    —————————————————

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.