Իսկանդարյանն ու Գյորգյուլուն քիրվայական կապերի մեջ են

Print Print Email Email

Armar.am, 15.12.2009թ.

Վերջերս Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանը կարճեց դատական այն գործը, որով «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը մեղադրվում էր ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու և տարածելու մեջ։ Կարելի է ասել՝ նա մեղադրվում էր ազգային դավաճանության մեջ։ Սակայն Ալ. Իսկանդարյանը դրանից հետո էլ իր մեղքը ոչ մի կերպ չընդունեց, արածը պատճառաբանելով՝ թե խմբագիրը պատասխանատու չէ հոդվածագրի բոլոր մտքերի ու արտահայտությունների համար, որ գրքի սկզբում ինքը նշել է, որ չի կիսում հոդվածագիրների տեսակետները։ Սակայն «Կովկաս» ինստիտուտի տնօրենն այդպես էլ չպատասխանեց մի հարցի, թե ինչո՞ւ է ընտրել հենց այդ հոդվածը և ինչո՞ւ է Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն տարածում` իր իսկ միջոցների հաշվին։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի «թեթև» ձեռքով կարճված այդ գործի իսկանդարյանական արձագանքն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Հաջողությունից ոգևորված, հիմա էլ Իսկանդարյանը Երևան է հրավիրել այդ հոդվածի հեղինակին՝ Այբարս Գյորգյուլուին։ Այսինքն՝ այս ամենից կարելի է հստակ եզրակացնել, որ Գյորգուլուն Իսկանդարյանի հետ քիրվայական կապերի մեջ է, ու դատին հաջորդող երկու շաբաթների ընթացքում վերջինս հասցրել է ախպերությանն «իշմար» տալ, թե՝ «հա~յ-հարայ հասիր՝ ինձ ստեղ բան ասող կա»։ Բան ասողն էլ մենք ենք, մի ամբողջ ժողովուրդ, որ լռել, ձայն չի հանում, չի ջարդում դավաճանի բերանը, չի պոկում դավաճան լեզուն…ու թույլ է տալիս, որ սա հիմա էլ՝ Երևանի սրտում՝ «Արմենիա» հյուրանոցի սրահներից մեկում, դեկտեմբերի 17-ին «ախպերության հետ» համատեղ մամլո ասուլիս կազմակերպի ու իրեն հատուկ ցինիզմով` «եղբայրության, «բարեկամության» ու «բազմակարծության» ռևերանսներ անի ու փորձի կասկածի տակ դնել պատմական եղելությունը:

Հայոց ցեղասպանության ժխտման դեմ հայցադիմումին (հայերեն և անգլերեն), «Կովկասի ինստիտուտի» հրապարակած գրքում առկա ժխտումների օրինակներին և դատական գործի այլ նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.