Ցեղասպանության ժխտման դեմ հայցն ընդունվել է դատարանի վարույթ

Print Print Email Email

Ս.թ. հոկտեմբերի 16-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ստացավ ծանուցում առ այն, որ «Արարատ» կենտրոնի հայցն ըննդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի դատարանում ընդունվել է վարույթ (որոշումը կայացվել է ս.թ. հոկտեմբերի 7-ին)։ Տեղեկացվում է նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով լրացուցիչ կծանուցվի։

Ներկայացնում ենք դատարանի որոշման տեքստը՝

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.10.2009թ. ք. Երևան

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Կ. Պետրոսյանի, քննության առնելով «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի՝ հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջների մասին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի՝ հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը ներկայացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ և 88-րդ հոդվածների պահանջներին համապատասխան։

Գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է գործը նախապատրաստել դատաքննության։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ, 144-րդ հոդվածներով, 144.1 հոդվածի 2-րդ կետով, 149.5-րդ հոդվածով, դատարանը

ՈՐՈՇԵՑ

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի՝ հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջների մասին հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ և գործը նախապատրաստել դատաքննության։

ԴԱՏԱՎՈՐ՝ Կ. Պետրոսյան

One response so far

One Response to “Ցեղասպանության ժխտման դեմ հայցն ընդունվել է դատարանի վարույթ”

  1. Gor from Hollandon 16 Oct 2009 at 6:18 pm

    Good first step.

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.