Արմեն Այվազյան. «…ժողովրդի առջև եք պատասխան տալու»

Print Print Email Email

Աղբյուրը՝ 7or.am, 01.10.2009թ.

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանն իր ելույթում մասնավորապես ասել է.

– Այսօր պարզ է արդեն, որ ՀՀ իշխանությունը հրաժարվում է կատարել իր ամենակարևոր սահմանադրական իրավունքը և բարոյական պարտականությունը՝ պաշտպանել Հայաստանի ժողովրդին։ Կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ այն մասին, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական քաղաքականություն։

Ա. Այվազյանը հավելել է, որ ամբողջ աշխարհում իրավական, քաղաքական միտքը Ցեղասպանության ժխտումը գնահատում է որպես Ցեղասպանության եզրափակիչ փուլ։

– Մի՞թե այս բաները չեն կարդացել ՀՀ արտգործնախարարությունում, ՀՀ իշխանությունները, որ չեն փորձում պայքարել Ցեղասպանության ժխտման դեմ։

Ա. Այվազյանը նշել է, որ նախաստորագրված արձանագրություններով Հայաստանն ինքն է հարցականի տակ դնում իր այսօրվա իրավունքներն ու անվտանգությունը։

– Նշանակում է՝ արձանագրությունների ստորագրումից և վավերացումից հետո Թուրքիան շարունակելու է իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամաբ։ Մեր ղեկավարներն ինչո՞ւ չեն մեկնաբանում Էրդողանի լկտի խոսքերը։ Գաղութարարի խոսքեր են՝ գաղութացված պետության հասցեին ուղղված։ Ի՞նչ է նշանակում՝ ձերբազատվե՛ք Սփյուռքի ազդեցությունից. Սփյուռքը ձեզ լավ բան չի տալիս։ Սփյուռքն իրենց ստեղծած միավորն է, Սփյո՛ւռքն է արգասիքը Ցեղասպանության։ Ուզում են Սփյուռքը, կտրելով Հայաստանից, արագացված տեմպերով ոչնչացնել, որից հետո, բնականաբար, Հայաստանի հերթն է գալու։ Ի՞նչ է նշանակում, երբ Էրդողանն ասում է՝ մենք ցանկանում ենք վերադարձնել Օսմանյան կայսրությունը ժամանակակից Թուրքիային։ Ինչո՞ւ չեն մեկնաբանում Հայաստանի իշխանություններն այս արտահայտությունը։ Օսմանյան կայսրությունը հայերիս համար նշանակում է Ցեղասպանություն։ Քարտեզներն արդե՛ն այդպիսին են։

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ղեկավարը, խոսքն ավարտելով, դիմել է այն մարդկանց, ովքեր պատրաստվում են վավերացնել նախաստրոգարված արձանագրությունները.

– Եթե դուք գնալու եք իշխանության կոչերի հետևից, ժողովրդի առջև՛ եք պատասխան տալու։ Ժողովուրդը կանգնելու է և իր իրավունքներն է պաշտպանելու, որովհետև իր անվտագության, կյանքի շահն է։ Մի քիչ վատ եք հաշվարկել. իշխանությունն էլ է վատ հաշվարկել, եթե կարծում է, որ հայ ժողովուրդն ինքնապաշտպանությամբ չի զբաղվելու։


Источник: 7or.am, 01.10.2009

Армен Айвазян: «…за дорожной картой последовали эти протоколы, которые пытаются юридически закрепить колонизацию Армении»

«Я уже оценивал эти протоколы, когда они еще не были известны под именем «протоколов», когда я посчитал печально известную дорожную карту первым актом капитуляции, за которым последуют дальнейшие. И вот за ними последовали эти протоколы, которые пытаются юридически закрепить колонизацию Армении», – сказал директор ОО Стратегический центр «Арарат» Армен Айвазян, давая во время встречи с журналистами оценку армяно-турецким протоколам.

Он отметил, что неоднократно говорил о том, что футбольная дипломатия губительна.

«Целью Турции является уничтожение Армении, и это факт, который армянские власти никак не хотят замечать. Именно этот факт отрицания Геноцида уничтожит Армению», – сказал он.

По словам, Армена Айвазяна, то, что премьер Турции дает властям Армении указания, отмечая, что нужно отказаться от диаспоры, означает, что после отрицания Геноцида делается попытка отдалить диаспору (результат Геноцида) от Армении, «что юридически осуществляет текст этих протоколов».

«У нас нет права две минуты выступить по телевидению – нас столько времени туда не приглашают. Из Аргентины привели какого-то профессора (который даже по-армянски не мог разговаривать), говорившего, что «99 из 100 аргентинских армян приветствуют эти шаги», а мы, изучая все это, не имеем возможности объяснить народу, что все это, в конце концов, приведет нас к окончательной колонизации», – отметил он.

11 responses so far

11 Responses to “Արմեն Այվազյան. «…ժողովրդի առջև եք պատասխան տալու»”

  1. Gor from Hollandon 01 Oct 2009 at 2:30 pm

    Good, true and brave, Armen.

  2. Սիլվա, Franceon 01 Oct 2009 at 2:32 pm

    Կեցցեք պարոն Այվազյան, մեր ՀՈՒՅՍ-ը մնացել եք ԴՈՒՔ եւ էլի մի քանի Ձեզ պես ազնիվ հեռատես , խելացի ԱՆՀԱՏՆԵՐ: Չնայած որ այսօրվա դավաճան պետական այրերը ամբողջ ճակատով փակել են ձեր ճանապարհները, ուզում եմ հավատալ որ դուք էլ արդարության ԶՈՐԵՂ ուժով , ինչպես կանաչ ծիլը, միգուցե ճեղքեք իշխանությունների ապառաժ քարը եվ տանեք հայ ժողովրդին ձեր ետեւվից, եթե ոչ ԴՈՒՔ քաջ գիտակցում եք թե ինչ է սպասվում մեզ շատ մոտ ապագայում:

  3. Babkenon 01 Oct 2009 at 6:33 pm

    ДА

  4. Haro Mherian, PhD Mathematicson 02 Oct 2009 at 1:51 am

    Արմէն ջան ես պատրաստ եմ կռուելու եւ զոհուելու քո կողքին…

  5. M. Gasparyanon 02 Oct 2009 at 7:28 am

    Եթե ինչ որ բանով կարող եմ օգտակար լինել,պատրա’ստ եմ

  6. Аrmenianon 02 Oct 2009 at 4:25 pm

    M. Gasparyan

    Donations
    Make a donation to Ararat Center using the secure and easy online payment system of itsmyseat.com by clicking here.

  7. ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻon 02 Oct 2009 at 6:59 pm

    ՀԱՐԳԵԼԻ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ
    ——————————————-

    Այսօրվա այն իմիտացիա ստեղծող
    վիճակը, թե նախագահը իր սփյուռքյան շրջագայությում փորձում է հաշվի նստել
    սփյուռքի կարծիքի հետ, սա դեմագոգիա է, ողջ ազգին մոլորեցնող.
    Այն դեպքում, երբ համարյա լրատվական միջոցները գովազդում են, “թե համայն հայության նախագահը գնում է լսելու սփյուռքահայության կարծիքը հայ-թուրքական բանակցություններ հետ կապված”, ինչպե՞ս համոզվել նախագահի “ազնիվ քայլի հետ, երբ իր քթի տակ դաշնակցությունը նստացույց ու հացադուլ է անում, ստորագրահավաք կազմակերպում, բայց նախագահը թքած ունի նրանց ձայնը լսելու, նրանց կարծիքն իմանալու անգամ, բայց ցուցադրաբար վայրկյանը մեկ TV- ներով գովազդվում է նախագահի սփյուռքյան շրջագայությունները իսկ դաշնակցության հանրահավաքների մասին հեռուստաալիքները լռում են:
    Այս վիճակից միայն մեր ազգին կազատի , երբ Սերժ Սարգսյանը համոզվի, որ խաղը տանուլ է տվել, ու համարձակություն ունենա հրաժարական տալ ու ազգին ազատի իր սարքած որոգայթից, այլ ճանապարհ չեմ տեսնում. կամ մեր հողերը նվիրում ենք Թուրքին, կամ էլ պայքարում ենք մինչև վերջ, որ որոշումներ կայացնելու հարցում. առանձնապես ազգային հարցերին առնչվող, նախ հաշվի նստեն ժողովրդի հետ, առանձնապես Սփյուռքի, որը ուղիղ մեկ դար պայքարում է, ջանք ու եռանդ չի խնայում, ահռելի միջոցներ տրամադրելով, որ մեր տարածքները հետ բերել կարողանա, Հայաստանը իրավունք չունի սփյուռքի պահանջատերերին ասել.
    բերաններդ կողպեք ու ենթարկվեք իմ որոշումներին: Եկեք ազնիվ լինենք Սփյուռքի հանդեպ ու նրանց արդար պայքարին տեր կանգնենք:
    Ես խոնհարվում եմ այն անհատների առաջ, ովքեր իրենց կյանքի նպատակն են դրել հասնել պահանջատիրության հաղթանակին, իրենց բոլոր միջոցներն ու ջանքերը
    տրամադրել են “Հայ-դատի” հաղթանակին: Եվ այսօր նրանց ձայնը վճռական դեր է խաղալու մեր ազգի համար այս ճակատագրական պահին: Մինչև օրս “Հայ-դատի” նվիրյալները պայքարում էին Թուրքիայի ուրացման ու ժխտողականության դեմ, բայց այսօր եկել է պահը , որ ստիպված ենք պայքարել նախագահի ու արտգործնախարարի դեմ . հայ մարդու թեթև ձեռքով մեր պահանջատիրությունից հրաժավելու ու Ցեղասպանությունն ուրանալու այս խայտառակ պռոտոկոլների հեղինակների դեմ:
    Լկտիությունն էլ սահմաններ պիտի ունենան. Նախագահն ու արտգործնախարարը
    փորձում են մեզ համոզել, որ պրոտոկոլների մեջ չկան նախապայմաններ, եթե չկան, բա այս տողերն ինչպե՞ս հասկանանք.
    “Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը՝ սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով”
    Անկասկած հանդգնություն չունեն, որ ասեն. սա նախապայման չէ, այլ նվիրատվություն, որ սահմանի բացումը փոխանակել ենք պահանջատիրությունից հրաժարման հետ:
    Թուրքիան քայլ առ քայլ հասնում է իր երազանքի իրականացմանը, այսօր արձանագրությունում տեղ գտավ տարածքների ճանաչումը, հաստատվելուց հետո հերթը կհասնի ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը.
    այսօրվա Ադրբեջանի լռությունը պայմանավորված է փոխադարձ համաձայնությամբ, այլապես հայ-թուրքախաղը Ադրբեջանը խանդով կնդուներ ու հիմա ոռնոցը գցել էր:
    Այս լռությունը մտածավածին է, հերթը դեռ Ադրբեջանին էլ կհասնի:
    Էրդողանի ու Գյուլի համար անլուծելի խնդիրներ չկան, քանի որ արդեն չափել են մեր նախագահի ու արտգործնախարարի դիվանագիտական սնանկությունը:
    այս փորձանքից մեզ պատուհասած միայն մի ճանապարհ կա. համազգային ընդվզում. պահանջել նախագահի ու արտգործնախարարի հրաժարականները, այլապես
    այս մի բուռ հողն էլ կկորցնենք, որի վրա ծվարել է մի բուռ հայություն:
    Ո՞վ է տեսել դատարկ գլխով, առանց ռազմավարական տարրական գիտելիքներ ունենալու, այսպիսի ռիսկային գործընթաց իրենց ուսերին վերցնեն առանց հաշվի նստելու ռազմավարական հարուստ գիտելիքներ ունեցող մեր քաղաքագետների’
    Արմեն Այվազյանի, Արա Պապյանի, Դաշնակցության գերագույն մարմնի պատասխանատուների…: իր հիմար խելքով ողջ ազգին կանգնեցրեց անելանելի փաստի առաջ:
    Ահա դիտեք կադրեր, թե ինչպես են ֆրանսիայում մեր հայրենակիցներն ընդունել նախագահին ու իր հետ մեկնած պատվիրակությանը, որոնց թվում է սփյուռքի անփոխարինելի նախարար Հրանուշ Հակոբյանը: կարծում էին, թե հայաստանում կարողացան կեղծել, սփյուռքին էլ կմոլորեցնեն, բայց Հենց ֆրանսիայում այնպիսի
    նվիրյալների եմ ծանոթ, ինչպիսին է Հայ դատի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, Մուրադ Փափազյանը, Վանիկ Թաշչյանը, Ալեկո Պեզիկյանը, Նուբար Մինասյանը.
    Մի կադրում բարձրախոսով հենց Մուրադ Փափազյանն է, որը բոցաշունչ հայրենասեր է ու հիանալի հռետոր…
    ՈՒշադիր դիտեք կադրերը:
    for more information on the planned demonstrations, visit:
    http://stoptheprotocols.com

    հարգանքներով’ Սոնա Արշունեցի-Բրյուսել

    http://stoptheprotocols.com

  8. Haro Mherian, PhD Mathematicson 02 Oct 2009 at 7:11 pm

    Եւ այսպէս բոլորիս յայտնի եղաւ որ Սերջ Սարգսեանը անկարող է նոյնիսկ մի պարզ մտափոխութիւն անել, ախր մի ծաղկի համար նրան չեն էլ խանգարում իւր ազգակից կիններին, ծերունիներին եւ մարդկանց ֆրանսա-Թուրքավարի ոտնակող անել, անասուններու նման ծեծել եւ շպրտել մի կողմ։
    Վայ այդ անիծած ծաղիկն էլ հենց Սուրբ Կոմիտասը թքնելու է վրան, վերցրու՛ պէտք չէ՛, տար քո խիզախ ընկերոջ Աթաթուրքի արձանի տակ տիր։
    Դու ին՞չ խայտառակութիւն բերիր մեր սուրբ պապերի գլխին։
    Ի տես հետեւեալս վրայ YouTube-ի, զառաւօտն Թուրքաց ցեղի –
    http://www.youtube.com/watch?v=12DTboJIjHo

  9. Haro Mherian, PhD Mathematicson 02 Oct 2009 at 8:03 pm

    Մի քանի պատկերներ Փարիզի ցոյցից –
    http://www.hyspell.com/ArmenianDemoInParis.htm

  10. Narekon 02 Oct 2009 at 8:33 pm

    Ստորագրեք Հայ թրքական դավաճանագրերի դեմ այս պետիցյան

    http://www.votch.org/index.php?option=com_petitions&view=petition&id=34&lang=fr

    լռացրեք հետեվյալ կերպով
    Civilité : ընտրեք mademoiselle – օրիորդ, madame – տիկին, monsieur-պարոն
    (այս կետը անհրաժեշտ չե լռացնել)
    Nom – Ազգանուն (այս կետը անհրաժեշտ է լռացնել)
    Prénom – Անուն (այս կետը անհրաժեշտ է լռացնել)
    Organisation – կազմակերպություն (այս կետը անհրաժեշտ չե լռացնել)
    Profession – մասնագիտւթյունը (այս կետը անհրաժեշտ չե լռացնել)
    Adresse – հասցե (այս կետը անհրաժեշտ չե լռացնել)
    Code postal – փոստարկղը (այս կետը անհրաժեշտ չե լռացնել)
    Ville – քաղաքը (այս կետը անհրաժեշտ չե լռացնել)
    Pays – պետությունը (այս կետը անհրաժեշտ չե լռացնել)
    Courriel – էլէեկտրոնային փոստի հասցեն (այս կետը անհրաժեշտ է լռացնել)
    Commentaires – մեկնաբանություն (այս կետը անհրաժեշտ չե լռացնել)

  11. Haro Mherian, PhD Mathematicson 03 Oct 2009 at 5:41 am

    Շնորհակալութիւն Սոնա ջան, ես էլ եմ ճանաչում այդ հայրենասէր Ֆրանսահայերին։ Մի անգամ էլ Փափազեանի զրոյցը լսել եմ հենց օդանաւում Հայաստան այցիս ժամանակ 1998 թւին։
    Այսօրուայ մեր կռիւը արդէն երկար ժամանակ է որ հաշուարկուած էր ԱՄՆ-ի եւ NATO-ի կողմից։ Թէեւ աւելի քան 10 տարիներու ընթացքում նրանց յաջողուել էր սառեցնել Սփիւռքի ազգայնական տարրերը, բայց վերջին երկու տարուայ շերտում նրանք նկատել են արդէն որոշ ճեղքեր, որտեղից նոր զարթօնք է առաջանալու։ Այս իրողութիւնը արդէն հստակ ապացոյց է որ Հայ Դատի քաղաքական պահանջատիրութիւնը արդէն ծնել է իր գործօն ռազմավարական տարրը, որի ճիշտ օգտագործման դէպքում Հայաստանի կառավարական կառոյցների կողմից, երեւան կբերի մի բաւականին ազդեցիք խաղաքարտ։
    Բայց դժբախտաբար՝ այսօրուայ մեր «իշխանները» այդքան են տգէտ որ այս հրաշալի զէնքը չեն էլ տեսնում։
    Ունենալով Սփիւռքի նորածին զարթօնքը, այսօր՝ Հայաստանում պէտք են՝ նախ եւ առաջ Թուրքոյ սահմանը լրիւ փակենք խիստ հսկողութեամբ, եւ ապա բարձրագոյն ուշադրութեան դարձնենք Ջաւախքից մինչեւ Աճարոյ սահմանների Հայ բնակչութեան զարգածման աշխատանքը։
    Սփիւռքահայութիւնը պէտք է նաեւ կարեւոր մօտեցում ցուցաբերի Վրաց ժողովրդի հանդեպ։ Ախր մենք սփիւռքում ամէն լեզու սովորել եւ տարբեր մշակոյթների հետ շփուել, ինչ՞ու միքիչ ջանք չենք թափում փոխարենը վիրք ժողովրդների հետ (ես նկատի ունեմ ժողովրդի հետ եւ ոչ թէ Սահակիշվիլի հիւանդ իշխանակազմի հետ)։
    Արաբերէն, պարսկերէն, անգլերէն, ֆրանսերէն, ռուսներէն, յունարէն, գերմաներէն, եւայլն, լաւ սովորում ենք։ Փոխարէնը միքիչ վրացերէն էլ սովորենք էլի։

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.