Հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն,
քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հարցազրույցը
ԿԱՊԻՏԱԼ օրաթերթին, 18.07.2009
– Մադրիդյան սկզբունքները Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում արժանացան տարաբնույթ մեկնաբանությունների: Ոմանք այն անվանում են ձեռքբերում, ոմանք էլ` պարտություն: Ձեր դիտարկումները:
– Այս ամենի մեջ ցավալին այն է, որ հայ հասարակական-քաղաքական միտքը չափազանց մեծ ուշացումով է արձագանքում իր համար աննպաստ զանազան քայլերին, որոնք տեղի են ունենում քաղաքական դաշտում, տեղեկատվական-հոգեբանական պատերազմի դաշտում: Այսօր կրկին հասանք մի հանգրվանի, որտեղ ժամանակին ամեն բան արդեն ասվել է: Տարիներ առաջ քննադատվել, վերլուծվել, մատնանշվել են այդ սկզբունքների անընդունելի լինելու հանգամանքները, սակայն այսօր նորից, անտեսելով բոլոր գրավոր և բանավոր քննադատությունները, մեր առջև դրել են Հայաստանի անվտանգության համար անընդունելի այդ սկզբունքները:
-Կնշե՞ք Մադրիդյան սկզբունքների «վտանգավոր» կողմերը:
-Այդ հարցերի մասին ես և այլ մասնագետներն այնքան ենք գրել, խոսել, գրքեր և հոդվածներ հրապարակել։ Ակադեմիական մակարդակով կատարված այդ քննադատությանը որևէ մեկը չի պատասխանել և չի էլ կարող պատասխանել: Բերել ենք փաստեր, վերլուծություն, համեմատել ենք համաշխարհային այս կամ այն նմանատիպ հակամարտության լուծման, կողմերին անվտանգության երաշխիքների տրամադրման հետ: Կարող ենք վերցնել հրապարակված «հիմնարար սկզբունքներից» յուրաքանչյուրը, և կտեսնենք, որ այն ամենևին մեր շահերից չի բխում։ Օրինակ, անընդունելի է ծրագրված խաղաղապահ ուժերը ներկայացնել որպես հայկական կողմի համար անվտանգության երաշխիք: Ինչո՞ւ. որովհետև պարզ չէ այդ ուժի կառուցվածքը, հրամանատարությունը, կա դրա մանդատի խնդիր, կա ֆինանսավորման հարց, որովհետև բազմազգ զորքերից բաղկացած խաղաղապահների ուժը արդյունավետ չի կարող լինել, քանի որ տեղյակ ենք միջազգային անփառունակ փորձերին՝ Լիբանանում, Բոսնիայում, Կոսովոյում… Փաստաթղթում խոսվում է միջանցքի մասին, սակայն Մինսկի խմբում ավանդաբար միջանցք ասելով հասկանում են հենց Լաչինի միջանցքը՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն ու դրանից դեպի հարավ և հյուսիս ընկած 20-25 կմ տարածքը։ Բայց եթե Լաչինի հետ միասին նույնիսկ հասկանանք Քաշաթաղն ու Քարվաճառն ամբողղջությամբ, միևնույն է, մնացած հինգ շրջանների հանձնումը աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի պետականության համար: Ադրբեջանն ունենալու է ռազմաճակատ տանող բազմաթիվ ճանապարհներ, այդ թվում՝ երկաթգծեր, իսկ Հայաստանը մեկ կամ երկու ճանապարհ: Նշված չէ, թե ինչպես է լուծվելու պաշտպանական խորության հարցը, օրինակ` եթե հանձնում ես Աղդամը, նախկին ԼՂԻՄ սահմանից մինչև Ստեփանակերտ մնում է 18 կմ, իսկ այդ հեռավորությունից Ստեփանակերտին կարող են հարվածել անգամ ականանետով: Իսկ սահմանից մինչև Ասկերան, Մարտակերտ և Հադրութ շրջկենտրոնները կլինի ընդամենը 5 կմ։
Ղարաբաղյան հակամարտության մեջ ՀՀ դիվանագիտությունը հիմնական խնդիր է համարում Արցախի կարգավիճակը, մինչդեռ ազատագրված տարածքի խնդիրն անչափ ավելի կարևոր է: Եթե նույնիսկ Արցախին տրվի անկախ պետության կարգավիճակ, միևնույն է դրա նշանակությունը շատ ավելի պակաս է, քան Հայաստանի ազատագրված տարածքը, որն ապահովում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգությունն արդեն 15 տարի շարունակ: Ի վերջո, այս հարցերից յուրաքանչյուրի մասին գրված են գիտական լուրջ ուսումնասիրություններ։ Հարցը շատ պարզ ու հստակ է դրված. կպահպանենք մեր հայրենիքի ազատագրված տարածքը, կունենանք Հայաստան պետություն կառուցելու հնարավորություն, չենք պահպանի` կկորցնենք և՛ ԼՂՀ-ն, և՛ ՀՀ-ն:
Մադրիդյան սկզբունքների պաշտպաններն ասում են, թե կարող են այսօր ստորագրել այդ փաստաթուղթը, հետո տարիներով բանակցել: Սա բոլոր առումներով սխալ մոտեցում է: Նախ` այդ հիմնարար սկզբունքները որոշում են բանակցությունների հետագա ուղղությունը, որն ամբողջապես Ադրբեջանի օգտին է: Մադրիդյան սկզբունքներում հստակ պահանջ կա` դուրս բերել հայկական զինուժն ազատագրված շրջաններից: Մինչդեռ առաձգական է ձևակերպված, օրինակ, ապագայում Արցախի ինքնորոշման հարցով հանրաքվե անցկացնելու դրույթը (ընդ որում՝ հանրաքվե անունն էլ չի տրված)։ Իսկ եթե միջազգային փաստաթղթերում չկա հստակություն, ապա ոչ հստակ բանաձևումներն աշխատում են ուժեղ կողմի օգտին: Մերոնք համաձայնում են այս առաձգականությանը, բայց սա նույնիսկ առաձգականություն չէ, քանի որ Ադրբեջանն իր նախագահի մակարդակով անընդհատ հայտարարում-ըդգծում է, որ Արցախի անկախության հետ չի համաձայնելու ո՛չ 5, ո՛չ 10, ո՛չ 100 տարի հետո: Բանակցել մի գործընկերոջ հետ, որն ի սկզբանե հայտարարում է, թե չունի բանակցելու որևէ բան, անիմաստ է:
-Այսինքն` Հայաստանը պետք է դո՞ւրս գա բանակցություններից:
-Ո՞րն է բանակցության իմաստը, եթե ի սկզբանե քո դեմ են դնում մի փաստաթուղթ, որով զիջումներ կատարողը դու ես միայն: Հայաստանի աշխարհաքաղաքական կշիռն ու ռազմական ներուժն այսօր մեծապես պայմանավորված են ազատագրված տարածքով, դրա շնորհիվ է, որ արդեն մեկուկես տասնամյակ ապրում ենք հարաբերական խաղաղության պայմաններում: Հայրենիքի ազատագրված հատվածների հանձնումը կբերի Հայաստանի անվտանգության մակարդակի կտրուկ անկման, երկրի՝ իր դաշնակիցների համար որևէ հետաքրքրության կորստի, հասարակության հուսալքման: Եթե Ադրբեջանն այսօր է հայտարարում, որ չի ճանաչելու ԼՂՀ-ի անկախությունը, պատկերացնո՞ւմ եք ինչ կանի, երբ իրեն հանձնեն մեր անվտանգության կարևորագույն երաշխիքը՝ հողը: Եթե օգտագործենք բռնցքամարտի տերմինաբանությունը, ապա հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում, որտեղ մեկը մյուսի հետևից ուժգին հարվածներ է ստանում: Այդ իրավիճակից պետք է ամեն գնով դուրս գալ, այլապես ելքը մահացու կլինի՝ մեզ համար։ Միջոցներից մեկը կարող է լինել արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը: Անհրաժեշտ է բացեիբաց հայտարարել թույլ տրված սխալների մասին և պաշտոնանկ անել կոպտագույն սխալներ, ավելի շուտ՝ հայ ժողովրդի շահերի դեմ ոտնձգություններ թույլ տված պետական գործիչներին։ Ջրի երես է պետք հանել նաև այն «վերլուծաբաններին» , որոնք շարունակաբար պատվեր են կատարել, հանդես եկել ապակողմնորոշիչ վերլուծություններով, մասնավորապես «հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման» մասին լավատեսական քարոզներով։ Դա պետք է անել, որպեսզի գոնե ապագայում ժողովուրդն ու ինչ-որ չափով նաև իշխանությունն այդքան հեշտությամբ կուլ չտան ապատեղեկատվությունը։ Սակայն այս ամենը բավարար չէ։ Փոփոխությունները կյանքի կոչելու համար պահանջվելու է ամենօրյա տքնաջան աշխատանք, մի բան, որ ՀՀ պետական կառույցներում, մեղմ ասած, ավանդույթ չէ:
Հայության լրջագույն խնդիրներից մեկն էլ ռազմավարական թույլ հիշողությունն է: Քաղաքական գործիչները, որոնք թույլ են տվել կոպտագույն սխալներ, չեն ստանում իրենց արժանի գնահատականը, չեն հեռանում քաղաքական ասպարեզից։ Ավելին` քաղաքական ուժերն ու գործիչները կարող են մի ամիս առաջ մի բան ասել, իսկ մի ամիս հետո կանգնել ու ասել ճիշտ հակառակը: Օրինակ` Վարդան Օսկանյանը քննադատում է իշխանություններին, սակայն հենց իր պաշտոնավարության օրոք են սկսվել հայ-թուրքական գաղտնի բանակցությունները, իր ժամանակ են ընդունվել տխրահռչակ Մադրիդյան սկզբունքները: Հասարակությունն այնքան թուլացած է, որ չի կարողանում ազդել պետության և ազգի ճակատագրի համար կենսական որոշումներ ընդունելու վրա:
-Մի՞թե ամեն ինչ այդքան հեշտ է: Ադրբեջանը կարո՞ղ է այսօր ասել մի բան, վաղն անել մեկ այլ բան: Վերջին հաշվով` կա միջազգային հանրություն, կան երաշխիքներ:
-Իհարկե` կարող է: Ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն: Աշխարհում միջազգային հանրությանը չվստահելու ամենաշատ իրավունքն ունեն Հայաստանը և հայերը: Այդ նույն միջազգային հանրությունը 19-րդ դարի վերջին Սան-Ստեֆանոյի պայմանագրով ասաց, որ Արևմտյան Հայաստանում պետք է կատարվեն բարեփոխումներ, որի երեշխավորն ինքն է։ Այդ ամենը վերջացավ ցեղասպանությամբ: Հենց այդ նույն միջազգային հանրությունը մինչ օրս չի ճանաչել Ցեղասպանությունը, թեև ժամանակին խոստանում էր պատժել հայության դահիճներին: Այդ միջազգային հանրությունը որևէ գնահատական չի տվել ու չի տալիս Ադրբեջանի բացահայտ հակահայկական գործողություններին (ինչպես, օրինակ, Նախիջևանի խաչքարերի ջարդն էր կամ Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանությունը) կամ ջավախահայության ու Հայ եկեղեցու նկատմամբ Վրաստանի իշխանությունների խտրական քաղաքականությանն ու ոտնձգություններին։ Եթե ԱՄՆ-ի պես գերտերության նախագահը կարող է, աչքը չթարթելով, խաբել իր իսկ քաղաքացի հայերին և դրժել տարիներ շարունակ հրապարակավ տված իր խոստումը, ապա ինչու՞, ո՞ր իրավունքով մենք պետք է վստահենք այդ այսպես կոչված միջազգային հանրությանը։
-Կա տեսակետ, որ տարածքները ազատագրվել են հետագայում Ղարաբաղի անկախության դիմաց Ադրբեջանին վերադարձնելու համար:
-Ժամանակին այդպիսի գաղափարներ ունեցել են մեր ղեկավարները, սակայն դա հուշում է ընդամենը, որ հայ ռազմավարական միտքը խիստ թերի զարգացածություն ունի։ Այո, 1991-1994 թթ. հայկական բնիկ տարածքն ազատագրելիս առաջնորդվում էին նախևառաջ ռազմական նկատառումներով: Պետք էր ճնշել այս կրակակետը, ճնշում էին, հետո` այն բլուրն էր պետք գրավել` թշնամու կրակը լռեցնելու համար, գրավում էին: Գրավողներն այնքան էլ լավ չէին հասկանում, որ իրենք լուծում են ոչ թե միայն ռազմական խնդիր, այլ լուծում են նորաստեղծ հայկական պետականության երկարաժամկետ անվտանգության, այն տարածքային երաշխիքներով ապահովելու խնդիրը: Այս ամենի համար պետք էր Հայկական հարցի էության և արդի փուլի մասին տեսաբանական խորը պատկերացում ունենալ։ Չունեինք։ Իսկ Հայկական հարցն այսօր էլ հողային հարց է՝ Հայաստանի պետականությունը տարածքային երաշխիքներով ապահովելու հարց: Դաշտային հրամանատարներն իրենց գործն էին անում, հող էին ազատագրում, առանձնապես չխորանալով Հայկական հարցի տեսաբանության մեջ (Լեոնիդ Ազգալդյանի նմանները բացառություն էին), իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը գտնվում էր արևմուտքից փչող՝ համընդհանուր բարեկեցության, համաշխարհային ժողովրդավարության ֆանտաստիկ հովերի ազդեցության տակ: Ցավն այն է, որ վերջին 15 տարիներն էլ չդարձան հայ քաղաքական վերնախավի հասունացման շրջան, հատկապես ազգային անվտանգության բնագավառում: Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի վարչախումբը չհասկացավ, թե ի՞նչ բան է Հայկական հարցը և ի՞նչ մոտեցումներով պետք է վարել բանակցությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Տեղին կլինի, եթե հիշեցնեմ, որ այս տարվա ապրիլի 30-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նախաձեռնությամբ և բազմաթիվ մասնագետների մասնակցությամբ անցկացված հասարակական լայն քննարկումն ընդունեց մի քանի պահանջներից բաղկացած հայտարարություն, որն առաջին իսկ շաբաթների ընթացքում ստորագրեցին ավելի քան 850 մարդ Հայաստանից և աշխարհի տասնյակ երկրներից ։ ՀՀ նախագահին ուղղված այդ պահանջներն այսօր էլ ուժի մեջ են՝
– անհապաղ չեղյալ հայտարարել հայ-թուրքական «ճանապարհային քարտեզը»։
– Անհապաղ կասեցնել հայ ժողովրդի թիվ 1 թշնամու` Թուրքիա պետության հետ տարվող ներկա բանակցությունները, մինչև վերջինս չդադարեցնի Հայաստանի դեմ իրականացվող թշնամական քաղաքականությունը, պաշտոնապես չընդունի հայոց ցեղասպանության փաստը և չստանձնի դրա հետևանքների վերացման պատրաստակամությունը։
– Անհապաղ պաշտոնանկ անել հայ ժողովրդի կենսական շահերի դեմ ոտնձգություն կատարած արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին և պաշտոնատար այն անձանց, ովքեր նպաստել են այդ ստորացուցիչ համաձայնագրի ընդունմանը:
– Հրահանգել Ազգային անվտանգության խորհրդին` մշակել թուրք-ադրբեջանական դաշինքի համաձայնեցված հակահայկական գործողություններից բխող` ՀՀ-ի և ԼՂՀ-ի ազգային անվտանգության մարտահրավերների հաղթահարման հատուկ ծրագիր։
Այժմ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ այս պահանջներին, թեկուզև դանդաղորեն ու մասնակիորեն, սկսում են միանալ հասարակության լայն շրջանակները և ազդեցիկ քաղաքական ուժերը։ Վերջին օրերին Է. Նալբանդյանի հրաժարականի պահանջով արդեն հանդես եկան ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը, զանազան հկ-ներ և հարյուրավոր անհատներ։
-Եթե Մադրիդյան սկզբունքները բխում են Ադրբեջանի շահերից, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանում տիրող խուճապը:
-Ադրբեջանում որևէ խուճապ չկա։ Բաքուն ճիշտ է վարվում, որ վազեվազ չի հայտարարում իր համաձայնությունն առաջադրված սկզբունքներին: Սա դերասանություն է, թե տեսե՛ք, մեզ էլ ձեռնտու չէր, բայց դե համաձայնում ենք: Բաքուն ադպես է անում Հայաստանից ավելի մեծ զիջումներ կորզելու և հմտորեն իր ձեռքբերումները որպես զիջում ներկայացնելու համար:
-Ըստ Ձեզ, ո՞րն է լուծումը. ստատուս քվոյի պահպանումը և տարածաշրջանային հաղորդակցուղիների ծրագրերից դուրս մնա՞լը:
-Հայկական հեռուստաեթերով և որոշ ԶԼՄ-ներով այնքան են կրկնել այդ կլիշեները՝ «դուրս մնալ», «մեկուսանալ», «հայտվել տարածաշրջանային ծրագրերից դուրս»… Մոռանում են ասել, սակայն, որ այդ ամենը մեր թշնամի զույգ պետություններն են ցանկանում, ծրագրում և փորձում իրականացնել ՝ նպատակ ունենալով Հայաստանի վերջնական ոչնչացումը։ Իսկ երբ փորձում ես հանդես գալ հայ ժողովրդի անվտանգության տարրական իրավունքների պաշտպանությամբ, նույն հայկական լրատվամիջոցները դա որակում են ոչ ավել, ոչ պակաս, քան Թուրքիային և Ադրբեջանին «պատերազմի հայտարարում»… Ողբալի վիճակ է։ Ի՞նչ է նշանակում դուրս մնալ կոմունիկացիոն ծրագրերից: Դե, բացվիր թշնամուդ առաջ՝ առանց տնտեսության ու տեղեկատվության բնագավառներում պաշտպանական մեխանիզմներ ունենալու, թող գա, քեզ տնտեսապես, մշակութապես, հոգեբանորեն գրավի, ու միանգամից կներգրավվես տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի մեջ…
-Ի՞նչ եք կարծում, Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը կստորագրվի՞ որևէ փաստաթուղթ, թե՞ ոչ:
-Կարծում եմ` չի ստորագրվի: Սակայն եթե Մադրիդյան սկզբունքներով երբևէ մի փաստաթուղթ ստորագրվի, ապա այն կդառնա դամոկլեսյան սուր` կախված Հայաստանի անվտանգության գլխին, քանի որ միջազգային ասպարեզում այն կամրապնդի և կվավերացնի Ադրբեջանի դիրքերը` դառնալով մեզ վրա նորանոր արտաքին ճնշումների պատճառ:
-Օրերս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց Մադրիդյան սկզբունքները և բանավեճի հրավիրեց բոլոր նրանց, ովքեր կարող են իրեն հակառակն ապացուցել: Դուք կգնա՞ք բանավեճի:
-Էդուարդ Շարմազանովը թող կարդա իմ խմբագրությամբ դեռևս 2006 թ. հրապարակված՝ «Հայաստանի ազատագրված տարածքը և Արցախի հիմնախնդիրը» վերլուծական և փաստագրական նյութերի ընտրանին, նաև Հայաստանի անվտանգության վերաբերյալ իմ և այլ մասնագետների բազմաթիվ ուսումնասիրությունները, որոնք գիտական հակաճառություն են իր և ՀՀ ԱԳՆ-ի տեսակետներին: Թող կարդա ու ինքը գա ինձ հակառակը համոզի:
Զրույցը վարեց
Արփի Մախսուդյանը
7 Responses to “Հայկական դիվանագիտությունն այսօր հայտնվել է անկյունում”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Paylun, paron Ayvazian,
Lriv hamadzayn em. Nuynisk tsitsagheli e hayeri ayn masi miamtutyuny vor ” midjazgayin hanrutuiny” piti pashtpani Artsakhi anvtangutiuny, ev ayln, ev ayln.
Hayeri mi mets masy vonts vor iskakan haver linen: kani angam piti nuyn kuty utes y amen angam nuyn kuty uteluts kez spanen?
Es arden 15 tari e aprum en arevmtyan evropayum ev sovorel em evropakan ev midjazgayin iravunk.
Hargeli hayer, Evropan, American tkats unen hayeri vra ev arhasarak bolori vra. Irents hamar miyevnuynn e te Artsakh klini te che. Irenk irents SHAHY unen-navt, gas, ev alyn.
Evropan (European Union) kasi bari ev “demokratiayin arzhanavayel” khosker, ev “hangist” srtov kkni, vor asets da u VOCH MI GOTSOV chi ogni anvtangutian ev paterazmi zhamanak.Orinakneri bazmazan en.
Hayastany piti haghtatsi ev haghtogi pes iren pahi bolor banaktuitunnerum. Inchkan uzheghi pes kez pahes aynkan kez vorpes uzhegh ktesnen.
Hayastanin inchov piti vakhetsnen?-MENK AMEN INCH ARDEN TESEL ENK: We do not have anything to lose-menk kortsenu ban el chunenk.
HAYI PASHTPANI MIAYN HAYN E. Ov e es darum hogh talis urishin, hla chem asum ko tshnamun? Ski mi euro kez chen talis, inch mnats hogher. Vortegh e Hayastani hogheri 90% aysor?
Hayastani piti turki pes drsits bolor chisht banery asi zhpteres, u takits ir gortsy ani: azatagrvats hogheri verabnakestum ev alyn, ev ayln.
Hayastani piti ir ashkharhagrakan dirky ogtagortsi mimiayn in shahi hamar-tkants unenk bolori kartsiki vra-miayn mer shahi ev mer karksiky: aspes enk hzoranalu.
Bolor banaktsutuinnery show en-I do not care about them. Voch mi tught chpetk e storagrel.Miayn khosel. Togh irenk meznits aynkan hognen vor el mer eresy chuzenan tesnel. Menk ayd zhamanaky piti ogtagortsenk mer npatakneri hamar.
Tiayr Ayvazyan, dzer xosq@ yev meknabanutyun@ tsanraksir e yev tramabanakan, mi ban vor vayel e imastun HAY MARDUN.
kcankanayi mi bani masin el hishecnel ayd mijazgayin hanrutyan@(chnayats vstahem vor ayd harcum irenc jaylami tegh en drel), vor menq azatagrel enq mer patmakan hogher@ paterazmi ardyunqov yev irenc koghmic zinadadari aghersov. isk zinadadarn inqstinqyan paymanagir e hashtutyan yev hamadzaynutyan, ba irenc inchu en eshi tegh dnum, vor antesum en zinadadari paymanagri orenq@, ayd paragayum rusnern el petq e kaliningrad@ het tan(naxkin qyoniqsberg@), inchu het chen talis vorovhetev ayn dzerq en berel paterazmi ardyunqov himnvats zinadadari paymanagri vra.
TIAYR AYVAZYAN arajnordeq hayutyan@ menq dzez hete enq!!! menq enq terer@ mer surb hoghi mer hayoc ashxarhi, mer HAYASTANI< uj@ chshmartutyan mej e, uremn haghtanak@ mern e, petq klini mi hat el ksatkacnenq ed bnutyan vijvatsqnerin. keccen hayer@ !!!
Marine Vahradyan
Es el em uzum avelatsnel. Evropakan ev arevmtyan arzheknery ski el hamamardkayin ev humanitar chen. Evropayi antsyaly shat aryunarbu e. Ayd evropatsinern en vor kotorel en milionavor anmegh mardkants ev hrahrel myusnerin anelu da.
Evropakan “civilizatian” sksvel e yndhameny 1945-its heto. Vorovhetev el paterazmelu uzh chunein aryunarbu Germanian ev keghtsapasht Fransian.
Es vorpes Evropakan iravunki masnaget dzez asem- Evropan (European Union) amenaandemokratkan institutn e arevmutkum. Irenk el chen imanum te inch en uzum kam vortegh en gnum. Hayastany togh mets huyser chkapi Evropayi kam EU het.
Mer Haykakan civilizatian shat averi harust u hamamardkayin e. Ughaki evropan karoghanum e drsi pakkety sirun tsuyts tal-medjy ban chka. Menk piti sovorenk drsi “pakkety” sirun nerkayatsnenk u takits mer shaverin hetevenk.
MENK PITI AZNIV LINENK MIAYN MER AZGI HANDEP.
Hayastany piti lini BOLOR hayeri hayreniky ev apahovutian zgatsum tvogy: BOLOR HAYERI. Krknum em: BOLOR HAYERI: taraser kam miaser, hayeren khosogh kurd/ezdi te invalid.Voch mi hay iravunk chuni urish hayi neghatsnelu.
Ete aysor miaser hayin kam hayeren khosogh ezdun neghatsnum en Hayatanum “iskakan” hayery, apa da azgi kortsanum tanogh arajin kayln e. BOLORS ENK HAY YEV HAYASTANY PATKANUM E BOLORIS. Miayn yurakanchuris jankerov enk hzoranalu. Ete hayi hayin discriminatia arets-azdy kkortsnavi.Menk pokr azg enk u vtangavor gotum. BOLOR hayery karevor en. HAY lineln e chapanishy:verjaket.
Согласен с Вашыми доводами, и в первые узнал многое из вашей коментарии.
Ադրբեջանը, ստանալով ինչ-որ բան ,անխուսափելիորեն փորձելու է պատերազմով ձեռք բերել մնացածը։
Կտեսնե՞նք մենք մի օր ,երբ մեր միջի դավաճանները վերացած լինեն:Դրանք են որ մեր ժողովրդին խաբում են – տանում սխալ ուղղությամբ:Ժողովուրդն էլ օրգանիզմ է եվ կարիք ունի ինքնամաքրման:
ՄԵՆՔ ԶԻՋԵԼՈՒ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ,
****************************
ՄԵՆՔ մեր Արցախ աշխարհն ենք ազատագրել, այսինքն ‘ ոչ ամբողջովին ու դեռ տարածքներ ունենք ազատագրելու: Իսկ Աղդամում հայտնաբերած “Տիգրանակերտը”
խոսում է այն մասին, որ այն հայկական է, իսկ ինչը հայկական է չի զիջվելու:
Միշտ ասել եմ ու կասեմ. սխալի հիմքը դրվեց 1994թ զինադադարի պահից սկսած:
Այսօրվա թնջուկը գալիս է Լևոնի դիվանագիտական սնանկ կարողությունից:
Արցախը հենց զինադադարի պահին պետք է հռչակվեր Հայաստանի մաս.
այսինքն վերամիավորվեր մայր հայրենիքին: Աշխարհի պրակտիկայում աննախադեպ
նման զինարադար երևի միայն Արցախյանն է.
Հետո ամենակարևոր հանգամանքը, որը միշտ շրջանցվում է բանակցությունների ընթացքում. Ադրբեջանը իրեն փախստականների հարցը համայն աշխարհի ուշադրության կենտրոնում է պահում, իսկ մերոնք լեզուները կուլ տված չեն մտածում մեր հայ փախստականների վերադարձի հարցը դնել բանակցային սեղանին.
սկսած Սումգայիթից, Բաքվից, Կրրովաբադից, Շահումյանից, Գետաշենից… անգամ , եթե լավ դիվանագետներ լինեին հայերը, պետք է Արցախի ազատագրման ու կարգավիճակի հարցը սերտ կապերով կապեն Նախիջևանի հայաթափմանը ու համանախագահներին
ապացուցեն ու պնդեն, որ նույն բախտին պետք է արժանանար Ղարաբաղը.
Ղարաբաղի ազատագրումը պետք է ներկայացնել Նախիջևանի հայաթափման համատեքստում: Այս երկու հայկական տարածքների ճակատագրերը մեկ օրգանական կապերով պետք է կապել. նույն ճակատագրի կրողները. հայաթափում ու բռնազավթում. լավ դիվանագետը պետք է այս բանակցություններում չշրջանցի Նոր Ջուղայի հազարամյա մեր խաչքարերի
վանդալիզմը ադրբեջանի կողմից, որը փաստում է, որ Ադրբեջանցին ոչնչացնում է
այն ամենը, որը հիշեցնում է հայ մարդու հազարամյա ոտնահետքն այդ տարածքներում: Անգամ հայ տառի ու բառի հետ նրանք խնդիր ունեն …
ինչ մնում է Թուրքիայի միջամտությանը, նախ Թուրքիան թող բարի լինի մեզ մեր տարածքային վեճերին պատասխան տա, Կիպրոսի զավթմանն ու նոր թող փորձի թիկունք կանգնել իր եղբայր Ադրբեջանին:
Հազար փառք ու խոնհարում իրենց կյանքը հանուն հայրենի հողի ազատագրման համար զոհած մեր հայորդիներին, այլապես Նախիջևանի բախտին էր արժանանալու նաև Ղարաբաղը:
Իսկ ինչ մնում է միջազգային այս կառույցի’ Մինսկի համանախագահների միջամտություններին ու շտապողականությանը, թող գնան նախ Կիպրոսի խնդիրը արագացված լուծեն, թե՞ գիտեն որ Թուրքի ձեռքից հնարավոր չէ հող խլել:
Մի բան գիտեմ, որ Հայաստանը պիտի վարի շատ կոշտ դիվանագիտություն. նախ
Սումգայիթում ու Բաքվում կատարվածը որպես ցեղասպանություն ներկայացնել աշխարհին հիմնավորված ու պահանջել հայ փախստականների վերադարձ:
Եթե մերոնք հետևողականորեն բարձրացնեն հայ փախստականների վերադարձը, հաստատ համոզված եմ, որ Ադրբեջանը ընդհանրապես կմոռանա իր փախստականների մասին հիշեցնել համանախագահներին, քանի որ երբեք չի կամենա հայ մարդու վերադարձը Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ…, Բա մենք ինչու՞
պիտի ազերիներին գրկաբաց ընդունենք: Ի սկզբանե սխալ դիվանագիտության արդյունքում անտեսվել է հայ փախստականների վերադարձը ինչպես հարկն է
պնդել ու պահանջել, որից շատ բան է կախված:
Կարծում եմ Սերժ պետք է կարծր դիրք գրավի ու կոնկրետ ասի որ
Արյունով վերցրած հողը հետ չի վերադարձվում. սա եկել էն գլխից.
Այստեղ են ասել. մեկից կտրել ու կապել ու ինչ լինելու է թող լինի…,
եթե պատերազմի Ադրբեջանը, ուրեմն այդ պատերազմը աշխարհի կողմից կընկալվի պատերազմ իր ժողովրդի դեմ (եթե Ղարաբաղը իրենն է համարում Ադրբեջանը ) ինչպես մեկ անգամ արդեն պատերազմել է ու պարտվել:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
(գրող-հրապարակախոս)