Վահագն Չախալյան. հայ հայրենասերի ճակատագիրը
Ս/թ ապրիլի 7-ին «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի առաջնորդ և «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության» նախագահ Վահագն Չախալյանը, Ախալցխայի շրջանային դատարանի որոշմամբ` կեղծ մեղադրանքով դատապարտվեց տասը տարվա ազատազրկման 1:
Չնայած վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ները հաճախ էին հիշատակում Վահագն Չախալյանի անունը` այնուամենայնիվ, նրա Ջավախքի հայության շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը դեռևս քիչ է հայտնի հայ հասարակությանը: Մինչդեռ արժե, որ այն մանրամասն նեկայացվի: Վահագն Չախալյանի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական-քաղաքական կառույցները նրա ղեկավարությամբ դարձել էին առաջատար քաղաքական ուժ, որը 2004-2007 թթ. Ջավախքում բավականին արդյունավետորեն հակազդում էր վրացական իշխանությունների հակահայկական գործողություններին:
Հարկ է հիշեցնել, որ Ջավախքի հիմնախնդրի էությունն այն է, որ անկախ Վրաստանի իշխանությունները հետևողականորեն իրականացնում են Ջավախքի հայաթափման քաղաքականություն: Այդ նպատակով, նրանք, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, օգտագործելով պետական լծակները, հայ բնակչության նկատմամբ խտրականություն են կիրառում 2: Այդպիսի քաղաքականության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով Ջավախքից տեղի է ունենում հայ բնակչության զանգվածային արտագաղթ, որի շարունակվելու դեպքում այդ հայկական երկարամասին սպառնում է Նախիջևանի ճակատագիրը։
Իր հասարակական գործունեությունը Վահագն Չախալյանն սկսել է 2001թ., երբ իր զինակիցների հետ ստեղծեց «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միությունը» (այսուհետև` «ՋԵՄՄ»):
«Ջավախքի երիտասարդական մարզա-մշակույթային միության» և «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի գործունեության մասին
2004թ. ապրիլի 24-ին Ախալքալաքում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երթը Միության առաջին խոշոր միջոցառումն էր։ Հետագայում այդ օրն անցկացվող երթը դարձավ ավանդական: «ՋԵՄՄ»-ի հաջորդ նախաձեռնությունը 2001թ. ամռանը «Ջավախքի սկաուտական շարժման» ստեղծումն էր, որի շնորհիվ 2001-2008թթ. Ջավախքի տարբեր բնակավայրերի մի քանի հարյուր հայ պատանիներ ստացան հայրենասիրական դաստիարակություն և ձեռք բերեցին սկաուտինգի հիմնական հմտությունները:
2002թ. աշնանը «ՋԵՄՄ»-ն Ախալքալաքում հիմնեց «Տորք Անգեղ» սպորտային դպրոցը` 7 մարզաձևերի դասավանդմամբ: Հետագա 5 տարիների ընթացքում դպրոցի մասնաճյուղեր բացվեցին Նինոծմինդայում և Ջավախքի մի քանի գյուղերում:
2002թ. հունվարին ստեղծվեց «Ջավախքի երիտասարդական ռադիո»-ն, որը շուտով մեծ ժողովրդականություն ձեռք բերեց Ջավախքում:
2002թ. մարտին հիմնադրվեց երկրամասին խնդիրների մասին օբյեկտիվ տեղակատվություն հաղորդող «Քաջատուն» թերթը, իսկ 2006թ.` «Ջավախք ինֆո» տեղեկատվական գործակալությունը: Այդ ԶԼՄ-ներն իրենց գործունեությամբ մասամբ ճեղքում էին այն տեղեկատվական շրջափակումը, որում հայտնվել էր Ջավախքը: Սակայն ֆինանսական պատճառներով թերթի լույս ընծայումն ու տեղեկատվական գործակալության աշխատանքը պարբերաբար ընդհատվում էին:
2003-ից «Ջավախքի երիտասարդական մարզամշակույթային միությունը», ելնելով ստեղծված իրավիճակից, սկսեց վրացական իշխանությունների խտրական գործողությունների դեմ՝ Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության բողոքի ակցիաներ կազմակերպել: Այսպես, 2003թ. մայիսին կազմակերպվեց բողոքի ցույց` ընդդեմ վրաց-հայկական սահմանում առկա կամայականությունների և կոռուպցիայի: Այդ ակցիայի շնորհիվ կոռուպցիոն երևույթները սահմանի վրա որոշ ժամանակով նվազեցին:
2004 թ. ապրիլի 9-ին վրաց հոգևորականները, Վրաստանի վարչապետ Զ. Ժվանիայի և վրաց պատրիարք Իլիա Բ-ի գլխավորությամբ, փորձեցին վրացացնել հերթական հայկական եկեղեցին` Գումբուրդո գյուղի 10-րդ դարում կառուցված սբ. Հարությունը: Սակայն Վահագն Չախալյանի գլխավորությամբ ՋԵՄՄ-ի անդամներն ու տեղական բնակչությունը չընկրկերցին և կարողացան պաշտպանել հայկական այդ սրբավայրը, իսկ վրացիները հարկադրված եղան հեռանալ:
2005թ. մարտի սկզբին Ջավախքում հիմնադրվեց «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքը, որի կորիզը կազմեց «ՋԵՄՄ»-ը: 2005թ. մարտի 13-ին և 31-ին Ախալքալաքում «Միասնական Ջավախք»-ը կազմակերպեց աննախադեպ բազմահազարանոց բողոքի ցույցեր` ընդդեմ հայ բնակչության իրավունքների ոտնահարման: Արդյունքում` վրացական իշխանությունները կատարեցին ցուցարարների պահանջներից մեկը` «անձնագրային սեղան» գրասենյակը Ախալցխայից կրկին տեղափոխեցին Ախալքալաք:
2005թ. հուլիսին վրաց հոգևորականության ներկայացուցիչները Սամցխե-Ջավախեթի նահանգի պաշտոնատար անձանց, ներքին գործերի նախարարության աշխատակիցների և վրաց ուսանողների հետ միասին փորձեցին վրացացնել Սամսար գյուղի հայկական միջնադարյան եկեղեցին: «Միասնական Ջավախք»-ն արձագանքեց Սամսարի բնակիչների խնդրանքին և այնտեղ ուղարկեց իր ակտիվիստներից մի քանիսին՝ «Ջավախքի սկաուտական շարժման» Գուրգեն Շիրինյանին գլխավորությամբ: Նրանք էլ կազմակերպեցին տեղի բնակչության դիմադրությունը, որի շնորհիվ վրացիները վտարվեցին գյուղից և հայկական եկեղեցին փրկվեց:
2006թ. դեկտեմբերի 12-ին աշխատանքից հեռացվեցին վրաց-հայկական սահմանի մաքսային կետի բոլոր հայ աշխատակիցները: Ի պատասխան` «Միասնական Ջավախք»-ը կազմակերպեց բողոքի մեծ ցույց` մի քանի ժամով փակելով վրաց-հայկական սահմանը: Ակցիային մասնակցեց մի քանի հարյուր մարդ: Այդ բողոքը վրացական իշխանություններին ստիպեց տեղի տալ և հայերին ընդունել աշխատանքի:
2002թ. Ախալքալաքում բացվեց Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի մասնաճյուղը, որի նպատակը, ինչպես հայտարարվեց, Ջավախքի հայ երիտասարդությանը վրաց հասարակության մեջ ինտեգրելն էր: Սակայն շուտով ակնհայտ դարձավ մասնաճյուղի բացման իրական, երկարաժամկետ նպատակը` փոխել Ջավախքի ժողովրդագրական իրավիճակը: Վրացական իշխանություններն Ախալքալաքի ուսումնական այդ հաստատությունում ստեղծեցին արտոնությունների համակարգ բացառապես վրաց ուսանողների համար: Արդյունքում՝ Վրաստանի տարբեր շրջաններից Ախալքալաք եկած վրացիները կազմեցին մասնաճյուղի ուսանողների գերակշիռ մեծամասնությունը: «Միասնական Ջավախք»-ը, քաջ գիտակցելով, թե ինչպիսի վտանգ է ներկայացնում Ջավախքի ապագայի համար այդ ԲՈՒՀ-ը, հետևողականորեն հանդես էր գալիս նրա այդպիսի գործունեության դեմ: Ի վերջո, շնորհիվ հիմնականում «Միասնական Ջավախք»-ի գործադրած ճնշմանը, վրացական իշխանությունները 2007թ. ստիպված եղան փակել այդ ԲՈՒՀ-ը:
Վերը ներկայացվեց Վահագն Չախալյանի կողմից ստեղծված հասարական-քաղաքական կառույցների գործունեության ընդամենը մի մասը: Սակայն այսքանն էլ հնարավորություն է տալիս գնահատել այդ երիտասարդ հայրենասերի և նրա զինակիցների մեծ դերը Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանության գործում: Պետք է նկատի առնել նաև Վահագնի ղեկավարած կազմակերպությունների գործունեության մեջ կիրառված մեթոդների և Ջավախքի մյուս հայ ակտիվիստների մոտեցումների միջև որակական տարբերությունը: Վերջինները տարիներ շարունակ վրացական իշխանությունների հակահայկական քաղաքականության դեմ պայքարում էին հրապարակային հայտարարություններով և տարբեր միջազգային ատյաններ հանրագրեր ուղարկելով: Ինչպես հայտնի է, հայ բնակչության իրավունքների պաշտպանության նման մեթոդները որևէ դրական արդյունքի չհանգեցրին:
Վահագն Չախալյանն եկել էր այն եզրակացության, որ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությանը հնարավոր է հաջողությամբ հակազդել միմիայն ժողովրդի կազմակերպված դիմադրությամբ: Նման մոտեցումն, իրոք, ավելի արդյունավետ եղավ և, ինչպես արդեն նշվեց, մի շարք հարցերում վրացական իշխանությունները հարկադրված եղան զիջումներ կատարել:
Եթե Հայաստանի ղեկավարությունը և քաղաքական ուժերն իսկապես հետաքրքրված էին Ջավախքի փրկությամբ, ապա նրանք պետք է ամեն կերպ աջակցեին Վահագնի և նրա ստեղծած կառույցների գործունեությանը: Հասկանալի է, որ վրացական իշխանությունները խիստ բացասաբար կընդունեին Հայաստանի պետական կամ քաղաքական կառույցների նման աջակցությունը, սակայն ցանկության դեպքում, օգնություն միշտ հնարավոր էր ցուցաբերել, օրինակ` հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների միջոցով:
Դժբախտաբար, այդ նորաստեղծ և արդյունավետ ուժին օգնելու փոխարեն` Հայաստանի առանձին քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ սկսեցին ամեն կերպ վարկաբեկել Վահագն Չախալյանին` զրպարտելով նրան և «Միասնական Ջավախք»-ի մյուս ակտիվիստներին վրացական կամ ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Վահագն Չախալյանին և նրա զինակիցներին վարկաբեկելու` առաջին հայացքից անհեթեթ թվացող այդ գործողությունները բացատրվում են նրանով, որ «Միասնական Ջավախք»-ի` որպես առաջատար ուժի ձևավորումն այդ հայկական երկրամասում խաթարում էր հիշյալ քաղաքական և հասարակական ուժերի որպես Ջավախքի իրավունքների պաշտպաններ ներկայանալու մենաշնորհը, ինչը նրանց թույլ էր տալիս Հայաստանում և Սփյուռքում ձեռք բերել քաղաքական (և ոչ միայն քաղաքական) կապիտալ:
Սակայն այդ զրպարտությունները համոզիչ կերպով հերքվում են «Միասնական Ջավախք»-ի իրական գործերով, վրացական իշխանությունների` հայկական այդ կառույցը վերացնելուն ուղղված հետևողական գործողություններով և, վերջապես, Վահագն Չախալյանին կեղծ մեղադրանքով 10-ը տարվա բանտարկության դատապարտմամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններին, ապա դրանք ոչ միայն չօգնեցին «Միասնական Ջավախք»-ին, այլ, հակառակը` թիկունքից հարված հասցրեցին ջավախահայ նորաստեղծ այդ ուժին:
2006թ. «Միասնական Ջավախք»-ը մասնակցեց Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Վրացական իշխանություններն, իրենց հավատարիմ մարդկանց հաղթանակը Ջավախքում ապահովելու համար, դիմեցին կոպիտ խախտումների: Ի պատասխան` Ախալքալաքում անցկացվեց զանգվածային բողոքի ակցիա: Հավանաբար, «Միասնական Ջավախք»-ը Վրաստանի իշխանությունների համար արդեն չափազանց մեծ վտանգ էր ներկայացնում, և նրանք որոշեցին ձեռնարկել Ջավախքի առաջատար քաղաքական այդ ուժի լիկվիդացումը: Առաջին հարվածը հասցվեց այնտեղից, որտեղից «Միասնական Ջավախք»-ի առաջնորդներն ամենից քիչ էին այն սպասում:
Երբ ընտրություններից մի քանի օր հետո Վահագնը իր ընտանիքի և Գուրգեն Շիրինյանի հետ մեկնեց Հայաստան, Երևան մտնելիս նրանց վրա ոչնչով չհրահրված հարձակում կատարվեց. Գուրգենը դանակահարվեց, իսկ Վահագնը, նրա հայրը և եղբայրը մարմնական վնասվածքներ ստացան:
Հաջորդ օրը ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցները, հարձակում կատարած անձանց որոնելու փոխարեն, ձերբակալեցին Վահագն Չախալյանին` հայկական սահմանն ապօրինի անցնելու հնարովի մեղադրանքով: Մի քանի ամիս անց, դատարանի որոշմամբ, Վահագն Չախալյանը դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման` 1,5 տարի փորձաշրջանով, և վտարվեց Հայաստանից 3:
Ստանալով գործողությունների ազատություն` վրացական իշխանությունները Վահագն Չախալյանի Երևանում կալանքի տակ գտնվելու ժամանակ «Միասնական Ջավախք»-ի ակտիվ անդամների հալածանքների ենթարկեցին` քրեական գործեր հարուցելով նրանց դեմ: Ճնշումների և սպառնալիքների ենթարկվեցին նաև «Միասնական Ջավախք»-ին աջակցող տեղական ձեռներեցները:
«Միասնական Ջավախք»-ը վերացնելու գործում վրացական իշխանություններին Հայաստանի ղեկավարության ցուցաբերած աջակցությունը դեռ սպասում է հայ հասարակության օբյեկտիվ գնահատականին: Զուգահեռ անցկացնելով` նշենք, որ Արցախի առաջնորդների նկատմամբ երբ այն գտնվում էր Ադերբեջանի կազմում նման գործողություններ իրեն թույլ չէր տալիս ո՛չ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը 4:
«Միասնական Ջավախք»-ի ակտիվիստների նկատմամբ հալածանքների հերթական փուլն սկիզբ առավ 2008թ. հուլիսի 17-ին` Հարավային Օսիայում պատերազմի բռնկումից 20 օր առաջ: Առիթ դարձավ Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի տան մոտ տեղի ունեցած հանելուկային պայթյունը: 2008թ. հուլիսի 17-ին ոստիկանության աշխատակիցները զենք փնտրելու պատրվակով` ապօրինի կերպով ներխուժեցին և խուզարկեցին «ՋԵՄՄ»-ի և «Ջավախքի երիտասարդական ռադիո»-ի գրասենյակները 5: Խուզարկության արդյունքում զենք չհայտնաբերվեց: 2008թ. հուլիսի 21-ին, այսինքն` իրավապահ մարմինների` «Միասնական Ջավախք»-ի ակտիվիստների դեմ գործողությունների 5-րդ օրը, Չախալյանների տուն ներխուժեցին զինված հատուկ ջոկատայիններ և խուզարկության ժամանակ Վահագնի, նրա հոր և անչափահաս եղբոր մահճակալների տակ «հայտնաբերեցին» զենք ու զինամթերք 6: Բոլոր երեք Չախալյանները ձերբակալվեցին` ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով, և նրանց դեմ հարուցվեց քրեական գործ: Ճնշումների ենթարկվեցին «Միասնական Ջավախք»-ի մի շարք ակտիվիստներ և Վահագնի բարեկամները:
Նախաքննությունը և դատական գործընթացն իրականացվեցին Վրաստանի Սահմանադրության և քրեական-դատավարական օրենսգրքի, ինչպես նաև Վրաստանի կողմից վավերացված Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումներով 7: Ակնհայտ է, որ Չախալյանների ձերբակալությունը, դատավարությունը և կայացված դատավճիռը վրացական իշխանությունների քաղաքական պատվերի կատարումն են` Վահագն Չախալյանի քաղաքական գործունեությունը չեզոքացնելու նպատակով:
Վահագն Չախալյանի ազատ արձակումը հնարավոր կլինի միայն պաշտոնական Թբիլիսիի վրա ուժեղ ճնշում գործադրելու դեպքում: Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով Հայաստանում 8, ինչպես նաև Ֆրանսիայում և Շվերցարիայում հայերի բողոքի ակցիաներն ու այլ միջոցառումները 9 բավարար չեն: Վրացական իշխանությունների վրա ճնշում պետք է գործադրի, նախ և առաջ, Ջավախքի հայ բնակչությունը: Վերը շարադրված փաստերը վկայում են, որ Վահագնը մշտապես արձագանքում էր ջավախքցիների՝ վրացական իշխանությունների ոտնձգություններից իրենց շահերը պաշտպանելու խնդրանքներին: Այս պահին ինքը` Վահագնը, որ գտնվում է կալանքի տակ և ենթարկվում հոգեբանական ճնշման ու ֆիզիկական բռնության 10, ջավախքցիների օգնության կարիքն ունի: Վրացական դատարանի կայացրած անարդար և դաժան դատավճիռն ուղղված է ոչ միայն Վահագնի, այլև Ջավախքի ողջ հայության դեմ: Եթե Վահագն Չախալյանն ազատ չարձակվի, ապա նրա նկատմամբ ցուցադրական դատաստանից հետո, դժվար թե Ջավախքում գտնվեն հայրենասերներ, ովքեր ոչ թե խոսքով, այլ գործով կփորձեն պաշտպանել ջավախահայության իրավունքները:
Վահագնի ազատմանը կարող են նպաստել նաև Հայաստանի իշխանությունները, եթե, իհարկե, ելնելով ազգային շահերից, շահագրգռված են վերականգնելու Ջավախքում այն առաջատար քաղաքական ուժը, որն ընդունակ է հակազդել վրացական իշխանությունների հակահայկական գործողություններին: 2006թ. Վահագնին ձերբակալելով, դատապարտելով և երկրից վտարելով՝ Հայաստանի իշխանությունները մեծ ծառայություն մատուցեցին վրացական կողմին` «Միասնական Ջավախք» շարժումը չեզոքացնելու գործում: Իսկ այժմ, ցանկության դեպքում, ՀՀ իշխանությունները կարող են հանդես գալ Վահագնին ազատելու միջնորդությամբ, հաշվի առնելով, որ վրացական իշխանությունները, կեղծ մեղադրանքով դատապարտելով նրան 10 տարվա ազատազրկման, չափն անցել են:
Վահագն Չախալյանը քաղաքական շարժման առաջնորդ չէ միայն: Վերջին տարիների իր ակտիվ գործունեության շնորհիվ նա դարձել է ջավախահայության իրավունքների համար մղվող պայքարի խորհրդանիշ: Ստանձնելով Ջավախքի հայության շահերի պաշտպանության պատասխանատվությունը` Վահագնը հստակ գիտակցում էր բոլոր, նաև իր կյանքին սպառնացող վտանգները, որ առաջ կգան վրացական իշխանություններին և նրանց ձեռքից կերակրվող ջավախքյան կլաններին ընդդիմանալու դեպքում: Այնուամենայնիվ, չնայած տարբեր ուժերի կողմից իր վրա գործադրվող ճնշմանն ու սպառնալիքներին, Վահագնը մի քանի տարիների ընթացքում ծառայում էր այն առաքելությանը, որին իրեն նվիրել էր: Հնարավոր է, որ նա չուներ բավարար քաղաքական փորձ, ինչը միանգամայն բնական է` հաշվի առնելով նրա երիտասարդ լինելը: Սակայն Վահագնին բնորոշ են ավելի կարևոր հատկանիշներ` ճշմարիտ հայրենասիրությունը, նվիրվածությունը Ջավախքի փրկության գործին և պատասխանատու առաջնորդի որակները:
Իմ խորին համոզմամբ` Հայաստանում, Արցախում և Սփուռքում կգտնվեն քիչ երիտասարդ հայրենասերներ, որոնք հայ ազգային շահերի պաշտպանության գործում կունենան նույնպիսի ներդրում, ինչպիսին ունի Վահագն Չախալյանը: Հետևաբար, Վահագն Չախալյանի շուտափույթ ազատումը պետք է դառնա առաջնահերթ խնդիր բոլոր նրանց համար, ովքեր անհանգիստացած են հայկական Ջավախքի ճակատագրով:
Արմեն Հարությունյան
«Արարատ» ռազմագիտական կենտրոնի փորձագետ
հունիս, 2009 թ.
Արտատպվել է նաև «Գոլոս Արմենիի» թերթում
———-
- «Կայացվել է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի գործով դատավճիռը», http://www.yerkir.org/index.php?level_id=232〈=arm ↩
- Այս մասին առավել մանրամասն տե՛ս` «Սերգեյ Մինասյան, «Վրաստանի էթնիկական փոքրամասնություններ. համարկման ներուժը երկրի հայ բնակչության օրինակով», «Լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտ» և Հայրենադաձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ, Երևան, 2006; http://www.yerkir.org/upload/File/Minasyan_arm.pdf ; Report of International Crisis Group N°178, 22 November 2006 “Georgia’s Armenian and Azeri Minorities”, http://www.crisisgroup.org/home/index.cfm?id=4517&l=1; Армен Арутюнян “Проблема Джавахка и ответственность Армении”, http://www.ararat-center.org/upload/files/Javakhk_02_Responsibility_RUS.pdf ↩
- В процессе суда по делу Ваагна Чахаляна исчез таможенный журнал (Армения-Грузия), http://www.regnum.ru/news/georgia/749690.html ↩
- Ջավախքի հիմնախնդրի նկատմամբ ՀՀ ղեկավարության մոտեցումների վերաբերյալ տես` “В ответ на проблемы Джавахети, власти Армении призвали армян Грузии учить армянский язык: эксперт”, http://www.regnum.ru/news/district-abroad/armenia/829292.html ↩
- 2008 թ. հուլիսին Ախալքալաքում տեղի ունեցած դեպքերի մասին առավել մանրամասն տես`
««Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի հայտարարությունը Ախալքալաքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ», http://www.bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=1562&SectionID=0&RegionID=0&Date=07/18/2008&PagePosition=1; “Провокация в Джавахке”, газета “Голос Армении”, http://www.golos.am/index.php?option=com_content&task=view&id=31913&Itemid=54 Защитная речь адвоката Чахалянов, http://www.mitq.org/?l=rus&id=15&news=1866; «Ախալքալքում տեղի ունեցած վերջին դեպքերի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված «Երկիր»՚ միության դիմումը», http://www.yerkir.org/index.php?level_id=214〈=arm ↩ - “Защитная речь адвоката Чахалянов”, http://www.mitq.org/?l=rus&id=15&news=1866 ↩
- Народный защитник Грузии признал нарушение прав армянских активистов Джавахка, http://www.regnum.ru/news/1126795.html; Защитная речь адвоката Чахалянов, http://www.mitq.org/?l=rus&id=15&news=1866; ««Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի պաշտպանական խոսքը», http://www.yerkir.org/index.php?level_id=232〈=arm ↩
- «Վտանգված է հայությունը, որովհետև վտանգված է ջավախահայությունը», http://bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=2490&SectionID=0&RegionID=0&Date=02/25/2009&PagePosition=1 ↩
- «Ֆրանսահայերը պահանջում են ազատ արձակել Վահագն Չախալյանին» http://bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=2675&SectionID=0&RegionID=0&Date=04/15/2009&PagePosition=1; «Շվեյցարիայի հայ համայնքը մտահոգված է ջավախքյան իրադարձություններով», http://www.bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=2791&SectionID=0&RegionID=0&Date=05/20/2009&PagePosition=1 ↩
- «Վահագն Չախալյանի նկատմամբ վրացական բանտում բռնություն է կիրառվել» http://bagin.info/default.asp?Lang=_Am&NewsID=2707&SectionID=0&RegionID=0&Date=04/27/2009&PagePosition=1 ↩
4 Responses to “Վահագն Չախալյան. հայ հայրենասերի ճակատագիրը”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Арест нашего Ваага Чахаляна, это прежде всего УДАР всему Армянству. Грузины этим шагом дали нам по счечину. Армении надо адекватно ответит на этот шаг и требовать у дохлых грузинских влатей немедленного освобождения Ваага. Я не говорю что завтра же нужно вводить Армянские Войска в Грузию, но надо грамотно прессовать и надавить на гризун. В данный отрезок времени они слабые и больше нуждаются в нас, чем ми в них.
В. Чахалян по специальности историк,учился в Историческом факультете Ереванского государственного университета,так что его мужественность и патриотизм не просто совпадения.Я просто удивлен на реакцию армянского политического руководство:как можно допустить такого,когда весь день все политические лидеры говорят о НКР и Джавахке ,а фактический,на практике реализуют другую политику…Это просто абсурд…
[ 19:50 – 16.06.2009 ] «Ջավախահայ համայնքը» խնդրում է Հայաստանի նախագահին Վրաստանի նախագահի հետ քննարկել երկրամասի բնիկ հայ բնակչությանն առնչվող մի շարք հարցեր
ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ – ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռուսաստանից ստացվել է Վրաստանի հայաբնակ Ջավախք երկրամասի ներկայացուցիչների նամակը` ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որի լրիվ տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի Սերժ Ազատովիչ.
Ջավախահայ համայնքը խորապես մտահոգված է Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում սոցիալ-քաղաքական իրադրության աճող սրմամբ: Մենք չենք կարող չտեսնել վերահաս սպառնալիքները` կապված տարածաշրջանի բնիկ հայ բնակչության նկատմամբ Վրաստանի իշխանությունների կողմից ակնհայտ հակաիրավական գործողությունների իրականացման հետ:
Տարածաշրջանում հասունացող բացասական հետեւանքների կանխարգելման համար, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու Հայաստան այցելության նախօրեին, մենք, ջավախահայ համայնքը, դիմում ենք Ձեզ հետեւյալ հարցերը քննության առնելու եւ Ձեր առաջիկա հանդիպման օրակարգում ընդգրկելու խնդրանքով.
– տարածաշրջանին տեղական ինքնակառավարման իրավունքի տրամադրման հարցը,
– տարածաշրջանում հայոց լեզվին լրացուցիչ պետական լեզվի կարգավիճակ տրամադրելու հարցը,
– Վրաստանի հայ համայնքին իր պատմական հուշարձաններն ու սրբավայրերը վերադարձնելու հարցը,
– Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի անհապաղ ազատման հարցը,
– «Վերին Լարս» հսկիչ-անցակետի բացման հարցը,
– Ջավախքում Թբիլիսիի համալսարանի մասնաճյուղի բացման հարցը,
– ջավախահայերի երկքաղաքացիության թույլատրման հարցը:
Մենք, ջավախահայ համայնքը, նշում ենք, որ բոլոր ջավախքցիները կենսականորեն շահագրգռված ենք Վրաստանի քաղաքական կայունությամբ եւ տնտեսական բարգավաճմամբ, Վրաստանում քաղաքական ժողովրդավարության ժամանակակից համակարգի առաջընթաց զարգացմամբ»:
Վահագն Չախալյանի հարցը ավելի բարդ է քան մենք կարծում ենք.
Այն ունի մի քանի որոշիչ կողմեր որոնց ուզում եմ հանգամանալից անրադառնալ.
1.Այն հետևանք է այն անտարբեր քաղաքականության,որը ՀՀ-ն որդեգրել է վիրահայության,ջավախահայության և աբխազահայության հանդեպ,պատճարաբանելով Վրաստանի ճանապարհատրանսպորտային ենթակարուցվածքներից կախվածությամբ.
1.1Աբխազահայությունը շատ ծանր օրեր է ապրել և ներգրավել է պատերազմի մեջ ամենակտիվ կերպով.17.09.1993թ-ին Սուխումին գրոհող տանկերը ոչթե աբխազական այլ մեր Եռագույն դրոշներն եին կրում.(Տես Захват Сухуми.Видео. http://www.youtube.com/watch?v=FtJSxJ2RGjg).
Ով՞ գրացեց այս ամենը, ով՞ արձանագրեց Հայոց Պատմության այս էջը.Ոչ մեկ.Եթե լիբանանահայության նման հերոսական էջերը պահպանվեցին աբխզահայությանը նույնիսկ չգրվեց.Եթե չլիներ ՀՅԴ-ի և ՌԴ Հայերի Միության աջակցությունը ապա այս մեկ համայնքը կկորչեր անհետ մոռացված իր հայրենակիցներից.
1.2ՀՀ-ն աչք է փակում վիրահայության ու ջավախահայության հանդեպ ամենօրյա հանցաքներին(Դիցուկ վերջին դեպքերը տես http://hayary.org/index.phpoption=com_content&task=view&id=743&Itemid=65)
2.Չախալյանի և նմանատիպ դեպքերի համար ՀՀ-ն անհրաժեշտ է ,որ Իսրաելի նման սահմանդրորեն ամրագրի,որ ինքն է մոլորակի տարածքում Հայության (անկախ քաղաքացիությունից) իրավունքների պաշտպանը,(Տես Իսրաելի Սահմանադրությունը http://jewish.in.ua/index.php?do=cat&category=sonstitution_israel )և ստեղծի անհրաժեշտ արագ արձագանքման հատուկ նշանակության զինջոկատներ,որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտի ինչպես Իսրաելը 1976թ-ի Էնթեբեի օպերացիաի ժամանակ(Տես http://ru.wikipedia.org/wiki/Операция_«Энтеббе» և http://lib.ru/MEMUARY/MEADEAST/dan.txt ինչպես նաև http://www.jewish.ru/history/israel/2001/04/news3804.php )
2.1Կոնկրետ Չախալյանի պարագայում ցանկության դեպքում կան շատ լծակներ Վրաստանի վրա ազդելու իսկ եթե դա նույնպես չոգնի ՀՀ-ն պարզապես պարտավոր է Չախլյանին ազատել ինչպես ՍՍ-ը Օտտո Սկորցենիի գլխավորությամբ ազատեց Մուսոլինիին 1943թ-ին(Տես http://sudden-strike.ru/history/detail.php?ID=3441 )
2.2Այդ դեպքում ՀՀ-ն կարող է նաև վնասազեծել իր թշնամիներին ինչպես Իսրաելը Էյնհմանին 1960թ-ին(Տես http://ru.wikipedia.org/wiki/Похищение_Эйхманаն ) և Թուրքիան Օջալանին 1988 ( Տես http://www.middleeast.org.ua/terorizm/07.htm և http://www.abdullah-ocalan.com/ )
2.3ՀՀ-ն անհրաժեշտ համառություն պետք է ունենար և անցած տարվա Օգոստոսի պատերազմին մեկնդմիշտ լուծեր Ջավախքի հարցը.
3.Մենք պետք է դարնանք այն հենարանը որի վրա հենվի աշխարասփյուր հայությունը.
Սակայն ինչ սպասես եթե ՀՀ-ի քաղաքացիների իրավունքները դեռ խախատվում են ՀՀ-ում.