ՖՀԿՀԽ-Ֆրանսիա. Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությունն անընդունելի է

Print Print Email Email

«Հայաստան» լրատու, Աթենք, 14 մայիսի 2009թ.
Ֆրանսահայ լրագրող Ժան Էքիյան, Փարիզ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ՖՀԿՀԽ-CCAF) անդամ միություններն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Հայաստանի, Թուրքիայի և Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարության առթիվ, որ կազմվել է սոսկ որպես ձև, բավական ուշ ժամի` ապրիլի 22-ի երեկոյան:

Խորը վերապահումով և թերահավատությամբ մենք նկատեցինք ծայրահեղ ձգտումը, որի ազդեցությամբ կազմվել է այս հայտարարությունը և դրանում թափանցիկության բացակայությունը:

Այսպես կոչված «հիմնարար համաձայնագրի» անորոշ բնույթը, և Հայաստանի կառավարության վրա շարունակական ճնշումը` չեն ընձեռում այլ հնարավորություն, քան մերժել յուրաքանչյուր համաձայնագիր, որն անտեսում է հայ ժողովրդի հիմնարար իրավունքները ողջ աշխարհում:

Հնարավոր չէ ընդունել Թուրքիայի, Հայաստանի և Շվեյցարիայի 2009թ. ապրիլի 22-ին ընդունած համատեղ հայտարարությունը` հետևյալ պատճառներով.

• Հայտարարության ամսաթիվը` Հայոց ցեղասպանության հիշատակման նախօրեին, մեղմ ասած, անպատեհ էր. ամեն տարի ապրիլի 24-ին, հայերը ողջ աշխարհում հիշատակում են Ցեղասպանության օրը, որ երիտթուրքերն իրականացրել են Օսմանյան կայսրության հայ անպաշտպան բնակչության նկատմամբ:

• Հայտարարությունը ստորագրելու փութաջանությունը կասկածներ է հարուցում, որ Հայաստանը ստիպված կլինի անընդունելի և վտանգավոր զիջումներ կատարել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման գործընթացում:

• Հայաստանի կառավարությունը ենթարկվում է իրենց սեփական շահերը բավարարելուն հետամուտ գերտերությունների խիստ ճնշումներին:

Այս պահին, մենք պաշտոնապես մեր դիրքորոշումն ենք հայտնում քաղաքական գործիչներին և հիշեցնում, որ Սփյուռքի հայկական այլ համայնքների, Հայաստանի և Ղարաբաղի քաղաքացիների հետ միասին` մենք միանշանակ կմերժենք յուրաքանչյուր համաձայնագիր, որը կարող է վտանգել հայ ժողովրդի հիմնարար իրավունքները:

In English. CCAF France: Armenia Turkey declaration is unacceptable
En Francais. La déclaration commune Arménie-Turquie est inacceptable

One response so far

One Response to “ՖՀԿՀԽ-Ֆրանսիա. Հայաստան-Թուրքիա համատեղ հայտարարությունն անընդունելի է”

  1. Аrmenianon 27 May 2009 at 4:24 pm

    նվազագույն տարածքային զիջումներն անգամ անմիջապես հանգեցնելու են Հայաստանի պաշտպանական համակարգի ամբողջական և անդառնալի փլուզմանը և Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի կտրուկ մեծացմանը։ Մենք կողմանկից ենք ազատագրված բոլոր տարածքների շուտափույթ վերաբնակեցմանը։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձևավորել հստակ ռազմավարություն, որպեսզի այլևս որևէ սակարկություն այդ հարցում չլինի:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.