ԼՂՀ հասարակական կառույցների խորհրդակցության Հայտարարությունը

Print Print Email Email

30 ապրիլի, 2009թ.
ք. Ստեփանակերտ, ԼՂՀ

Մենք` հայ-թուրքական հարաբերություների վերջին իրադարձություններին նվիրված խորհրդակցության մասնակիցներս, ընդհանրացնելով ծավալված քննարկումների եւ բանավեճի ընթացքում արտահայտված բոլոր տեսակետները, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, եկանք հետեւյալ եզրակացության:

Արձանագրում ենք, որ 2009թ. ապրիլի 23-ին Ժնեւում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունների համատեղ հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ (այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»), որը ձեռք բերվեց Շվեյցարիայի միջնորդությամբ, անհանգստությամբ ու հիասթափությամբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական լայն շրջանակների կողմից:

Գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը համահայկական ոլորտից զուտ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության ոլորտ տեղափոխելու փորձը` դուրս բերելով այն հայ-թուրքական բազմադարյան հարաբերությունների ընդհանուր համատեքստից` քաղաքական կոպիտ սխալ է, հղի հայ ժողովրդի համար հերթական աղետով:

Պնդում ենք, որ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, պատմական Հայաստանի մեծ մասի կորուստը, որը տեղի ունեցավ անիրավազոր միջազգային պայմանգրերով նրա տարածքների բաժանման ու զավթման հետևանքով, եւ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումով, Հայկական հարցի բաղկացուցիչ մասերն են:

Գտնում ենք, որ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության եւ հասարակության լայն շրջանակների խիստ եւ անզիջում մեկնաբանություններն ու հայտարարությունները, որոնք հետեւեցին «Ճանապարհային քարտեզի» երեւան գալուն` հակասելով համատեղ հայտարարության ոգուն, աներկբա ցույց են տալիս, որ հենց այսպես է գնահատում իրավիճակը թուրքական կողմը: Եվ չկա որեւե նախադրյալ Հայկական կողմից իրավիճակը այլ կերպ գնահատելու համար:

Համարում ենք, որ «Ճանապարհային քարտեզի» հայտարարումը Մեծ Եղեռնի նախօրյակին, թույլ է տալիս խոսել ոչ միայն հայկական դիվանագիտության ձախողման , այլ նաեւ ողջ հայության համար բարոյա-հոգեբանական տեսակետից անընդունելի քայլի մասին: Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը ընդամենը համահայկական խնդրի միայն մի մասն է, որն իր լուծումը կարող է ստանալ ողջ հայության համապատասխան ջանքերի շնորհիվ: Նման քայլը հնարավոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի եւ արցախահայության կողմից իր պետականությունը կառուցելու իրավունքի ճանաչումից հետո:

Պնդում ենք, որ խնդիրները առանձնացնելու միջոցով Հայությունը բաժանելու փորձերն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան հակառակորդին առանձին զիջումներ կատարելը: Ժխտելով ԼՂՀ եւ Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը մասնակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Գոյություն ունեն ողջ հայության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոնք պահանջում են համահայկական քաղաքական համաձայնություն:

Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության նեղ շրջանակում ընդունված որոշումը «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, ֆորմալ լեգիտիմության պարագայում, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից բացարձակ անիրավական է:

Արցախի երիտասարդ քաղաքագետների ակումբ
Հայկի Սերունդ երիտասարդական հասարակական կազմակերպություն
Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության Վիտա ՀԿ
ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն
Ռուսական համայնք ՀԿ
ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպություն
Կաճառ գիտական կենտրոն
Շուշիի կրթական մարզամշակութային ՀԿ
Արվեստը հանուն խաղաղության եւ զարգացման ՀԿ
Ավետյաց երկիր ՀԿ
Արցախի ազատամարտիկների միության Հայրենյաց Պաշտպան ԵԿ
ՀՅԴ Արամ Մանուկյան ուս. միություն
ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն
Ազատ Հայրենիք կուսակցության երիտասարդական միություն


30 апреля 2009 года,
г. Степанакерт, НКР

Заявление Форума общественности НКР

Мы, участники форума, посвященного обсуждению последних событий в армяно-турецких отношениях, обобщая результаты обсуждений и прозвучавшие во время дискуссий точки зрения и мнения, пришли к следующему заключению.

Совместное заявление руководства Республики Армения и Турецкой Республики о согласовании основных принципов урегулирования армяно-турецких отношений (так называемой «дорожной карте»), достигнутое при посредничестве Швейцарии 23 апреля 2009 года в Женеве, было с тревогой и разочарованием воспринято в широких кругах общественности Арцаха.

Считаем, что попытка перевести проблему открытия границы с Турцией из общеармянского вопроса в вопрос сугубо властей Республики Армения, выведя его из общего контекста многовековых армяно-турецких отношений – это грубая политическая ошибка, чреватая очередной катастрофой армянского народа.

Общественность Арцаха отдает себе отчет в том, что проблемы Геноцида армян конца 19-го и начала 20-го века, потери большей части исторической Армении, вследствие оккупации и раздела ее территории в рамках международных договоров и национально-освободительная борьба арцахского армянства, закончившаяся созданием Нагорно-Карабахской Республики, являются элементами общего Армянского Вопроса.
Жесткие и бескомпромиссные комментарии и заявления высшего политического руководства и широких кругов общественности Турции, прозвучавшие вслед за объявлением о появлении «дорожной карты» и противоречащие духу совместного заявления, недвусмысленно показывают, что именно в таком ключе оценивает ситуацию турецкая сторона. И нет каких либо предпосылок для того, чтобы оценивать ее как-то иначе с армянской стороны.

Объявление о «дорожной карте» накануне 24 апреля, дня памяти о Мец Егерне, – Геноциде армян в Османской империи, Турции и Азербайджане позволяет говорить не просто о большом провале армянской дипломатии, но неприемлемом для Армянства с моральной, психологической точек зрения шаге. Разблокирование армяно-турецкой границы является лишь частью общенациональной задачи и может получить свое решение в рамках соответствующих усилий всего Армянства. Данный шаг возможен только после признания со стороны Турции факта Геноцида и права арцахского армянства строить свою государственность.

Настаиваем, что попытки разделить Армянство через разделение его задач несут с собой еще большую угрозу, чем отдельные уступки противнику. Отрицая право НКР и Спюрка на участие в политическом диалоге с Турцией, руководство Республики Армения тем самым, отрицает свое право участвовать в мирном урегулировании карабахского конфликта. Существует круг жизненных для всего Армянства вопросов, требующих общеармянского политического консенсуса.

Мы заявляем, что принятые в узком кругу политического руководства Республики Армения решения по «дорожной карте» при формальной легитимности являются совершенно неправомочными с точки зрения национальных интересов армянского народа.

2 responses so far

2 Responses to “ԼՂՀ հասարակական կառույցների խորհրդակցության Հայտարարությունը”

  1. Аrmenianon 02 May 2009 at 7:49 am

    Я тоже присоединяюсь к моим соотечественникам……

  2. zakon 02 May 2009 at 8:21 am

    «ԶԻԼ» է գրված,խոսք չկա,խելացի տեքստ է բայց ընդամենը երիտասարդական անուժ հոգեբանական ճիչ-բողոք, ուրիշ ոչինչ: Այ եթե Բակո Սահակյանը այդ ամենն ասեր, ինչը բացառվում է, նոր կիմանայինք, որ ինքնուրույն ղեկավարություն ունի ԼՂՀ-ն: Բայց ես ողջունում եմ այս երիտասարդներին ու ցանկանում նրանց ավելի լայն հնարավորություններով ապագա,քան հիմա է:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.