Լուսինե Սահակյանը «Կամուրջ» հաղորդման հյուրն է

Print Print Email Email

Հանրային ռադիոյի «Կամուրջ» հաղորդման թեման է Սումգաիթից բռնագաղթված մեր հայրենակիցների խնդիրները։
Հաղորդման հյուրն է Լուսինե Սահակյանը։

2 responses so far

2 Responses to “Լուսինե Սահակյանը «Կամուրջ» հաղորդման հյուրն է”

  1. Armenianon 06 Mar 2009 at 12:33 pm

    Ադրբեջանում շատ են սիրում «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունը:

    Միջազգային ամբիոններից ու բեմերից ադրբեջանցի դիվանագետները հաճախ են Հայաստանին մեղադրում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ: Ընդ որում, Արցախի մասին գրեթե չի խոսվում: Հիմնական շեշտը դրվում է հայկական, նույնն է թե` հայաստանյան «ագրեսիայի» վրա:

    Հետաքրքրական է, որ հարցը ներկայացվում է իբրև բացառապես քաղաքական, և ոչ-ոք չի խոսում խնդրի իրավական բնույթի մասին: Հայ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ սա արվում է միտումնավոր: Բանը նրանում է, որ իրավական առումով Ադրբեջանն Արցախը պահանջելու իրավունք չունի, քանի որ այն պարզապես Ադրբեջանի կազմում չէր գտնվում:

    Ալեքսանդր Մանասյանն այդ մասին մի շարք հրապարակումներ է ունեցել: Վերջերս էլ տպագրվել է նրա հերթական գիրքը, որտեղ սեղմ և հակիրճ ներկայացված է Արցախյան խնդրի, տարածքային հարցերի հիմնախնդրի պատմական և իրավական հիմքերում ընկած դրույթները:

    Ներկայացնենք մեր կողմից ընտրված մի քանի դրույթ, որոնք ապացուցում են, որ Արցախը Ադրբեջանի մասը չի կազմում և չի կարող կազմել:

    Ադրբեջանի ընտրությունը

    «1991 թ. Օգօոստոսի 30-ի «Անկախ պետականության վերականգման մասին» հռչակագրով և հոկտեմբերի 18-ին «Պետական անկախության մասին» սահմանադրական ակտով Բաքվում հրաժարվել են լինել նախկին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը և վերականգնել 1918 թ. թուրքական ռազմական ինտերվենցիայի արդյունքում հայտնված, Ազգերի լիգային անդամակցելու մերժումը ստացած և առանց սահմաններ ձեռք բերելու պատմության թատերաբեմը լքած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության պետականությունը»:

    Այսպիսով ստացվում է, որ Ադրբեջանը չի կարող խոսել տարածքային ամբողջականության մասին, քանի որ իրեն հայտարարել է սահմաններ չունեցող մի երկրի իրավահաջորդը:

    Ավելին`« ԽՍՀՄ լուծարման ընթացքում Ադրբեջանն ընդհանրապես սահմաններ չի հռչակել` չնայած պարտավոր էր դա անել Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու և առանց սահմաններ ձեռք բերած մի պետականության իրավահաջորդը դառնալու պարագայում, հանգամանք, որն իրավական տեսակետից անհնար է դարձնում ԱՀ նկատմամբ սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների կիրառությունը»:

    «ԼՂՀ ճանաչումը կապ չունի ԱՀ տարածքային ամբողջականության հետ այն պարզ պատճառով, որ խնդրի իրավական հիմքերի տեսակետից ԼՂ-ն ԱՀ տարածքը չէ»:

    Օկուպացրած հող գոյույթուն չունի

    «Արդեն Խորհրդային Հայաստանի մաս հռչակված Արցախը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններն է մտցվել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի`երրորդ երկրի կուսակցական մարմնի, 1921թ. Հուլիսի 5-ի չընդունված, բայց իրագործված որոշմամբ`դեպի Արևելք հեղափոխության արտահանության բոլշևիկյան ծրագրերի հունում: Կուսակցական այդ մարմինը տարածքային հարցեր լուծելու իրավունք չի ունեցել: Դա եղել է Արցախի բռնազավթում:

    Խորհրդային տարիներին որոշումը հավասարացվել է միջպետական պայմանագրի: Կովբյուրոյի որոշմամբ լայն մարզային ինքնավարություն պետք է տրվեր ողջ Արցախին:

    1923 թվականի հուլիսի 7-ի դեկրետով Բաքուն, խախտելով Կովբյուրոյի` առանց այն էլ ապօրինի որոշումը, ԼՂԻՄ-ը հիմնել է ԼՂ մի մասի վրա` նրանից դուրս թողնելով երկրամասի մեծ մասը (Քարվաճառ, Քաշաթաղ, Շահումյան, Կովսական և այլն): Կովբյուրոյի` 1921թ. որոշմամբ ԼՂԻՄ-ը պետք է ներառեր ոչ միայն այն տարածքները, որ այսօր ԼՂՀ վերահսկողության տակ են: Օկուպացված են մնում ԼՂ կենտրոնական ու հյուսիսային շրջանները:

    Այստեղից էլ լայնորեն շրջանառվող այն պնդման անհեթեթությունը, թե հայերը ԼՂ շուրջ գրավել են տարածքներ և այն դարձրել անվտանգության գոտի: ԼՂՀ-ն այսօր ԼՂ-ից դուրս, կամ շուրջ, վերահսկվող տարածքներ չունի»:

    Ադրբեջանի հիմքում կանգնած են հայերը

    «1920թ. Նախկին ԱդրԽՍՀ-ը եղել է միակը նախկին խորհրդային հանրապետությունների շարքում, որը հիմնվել է որպես ոչ ազգային, ինտերնացիոնալ հանրապետություն, որը մինչև 30-ական թվականները չի ունեցել տիտղոսակիր ազգ: Հայերը դիտվել են որպես ԱդրԽՍՀ`իբրև նոր տիպի, ոչ ազգային, ինտերնացիոնալ հանրապետության հիմնադիր ազգերից մեկը: Քսանական թվականների քաղաքական բնույթի բոլոր փաստաթղթերում ընգծվում էր, որ ԱդրԽՍՀ-ն հիմնվել է որպես մուսուլմանների ու հայերի ընդհանուր պետություն, գաղափար, որին 1998-ին անդրադարձել է Մինսկի խումբը և ստացել Բաքվի վճռական մերժումը»:

    Այսպիսով, տեսնում ենք, որ իրավական տեսակետից Արցախյան խնդիր պարզապես գոյություն չունի: Այդ իսկ պատճառով ադրբեջանական պետությունն ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրը պահի քաղաքական հարթությունում: Մենք էլ մեր կողմից գրեթե ոչինչ չենք անում, որպեսզի հարցին տրվի իրավական լուծում:

    Լիաննա Խաչատրյան

  2. Armenianon 07 Mar 2009 at 3:04 pm

    http://www.natnews.info/index.php?news=1629

    Սահմանների փոփոխությունը սպառնում է Հայաստանի անվտանգությանը

    Ադրբեջանական բանակը պատրաստ չէ Հայաստանի դեմ ռազմական գործողություններին` չնայած Բաքվի ռազմատենչ հայտարարություններին:Lրագրողներին մարտի 5-ին ասաց արցախյան ազատամարտի լեգենդար հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, նույն ինքը` Կոմանդոսը։
    «Ըստ ամենայնի` պատերազմի պատրաստվող մարտունակ բանակի մասին հայտարարությունները դատարկաբանություն են, բայց ռազմական գործողությունների հավանակությունը բացառել նույնպես պետք չէ»,- նշեց նա արցախյան հակամարտության կարգավորման հեռանկարների քննարկման ընթացքում։ Տեր-Թադևոսյանի խոսքերով` Ադրբեջանի՝ պատերազմ չսկսելու պատճառ են նաև Ադրբեջանի ներքին խնդիրները, մասնավորապես, էթնիկ փոքրամասնությունների խնդիրը։
    «Ադրբեջանի ժողովուրդը պատերազմ չի ուզում»,-ընդգծեց նա։
    Խոսելով հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների մասին՝ Տեր-Թադևոսյանը նշեց, որ ոչ մի տարածքային զիջումների մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն սպառնում է Հայաստանի անվտանգությանը։
    «Մենք արդեն կորցրել ենք Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մի մասը, Արծվաշենը։ Խելամիտ չի լինի որևէ նոր զիջումների գնալ»,- ասաց նա։

    «Նացիոնալ»
    http://www.natnews.info/index.php?news=1629

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.