Ա. Այվազյանի «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ամբողջական տեսաժապավենը – 24.02.2009

Print Print Email Email

4 responses so far

4 Responses to “Ա. Այվազյանի «Ուրբաթ» ակումբում կայացած ասուլիսի ամբողջական տեսաժապավենը – 24.02.2009”

  1. Армянинon 02 Mar 2009 at 4:18 pm

    Մեզ Սերժ Սարգսյանի պահվածքն է հետաքրքրում։ Ընդ որում, առանցքային հարցը հետեւյալն է` ինչո՞ւ նա սկսեց այս թամաշան եւ ինչո՞ւ Գյուլին հրավիրեց Հայաստան։ Ո՞րն էր այդ քայլի նպատակը։ Թուրքիան համարեց, որ սահմանը բացելու դիմաց միայն հանձնաժողովի ստեղծումը քիչ է, եւ կարելի է Հայաստանից ավելին պահանջել։ Այլ կերպ ասած, Հայաստանը փորձեց սահմանը բացել` առանց ղարաբաղյան խնդիրը կարգավորելու, եւ կատարելապես ձախողվեց (Էրդողանի երեկվա հայտարարությունները դրա լավագույն ապացույցն են)։ Հիմա` երկրորդ հարցը. իսկ արժե՞ արդյոք այս իրավիճակում շարունակել Թուրքիայի հետ բանակցությունները։ Վերջին հաշվով, եթե ղարաբաղյան խնդիրը կարգավորվի, հայ-թուրքական սահմանն այսպես թե այնպես կբացվի։ Ուրեմն էլ ի՞նչ կարիք կա ղարաբաղյան բանակցություններում ներգրավել նաեւ Թուրքիային, եթե ստացվում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում է լուծվում։

  2. Armenianon 02 Mar 2009 at 4:19 pm

    Ամբողջ խնդիրն այն է, որ 2008-ի ամռանը Սերժ Սարգսյանի վիճակն ահավոր էր` ե՛ւ ներքաղաքական առումով, ե՛ւ արտաքին քաղաքական ճնշումների իմաստով, եւ նա ստիպված էր նետվել Թուրքիայի գիրկը։ Դա, ի դեպ, նրան իսկապես օգնեց. միջազգային կառույցների վերաբերմունքը նրա նկատմամբ կտրուկ փոխվեց։ Պրոբլեմն ընդամենը այն է, որ ամեն ինչի համար պետք է վճարել, եւ հիմա հենց այդ վճարելու պահն է։ Ընդ որում, բոլորը միանգամից են պահանջում այդ վճարը։ Թուրքիան հայտարարում է, որ քանի դեռ ղարաբաղյան խնդիրը չի կարգավորվել, հայ-թուրքական սահմանը չի բացվի. Մինսկի խմբի համանախագահները վստահություն են հայտնում, որ «շատ մոտ ապագայում» կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագիր կստորագրվի, Եվրախորհուրդը շարունակում է «մոնիտորինգի տակ պահել» Հայաստանը եւ այլն։ Սերժ Սարգսյանը փաստորեն հայտնվել է այն ձկան վիճակում, որը միանգամից երեք խայծ է կուլ տվել, ու հիմա փորձում է խաղալ երեք ձկնորսների միջեւ առկա տարաձայնությունների վրա` առանց հասկանալու, որ երեք կարթերն էլ նույն ուղղությամբ են քաշում։ Ընդ որում, հիմնական խայծը նախագահի աթոռն է եղել։ Եթե նրան թույլ են տվել տիրանալ նախագահի աթոռին` առանց դրա իրավունքն ունենալու, այսօրվա համար են թույլ տվել։ Եվ անձամբ ինքը հետդարձի ճանապարհ չունի։

  3. Armenianon 02 Mar 2009 at 4:40 pm

    Հայ

    Ստեղծված է մի կացություն, երբ ռազմական գործողություններ սկսելու գայթակղությունից Ադրբեջանին զերծ են պահում ընդամենը երկու գործոն. միջնորդ տերությունների բացասական դիրքորոշումը եւ, իհարկե, հակառակորդի ուժի ու հնարավորությունների գիտակցումը։ Այս գործոններից առաջինը, ինչպես ընդունված է ասել, «փոփոխական մեծություն» է, իսկ երկրորդը՝ մնայուն, քանզի ոչ ոք չի կարող երաշխավորել, որ միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետագա խորացման պայմաններում չեն գտնվի միջազգային լուրջ ուժեր, որոնց կարող է ձեռնտու լինել Հարավային Կովկասի նոր ապակայունացումը։

  4. Narekon 25 Mar 2009 at 12:10 pm

    http://www.youtube.com/watch?v=-qdIDef-v6g

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.