Archive for May 29th, 2009

May 29 2009

«Արարատ» առգիծ գրադարան

29 մայիսի 2009թ.

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն ազդարարում է
«Արարատ» առգիծ գրադարան
իր նոր ծրագրի մեկնարկը

«Արարատ» առգիծ գրադարանը Հայաստանում տակավին հազվագյուտ այն ռեսուրսներից է, որ
ներկայացնում է հիմնականում գիտական հրապարակումների` գրքերի, հոդվածների և թարգմանությունների էլեկտրոնային տարբերակներ, որոնք համապատասխանում են Կենտրոնի նպատակներին և ուսումնասիրությունների ու գործունեության ոլորտին:

Առգիծ գրադարանն արդեն ներառում է 21 գիրք` թվային ձևաչափով:
Ռեսուրսների հետագա համալրմանը զուգընթաց գրադարանը կհամակարգվի ըստ թեմաների:

Դուք կարող եք օգնել մեզ համալրելու առգիծ գրադարանը` ուղարկելով մեր Կենտրոնի գործունեությանն առնչվող հրապարակումների էլեկտրոնային օրինակներ:

Մենք սիրով կընդունենք դրանք` գրադարանում զետեղելու համար:

Հուսով ենք, որ «Արարատ» առգիծ գրադարանն օգտակար կլինի գիտնականների,
վերլուծաբանների, քաղաքագետների, լրագրողների, ուսանողների, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակների համար:

29 май 2009г.

Центр стратегических исследований «Арарат» объявляет о старте своей
новой программы
Онлайновая библиотека «Арарат»

Онлайновая библиотека «Арарат» одна из тех редких ресурсов в Армении, которая представляет в основном научные издания: книги, статьи, очерки и электронные версии переводов, которые соответствуют целям, областям исследований и деятельности Центра.

Онлайновая библиотека уже содержит 21 книгу в электронном формате. Параллельно пополнению ресурсами библиотека будет систематизирована по темам.

Вы можете помочь нам в пополнении онлайновой библиотеки, отправляя нам электронные версии публикаций, относящихся к деятельности Центра.
Мы с радостью примем их для размещения в онлайновой библиотеке.

Надеемся, что онлайновая библиотека «Арарат» будет полезна ученым, аналитикам, политологам, журналистам, студентам, также как и широким кругам общественности.

29 May 2009

The ARARAT Center for Strategic Research announces the launch of its new project
ARARAT Online Library

Still a rare resource in Armenia , the ARARAT Online library will provide electronic copies of mainly academic publications – books, research papers, articles, essays and translations that fit the Center’s realm of research, activities and objectives.

At this opening day, our online library stores 21 books in digital formats. With further accumulation of resources, the library will be structured thematically as well.

You can help us replenish our online supplies by sending us electronic copies of relevant publications that may meet the Center’s requirements for content and value. We shall gratefully accept and review them for posting.

We hope that the ARARAT Online Library will be a useful resource for various strata of Armenian public – the academics, analysts, policy makers, journalists, students and research fellows, as well as the general readers.

No responses yet

May 29 2009

Երկու խոսք «Արարատ» ՌԿ-ի նոր հրատարակության մասին

(Արծրուն Խանջյան, «Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան», Երևան, «Լուսակն», 2009 – 80 էջ)

Անգլերեն լեզվով ռազմական գրականության ուսումնասիրությունն ու թարգմանություններն խիստ անհրաժեշտ են ինչպես ՀՀ Զինված Ուժերում ծառայող անձնակազմի տեսական պատրաստության մակարդակը բարձրացնելու, այնպես էլ հայ ռազմագիտական ու քաղաքագիտական մտքի դպրոցը զարգացնելու համար: Այդ իսկ պատճառով« «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը տակավին իր կանոնադրական նպատակների մեջ ներառել է ռազմավարագիտության և անվտանգության տերմինների բացատրական և եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) բառարանների ստեղծումը:

Continue Reading »

2 responses so far

May 29 2009

«Ժամանակի վկան» ռադիոհաղորդումը նվիրված է առաջին Հանրապետության անկախությանը – 28.05.2009

Published by under Audio

No responses yet