Հայոց ցեղասպանության ժխտման դեմ հայցով դատական առաջին նիստը Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին
Բազմաթիվ հարցումներին ի պատասխան, ստորև հատվածաբար մեջբերում ենք դատավոր Կ. Պետրոսյանից ստացված ծանուցումը.
«Հայտնում եմ, որ ըստ հայցի «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության ընդդեմ «Կովկաս Ինստիտուտ» հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակման հերքումը պարտավորեցնելու, ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումն արգելելու և վնասի հատուցման պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը կանցկացվի 03.12.2009թ. ժամը 11:00-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում /հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, թիվ 10 դահլիճ/»։
Գործի մասին նյութերը տե´ս՝
Հայաստանում առաջին դատական հայցը Ցեղասպանության ժխտման դեմ. (Հայցադիմումի ամբողջական տեքստը)
Դատական հայցի լուսաբանումը ԶԼՄ-ներում
Ցեղասպանության ժխտման դեմ հայցն ընդունվել է դատարանի վարույթ
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.