Archive for December 9th, 2008

Dec 09 2008

Հայ – թուրքական հակամարտության կառուցվածքային վերլուծություն

Հոդվածը կարող եք ներբեռնել նաև PDF և WORD ձևաչափերով

Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր,
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն

Նախաբան
1991 թ. Հայաստանի անկախացումով Հայկական հարցը վերադարձավ միջազգային ասպարեզ, բայց արդեն ոչ իբրև արևմտահայության փրկության հարց, ինչպես այն հայտնի էր 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին։ Հայաստանի արևմտյան մասում հայություն այլևս չկար՝ այն բնաջնջված էր 1894-ից մինչև 1923 թթ.՝ երեք հիմնական փուլերով (1894-1896, 1909, 1915-1923 թթ.) իրագործված ցեղասպանության ընթացքում։ Խորհրդային ժամանակաշրջանում հայաթափվեցին նաև Հայաստանի արևելյան շրջաններից մի քանիսը, այդ թվում՝ Նախիջևանը և հյուսիսային Արցախը։
1991 թ. Հայկական հարցը միջազգային ասպարեզ վերադարձավ որպես Հայաստանի նորաստեղծ պետականության վերապրելու խնդիր։ Հայ-թուրքական հակամարտությունը (այսուհետ՝ ՀԹՀ) թևակոխել է նոր փուլ, որի հիմնական առանձնահատկությունը միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության գոյությունն է։ Հայաստանն աշխարհի քարտեզի վրայից վերացնելու Թուրքիայի քաղաքականությունը վերանայման չի ենթարկվել։ Այժմ Թուրքիան փորձում է թույլ չտալ հայկական նորանկախ պետականության կայացումը և կործանել այն դեռևս սաղմնային վիճակում։ Continue Reading »

13 responses so far