«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երեւանում կազմակերպել է «Հայաստանը եւ տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դասընթացները, որոնք վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։
Արմեն Այվազյան. «Յուրաքանչյուր հայ պատասխանատվություն է կրում Հայաստանի ճակատագրի համար» Դասախոսություն` ՀԲԸՄ-ի «Ամառային պրակտիկա Երևանում» ծրագրի մասնակիցների համար
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության` (ՀԲԸՄ/AGBU) «Ամառային պրակտիկա Երևանում» ծրագրի շրջանակներում մի շարք երկրներից սփյուռքահայ 18 երիտասարդներ ծանոթանում ու մասնագիտական փորձառություն են ձեռք բերում Հայաստանում: ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրիայից, Ավստրալիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից ժամանած երիտասարդների համար միաժամանակ կազմակերպվում են հայոց լեզվի դասընթացներ, մշակութային, կրթական ծրագրեր: Հուլիսի 3-ին ուսուցողական ծրագրի շրջանակներում նրանք ներկա եղան «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությանը:
Ս/թ մայիսի 17-ին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանը հանդիպում ունեցավ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների հետ: Քաղաքագետը դպրանոց էր այցելել վերջինիս ղեկավարության հրավերով` սեմինար-դասախոսություն անցկացնելու նպատակով: Դասախոսության ընթացքում արծարծվեցին հետևյալ հարցերը.
Ս.թ. մայիսի 15-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ «Արարատ» ՌԿ-ի տնօրեն, քաղ. գիտ. դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսությունը՝ «Հայկական ինքնության արդի հիմնախնդիրները կամ ո՞վ է հայը» թեմայով: Այն կազմակերպել էր «Պատրիոտ» ակումբը` ՀԱՀ-ի շրջանավարտների ընկերակցության և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ: Միջոցառմանը ներկա էին շուրջ 40 հոգի՝ ուսանողներ, դասախոսներ, այլ հետաքրքրված անձինք։
Ս.թ. ապրիլի 25-ին տեղի ունեցավ <<Արարատ>> ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի դասախոսություն¬հանդիպումը շուրջ 50 ուսանողների հետ` <<Հայկական քաղաքական մտքի ռազմավարական բացերը>> թեմայով: Հանդիպումը նախաձեռնել էր <<Լույսի աշխարհ>> հասարակական կազմակերպությունը:
Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են հայկական Սփյուռքի 40 կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` առանձին գործարարներ և բարեգործներ: Ահա նրանք.