ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԻՃԱՆ

Print Print Email Email

«Հայոց աշխարհ»,
2 ապրիլի 2008 թ.

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԻՃԱՆ

Ըստ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ. «Կարեւոր է նկատի ունենալ ու պարզ պատկերացնել ոչ միայն մարտի 1-ին կատարված ողբերգությունը, այլեւ այն հնարավոր վատթարագույն հետեւանքները, որոնք կարող էին տեղի ունենալ:
Մի պահ պատկերացնենք, որ թեկուզ մեկ գումարտակ կամ թեկուզ մեկ դասակ ենթարկվեր այդ սադրանքին, զենքը ձեռքին անցներ խռովարարների կողմը: Երեւանի կենտրոնում կսկսվեր իսկական մարտ՝ զինվորականների միջեւ: Այդ դեպքում զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ:
Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հրահրած նման գործողությունները ցուցադրում են քաղաքական անպատասխանատվության բարձրագույն աստիճան, առավել եւս՝ եթե նկատի ունենանք նոր ագրեսիա ծավալելու Ադրբեջանի նախապատրաստությունները, նրա թիկունքում կանգնած Թուրքիայի գոյությունը»:

ՄԱՐՏԻ 1-Ի ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՓՈՐՁ ԷԻՆ

 

Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն,
քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

 

-Պարոն Այվազյան, հետընտրական զարգացումները կարելի՞ է համարել «գունավոր» հեղափոխության անհաջող փորձ:

 

-Տեղի ունեցածին քաղաքական եւ իրավական ճիշտ գնահատականներ տալը չափազանց կարեւոր է: Համոզված եմ, որ մարտի 1-ի խժդժությունները քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ էին:
Ես ապրում եմ «ցուցարարների» եւ իրավապահ ուժերի միջեւ տեղի ունեցած խոշոր բախումների վայրից 100 մետր հեռավորությամբ: Այսինքն՝ տեսել եմ եւ լսել գրեթե ամեն ինչ: Մոտակայքում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի երկայնքով ապրում են նաեւ իմ բարեկամներն ու ընկերները, որոնց հետ այդ օրվա ողջ ընթացքում կապ եմ պահպանել:
Այսպես կոչված «հեղափոխականները» գրավեցին քաղաքի կենտրոնի մի մեծ հատված, այնտեղ կառուցեցին բարիկադներ, կազմակերպեցին «ինքնապաշտպանություն» եւ, ի վերջո, հարձակվեցին հայ զինվորների վրա: Հայ զինվորին ու ոստիկանին «թուրք» անվանելով` նրանք միաժամանակ կոչ էին անում միանալ իրենց, չենթարկվել հրամաններին, այսինքն՝ զենքով դուրս գալ կառավարությանը հավատարիմ զինված ուժերի դեմ:
Հետեւաբար այս ամենը ոչ թե սոսկ պետական հեղաշրջման ու «գունավոր» հեղափոխության փորձ էր, այլ, որ առավել վտանգավոր է, քաղաքացիական պատերազմ ու եղբայրասպանություն հրահրելու կանխամտածված փորձ:
Այս առումով կարեւոր է նկատի ունենալ ու պարզ պատկերացնել ոչ միայն մարտի 1-ին կատարված ողբերգությունը, այլեւ այն հնարավոր վատթարագույն հետեւանքները, որոնք կարող էին տեղի ունենալ: Մի պահ պատկերացնենք, որ թեկուզ մեկ գումարտակ կամ թեկուզ մեկ դասակ ենթարկվեր այդ սադրանքին, զենքը ձեռքին անցներ խռովարարների կողմը: Երեւանի կենտրոնում կսկսվեր իսկական մարտ՝ զինվորականների միջեւ: Այդ դեպքում զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ:
Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հրահրած նման գործողությունները ցուցադրում են քաղաքական անպատասխանատվության բարձրագույն աստիճան, առավել եւս եթե նկատի ունենանք նոր ագրեսիա ծավալելու Ադրբեջանի նախապատրաստությունները, նրա թիկունքում կանգնած Թուրքիայի գոյությունը:

 

-Դուք կարծում եք, որ Հայաստանն ու երկրի բնակչությունը վտանգված էին ե՛ւ ներքին ե՛ւ արտաքին ճակատներում:

 

-Բնականաբար Իլհամ Ալիեւը կօգտվեր իրադրությունից եւ խոշորածավալ հարձակում սկսելու հրաման կտար: Այդ ամենը կարող էր ավարտվել Արցախի եւ Սյունիքի կորստով: Ի վերջո, երկրի կորստով:
Պետք է գիտակցել, ուրեմն, որ մարտի 1-ին եւ 2-ին լուծվում էր հայկական պետականության հարցը: Այս ամենից հետո ՀՀՇ-ին ընդդիմություն համարելն անհեթեթություն է: Հուսով եմ, պետությունը բավականաչափ քաղաքական կամք կդրսեւորի կատարվածին տալու համարժեք իրավական գնահատական:
Անհրաժեշտ է նաեւ ճիշտ վերլուծել մարտի 1-ի իրադարձություններին նախորդող նախընտրական եւ հետընտրական փուլերը: Լ.Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած ուժերը, օտարի հովանավորությամբ, պետական հեղաշրջում իրականացնելուն եւ քաղաքացիական պատերազմ հրահրելուն նախապատրաստվում էին մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները:
10 տարի շարունակ ՀՀՇ-ական մամուլը օրնիբուն զբաղված էր «մարտի 1-ի» նախապատրաստությամբ: Ազգային արժեքներն ու արժանապատվությունը նսեմացնելով, ադրբեջանա-թուրքական վտանգի նկատմամբ ժողովրդի զգացումը բթացնելով, հայաստանցի-ղարաբաղցի արհեստական բաժանում մոգոնելով ու խորացնելով, պետական բոլոր կառույցների նկատմամբ անվստահություն սերմանելով` հետեւողականորեն խարխլվում էին Հայաստանի անվտանգության հիմնաքարերը:
Պետք է խոստովանել, որ նշված խնդիրներում, այս կամ այն ձեւով ու չափով, մեղավոր են նաեւ իշխանությունները: Այսօր գործող պետական պաշտոնյաներից շատերը անցել են ՀՀՇ-ի գաղափարական ու կադրային դարբնոցի միջով եւ իրենց գործունեության շրջանակներում հաճախ հենց ՀՀՇ-ի քաղաքականությունն էին իրականացնում: Իսկ ՀՀ համապատասխան մարմինները քնած էին կամ չտեսնելու էին տալիս ինչպես հայկական պետականության դեմ ներսից ծավալված տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, այնպես էլ կազմակերպչական բուռն գործունեությունը, որը ֆինանսավորվում եւ ուղղորդվում էր դրսից:

 

-Հետադարձ հայացքով դուք տեղի ունեցածը կանխելու ի՞նչ հնարավորություններ կարող եք մատնանշել:

 

-Տասնամյա նախապատրաստական աշխատանքներից հետո Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքական դաշտ եւ հայտարարեց հեղափոխություն իրականացնելու իր մտադրության մասին: Երբ նախագահի թեկնածուն ամիսներ շարունակ հանրահավաքներում, ինչպես նաեւ իրեն տրամադրված հեռուստաեթերով երկրի խորհրդանիշը հանդիսացող նախագահին անվանում է «ոճրագործ» եւ մեղադրում ծանրագույն հանցագործություններ կատարելու մեջ, բայց իր ունեցած «փաստերը» չի ներկայացնում դատական ատյաններին, Հայաստանի Հանրապետությունը համարում է «ավազակապետություն», մերժում է պետական բոլոր հաստատությունները, իրավական բոլոր ատյանները, ապա պարզից էլ պարզ է, որ նա պատրաստվում է ոչ թե ընտրությունների, այլ հեղաշրջման, հեղափոխության, անկարգությունների, տեռորի:
Պետության առաջին դեմքերին հրապարակավ ոճրագործ հայտարարելը եւ դա հաստատող փաստերը իրավական ատյաններին չներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ինքնադատաստանի նախաձեռնություն ու տեռորի կոչ: Դա էլ անում էր Տեր-Պետրոսյանը: Իշխանությունները մեղավոր են, որ դեռեւս աշնանը չկասեցրին Տեր-Պետրոսյանի բացահայտ հակաօրինական, հեղափոխական ընթացքը, նրան դատարան չկանչեցին ու պատասխան չպահանջեցին:
Փետրվարի 27-ի հանրահավաքին նա արդեն հայտարարեց՝ «մեր այսօրվա շարժումը բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն է»: Եւ նորից իշխանությունը չկասեցրեց նրա գործունեությունը, սխալմամբ հուսալով, որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի: Փետրվարի 19-ի ընտրություններից հետո պարզ դարձավ նաեւ, որ Տեր-Պետրոսյանը վաղուց ի վեր քայքայիչ գործունեություն է ծավալել անգամ ուժային կառույցներում, ներառյալ հայոց բանակում եւ կարողացել է հավաքագրել գոնե մեկ ազդեցիկ զինվորական պաշտոնյայի: Փետրվարի 27-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նաեւ կեղծ ու սադրիչ հայտարարություն արեց, թե իբր «իրավապահ մարմինների եւ զինվորականների ճնշող մեծամասնությունն անցել է ընդդիմության կողմը»:
Նրա գործողությունները ձեռք էին բերել Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ծայրահեղ վտանգավոր ընթացք, որի հնարավոր հետեւանքները կարող էին աղետալի լինել՝ հանգեցնելով հայոց բանակի ներսում երկպառակությունների, զինված առճակատման, արդարացում չունեցող եղբայրասպան բախումների: Եւ այս ամենը ադրբեջանական լայնածավալ ներխուժման իրական սպառնալիքի պայմաններում: Դեռ մինչեւ մարտի 1-ը Տեր-Պետրոսյանը, միտումնավոր անտեսելով արտաքին վտանգը, գործը տանում էր դեպի քաղաքացիական պատերազմ, ինչը որեւէ հանգամանքում արդարացում ունենալ չի կարող: Բարեբախտաբար իշխանություններն ի վերջո կարողացան չեզոքացնել բախումների, հեղաշրջման, քաղաքացիական պատերազմի ծրագիրը:

 

-Իսկ ինչո՞ւ այս ամենը ավելի վաղ չկանխվեց:

 

-Խանգարեցին մեր հասարակական-քաղաքական կյանքում կուտակված արատավոր երեւույթները՝ տեղեկատվական պաշտպանվածության բացակայությունը, համընդհանուր կոռումպացվածությունը, կլանային համակարգը, սոցիալական ահագնացած անարդարությունը, կադրային զավեշտալի քաղաքականությունը, ազգային արժեքների եւ մշակույթի զանգվածային ուրացումը…
Բայց այսօր մարդիկ, ովքեր անցած տարիների ընթացքում երբեք չեն հայտնել քաղաքացիական դիրքորոշում, պատճառահետեւանքային կապերն ու հերթականությունը շփոթելով, երեկվա, այսօրվա ու վաղվա անելիքները միմյանց խառնելով, արտաքին վտանգը եւ Հայաստանի ռազմավարական խոցելիությունը կատարյալ մոռացության մատնելով՝ հանկարծ «հեղափոխական» են դարձել եւ ցանկանում են մեկ հարվածով լուծել երկրի ներսում կուտակված բարդագույն խնդիրները: Անհրաժեշտ է գիտակցել, որ այս խնդիրների լուծումը պահանջելու է երկարատեւ ու տքնաջան աշխատանք:
Ո՞ւր էր, ի դեպ, Տեր-Պետրոսյանը վերջին երկար ու ձիգ 10 տարիներին, որոնց ընթացքում նա երբեք հանդես չեկավ քաղաքական որեւէ վերլուծությամբ, ելույթով կամ կառուցողական քննադատությամբ: Նա երբեւէ քաղաքական գնահատականներ չտվեց, չփորձեց աշխատել ազգային գաղափարական դաշտում կամ դաստիարակել հայրենասիրական-քաղաքացիական գաղափարներով տոգորված երիտասարդություն, չօգտագործեց պետության ղեկին լինելու ընթացքում ձեռքբերած իր կենսափորձը: Չարեց այն, ինչը եւ պարտավոր էր անել երկրի առաջին նախագահը՝ ի շահ հայկական պետականության քաղաքական հասունացման ու կայացման:
Մարտի 1-ից հետո Հայաստանը հայտնվել է յուրահատուկ «սահմանային իրադրության» մեջ, որից կա երկու ելք: Կա՛մ խորը վերլուծության եւ ճիշտ եզրակացությունների հիման վրա պետությունը մշակում է արմատապես նոր քաղաքականություն եւ դուրս է գալիս հասարակության բոլոր վերքերը բացած ճգնաժամից ավելի ուժեղ, քան մինչ այս էր, կա՛մ տեղի կունենան կոսմետիկ փոփոխություններ, ճգնաժամի խորացում, հայկական պետականության փլուզում:
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրականանա առաջին տարբերակը, որովհետեւ դա է պետությունը պահպանելու միակ հնարավորությունը:

 

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Читайте на русском

Read also in English in USA ARMENIAN LIFE Magazine: Part 1, Part 2


3 responses so far

3 Responses to “ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԻՃԱՆ”

  1. Ervandon 13 Apr 2008 at 12:14 pm

    Ay serjantakanner yerb petq e haskanaq vor sa Levoni payqar chi, sa joghovrdi payqarn e enddem avazakapetutyan. Haghtelu enq

  2. HAon 14 Apr 2008 at 5:31 am

    ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄԻ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի նախօրեին «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցը հատկանշական է մի շարք առումներով:

    Սկսենք նրանից, որ այնպիսի ժանր, ինչպիսին ճշմարտությունն է, գոյություն չունի: Գոյություն ունեն ժանրերի մնացած բոլոր տեսակները, եւ այն, ինչը ճշմարտություն է մեկ ժանրում, բացարձակ սուտ է մյուսում: Սա լավ հայտնի է: Արմեն Այվազյանը տվյալ դեպքում հանդես եկավ որպես քաղաքական ռեալիստ: Ավելին՝ Այվազյանը հանդես եկավ որպես քաղաքական նատուրալիստ՝ ես կասեի:

    Քաղաքական նատուրալիզմը հազվադեպ եւ շատ-շատերի համար բավական տհաճ երեւույթ է: Քաղաքական նատուրալիզմ կարող են իրենց թույլ տալ կա՛մ բացառիկ դիրք, կա՛մ բացառիկ արիություն, կա՛մ էլ բացառիկ ինտելեկտ ունեցող մարդիկ: Ես չգիտեմ, թե նշյալ արժանիքներից որով է անմիջականորեն օժտված քաղաքագետ Ա. Այվազյանը: Բայց աշխատում է քաղաքական նատուրալիզմի ժանրում:

    Ա. Այվազյանի արածը, անշուշտ, բացարձակ աննրբանկատություն է իշխանությունը ներկայացնող կամ իշխանությանը մոտ կանգնած այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք ահա արդեն մեկ ամիս է մոխիր են լցնում գլուխներին եւ լացակումած աղաչում Տեր-Պետրոսյանին երկխոսել իրենց հետ` զբաղվելով հրապարակային մազոխիզմով, կրծքի վրա պատառոտում են վերնաշապիկներն ու աղաղակում, թե մեղավոր են բոլորը:

    Դա, անշուշտ, բացարձակ աննրբանկատություն է բոլոր այն առասպելների նկատմամբ, որոնք ամեն օր ստեղծվում են, ամեն օր ծաղկում, ամեն օր մահանում՝ ձեւավորելով մեզանում քաղաքական դաշտ կոչվող ճահճուտը:

    Արմեն Այվազյանն աննրբանկատություն է դրսեւորում: Նա անվանում է իրերն իրենց անուններով: Դա անթույլատրելի է հայրենի քաղաքականության մեջ: Ինչպե՞ս կարելի է, օրինակ, բաց տեքստով հայտարարել. «Այս ամենը ոչ թե սոսկ պետական հեղաշրջման ու «գունավոր» հեղափոխության փորձ էր, այլ, որ առավել վտանգավոր է, քաղաքացիական պատերազմ եւ եղբայրասպանություն հրահրելու կանխամտածված փորձ»: «Մի պահ պատկերացնենք, որ թեկուզ մեկ գումարտակ կամ թեկուզ մեկ դասակ ենթարկվեր այդ սադրանքին, զենքը ձեռքին անցներ խռովարարների կողմը: Երեւանի կենտրոնում կսկսվեր իսկական մարտ՝ զինվորականների միջեւ: Այդ դեպքում զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ: Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հրահրած նման գործողությունները ցուցադրում են քաղաքական անպատասխանատվության բարձրագույն աստիճան»:
    Քաղաքական նատուրալիզմի ժանրի առանձնահատկությունն այն է, որ իրերն անվանում են իրենց անուններով: Այդուհանդերձ քաղաքական նատուրալիզմը, որի առաքյալն է տվյալ պահին Ա. Այվազյանը, տեղի ունեցավ: Այն, որ վերոնշյալ խոսքերն ասվեցին եւ այն, թե ինչպես դրանք ասվեցին, առանց չափազանցության իրադարձություն է: Ի տարբերություն քաղաքական թեմաներով բազում այլ ճառերի, ի տարբերություն բազմաթիվ առասպելների, որոնք հայտնվում են մերթ այստեղ, մերթ այնտեղ եւ գրոշ անգամ չարժեն:

    Երբ հնչեցվում են քաղաքական նատուրալիզմի կանխադրույթները, երբ իրերն անվանում են իրենց անուններով, սովորաբար հետ շրջել ոչինչ չի հաջողվում: Բավական է ճիշտ բնորոշել առարկան, նրան սկսում են ճիշտ վերաբերվել: Ա. Այվազյանը ճիշտ ու ազնվորեն արեց դա. «Տեր-Պետրոսյանի գործողությունները ձեռք էին բերել Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ծայրահեղ վտանգավոր ընթացք, որի հնարավոր հետեւանքները կարող էին աղետալի լինել՝ հանգեցնելով հայոց բանակի ներսում երկպառակությունների, զինված առճակատման, արդարացում չունեցող եղբայրասպան բախումների: Եւ այս ամենը՝ ադրբեջանական լայնածավալ ներխուժման իրական սպառնալիքի պայմաններում: Դեռ մինչեւ մարտի 1-ը Տեր-Պետրոսյանը, միտումնավոր անտեսելով արտաքին վտանգը, գործը տանում էր դեպի քաղաքացիական պատերազմ, ինչը որեւէ հանգամանքում արդարացում ունենալ չի կարող»:

    Համաձայնեք, Ա. Այվազյանը չափազանց անգութ վարվեց իշխանական ճամբարը ներկայացնող այն քաղաքական գործիչների հետ, որոնք նվաստաբար աղաչում են Տեր-Պետրոսյանին երկխոսություն սկսել իրենց հետ, անչափ անողորմ վարվեց բոլոր այն պատրանքների հետ, որոնցով ապրում են այդ մարդիկ: Քանզի, աղոթքի պես կրկնելով «երկխոսություն» բառը, վերջիններս այսուհետ ստիպված կլինեն պատասխանել նաեւ հետեւյալ հարցին. երկխոսություն՝ ո՞ւմ հետ: Քաղաքացիական պատերազմ հրահրողի՞: Մեր ազգային անվտանգությանը սպառնացողի՞:

    Լա՞վ, թե՞ վատ վարվեց Ա. Այվազյանը՝ կոչելով իրերն իրենց անուններով, ես չգիտեմ: Միայն հասկանում եմ, որ, ավա՜ղ, ճշմարտության հետ գործ ունենալը միշտ էլ տհաճ է: Ճշմարտությունն ընդհանրապես նողկալի բան է, բացարձակապես անպետք, բոլորովին անկիրառելի, կործանարար, իր բնույթով կեղտոտ:

    Ինչպեսեւ ամեն բնականը, նատուրալը: Վերցնենք շուկայում վաճառվող ոչխարի բուրդը: Դրանից գարշահոտ է փչում, վրան վխտում են ոչխարի լվերը: Այդուհանդերձ էկոլոգիապես ամենամաքուր բանն է այն ամենից, որ մենք կարող ենք գտնել՝ դեռեւս մինչեւ քիմմշակումը, մինչեւ դաբաղումը: Եւ ահա գրեթե նույն տեսքն ունի նաեւ Այվազյանի ճշմարտությունը: Բայց այժմ հարկ կլինի հաշվի նստել դրա հետ:

    Օրինակ՝ այն բանի, որ «մարտի 1-ին եւ 2-ին լուծվում էր հայկական պետականության հարցը£ Այս ամենից հետո ՀՀՇ-ին ընդդիմություն համարելն անհեթեթություն է»: Կամ՝ «Պետության առաջին դեմքերին հրապարակավ ոճրագործ հայտարարելը եւ դա հաստատող փաստերը իրավական ատյաններին չներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ինքնադատաստանի նախաձեռնություն ու տեռորի կոչ: Դա էլ անում էր Տեր-Պետրոսյանը: Իշխանությունները մեղավոր են, որ դեռեւս աշնանը չկասեցրին Տեր-Պետրոսյանի բացահայտ հակաօրինական, հեղափոխական ընթացքը, նրան դատարան չկանչեցին ու պատասխան չպահանջեցին»:

    Իհարկե, միամտություն կլինի ակնկալել, թե զօրուգիշեր երկխոսության կոչեր անողներն ու բոլորիս մեղավորության մասին խոսողները Արմեն Այվազյանի հարցազրույցից հետո կսսկվեն: Հակառակը՝ նրանք կճնշեն քանակով, ամբոխով, շատախոսությամբ, խոստումներով, ձեռքսեղմումներով, երդումներով, շամպայնի գավաթներ բարձրացնելով, համախմբվածության մասին անկապ դատողություններով, Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած 350 հազարի նկատմամբ սիրո բացատրություններով…

    Այդուհանդերձ նատուրալիզմը լավագույնն է բոլոր ժանրերից եւ ես՝ որպես համոզված նատուրալիստ, նատուրալիստներին ողջունում եմ:

    ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ
    («Հ ա յ ո ց Ա շ խ ա ր հ» օրաթերթի գլխավոր խմբագիր)

  3. Appo JABARIANon 20 Apr 2008 at 8:35 am

    Ter-Petrossyan: Armenia’s No. 1 National Security Threat

    An eyebrow-raising report was recently published in Hayots Ashkharh and Golos Armenii dailies in Armenia. The report revealed that a secret meeting and a set of negotiations between former President Levon Ter-Petrossyan and the leader of the `Grey Wolves’ (`Nationalistic Movement’ Party) Alparslan Tyurkesh took place in March 1993. The Turkish ‘Grey Wolves’ are known for their ferocious animosity toward the Armenians, Greeks, Jews, Turkish Muslims, Assyrians, Iranians, Daghestanis, Arabs, Kurds, and the Alevis.

    Despite the uncovering of several important details of the meeting in Hotel Grillon in Concord Square in Paris, several others remain unknown.

    12 years after that meeting, Turkish `Milliet’ published a series of articles in March and April, 2005 regarding the contacts and deals between Alparslan Tyurkesh and his son Tughrul Tyurkesh and former Pres. Ter-Petrossyan and his older brother Telman Ter-Petrossyan.

    On April 12, Hayots Ashkharh wrote that according to information “from the Turkish side, Turkish Ambassador Bleda, Secretary of the Embassy Menter Shahinler, as well as the son of the leader of ‘Grey Wolves’ Tughrul Tyurkesh, and from Armenian side former Foreign Minister Vahan Papazyan and Jirayr Liparityan, considered as a `gray cardinal’ in the administration of the former President, also participated in the before mentioned negotiations.”

    Hayots Ashkharh added: “As reported by Milliet, quoting Samson Eozararat, a little after the meeting the two sides discussed the issue of building a monument dedicated to the victims of 1915 (notice: not the Genocide of 1915, but simply ‘1915’) on the Armenian-Turkish border. The most noteworthy thing is that they were planning to write: `We mourn for the pain we caused’: in Turkish – on the side looking at Armenia, and in Armenian – on the side looking at Turkey.”

    The Hayots Ashkharh reporter questioned: “I wonder what pain did Armenians cause to the Turkish people? What crime did we commit, which is equal to the Armenian Genocide? Meanwhile it is not difficult to notice, that by participating in similar discussions and by giving his agreement regarding the construction of the above-mentioned monument, L. Ter-Petrossyan, as a President of Armenia, has, in fact, played into the hands of Turkey’s foreign policy and advocacy and the latter is shamelessly introducing Turks as the ‘victims of the Genocide and the Armenians’ – as those who committed that Genocide.”

    In an April 2 interview with Hayots Ashkharh, Prof. Armen Ayvazyan, the director of “Ararat” Center for Strategic Research, referring to the March 1 Riots in Armenia, stated: “All that happened are not a mere attempt for coup d’état or ‘colorful’ revolution, but an even more dangerous, a premeditated attempt to instigate civil war and fratricide; … Envision for a moment that if even a contingent or a group of soldiers fell to that propaganda; if their guns ended up in the hands of the rioters, a real war could have begun in the center of Yerevan between the [Armenian] armed forces. In that case, the number of the victims would have been immensely numerous. The aforementioned activities instigated by Ter-Petrossyan and his team illustrate the highest level of political irresponsibility.”

    He underlined: “Ter-Petrossyan’s activities had reached a severely dangerous process threatening Armenia’s security, potentially causing tragic consequences – fomenting internal mutiny in the Armenian Army; military confrontation; unjustifiable fratricidal war. This entire [episode was] taking place while a clear and present threat existed for a massive Azeri military invasion. And that in any situation would have no justification whatsoever.”

    In a follow-up April 3 editorial in Hayots Ashkharh, the Managing Editor Gagik Mkrtchyan underlined: “Let’s agree, A. Ayvazyan was brutally honest toward certain pro-government politicians who are pathetically begging Ter-Petrossyan to start a dialog with them. He was so pitiless toward those deceptive dreams ‘cherished’ by these same people. So long as they repeat the word ‘dialog,’ the latter from now on will have to be forced to answer the following question: Dialog with whom, with those civil war instigators? With the one who is a threat to our national security?”

    It is understandable that the Kocharyan government, in order not to be smeared by neo-cons in the West, as “a regime on a witch-hunt,” refrained from conducting and making public an evaluation of his predecessor Ter-Petrossyan’s regime by holding him personally and his cohorts responsible for the all-out looting of Armenia from 1991 to 1996.

    But that backfired on the Armenian state very badly. After 10 years of “innocent” absence from the Armenian political arena, the widely discredited Ter-Petrossyan who was forced into resignation because of his several blunders as president, resurfaced literally unscathed.

    Banking on the Armenian people’s “short memory,” he came back as an outsider. He criticized the Kocharyan regime as an outsider. Still as an outsider, he boastfully labeled Kocharyan and his main ally, then Prime Minister and presidential candidate Serge Sargsyan as “Turks and thieves.” But he forgot that he was the one who begged Kocharyan to leave his presidential post in Stepanakert, Artsakh and come to Yerevan and serve as Prime Minister in order to bail him out during the waning months of his highly unpopular presidency.

    Ter-Petrossyan even forgot that he ignited severe popular criticism when he offered to “return” sizeable chunks of the liberated territories of Armenian Artsakh to Turkic Azerbaijan (The “Republic Of Azerbaijan” was artificially created at the infamous dawn of the now-defunct Soviet Empire). He eventually succumbed to worldwide all-Armenian pressure and resigned.

    He also conveniently forgot that it was because of catastrophic massive impoverishment under Ter-Petrossyan that over a million economically dispossessed Armenians participated in the exodus. Ironically for Ter-Petrossyan, under Kocharyan, the immigration statistics of the last few years reflect a positive movement of migration into Armenia.

    The problem was that not only he forgot, but also a segment (about 20%) of the Armenian electorate forgot and once again fell for him. Thus, a segment of the disenfranchised Armenian voters entrusted their legitimate complains about very valid economic injustices to a discredited Armenian political “Grey Wolf.”

    In order to avoid becoming an unwitting contributor to a new potential disaster, the Armenian Judiciary must bring Ter-Petrossyan to Justice.

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.