Հանդիպում Պաշտպանության Նախարարությունում – Տպագիր նյութեր ու լուսանկարներ
Աղբյուրը՝ «Առավոտ» , 29.07.2008թ.
ԳՐԻԳՈՐ ԵՐԻՑՅԱՆ
«ԱՐԱՐԱՏԻ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Երեւանում կազմակերպել է «Հայաստանը եւ տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» ամառային դասընթացները, որոնք վարում են քաղաքագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, պատմության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։
Ամառային դպրոցը մեկնարկել է հունիսի 30-ին: Այս ընթացքում մրցութային սկզբունքով Հայաստանի տարբեր բուհերից ընտրված քսան ուսանողները ուսումնասիրել են տարածաշրջանային մերօրյա հակամարտությունների պատմաքաղաքական արմատները, ներկա աշխարհառազմավարական իրավիճակը տարածաշրջանում, համացանցում անվտանգ եւ արդյունավետ աշխատելու հիմունքները, խոսել են հայկական ինքնության հիմնաքարերի՝ լեզվի, բանակի եւ պետության մասին, ծանոթացել են արտասահմանյան քարոզչական եւ PR փորձին ու վերլուծել թուրք-ադրբեջանական հակահայկական թեզերը:
Ծրագրի նպատակներն են՝ արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի լուսաբանումն ու ուսուցումը, ինչպես նաեւ ուսանողների վերլուծական կարողությունների զարգացումը:
Ամառային դպրոցի ընթացքում ուսանողները բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ են ունեցել: Օրերս նրանք հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Պրն Օհանյանը վստահ է, որ մեր երկրի ապագան այն հայրենասեր երիտասարդների ձեռքում է, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի ճակատագրով, մտահոգված են երկրի առջեւ ծառացած խնդիրներով եւ ձգտում են նպաստել դրանց լուծմանը: Նրա կարծիքով՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հենց այդպիսի երիտասարդներ է պատրաստում, ովքեր ապագայում կաշխատեն մեր երկիրը զարգացնելու ուղղությամբ: Ամառային դպրոցի ավարտից հետո՝ օգոստոսի 3-ին, երիտասարդները կմեկնեն Արցախ՝ դասընթացների ընթացքում կուտակած գիտելիքները գործնականում օգտագործելու համար:
Աղբյուրը՝ «Հայաստանի Հանրապետություն» , 29.07.2008թ.
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Լուրջ ուշադրություն՝ տեղեկատվական անվտանգությանը
Տարեցտարի ավելանում է ԶՈւ պրոֆեսիոնալ ստորաբաժանումների թիվը
Տարբեր մասնագիտությունների տեր շուրջ երեք տասնյակ երիտասարդների, ովքեր միաժամանակ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ամառային դպրոցի մասնակիցներ են, երեկ հյուրընկալել էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Ինձ համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայ ժողովրդի երիտասարդության հետ առնչվելը, քանի որ նրանց ձեռքերում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ապագան։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում են մեր երկրի ապագայով ու ճակատագրով, իրենց կամքից անկախ գտնում են միմյանց»,–ասաց նախարարը։
Խոսելով մեր զինված ուժերում զորակոչի, բուժզննման, արձակումների գործընթացներում առկա անարդարության, կոռուպցիոն դրսեւորումների մասին՝ Ս. Օհանյանը խոստացավ, որ նախարարի պաշտոնում իր գործունեության ամբողջ ընթացքում ինքը պայքարելու է արատավոր նման երեւույթները նվազագույնի հասցնելու եւ արմատախիլ անելու համար։
Նրա խոսքերով, ուսուցման ու դաստիարակչական խնդիրներից զատ բանակի կարեւոր խնդիրն է մարտական հերթապահության անցկացումը։
«Այս հարցում մենք բավականին մեծ առաջընթաց ունենք. ձգտում ենք բարելավել մեր դիրքերն ինժեներական առումով եւ մեր զինծառայողների ծառայության պայմանները»,–ընդգծեց Ս. Օհանյանը՝ նշելով, որ նման կարծիք ունեն նաեւ հետխորհրդային պետությունների ու ՆԱՏՕ—ի զինվորականները։
Հատկանշական է, որ Հայաստան—ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները մեր երկիրը կատարել է, այս մասին արձանագրվել է նախարարի՝ Բրյուսել կատարած վերջին այցելության ժամանակ։ Նա պատմեց, որ ԱԳԳԾ—ի մասով խնդիրներ են ունեցել միայն թուրքական կողմի հետ, որը ճիշտ չի համարել մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ Թուրքիան որպես սպառնալիք դիտարկելը։ Հայկական կողմը բացատրել է, որ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանն ու ցեղասպանության մերժողականությունը դրա վառ ապացույցն են։
Մեր զինված ուժերի, ինչպես նաեւ բանակային ծառայության առանձնահատկությունների մասին Ս. Օհանյանի խոսքը լսելուց հետո երիտասարդները ուղղեցին իրենց հարցերը։ Ուսանողներին հատկապես հետաքրքրում էին տեղեկատվական անվտանգությանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, հայոց պատմության քարոզչությանը, բանակի հոգեբանական պատրաստությանը վերաբերող հարցեր, նրանք մտահոգված էին նաեւ ադրբեջանական մշտական նկրտումներով ու ռազմատենչ հայտարարություններով։
Ս. Օհանյանը համաձայն էր երիտասարդի կարծիքին, որ տեղեկատվական պատերազմում մեր դիրքերն ամրապնդելու անհրաժեշտություն կա։ «Հարկ է քայլեր ձեռնարկել մեզ հասնող սպառնալիքների չափը նվազագույնի հասցնելու եւ մեր պետության սահմաններում ցանկացած ագրեսիայի հանկարծակիության երեւույթը կանխելու համար»,–նշեց նա՝ այս հարցում կարեւորելով հետախուզության դերը։ Նրա փոխանցմամբ, երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը նույնպես մտահոգված է այս խնդրով։ Նախատեսվում է ստեղծել մի կառույց, որը լուրջ աշխատանք կտանի այս ուղղությամբ։
Երիտասարդներից մեկն էլ առաջարկեց մեր ռազմական բուհերում ավելացնել հումանիտար առարկաների թիվը՝ զարգացած ու հզոր բանակ ունեցող պետությունների օրինակով։ Ծրագրվում է, որ բանակում հոգեբանական աշխատանքներ տանելու համար կլինեն հատուկ զինծառայողներ։
Ի պատասխան պայմանագրային բանակի մասին հարցին՝ նախարարը տեղեկացրեց. «Զորակոչի քանակից ելնելով մենք ստիպված ենք ունենալ խառը համալրմամբ բանակ՝ ե՛ւ ժամկետային, ե՛ւ պայմանագրային զինծառայողներ։ Ունենք նաեւ պայմանագրային հիմունքներով գործող պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է։ Այս տարվանից դրանց ավելացել է նաեւ պրոֆեսիոնալ սերժանտների պատրաստումը»։
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին հայկական կողմը մշտապես չի արձագանքում՝ ելնելով այն սկզբունքից, որ հարցերը լուծվում են գործով, այլ ոչ թե հայտարարություններով։ Իսկ ազատագրված յոթ տարածքների նկատմամբ ադրբեջանական նկրտումներին ի պատասխան՝ Ս. Օհանյանը վկայակոչեց մեծ զորավար Գ. Նժդեհի իմաստուն խոսքերը. «Հայրենիքս ես եմ, ընտանիքս, ազգս, մայրենիս եւ այն տարածքները, ուր կհասցնեմ իմ զենքի փառքը»։ Նա նաեւ հավաստեց, որ մեր զինված ուժերը մինչեւ վերջ կպաշտպանեն գոյություն ունեցող բնագծերը, հատկապես որ դրանց պահպանումն անհրաժեշտ է բնակչության խաղաղ ու անվտանգ գոյատեւման համար։
Ինչ վերաբերում է մեր ժողովրդի ռազմահայրենասիրական ու գաղափարական դաստիարակության խնդրին, ապա Ս. Օհանյանի կարծիքով, Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում նման խնդիր գրեթե չկա, իսկ սահմանից հեռու դա կարելի է կարգավորել արցախյան գոյամարտի մասին իրազեկելու ճանապարհով։ «Արցախյան հերոսամարտը մեր նորօրյա պատմության արդյունքն է, որի հետագա զարգացումն ապահովելու համար պետք է այն պահպանել եւ փոխանցել սերունդներին»,–համոզված էր պաշտպանական գերատեսչության ղեկավարը։
Կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը տեղեկացրեց, որ խմբում ընդգրկված են հիմնականում ապագա լրագրողներ, քաղաքագետներ, միջազգայնագետներ, կան նաեւ ռազմական բուհերի ու Վազգենյան հոգեւոր դպրանոցի ներկայացուցիչներ։ Նա նաեւ խնդրեց նախարարին այս խմբին հնարավորություն ընձեռել լինել զինված ուժերում։
Աղբյուրը՝ Պաշտպանության Նախարարության կայքից
28.07.2008թ.
Պաշտպանության նախարարը հավատում է երիտասարդության ներուժին
Ս.թ. հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի Ամառային դպրոցի ունկնդիրներին:Կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարարին հանդիպման առաջարկն ընդունելու համար և համառոտ ներկայացրեց «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» խորագրով կազմակերպված դպրոցի նպատակներն ու ունկնդիրներին` նկատելով, որ այս կերպ մասնավորապես փորձ է արվում լրացնել երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ոլորտի վերաբերյալ բուհական երիտասարդության գիտելիքների պակասը: Սեյրան Օհանյանը ողջունեց ներկաներին, կարևորեց պաշտպանության նախարարության և «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի օրեցօր խորացող համագործակցությունը: Նախարարը նշեց, որ պատիվ է շփվել երիտասարդության հետ, ում ձեռքերում է Հայաստանի ապագան: Հանդիպման ավարտին նախարարը վերստին անդրադարձավ երիտասարդության հանդեպ ունեցած հավատին, նրանց ներուժը առավելագույնս երկրին ի սպաս դնելու կարևորությանը, իսկ մինչ այդ` Սեյրան Օհանյանը հանգամանալից անդրադարձավ հայոց զինուժի ստեղծմանն ու կազմավորման առանձնահատկություններին, բանակի անցած փուլերին և ներկա խնդիրներին, պարզաբանումներ տվեց ընթացող պաշտպանական բարեփոխումների մասին և պատասխանեց Ամառային դպրոցի ունկնդիրների հարցերին:
Ունկնդիրներին հուզող հարցերի շրջանակը մեծ էր: Ակնհայտ էր, որ նրանք լրջորեն էին նախապատրաստվել նախարարի հետ հանդիպմանը: Տեղեկատվական անվտանգությանն ու Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին վերաբերող հարցեր, ակնկալություն, որ աճող սերնդի դաստիարակությունը նոր հիմքերի վրա պետք է դրվի, մտահոգություն` տեղեկատվական պայքարի պասիվ դրսևորման համար, ինչպես նաև հարց` զորահավաքային ռեսուրսների նպատակային պատրաստության մասին: Այս և այլ հարցերը հնչեցին անկաշկանդ մթնոլորտում, իսկ պաշտպանության նախարարը պատասխանեց հնարավորինս մանրակրկիտ: Բարձրացված խնդիրների մի մասի առնչությամբ Ս. Օհանյանը երիտասարդներին խոստացավ մոտ օրերս նվիրել իր հեղինակած «21-րդ դարի բանակը» գիրքը: Նախարարը նաև խոստացավ, որ զորամասեր կատարելիք այցի ժամանակ դպրոցի ունկնդիրները զինվորական բորշչ կհամտեսեն, ինչը հանդիպման մասնակիցներն ընդունեցին մեծ ոգևորությամբ: Թեև ապագա քաղաքագետները, միջազգայնագետներն ու լրագրողները չէին սպառել իրենց հարցերը, այդուհանդերձ եզրափակիչ հարցի իրավունքը տրվեց հոգևոր ճեմարանի սանին: Ի դեպ, Ամառային դպրոցի ունկնդիրների թվում կան ՊՆ ռազմական հաստատությունների կուրսանտներ ևս:
29 July 2008 – Today.Az
Armenian Defense Minister: “Nagorno Karabakh issue has already been settled by force”Armenian Defense Minister announced that Nagorno Karabakh issue should be settled diplomatically.
“Campaign on bellicose rhetorics in Azerbaijan and distortion of historical facts started in the 1980s. Azerbaijan has once used the armed way of the conflict resolution. Nagorno Karabakh issue has been settled by force and now it should be brought to its logical end by diplomatic ways”, noted Seyran Ohanyan at a meeting with the audience of the summer school of Ararat Strategic Research Center, according to Armenia’s public television.
Ohanyan also noted that one of the directions for overcoming the problems, facing Armenia, is national solidarity. According to the Ministry, in the moment of threats, Armenian people demonstrate unity, but uses peace time not effectively to prepare for future threats.
“In conditions of growing threat, there is no alternative to unity. Turkey keeps a whole army on the Armenian border. Baku voices bellicose statements at times and distorts the historical facts”, concluded the Armenian Defense Minister.
/Novosti-Armenia/
29.07.2008 , /PanARMENIAN.Net/
Карабахский вопрос надо довести до логического решения дипломатическим путем
Министр обороны Армении Сейран Оганян заявил, что карабахский вопрос необходимо решить дипломатическим путем. «Кампания по воинственной риторике в Азербайджане и искажения исторических фактов началась еще в 1980-е гг. Уже один раз Азербайджан прибег к военному пути решения конфликта. Арцахский вопрос уже решен силовым способом, теперь надо довести вопрос до логического решения дипломатическим путем», – сказал Оганян на встрече со слушателями летней школы Центра стратегических исследований «Арарат».
Оганян сказал также, что одним из направлений преодоления стоящих перед Арменией трудностей является единство народа. По словам министра, в моменты опасности армянский народ демонстрирует единство, но мирное время использует неэффективно для того, чтобы подготовиться к будущим опасностям. «В условиях растущей опасности альтернативы единству нет. Турция на армянской границе держит целую армию, Баку позволят себе периодическую воинственную риторику, искажает исторические факты», – сказал он, сообщает “Новости-Армения”.
29.07.2008 /PanARMENIAN.Net/
Ղարաբաղի հարցը պետք է տրամաբանական կարգավորման հասցնել դիվանագիտական ճանապարհով
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով: «Ռազմատենչ քարոզչությունը եւ պատմական փաստերի խեղաթյուրումը Ադրբեջանում սկսվել է 1980-ականներին: Արդեն մեկ անգամ Ադրբեջանը դիմել է հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհին: Արցախի հարցը արդեն կարգավորվել է ուժային տարբերակով, այժմ պետք է հարցը հասցնել տրամաբանական կարգավորման դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Օհանյանը «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ամառային դպրոցի մասնակիցների հետ հանդիպմանը:
Օհանյանը նաեւ ասել է, որ Հայաստանի դիմաց կանգնած խոչընդոտների հաղթահարման ուղղություններին մեկը ժողովրդի միասնականությունն է: Նախարարի խոսքերով, վտանգի պահերին հայ ժողովուրդը միասնականություն է ցուցադրում, սակայն խաղաղ ժամանակը անարդյունավետ չի օգտագործում ապագա վտանգներին նախապատրաստվելու համար: «Աճող վտանգի պայմաններում միասնականության այլընտրանք չկա: Թուրքիան հայկական սահմանին մի հսկա բանակ է պահում, Բաքուն իրեն պարբերաբար թույլէ տալիս ռազմատենչ հայտարարություններ անել, խեղաթյուրում է պատմական փաստերը»,- ասել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»
6 Responses to “Հանդիպում Պաշտպանության Նախարարությունում – Տպագիր նյութեր ու լուսանկարներ”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Չգիտեմ եթե ռազմավարագիտական կենտրոնը իդեալ տեղ է կատարելու համար կազմակերպության նպատակները։ Այսինքն ՝ով որ կուզենա «երկիրը զարգացնել» պետք է հետեվի ամերիկայի օրինակին և առաջինը իմանալ որ հայաստանը ամենազարգացած ու կարևոր եկիրեը չի։ Իհարկէ չեմ խոսում մեր օրյա ամերիկայի մասին ՝այլ ցույց եմ անում Թոմաս Ջեֆերսոնին ու Թոմաս Փայնին։ Նրանք հաջողություն են ունեցել երկիրը ստեղծելիս ՝մեծապես նկատելով որ նրանց ազգերը ամենակատարյալ կամ կարևոր չեն ՝այլ մարդկությունն է։
Իսկ Հայաստանում որևէ մեկը ասում է՞, որ մենք ամենակատարյալն ենք հիմա՞:
՝Բառացիորեն, դժվար է մի գուցէ։ Տեսեք կինո «Հայրենասիրության թեման «Թիրախ»-ում. Երկիր Մեդիա» տիտղոսով։ Կինոյում կտեսնեք մեր երիտասարդների ասելում ՝որ հայությունը պետք է վեռադառնա և հավաքվի հայաստանը ՝իփր թէ հայությունը կլուբ է և մեր մասքն է լինել այս հողի վրա ոչ այլ երկրների։ Խոսում են կինոյում իփր թե պետք է ցույց տանք մեր հայրենասիրությունը լավ ուսանողներ լինելով։ Իսկ ի՞նչ ասենք այն մարդկանց համար ովքեր ՝և լավ ուսանող ՝և կրիտիկներ են պետության ՝համ եկեղեցու ՝համ հիմնարկության մասին։ Պատմության ամեն դասը մեզ սովորեցմում է որ պետություն ու ազգայնություն «պարտադիր չարություն»-ներ են։ Եթե ուզում եք ապացույց ՝ապա ասողը այս կետից հեռու չանձնես «չեն մտացում հայրենիքի մասին այլ մտածում են լավ ապրելու մասին… նրանք ուզում են գնալ ուրիշ երկրներ որպեզի լավ ապրեն բայց չեն մտացում որ հայրենիքը վատ վիճակում է… պետք է մնամ հարենիքի կողքում դժվար պահերում»։ Անձնական երջանկությունը և վիճակը ավելի կարևոր քան ազգային վիճակը։ Եթե ժողովուրդը գնում են օտար երկրները ապա ներս պետք է մնացածը նայեն ու փոխեն և մոռանան խոչենդոտներով հադիսացած ազգայնության մասին։ Խոնարհությամբ պետք է հիշենք պատմությունը բայց նաև չմնանք սարթարապատում ՝այլ նայենք հետագայում։
Անձնական երջանկության գաղափարը, միգուցե առաջին հայացքից շատ հրապուրիչ է ու ճիշտ, բայց այն իր մեջ պարունակում է մի թակարդ, մի թերություն որի արդյունքները մենք տեսնում ենք ամեն օր:
Կան բազմաթիվ մեծահարուստներ, գողեր, ավազակներ, գիշատիչ իշխանամոլներ որոնք կառուցում են սեփական երջանկությունը ուրիշների հաշվին, վնաս հասցնելով մյուս մարդկանց:
Ինչպես այդ մարդկանց սաստել ու սանձահարել եթե հասարակության մեջ գերիշխի միայն անհատի երջանկության գաղափարը: Ուրեմն նաև պետք է վերանհատական գաղափար: Որն էլ մեր դեպքում ԱԶԳՆ է, Հայրենիքը: Եվ հետո արդյոք մարդը կարող է մտածել համամարդկային մակարդակներում եթե նա սեփական անձից այն կողմ բան չի տեսնում: Մաքսիմում իր կլանի շահը, մնացածի վրա ինքը թքած ունի:
Ի՞նչ «առաջին հայացքից» և այլն։ Բիոլոգիայի ամենաառաջին նպատակը անձին պահելն է ՝անկախ ազգային կշռադատմանից։ Եթե համարում եք անձնական ջանք դեպի երջանկության որպես թերություն ՝ապա դուք չեք հասկանում մտադրություն ՝և տնտեսական ՝և մարդկային պատմության։
Եթե հակառակում եք միայն փիլոսափայական պաճառներով, միգուցէ կընդունեյի ինչ ասում եք։ Բայց դա չի բերում մեզ պտուղներ։ Մենք կարող ենք ռոմանիկացնել ամեն ինչը և կոչ անել ինչ որ զգայական մասի մեր մեջ։ Սակայն աշխարհը այնպես չի վարվում։ Մեր մարդկային intuition-ները սխալ են այս առումով։ Նույնիսկ կարող ենք ասել այս խոսկցության մասին որ դուք ինչ որ օգուտ պետք է ստանաք իմ հաշվին։ Եթե երկուսս կոորդինացնենք մեկամիանց հետ ՝ապա երկուսս օգտվենք մի բանից որը չենք ձերք բերի մենակ ՝անկախ ազգից։ Դա է պատգամը Ջեֆերսոնի և Փայնի։ Ինչ վերաբերվում է «մեծահարուստներ, գողեր»-ին ՝նրանք տեղ կունենան ամեն դեպքում և ազգայնցնումը պատասխանը չի։
Անձին պահելու մտքում կա բնական կարիքը օգնության ՝մյուս շուկակիցներից։ Այսպիսով բոլորը շահում են ըստ Ֆրիտմենական ինչպես նաև Հայեկական տնտեսական սկզբունքներով։ Հայությանը կօգնենք ինքներս մեր մասին հոգնելով։
Ի միջայլոց ՝շնորհակալ եմ խոսակցության համար։ :)
Sireli Zack bavakanin “gexecik” u arevmtyan e dzer gaxaparaxosutyune. Sakain aine paste vor duk aisor dzer poste grel ek ogtagorcelov haieren tarere yev mtker ek artahaytum hayeren – mijocner voronk uxxaki ptuxnern en mer daravor azgaynacman.
Inch veraberum e Biologiain ain mardkutyan skizbn e yev voch te verje yev ain chi sahmanapakum mer linele zut lav utelu, lav hagnelu u vayelelu mej.
Dzez amenain hajoxutyun sepakan/ andznakan shahere pntrelu u hogalu yerkar, grete anverj janaparhin….Astvatc ta dzer shahere dzez ainkan gohacnen u yerjankacnen vor yerpeve yetev chnayek u chepntrek dzer azge, kani vor ain dzhvar el aintex lini dzez hamar.