«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայտարարությունը ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թ. ապրիլի 28-ի որոշման կապակցությամբ

Print Print Email Email

Սույն թվականի մայիսի 21-ին «Ջի ընդ Այ» ՍՊԸ փաստաբանական գրասենյակը ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի ապրիլի 28-ով թվագրված որոշումը, որով վարույթ չի ընդունվել և վերադարձվել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը` նախագահությամբ դատավոր Է. Հայրիյանի, մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի, Ս. Անտոնյանի, Վ. Ավանեսյանի, Ե. Խունդկարյանի, Մ. Դրմեյանի, Տ. Պետրոսյանի և Ե. Սողոմոնյանի, չանդրադառնալով նշված վճռաբեկ բողոքի փաստարկներից և ոչ մեկին, վերացական դատողությունների հիման վրա եզրակացրել է, որ այն անգամ ենթակա չէ քննարկման: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետության դատական համակարգը «Արարատ» ռազմավարագիտական կետնտրոնին զրկել է թե՛ իր հայցի, թե՛ բողոքի քննության իրավունքից, որն ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ստանձնած մի շարք միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է:

Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կետնտրոնն իր վերը նշված հայցով փորձել է վիճարկել «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի` հայոց ցեղասպանությունը ժխտող գրականության հրապարակման և տարածման թույլատրելիությունը:

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հայտարարում է, որ մինչև վերջ հետամուտ է լինելու այս հիրավի վնասակար նախադեպի վերացմանն ու դատապարտպանը: Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունում կենտրոնն սպառել է իրավական պաշտպանության բոլոր միջոցները, այժմ նախապատրաստում ենք դիմում, որը շուտով կներկայացվի միջազգային դատարանի քննարկմանը:

16 հունիսի 2010 թ.

Երևան

Հայոց ցեղասպանության ժխտման դեմ հայցադիմումին (հայերեն և անգլերեն), «Կովկասի ինստիտուտի» հրապարակած գրքում առկա ժխտումների օրինակներին, վերաքննիչ բողոքին, վճռաբեկ բողոքին և դատական գործի այլ նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։

3 responses so far

3 Responses to “«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայտարարությունը ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թ. ապրիլի 28-ի որոշման կապակցությամբ”

  1. Garenon 16 Jun 2010 at 4:34 am

    Արարատ հուպ տուր՝ մինչև արդար դատաստան !!!!!!!!!!!

  2. Narekon 16 Jun 2010 at 2:40 pm

    պայքարը հանուն մեր հայրենիքի

  3. Аvengeron 17 Jun 2010 at 9:05 am

    Այո, միայն այդպես: Որից հետո հարկավոր է առաջ քաշել Մկրտումյանին և նրա հանցակիցներին դատի տալու հարցը: Նմանները խայտառակում են մեր ազգը:

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.