Դեռ ուշ չէ, պետք է վաղը բողոքի հզոր ցույց կազմակերպել
Աղբյուրը` Hetq.am, 09.06.2010թ.
Ըստ Ա. Այվազյանի` սա միակ բանն է, որ պետք է անեն օտարալեզու դպրոցների բացմանը դեմ հանդես եկող քաղաքական ուժերը
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արմեն Այվազյանը համոզված է, որ ՀՀ իշխանություններին հանրահայտ ճշմարտությունների մեջ համոզելը անիմաստ է, և միակ բանը, որով կարելի է կանխել վաղն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ընդունումը, բողոքի հզոր ցույցն է, որը պետք է կազմակերպեն օրինագծին դեմ հանդես եկող ընդդիմադիր ուժերը` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը:
«Միակ բանը, որ իշխանությունները կհասկանան, ժողովրդի կազմակերպված ճնշումն է: Այդ 3 կուսակցությունները նախ և առաջ պետք է մոբիլիզացնեին ժողովրդին, և դեռ ուշ չէ. պետք է մոբիլիզացնել ժողովրդին և բողոքի հզոր ցույց կազմակերպել Հանրապետության հրապարակում և Մելիք-Ադամյան փողոցում: Այն, որ իրենք միայն ասում են. «Մենք դեմ ենք», բոլորովին բավարար չէ: Մի՞թե այս օրինագիծը նույնպիսի կշիռ և կարևորություն չունի այդ ուժերի համար, ինչ հայ-թուրքական հարցը՝ Դաշնակցության դեպքում, ինչ մարտի 1-ի դեպքերը կամ ընտրությունների հարցը՝ ՀԱԿ-ի դեպքում»,- «Հետքին» ասաց Արմեն Այվազյանը:
Նրա համոզմամբ` եթե վերոնշյալ կուսակցությունները չգնան ժողովրդական զանգվածներին ընդդեմ օրինագծի կազմակերպելու և ուղղորդելու ճանապարհով, կնշանակի, որ իրականում այնքան էլ դեմ չեն ներկայացված օրինագծին և ընդամենը փորձում են «դեմ ըլլալով՝ կողմ լինել»:
Քաղաքագիտության դոկտորը տարակուսում է, թե ինչո՞ւ վերջին օրերին ՀՅԴ-ն առնվազն իր «Նիկոլ Աղբալյան» ուսանողական-երիտասարդական միության միջոցով չէր մասնակցում ընդդեմ օտարալեզու դպրոցների կազմակերպված բողոքի ակցիաներին: Նույնը վերաբերում է նաև ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը», որոնք ևս երիտասարդական թևեր ունեն, թեև Արմեն Այվազյանը վստահ է, որ միայն երիտասարդական ուժերի մասնակցությունն ակցիաներին բավարար չի լինի: Ըստ Արմեն Այվազյանի` կուսակցություններն ակադեմիական ինստիտուտներ կամ վերլուծական կենտրոններ չեն, որ ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հարցերում իրենց բողոքը սահմանափակեն միայն կարծիք հայտնելով, ինչը և փաստորեն անում են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը»։
«Հասկանալի է, որ ՀՀ իշխող ուժը` Հանրապետական կուսակցությունը, անձամբ ՀՀ նախագահը շատ վճռական են տրամադրված օտարալեզու դպրոցներ բացելու գործում: Հասկանալի է նաև, որ նրանց համար մասնագիտական կարծիքը որևէ նշանակություն չունի, այնպես, ինչպես եղավ ՀՀ-Թուրքիա տխրահռչակ «Արձանագրությունների» ստորագրման դեպքում»,- «Հետքին» ասաց Արմեն Այվազյանը:
7 Responses to “Դեռ ուշ չէ, պետք է վաղը բողոքի հզոր ցույց կազմակերպել”
Leave a Reply
Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):
You must be logged in to post a comment.
Axr asum em che, Dashnaknery kexts xaxer en talis, ev Hay turqakani jamanak ein kextsavorutiunner anum ev hima en anum kextsavorutiunner, isk Haki vra vonts kareli e huis dnel??? Te moratsel eq ov e Ter petrosiany???
Miak chanaparhy da dzer koxmic qaxaqakan tevi stextsumn e, dastirakeq kadrer voronq i skzbane qaxaqakanutian mej mtnelu ev hajc tali herankar piti unenan, qaxaqakan dashtum tex stextseq, internet herustatesutiun baceq, havaqek aktivistneri banak, patrast durs galu kazmakerpvats paiqari, cucararnery qich en qani vor ankazmakerp e ajs ameny, orinak inqs patrast em parizum despanatan dimac cuic anel, sakajn chka kazmakerpich ujy vory khavaqi aktivistneri, da mi anhati ban che, menaks gnam ajntex inch anem???
Petq e cancajin herustatesutiun bacel, vorpeszi koordinacnel gortsoxutiunnery!!!
Orenqy ancnelu e, mjus puly datakan gortsy piti lini, minchev evrodataran, sahmanadrakan dataran, petq e xochndotel dprocneri bacumy iravakan chanaparhov, mobilizacnel hanrutiuny, Petq e mjus yntrutiunnerin arten stextsel nor azgajin kusakcutiun, vorpeszi 6 taruc lurj ujerov pajqari mej mtnel. Dashnaknery da nuin otar tsarajutiunneri ujern en, blef en anum, nrants vra huis dnel chi kareli!!!
Յոյսով եմ որ Դոկտ. Այվազեանին լսող կ’ըլլայ այս անգամ: Իմ կարծիքով, բողոքի ցոյցերը ոչ թէ Հայաստանի մէջ միայն պէտք է ըլլան, այլ նաեւ սփիւռքի մէջ:Այս գծով բոլոր ընդիմադիր ուժերը շատ բան ունին ընելու, նամանաւանդ կուսակցութիւնները: Պէտք է խօսքէ գործի անցնիլ:Այս յօդուածը կը կցեմ եթէ յարմար կը գտնէք թող կարդացուի բոլորին կողմէ:
Վեցերորդ դասը
Հայաստանի կառավարութեան վարած ներքին քաղաքականութեան ընթացքը, արտաքինին նման, սկսած է իսկապէս մտահոգիչ դառնալ:
Կառավարութեան վարած ու տակաւին շարունակուող արտաքին ձախող եւ ազգավնաս քաղաքականութեան իբրեւ արդիւնք, Հայ-Թրքական արձանագրութիւններուն պատճառով ստեղծուած վտանգը չփարատած, ահաւասիկ դէմ յանդիման կը գտնուինք, այս անգամ ներքին ճակատի վրայ, Խորհրդային Հայաստանի ղեկավարներուն ապազգային ամօթալի վարքագիծը յուշող, նոյնքան վտանգաւոր եւ ազգավնաս քաղաքականութեան:
Վտանգաւոր այս քաղաքականութեան գլխաւոր ապացոյցներէն մէկն է՝ օտարալեզու դպրոցները օրինականացնելու ՀՀ կառավարութեան նախաձեռնութիւնը:
Մինչ սփիւռքահայութեան սպառնացող ճերմակ ջարդի վտանգը օրէ օր աւելի կը շեշտուի, սփիւռքի մէջ գործող հայ ուսուցիչներ, գործիչներ, միութիւններ, հոգեւորական հաստատութիւններ եւ եկեղեցիներ ճիգ չեն խնայեր Հայոց լեզուն ու մշակոյթը դասաւանդելու նոր սերունդին, փորձելով ստոյք ձուլումէ փրկել հայ ժողովուրդին աւելի քան կէսը:
Թափուած ճիգերու ծիրէն ներս, յիշատակութեան արժանի է վերջերս Լոս Անճէլըս գաւառի հանրային դպրոցներու կրթական բաժանմունքին խնդրանքով, Մեսրոպեան ազգային վարժարանի տնօրէնութեան ու մի քանի ուսուցիչներու ջանքերով, աւելի քան եօթ հազար գիտական բառերու Անգլերէնէ Հայերէնի թարգմանութիւնը, որոնք պիտի օգտագործուին նպաստելու համար հանրային վարժարան յաճախող հայ աշակերտներուն, գիտական նիւթերը նաեւ Հայերէնով սորվելուն:
Արդեօ՞ք դժուար է Հայաստանի կառավարութեան համար թարգմանչական գործին պետական պիւտճէ յատկացնել: Անշուշտ ո՛չ: Աւելին՝ եթէ ներկայ կառավարութեան մաս կազմող եւ ժողովուրդը կեղեքելով միլիոններ դիզած մի քանի մեծահարուստներ իրենց զաւակներուն հարսանիքին համար ծախսած գումարներուն միայն ջնջին տոկոսը յատկացնեն նման ազգօգուտ գործերու, ոչ թէ եօթ հազար բառ, այլ կը թարգմանուին գիրքեր որոնք կը նպաստեն Հայերէնի արդիականացման, հայկական կրթութեան ու գիտութեան զարգացման:
Գաղտնիք չէ, որ սփիւռքի մէջ, գրեթէ բոլոր Հայկական դպրոցները նիւթական ծանր տագնապ կը դիմագրաւեն, բայց ի գին մեծ զոհողութիւններու եւ շնորհիւ բարերարներու, կը շարունակեն իրենց վստահուած առաքելութիւնը, միշտ հաւատալով, որ մայրենի լեզուն է մեր ազգը համախմբող ամենահզօր միջոցը եւ Հայաստանի Հանրապետութիւնը ի վերջոյ կռուանը պիտի հանդիսանայ ձուլումի դէմ մղուած պայքարին:
Սակայն ինչ խօսք, որ Հայրենի իշխանաւորները անտրամաբանական պատճառա- բանութիւններով, ամէն գնով կը փորձեն այդ ազգավնաս նախաձեռնութիւնը յաջողեցնել, որը պատճառ պիտի դառնայ Հայերէնի լճացման եւ նոյնինքն Հայաստանի մէջ հասակ նետող նոր սերունդի այլասերման: Այս մասին հայրենի մտաւորականներ, գիտնականներ, մասնագէտներ եւ քաղաքական դէմքեր, յայտարարութիւններով եւ վերլուծական յօդուածներով կը շարունակեն իրենց կտրուկ անհամաձայնութիւնը յայտնել, ընդգծելով անոր հակազգային բնոյթը:
Եթէ համեմատութիւն մը կատարենք Հայաստանի ներկայ իշխանութեան եւ Խորհրդային Հայաստանի իշխանութիւններու վարքագիծերուն միչեւ, պիտի չհանդիպինք տարբերութիւններու:
Արդարեւ՝ ի՞նչ տարբերութիւն կայ Կարսի դաշնագիրին եւ Հայ-Թրքական արձանա- գրութիւններուն միչեւ: Ո՞րն է տարբերութիւնը Հայերէն լեզուին եւ ընդհանրապէս ազգի ու հայրենիքի հանդէպ խորհրդայիններուն ունենացած անտարբերութեան եւ ներկայ իշխանութեան նախաձեռնութիւններուն միչեւ: Ոչ մէկ տարբերութիւն: Նման վարքագիծեր ծառայած են ու կը ծառայեն միայն մեր ազգի թշնամիներուն:
Հայաստանի անկախութեան առթիւ նախագահ Սարգիսեան ուղերձ մը յղած է հայ ժողովուրդին, ուր խօսած է Մայիս 28ի սխրանքներուն եւ անոնցմէ քաղուած հինգ դասերու մասին:
Հաւանաբար Պրն. Նախագահէն վրիպած է վեցերորդ դասը:
Հայերէն լեզուն մեր ազգի գոյութիւնը պահպանողը եւ զայն համախմբող ուժը եղած է: Պատմութեան ընթացքին, հայ ժողովուրդը շատ պայքարներ մղած է իր գոյութեան սպառնացող ներքին թէ արտաքին թշնամիներուն դէմ: Հետեւաբար պէտք է ուշադիր ըլլալ եւ խուսաբիլ ապազգային քաղաքականութիւն վարելէ որպէսզի Մայիս 28ի սխրանքներով կերտուած Հայաստանի Հանրապետութիւնը հզօրանալով գոյատեւէ ու չդառնայ զոհը մեր թշնամիին՝ թուրքին ու զինք հովանաւորող բոլոր կայսերապաշտական եւ դրամատիրական ուժերու սադրանքներուն:
ՅԱՐՈՒԹ ՄԿՐՏԻՉԵԱՆ
Ays yereko yeves mi anhavatali ( bayc aylevs voch zarmanali) artahaytutyun haystani hanrapetutyan nakhagahi khosnakneric mekic, hayluri jam 21:00 glkhavor togharkman entackum, iber te paron Arzumanyane ( petk e stugel vstah chem Anunic) HH nakhagahi koghmic shat baner asac otar lezvi deprocneri masin, bayc amena zezveli patjarabanutyune ayn er vor HH karavarutyan dzerarvac, otar lezvi deprocneri bacelu tyultvutyune ognelu e amena shate henc spurqin! Sharunakelov vor yerb spurqahayi zavake karoghana kertvel hayastanum otar lezvov, da el ke ogni spurqin hayreniq veradarnal…
Paron nakhagah yete sa iroq dzer mtacelakerpn e, DUQ PITI imanaq vor SGHALVUM EQ. sa yeves mi dersevorum e dzer karceliqic spurqi masin vore 180 astijan hakarak e nra irakan mtacelakerpin, dzer miyus karceliqe vor spurqe ke hamakerpver dzer footbolain divanagitutyan yev heto ayt amotali ardzanagrutyuneri het vore idep parq tiroje vor henc DZER gorcenkernere TURQERE khortakecin terzori anapatnerum, 95 tari arajva 1.5 milyon anmegh hay ceghaspanutyan zoheri adyunneri mot. Any jamanak el eiq sxalvum yev hima el eq sxalvum, duq andzam mot eiq patjar darnalu hay joghovertin u ir artar datin davajanman, parq astco vor turkqere chetoghin. Dzer karceliqe psurqi masin vakhenali e SARSAPELI, vor lav haye ayn Irani kam Turqyai kam Amerikai yev Rusastani lav hamakerpvogh hay qaghaqacin e. noren paste mnum e past vor qaghaqaciutyune mor pes mi serbutyun e u mart miayn mi mor aynpes el mi hayreniqin piti siri u carahi tekuz kyanqi gnov.
Paron nakhagah isk yete haylurov toghvace dzer mitqe che u miayn dzer khosnaki artahaytutyune! HUYSOV vor ayd khosnaki grvacnere stugel en kariq hratarakeluc araj, eyv inchqan shut gorcic hanel.
Paron nakhagah, da inch mitq e vor spurqe aravotic gisher mtacum e yete otar lezu dproc bacvi hayastanum ( te Alaverdium te Meghrium, kam el Yerevanum ) henc miyus ore na ke havaqi ir unecac chunecace u keveradarna hayreniq u mi elitar harkabajin e genelu henc arajin otar lezu deproci harevanutyan, vor ir zavaknere voreve kariq chunenan shpvelu hayi kam hayalezu martkanc het! Paron nakhagah, yete da liner ir kyanqi npatake Na miayn kariq uni mnal ir teghe lini da London Paris te New York kam Mosqva. Yev ayntegh cher stipelu ir zavaknerin hajakhel kiraknoria hayeren dprocner! Hima haskanum ek vorqan ek duq sxal?
Paron naxagah, orec or aveli parz e darnum, vor duq aveli shat shpvelu kariqe unek spurqahayeri het, gone shpvel baci mecaharust Rusahayeri u Fransahayeri het vor parz u hpartoren amen tegh haytararum en vor nranq araj otar yerkri qaghaqaci en heto hay!
Paron nakhagah bayc inchu patjarabanutyunner? Inchu parzapes cheq asum irakan patjare, vor mi parzoren azgaynamol Rus pashtonyai HRAMANI patjarov, DZER karavarutyune mianqamayn handznevel e u sksel ays khaytarak hayrenadav gorcarqe, vore idep hakarak e voch miayn hanrapetutyan sahmanaderutyane bayc khelaci yev npatakaharmar mitq el che vore spaseli e hayastani hanrapetutyan karavarutyunic.
Vigen Nazaryan
Yerevan, 09.06.2010
Սիրելի հայրենակիցներ, նախ քան խօսքս սկսելը, խնդրում եմ, աղաչում եմ, ոտներդ եմ ընկնում, հերիք է անիծէք մեր Մայրենի լեզուն։ Ինչո՞ւ էք լատիներէն տառերով պղծում մեր փառաւոր Մայրենի լեզուն։ Գրէք Մեսրոպեան տառերով։
Ասել են որ բոլոր ճանապարհները Հռոմից են անցնում, իրականում պէտք էր ասել որ բոլոր ճանապարհները Մայրենի լեզուից են անցնում։ Մայրենին վերջին սահմանն է, որ երբ զիջենք, այլեւս ոչինչ չի մնալու բնաջնջուելուց։
Յարութ Մկրտիչեանը արդէն ճշգրիտ ներկայացրեց այսօրուայ Սփիւռքի իրավիճակը եւ զոհողութիւնները, սակայն ոչինչ չասեց Ասպարէզի եւ այլ հայատառ կամ անգլիատառ թերթերի մասին։ Ինչքա՞ն գումար է պէտք մի երկու տող պարունակել այս թերթերում հայերէն լեզուի համակարգչի ոլորտի նոր զարգացման մասին։ Ինչո՞ւ են այս խմբագիրները անտեսում HySpell.com կայքում ստեղծուած հայերէնի նոր ծրագրերի մասին։ Որպէսզի մնացած հայերն էլ լատինատառերով գրեն իրենց գրառումները։ Իբրեւ գիտնական գումար չեմ ուզում որ Մայրենի լեզուն զարգացնեմ, ընդամէնը մի քանի տող թերթերում որպէսզի ուրիշներ օգտուեն այս նոր ծրագրերի պտուղներից։
Սա Մայրենու հանդէպ անհոգութիւն է, սա հայրենիքը պաշտպանելու պատերազմում դասալքութիւն է։
Եթէ ցանկանում ենք այս ՀՀ–ի կործանարար փոփոխութիւնը կասեցնել, այո պէտք է գնալ ցոյցի եւ ամեն գնով ստիպել պատգամաւորներին եւ հասկացնել որ կործանարար նախագծին կողմ քուէարկելն կ՚դառնայ իրենց պատգամաւոր լինելու վերջը։ Սակայն, երբ այս ամբողջ անց ու դարձը աւարտուի եւ նոյնիսկ մեր յաղթանակով, եկէք այս անգամ չվերադառնանք տուն եւ խռովածով ու շուրջպարերով խրախճանքների դիմենք երբ Մայրենին դեռ արիւնաքամ է լինում։ Եկէք բացենք գրքերը զարգանանք եւ զարգացնենք մենք զմեզ։ Քանզի վերջում Մայրենու հողը մենք ենք եւ ոչ թէ թղթէ գրքերը կամ համակարգիչների շտեմարանները եւ նշոցները։
Վիգէն ջան, օտարալեզու դպրոցների ծրագիրը միայն ՌԴ–ից չի պատուիրուել, այլ իրականում ՌԴ փոխզիջման ընթացքում զիջել է լռութիւն՝ Եւրոմիութեան, ԱՄՆ–ի եւ Թուրքերի ճնշումների տակ։ Այսինքն՝ Ռուսները համաձայնուել են որ Սերժ Սարգսեանի տիկնիկները խոնարհ ծառայեն իրենց նոր Արեւմուտքի տէրերին։ Իսկ այն ռուս քաղաքական անձերը որոնք շատախօսել են, ներկայացնում են Արեւմուտքի տարրեր եւ ոչ թէ ՌԴ–ի։ Ռուսերի վերաբերմունքն այստեղ նոյնն է ինչպէս որ տխրահռչակ արձանագրութիւնների ժամանակ։ Այսինքն՝ Սերժական տիկնիկների մատնա–թելերը մասամբ կա՛մ բաց թողնել կա՛մ էլ փոխանցել Արեւմուտքին։
Ցաւօք մեր պատուաւոր մտաւորականները այսօր գործ ունեն տիկնիկների հետ կռուելու, ինքնին հանդիսանալով մի ծաղրանք թէ՛ Մայրենու եւ թէ՛ մտաւորականների վզին փաթաթուած։ Այսինքն՝ երբ մտաւորականներին հաւասարեցնում են յետամնաց վուտու կախարդներին արդէն փաստ է որ այս տիկնիկները ապրում եմ միջնադարեան Եւրոպայի հայեցակարգի մտածելակերպի շրջաններում, երբ գիտնականին կախարդ էին անուանում եւ այրում փայտին կախուած։
Կեցցէ՛ բոլոր մտաւորականներին որոնք համախմբուեցին փրկելու Մայրենի լեզուն։ Յոյսով եմ այսպիսի միասնութեամբ կ՛շարունակենք մեր ազգային հրամայականը, հայրենիքի վերակառուցումը։
Սիրելի Հարօ
Իրաւունք ունիս HySpell մասին բան չ’ըսի վրիպում է իմ կողմէ: Ճիշդ ես: Չնայած որ Ասպարէզը մէկ առիթով տպեց անոր մասին, բայց իմ ալ կարծիքով բաւարար չէ: Պէտք է քաջալերել HySpell.comը:Իրօք մեծ զոհողութիւն է եւ օգտակար մեր լեզուին համար:Ես ինքս կը գործածեմ եւ, ասպարէզով Հայոց պատմութեան ուսուցիչ ըլլալով բոլոր աշակերտներուս ալ կը քաջալերեմ որպէսզի օգտուին անկէ: Յաջորդ քայլս պարտադրելն է: Յոյսով եմ որ սփիւռքի մէջ ալ կը միանանք եւ կը կարողանանք իրավիճակը փոխել: Որեւէ մէկը որ կը փափաքի այս գծով աշխատանք տանիլ սփիւռքի մէջ ես պատրաստ եմ, միշտ իբրեւ ներշնչման աղբիւր եւ ուղեցոյց ունենալով Դոկտ. Արմէն Այվազեանը, որովհետեւ, ներկայիս այն քիչերէն է, որ Հայրենիքէն ներս թէ դուրս, օտարին կողմէ թէ Հայուն, մեր ԱԶԳԻՆ հանդէպ եղած բոլոր անարդարութիւններուն դէմ խիզխօրէն եւ տրամաբանական ձեւով կը պայքարի: