ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ» ՎԻՊԱՍՔԸ

Print Print Email Email

Vipasq[ 12.06.2008 ] Լ.ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԱՍՔ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՍԻՆ» ՍՈՒՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՐԱՌԱԾ ՈՒ ՄՇԱԿԱԾ ՎԻՊԱՍՔԸ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի խմբագրությամբ ընթերցողին է ներկայացվել 1960-1980-ական թթ. Արեւմտյան Հայաստանի վերապրողներից Զորավար Անդրանիկի մասին բարբառագետ-բանահավաք Սուրեն Սահակյանի գրառած ու մշակած «Ասք Անդրանիկի մասին» վիպասքը:

Չորս մասից բաղկացած համահավաքում նկարագրվում են Անդրանիկի ծնունդը, մանկությունն ու պատանեկությունը, հետագա կյանքն ու մարտական փառավոր ուղին: Ժողովրդական այս վիպասքը կարեւորվում է որպես 19-20-րդ դարում ստեղծված դյուցազներգության բացառիկ նմուշ, որը հայ ժողովրդի հավաքական մտայնության` ազգային-ազատագրական պայքարի ու հերոսականի նկատմամբ վերաբերմունքի հրաշալի արգասիք է: Վիպասքը ազգային հերոսի կյանքի եւ գործունեության համարժեք իմաստավորում է: Լուսինե Սահակյանը գրքի սկզբում զետեղել է ծավալուն առաջաբան, որում բնութագրված են վիպասքի ակունքները, պատմաէպիկական առանձնահատկություններն ու արժեքը, ինչպես նաեւ բարբառային բառարան` վիպասքի ընթերցանությունը դյուրացնելու նպատակով: Գիրքը հրատարակել է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը:

World Armenian Congress Bulletin in Armenian

No responses yet

Comments RSS

Leave a Reply

Կայքի մոդերատորներն իրավունք ունեն հեռացնելու այն գրառումները, որոնք պարունակում են անձնական վիրավորանքներ, բռնության կոչեր, թեմայից դուրս գրառումներ, գովազդային նյութեր։ Նաև չի խրախուսվում շատախոսությունը (flood):

You must be logged in to post a comment.